Թեմաներ
Երկուշաբթի 06 / 24 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/24/2019   23:05 Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվել երկու կործանիչ ինքնաթիռ 06/24/2019   22:34 Ցուցարարներին ցրող վրացական ուժայինների դեմ հարուցել են քրեական գործ 06/24/2019   21:40 Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով և զրոյական խոչընդոտմամբ անցկացնելու մասին 06/24/2019   20:23 Բրյուսելում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանատան մոտ տեռակտի նախապատրաստման մեջ կասկածվող անձը 06/24/2019   20:00 Առկա ձեւակերպումներով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ ուրիշ մեկը մեղավոր չէ. Արամ Օրբելյան 06/24/2019   19:05 Փրկարարները հայտնաբերել են դի 06/24/2019   19:04 Քոչարյանն ընդդեմ Փաշինյան գործը կարճվեց. Քոչարյանից կբռնագանձվի 200 հազար դրամ 06/24/2019   19:00 Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է սպաների մի քանի տասնյակ տիկնանց 06/24/2019   18:52 Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը 06/24/2019   18:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով 06/24/2019   18:41 Բնակիչների կարիքների համար նախատեսված գումարներով ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի համար անհատույց ավտոմեքենա է ձեռքբերվել 06/24/2019   18:35 Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում 06/24/2019   18:31 Հայտնի են «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացնելու օրերը 06/24/2019   18:22 Սահմանադրական դատարանի դատավորի (ՍԴ անդամի) կարգավիճակը և պաշտոնավարման ժամկետները 06/24/2019   18:18 «Սրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իր կիսագրագետ և անգրագետ թիմով». Սամսոնյան 06/24/2019   18:04 Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց 06/24/2019   17:58 Կարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին 06/24/2019   17:56 Ոստիկանները բացահայտել են դանակահարություն. 23-ամյա աղջիկը խոստովանել է 06/24/2019   17:44 Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել 06/24/2019   17:35 Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ 06/24/2019   17:33 Հայաստանի որոշ դիվանագետներ վտանգում են ՀՀ- Սփյուռք հարաբերությունները. Եվրոպայի հայերի համագումար 06/24/2019   17:26 Նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ 06/24/2019   17:20 Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   17:19 Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը 06/24/2019   17:12 Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը. Արման Բաբաջանյան 06/24/2019   16:34 Երևանի քաղաքապետարանում քննարկում են Արզումանյան 10 վթարային շենքի բնակիչների տեղափոխման հարցը 06/24/2019   16:28 Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ 06/24/2019   16:14 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրեն 06/24/2019   16:01 Արամ Կարախանյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ 06/24/2019   15:53 Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի գործով դատարանը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը 06/24/2019   15:49 Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության հեռանկարները 06/24/2019   15:24 ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձախողել է կառավարության նախաձեռնությունը, որի կապակցությամբ հայտնում ենք մեր մտահոգությունը 06/24/2019   15:17 Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի մասնակիցներին 06/24/2019   15:12 Կառավարությունը գտել է արտահանման ցուցանիշները «բարելավելու» բանալին 06/24/2019   14:42 Մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքից փրկարարները տարհանել են 60 ուսանողի 06/24/2019   14:38 Ջերմաստիճանը կնվազի 06/24/2019   14:28 Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին խորհրդի անդամներին 06/24/2019   14:18 Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը 06/24/2019   14:16 Խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրում սեպտեմբերից կբաշխվի ըստ KPI-ի 06/24/2019   14:05 Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով մեկ անձ ձերբակալվել է 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն 06/24/2019   13:32 Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/24/2019   13:18 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին 06/24/2019   13:11 «Սա քաղաքական սամազվանեցություն է». Շարմազանովը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին 06/24/2019   13:06 Դոլարի առաջարկի ճնշումը ուժեղանում է 06/24/2019   13:03 Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս 06/24/2019   12:57 Արտգործնախարարի մի քանի հարցադրումները 06/24/2019   12:54 ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 789 դեպք
06/23/2019   14:02 Եթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան 06/24/2019   10:49 Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում 06/23/2019   19:24 Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. Հրանտ Բագրատյան 06/24/2019   17:20 Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/23/2019   15:46 Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը ու բռնկվել. կան տուժածներ 06/23/2019   00:50 Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Երեւանի միջոցով 06/23/2019   21:05 Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն (տեսանյութ) 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/23/2019   18:12 Մանկապարտեզում երեխայի պատանդառության գործով ամբաստանյալը չի ընդունում նախկին կնոջ տատուն սպանելու փորձի մեղադրանքը 06/24/2019   17:58 Կարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին 06/23/2019   18:46 Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հողն ու քարերը լցվել են անասնաֆերմայում աշխատող 17 -ամյա տղայի վրա. վերջինս մահացել է shamshyan.com 06/24/2019   12:04 Ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 06/24/2019   11:56 Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում 06/24/2019   12:19 Այնքան հեգնեմ «սաղին», որ որևիցե մեկին պակաս չթվա. Լարված մթնոլորտ ԱԺ-ում (տեսանյութ) 06/24/2019   18:52 Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը 06/23/2019   15:39 Կորած բնակչին փրկարարները գտնել չեն կարողացել. նա տուն է վերադարձել ինքնուրույն 06/23/2019   17:36 ԱՄՆ-ի ԶԼՄ-ները զգուշացրել են միջուկային պատերազմի վտանգի մասին 06/24/2019   14:38 Ջերմաստիճանը կնվազի 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին 01/10/2019   13:05  |  ԼՐԱՀՈՍ

