Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

ՀՔԾ պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ 01/09/2019   13:50  |  Քրեական խրոնիկոն

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանմամբ է հանդես եկել՝ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ:

Ստորև ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ. 

Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի` վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տարածած անհիմն հայտարարություններն իբր Հատուկ քննչական ծառայության կողմից կատարված «ապօրինությունների» վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով հանրության` անաչառ և ամբողջական իրազեկում ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 2.160.950.000 ՀՀ դրամին համարժեք 6.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամանակով: Նույն դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը:

Ըստ Սամվել Մայրապետյանի պաշտպանական խմբի տարածած լուրերի՝ Սամվել Մայրապետյանի` գրավի դիմաց ազատ արձակելվուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անտեսել է պաշտպանի միջնորդությունը՝ նրա անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև բուժման նպատակով Գերմանիայի Դաշնություն մեկնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ: Ըստ պաշտպանների՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձվել է միայն իրենց կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց և վերջինիս կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն անձնագիրը պահելու հիմքերի, Հայաստանում նրա բուժումը կազմակերպելու հնարավորության մասին հարցում ուղարկելուց հետո։  

 Անձագիրը վերցնելու հիմքերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: (…): Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես»:

ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետով սահմանված է. «Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, (…) անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը (…):

Կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում (…)»:

Հիմք ընդունելով հիշյալ իրավադրույթները՝ մեղադրյալ Սամվել Մայրապետյանից ժամանակավորապես վերցվել է նրա ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Պաշտպանի ներկայացրած միջնորդությունները քննության առնելու վերաբերյալ 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ»:

Նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում»:

Նույն օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանված է ժամկետների հաշվման կարգը: Մասնավորապես, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…) Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը»:

Մեղադրյալ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ աշխատանքային օրվա վերջին և ևս մեկ միջնորդություն է ներկայացրել ոչ աշխատանքային օրը:

Նշված միջնորդությունները քննության են առնվել օրենքով սահմանված կարգով՝ դրանք ներկայացվելուց հետո, հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2019 թվականի հունվարի 8-ին, և կայացվել է համապատասխան որոշում. միջնորդությունը՝ անձնագիրը Սամվել Մայրապետյանին վերադարձնելու մասով, բավարարվել է, իսկ արտերկիր մեկնելու մասով մերժվել՝ նկատի ունենալով այն մեծ հավանականությունը, որ վերջինս կթաքնվի քննությունից:  

Ընդ որում, պետք է նշել, որ իրականությանը չի համապատասխանում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմի այն հայտարարությունը, թե պաշտպանի՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը քննիչը բանավոր մերժել է: Ինչպես վերը նշվեց, գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում, միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին պետք է կայացվի պատճառաբանված որոշում, որը կայացվել է 2019 թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին:

 Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ 

Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին է տրամադրել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթեր: Վերջինիս առողջության հետ կապված մի շարք հարցերի պարզաբանման նպատակով դեռևս 2018 թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է միջգերատեսչական հանձնաժողովին:

Փորձաքննության կատարման համար անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել են, սակայն փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Պաշտպանների խմբի այն պնդումը, որ Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված՝ լեղածորանից քարի հեռացման վիրահատությունը հնարավոր է արտերկրում, միանշանակ չէ, քանի որ ստացված տեղեկությունների համաձայն՝ նման վիրահատություն իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետությունում: Նշված հանգամանքը հիմք ընդունելով՝ վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն ենթադրում է, որ Սամվել Մայրապետյանը, մեկնելով արտերկիր, կարող է թաքնվել քննությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սամվել Մայրապետյանի պաշտպանական  կողմին հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությունը ստվերելու նպատակ հետապնդող և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:22 08/01/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից. ՀՔԾ-ն մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն
14:45 07/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխաննություններին Սամվել Մայրապետյանի գործով
16:31 29/12/2018  |  ԼՐԱՀՈՍՍամվել Մայրապետյանի փաստաբանները պատրաստվում են գանգատ ներկայացնել ՄԻԵԴ. Հայտարարություն
18:48 27/12/2018  |  Քրեական խրոնիկոնՍամվել Մայրապետյանը գրավով ազատ է արձակվել. նա ներկայումս հիվանդանոցում է
16:39 17/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի ձերբակալությունների ժամանակ խախտումներ են եղել». Լարիսա Ալավերդյան
18:41 29/11/2018  |  Քրեական խրոնիկոնԴատարանը քննարկում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը
12:26 29/11/2018  |  Քրեական խրոնիկոնՄայրապետյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ
16:34 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրհեստական խոչընդոտներ՝ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը օբյեկտիվ գնահատելու ճանապարհին
15:51 23/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով
12:10 22/11/2018  |  Քրեական խրոնիկոնՍամվել Մայրապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Միջնորդությունը մերժվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]