Զարուհի Փոստանջյանը բեղոք է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավորվարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանի՝ 27 դեկտեմբերի 2018 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Երկիր Ծիրանի»-ին:

Հայտարարության մեջ նշվում է գործի դատավարական նախապատմությունը:

Մասնավորապես՝ 2018 թվականի փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ իր հրավերով Երևանի քաղաքապետարան այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ, որոնք իրականացվել են պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով:

 2018թ. մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում է կայացրել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական ետապնդում չիրականացնելու մասին՝ ՝նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերը նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ թիվ ԵԴ/0123/11/18 գործի շրջանակներում բողոքն ամբողջությամբ մերժվել էր՝անհիմն և չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ:

 Սույն որոշման դեմ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բերված բողոքը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 31-ին բավարարել է, հարուցվել է թիվ 61210508 քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանը չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Մասնավորապես. չեն հարցաքննվել ՏարոնՄարգարյանը և նրա ենթակայության տակ աշխատող այլ պաշտոնյաններ: Առերեսումներ չեն իրականացվել Երևանիավագանու «ԵրկիրԾիրանի» խմբակցությանղեկավարԶարուհիՓոստանջյանի և նրա նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորած անձանց միջև: Երևանիավագանու «ԵրկիրԾիրանի» խմբակցությանղեկավարԶարուհիՓոստանջյանին և «ԵրկիրԾիրանի» կուսակցությանը չեն ճանաչել տուժող:

2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 29-ին:

 2. Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցությանը որպես հիմնական ընդդիմադիր ուժ իշխող` «Հայաստանի Հանրապետական  Կուսակացությանը» (ՀՀԿ)` հայտարարել է, որ պայքարելու է այդ կուսակցության կողմից իրականացվող ապօրինությունների դեմ: Այս հայտարարությունը «Հայաստանի Հանարապետական  Կուսակացությանը» (ՀՀԿ) ներկայացուցիչների` մասնավորապես Տարոն Մարգարյանի կողմից արժանացել է կոշտ պատասխանի: Երևանի ավագանու նիստերի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ տալով ապօրինություններ՝ բազմիցս խախտել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների իրավունքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հիմնական ընդդիմախոսի` «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք` թույլ չտալով նրան իրականացնել իր պաշտոնեական լիազորությունները և պարտականությունները՝ որպես Երևանում տեղական ինքնակառավարման մարմնի`իշխանության ներկայացուցիչ:

 Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի`«Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`

1) Երևանի ավագանին (այսուհետ` ավագանի).

2) Երևանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ)»:

Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի`«Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները` ավագանին և քաղաքապետը, գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությանը, մասնակցելով 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին, ստացել է ավագանու 5 մանդատ և ձևավորել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը իր առօրյա աշխատանքներն իրականացրել է օրենքով սահմանված վայրում` Երևան, Արգիշտի 1 հասցեում:

Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի «1. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

2. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից»:

Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված  ապօրինությունների վերաբերյալ բարձրաձայնումը  Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից, որպես ավագանու անդամի պարտականություն բազմիցս բախվել  է խտրական վերաբերմունքի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Այդ դեպքերի թվին է պատկանում 2018 թվականի փետրվարի 19-ի դեպքը` «Ազատություն» և «Ա1+» լրատավամիջոցների լրագրողների  գործունեությանը խոչընդոտելու միջոցով Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատանքները խաթարելը՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի` իշխանության ընդդիմադիր ներկայացուցչի աշխատանքերը խափանելը:

Համաձայն` ՀՀ ընտրական օրենսգրքի 129-րդ հոդվածի` «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»:

«Երկիր Ծիրանի» կուսակացությունը 2017 թվականի  մայիս 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար իր գործադիր մարմնի որոշման հիման վրա կազմել է ծրագիր, որի գլխավոր կետերից է եղել պայքարը կոռուպցիայի դեմ՝ որպես Երևանի ավագանու վերահսկողություն իրականացնող իշխանության ներկայացուցիչ: «Երկիր Ծիրանի» կուսկացությունը իր ծրագրային պարտավորությունները կատարելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ենթարկվել է խտրական վերաբերմունքի: «Երկիր Ծիրանի» կուսկացությունը, ունենալով պարտավորություն իր ընտրողների առջև, տեղական ինքնակառավարման մարմնում` Երևանի ավագանիում որպես իշխանություն, չի կարողացել այն իրականացնել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով հանդիսանալով «Երկիր Ծիրանի» կուսկացության Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատավայր, լիարժեք չի ծառայել իր նպատակին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապօրինությունների գործադրման հետևանքով այն վերածվել է Տարոն Մարգարյանի միանձնյա, կամայական և անօրինական գործունեության վայրի:

Համաձայն` ՀՀ Քրեական օրենսգիրք 161-րդ հոդվածի «…կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանիում իրականացրել է օրինական գործունեություն` իրագործել է իր կուսակցական և նախընտրական ծրագրերը, որոնք ստացել են պետական գրանցում։ «Երկիր Ծիրանի» կուսակցության օրինական գործունեությունը խոչընդոտվել և միջամտվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան ենթակա աշխատակիցների կողմից:

Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման՝ Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա վարչական շենք, որտեղ գործում է  ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ և ՀՁՊ գնդի հրամանատարի հետ համաձայնեցված և Երևանի քղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի արձակած հրահանգը` Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի և բակի պահպանության և անցագրային ընթացակարգի մասին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և ոստիկանության աշխատակիցները 2018 թվականի փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտի հիման վրա թույլատրել են «Ազատություն» և «Ա1+» լրատավամիջոցների լրագրողներին և օպերատորներին մուտք գործել Երևանի քաղաքապետարան: Հետագայում, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա ենթակա աշխատակցին` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանին դուր չի եկել Զարուհի Փոստանջյանի աշխատանքային պարտականությունների կատարումը` լրատվամիջոցների մասնակցությամբ (լուսաբանումը) Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ապօրինությունների փաստագրումը և հանրայինացումը (տվյալ դեպքում վարորդների սենյակ` տարածքում թղթախաղ և նարդի խաղալու վերաբերյալ փաստերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակից չհանդիսացող անձանց  առկայությունը վարորդների սենյակում և այլ տեղերում, ավտոկայանատեղիում մասնավոր ավտոմեքենաների առկայությունը և այլն) նրանք, դուրս հրավիրելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոչընդոտել են Զարուհի Փոստանջյանի և լրատվամիջոցների աշխատանքը:

3. Բողոքի պատճառաբանությունները և հիմնավորումները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանը հայտնել է «… Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու խմբակցությունների հետ ձեռք բերված բանավոր ներքին պայմանավորվածությունների համաձայն, լրագրողների հետ աշխատանքն ավելի դյուրին դարձնելու նպատակով, համաձայնություն է ձեռք բերվել, որ ավագանու խմբակցություններն լրագրողների այցելելու դեպքում, այդ մասին նախապես տեղեկացվում է Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետին կամ տեղակալին, որից հետո հրավիրող կողմը մուտքից դիմավորում և լրագրողներին ուղեկցում է իր աշխատասենյակ, իսկ ավարտելուց հետո նաև ուղեկցում է դեպի մուտք: Նշված պայմանավորվածության շրջանակներում են վերը նշված լրագրողներն այդ օրը մուտք գործել Երևանի քաղաքապետարան: Սակայն Զարուհի Փոստանջյանը, իր աշխատասենյակ լրագրողներին ուղեկցելու փոխարեն, նրանց հետ սկսել է շրջել շենքով, որի ընթացքում տարբեր մեկնաբանություններ է կատարել, իսկ լրագրողները կատարել են նկարահանումներ առանց համապատասխան թույլտվության` խախտելով գործող կարգը, քանի որ նշված հրահանգի համաձայն քաղաքապետարանում նկարահանումներ կարող են իրականացվել միայն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թույլտվությամբ, իսկ ինքը նմա թույլտվություն չի տվել: Նշել է,  որ իր տեղակալ` Արամ Մարտիրոսյանը լրագրողներին բացառապես թույլ է տվել մուտք գործել վարչական շենք Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ և վերջինիս աշխատասենյակում հարցազրույց նկարահանելու նպատակով, այլ ոչ թե շենքի տարբեր հատվածներում կամ սենյակներում նկարահանումներ իրականացնելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակաինության հետ կապերի վարչությունը յուրաքանչյուր տարի տրամադրել է հավատարմագրեր հայտ ներկայացրած լրատվամիջոցների լրագրողներին, որով նրանք այդ տարվա ընթացքում կարող են մուտք գործել քաղաքապետարանի շենք` լուսաբանելու ավագանու նիստերը, հրավիրված ասուլիսները և ճեպազրույցները, որոնց ժամանակ նրանք մուտք են գործել ներկայացնելով այդ հավատարմագրերը և անցագրեր չեն տրամադրվել: Բացի այդ խմբակցությունների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նրանց հրավերով եկած լրագրողները նույնպես անցագիր չեն ստացել, պայմանով, որ հրավիրող անձը դիմավորելու և ուղեկցելու է իր աշխատասենյակ` այդ մասին նախապես տեղեկացնելով իրենց վարչությանը: Բոլոր այլ դեպքերում լրագրողները այլ քաղաքացիների նման, անցագիր են ստացել»:

Երևանի ավագանու պարտականությունները իրականացնելու վերաբերյալ բանավոր ընթացակարգերի հասկացություն օրենքով սահմանված չէ: Հետևաբար բանավոր ընթացակարգերի խախտման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանի պնդումները անհիմն են և ոչ օրինական, քանի որ զուրկ են որևէ իրավական հիմքից և չեն կարող նախատեսել պարտականություններ:

Հայաստանի Հանրապետության Սահմադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Տվյալ դեպքում անորոշ է, թե որ օրենսդրական ակտով է նախատեսված Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի` Երևանի ավագանու խմբակցությունների կողմից լրագրողներ` քաղաքապետարան հրավիրելու և գործունեություն ծավալելու շուրջ բանավոր կարգի սահմանումը: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի վերոշարադրյալ պնդումները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ 6-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքին, ինչպես նաև օրինականության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքին։

Այնուհանդերձ, եթե նույնիսկ ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու մեկ այլ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը պնդել է, որ եղել է նման բանավոր ընթացաքակարգ, ապա հարկ եմ համարում ընդգծել, որ այս կապակցությամբ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ նույնպես դրսևորվել է խտրական վերաբերմունք, քանի որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը կամ որևէ այլ պաշտոնյա, երբևէ որևիցե կերպ «Երկիր Ծիրանի» խմբակցությանը չի տեղեկացրել նման բանավոր ընթացակարգի մասին: Բացի այդ, երբ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը հրամայում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս գալ քաղաքապետարանի շենքից, Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ եթե իրենք իրականացնելով իրենց աշխատանքը քաղաքապետարանի շենքի տարբեր մասերում` խախտել են ինչ-որ կարգ, ապա իրենք պատրաստ ենք գնալ իր՝ Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և այնտեղ շարունակել աշխատանքը (տես` տեսանյութը https://www.youtube.com/watch?v=hSWPgLGUyJ4&t=2s)։ Սակայն դա նույնպես արգելվում է: Նման արգելքը հակասություն է առաջացնում իրենց իսկ կողմից սահմանված այսպես կոչված բանավոր կարգի կիրառման հետ: Այսպես` «Արթուր Գևորգյանը պարզաբանել է լրագրողներին, որ նրանք կարող էին նկարահանումներ կատարել խմբակցությանը հատկացված սենյակում, սակայն նկարահանումներ են կատարել Երևանի քաղաքապետարանի տարբեր հատվածներում, ինչի իրավունքը չեն ունեցել, և խախտել են Երևանի քաղաքապետարանում գործող ներքին կարգը: Երբ Զարուհի Փոստանջյանը ցանկացել է լրագրողների հետ բարձրանալ իր աշխատասենյակ, Արթուր Գևորգյանը խնդրել է, որ ոստիկանները միջամտեն: Այդ ժամանակ ոստիկանության ՊՊԳՎ դասակի հրամանատար Լիաննա Հայրապետյանը աստիճանների վրա կանգնելով լրագրողների դիմաց, խնդրել է նրանց իջնել ներքև մինչև կլինի համապատասխան թույլտվություն: Բացի այդ, Արթուր Գևորգյանը լրագրողներին հայտնել է, որ նրանք կարող են այլ վայրում անցկացնել հարցազրույցը, սակայն քաղաքապետարանի շենքից պետք է դուրս գան, քանի որ կարգ են խախտել»: Վերլուծելով վերոշարադրյալը`ստացվում է այնպես, որ նույնիսկ այն պարագայում երբ Զարուհի Փոստանջյանը և լրագրողները ցանկացել և փորձել են ենթարկվել այսպես կոչված բանավոր ընթացակարգին` այսինքն լրագրողների հետ աշխատանքն անցկացնել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության համար նախատեսված աշխատասենյակում, դա նույնպես՝ առանց որևէ իրավական հիմնավորման, արգելվել է: Արդյունքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը չի կարողացել արդյունավետ իրականացնել իր աշխատանքը լրատվամիջոցների հետ:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, օգտվելով օրենքով սահմանված իրավունքներից իր աշխատավայրում` Երևանի քաղաքապետարանում իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմնի` տեղական իշխանության ըննդիմադիր անդամի վերահսկողական գործառույթ, որը արժանացել է խտրական վերաբերմունքի՝ կապված նրա քաղաքական հայացքների և ընդդիմադիր կարծիքի հետ և նրա ավագանու կարգավիճակից բխելու պատճառով:

4. Բողոքի պահանջը

1. Վերացնել ՀՀքննչականկոմիտեիհատկապեսկարևորգործերիքննությանգլխավորվարչությանՀԿԳքննիչ Լուսինե Հարությունյանի 27 դեկտեմբերի 2018 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

2. Միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր  գործողությունների կիրառմամբ (հարցաքննություններ, առերեսումներ)` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար:

3.Կատարել քննություն և պարզել Տարոն Մարգարյանին, Արթուր Գևորգյանին և այլ անձանց մեղավորությունը հիմնավորող հանգամանքները, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ, 161-րդ, 164-րդ և 308 հոդվածներերով  նախատեսված հանցակազմեր:

4. Ճանաչել տուժողներ Զարուհի Փոստանջյանին և «Երկիր Ծիրանի» կուսակցությանը

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:54 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍ«Շարունակվում են ավանդույթներն այն արատավոր համակարգի, որի հիմքը դրվել էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին»
15:14 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍԶարուհի Փոստանջյանին և նրա դստերը բռնության ենթարկելու առթիվ հարուցված քրգործը կարճվել է
09:54 17/05/2017  |  ՄամուլԶարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց. «Հայկական ժամանակ»
09:30 11/05/2017Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանին «պուտանկա» է անվանել. «Հրապարակ»
20:38 21/04/2017  |  Ընտրական իրավունք«Երկիր ծիրանիի» նախընտրական արշավի մեկնարկը՝ հեծանվաերթով
09:25 08/03/2017  |  ՄամուլԶարուհի Փոստանջյանը որոշել Է նոր կուսակցություն հիմնել. «Ժամանակ»
14:14 27/02/2017  |  ԼՐԱՀՈՍԶարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» խմբակցությունը
11:07 20/02/2017  |  ՔաղաքականԱկնհայտ է «Ժառանգության» սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ. Զարուհի Փոստանջյան
09:06 07/02/2017  |  Մամուլ«Ելք» դաշինքը ցանկանում էր խնդրել Զարուհի Փոստանջյանի ձեռքը. «Հրապարակ»
09:23 25/12/2015  |  ՄամուլՏարբերակ՝ Զարուհի Փոստանջյանից ազատվելու համար. «Իրատես de facto»

Արխիվ

[]