Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի հայտարարությունը. Ֆիլմարտադրողները դեմ են նոր կանոնակարգին 01/08/2019   12:58  |  ԼՐԱՀՈՍ

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) անընդունելի է համարում Ազգային կինոկենտրոնի կողմից հերթական «ժամանակավոր» կանոնակարգի հապճեպ ընդունման փորձը։ Այս կապակցությամբ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

2017թ-ի հուլիսին ՀՀ Մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի Մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով մշակված Կանոնակարգը, պետական հանձնաժողովի կազմն ու աշխատանքը կինեմատոգրաֆիական շրջանակներում դժգոհության մեծ ալիք բարձրացրեցին։ ՖԱՀՖ-ը տարածեց Հայտարարություն, որում անվստահություն հայտնեց հանձնաժողովին։ Հետագայում մշակույթի նախարարի հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովը արձանագրեց, որ կանոնակարգի կետերից մեկը, որով հանձնաժողովը մերժել էր վեց կինոնախագծեր, չէր կարող տարածվել այդ Հայտերի վրա։

Ազգային կինոկենտրոնը, չսպասելով հանձնաժողովի աշխատանքների ավարտին, նախաձեռնեց նոր կանոնակարգի մշակման գործընթաց և հրավիրեց կինոոլորտի փորձագետների, այդ թվում ՖԱՀՖ-ը ներկայացնող փորձագետի։ Չնայած փորձագետների կողմից կատարված մեծածավալ աշխատանքի, կանոնակարգի մշակված տարբերակը, ցավոք, դեռևս թերի է և անընդունելի՝ մի շարք չհստակեցված, վիճահարույց կետերի առկայության պատճառով։ Այդուհանդերձ, կինոկետրոնը, հիմք ընդունելով 2018թ-ի վերջին օրերին կինոհամայնքի փոքր մասի հետ հապճեպ անցկացված երկու հանդիպումները, դեկտեմբերի 28-ին փորձագետներին է ուղարկել կանոնակարգը՝ որպես քննարկումների արդյունքում ստեղծված տարբերակ։

ՖԱՀՖ-ը, որպես Կանոնակարգի ստեղծման վրա մեծ ծավալի աշխատանք կատարած կառույց, համարում է կինոկենտրոնի նոր կանոնակարգի մի շարք կետեր անընդունելի և վտանգավոր։

ՖԱՀՖ-ը մտահոգիչ է համարում, որ Կանոնակարգը կինոկենտրոնի տնօրենին տալիս է ձայնի իրավունքով անկախ փորձագետների հետ կինոնախագծերի հայտերը գնահատելու գործընթացին մասնակցելու, նրանց որոշումների վրա ազդելու կամ ուղղորդելու հնարավորություն։

ՖԱՀՖ-ը վստահ է, որ կանոնակարգի այս «հերթական» տարբերակը չի նպաստելու լավագույն կինոնախագծերի թափանցիկ ընտրությանը և հնարավորություն է տալու կինոկենտրոնին օգտագործել կանոնակարգը որպես գործիք՝ անցանկալի կինոարտադրողների նախագծերը արգելափակելու համար, ինչի հիմքերը Կանոնակարգում առկա են, իսկ նախադեպերը հայտնի։

ՖԱՀՖ-ը ափսոսանք է հայտնում, որ Կանոնակարգի վիճահարույց կետերի հանդեպ մեր փորձագետի հնչեցրած անհամաձայնությունը և առաջարկները անտեսվել են։

ՖԱՖՀ-ը համոզված է, որ Պետական բյուջեով կինեմատոգրաֆին հատկացող գումարի փոքր մասին՝ Ֆիլմերի ֆինանսավորման 274 մլն դրամին անդրադարձող այս Կանոնակարգը, ընդամենը շղարշ է՝ կինոյի կառավարումը երկու ՊՈԱԿ-ների, կամայական ՀԿ-ների, ՍՊԸ-ների միջոցով իրականացնելու արատավոր համակարգի գոյությունը ևս մեկ տարի երկարաձգելու համար։

ՖԱՀՖ-ը պնդում է, որ կառուցվածքային փոփոխությունների և պետական կառավարման օպտիմալիզացման այս շրջանում, նոր կանոնակարգի ընդունումը միայն դանդաղեցնելու է կինոյի կառավարման բարեփոխումների ընթացքը, արհեստակնորեն երկարաձգելու է հին համակարգի գոյությունը և կոչ է անում կինոհամայնքին՝ չնպաստել կանոնակարգի ընդունմանը։

ՖԱՀՖ-ը կոչ է անում ՀՀ Կառավարությանը օր առաջ ձեռնմուխ լինել կինոյի կառավարման մոդելի պարզեցմանը։ Մասնավորապես՝ Կինոյի պետական կառավարումը միևնույն գործառույթներն ունեցող մշակույթի նախարարության, երկու ՊՈԱԿ-ների, այլ կառույցների միջոցով իրականացնելու փոխարեն ստեղծել կառավարությանը առընթեր մեկ պետական կառույց՝ կինոյի ազգային գործակալություն կամ Կինոյի հիմնադրամ, ինչի դրական փորձը առկա է նախկին խորհրդային և Արևելյան եվրոպայի բազմաթիվ երկրներում, և ինչի շնորհիվ այդ երկրները կինոյի ոլորտում էական առաջընթաց են գրանցել։

ՖԱՀՖ-ը անելու է առավելագույնը, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները հասնեն կինոարտադրության ոլորտ և պատրաստ է ցուցաբերել փորձագիտական, տեղեկատվական, մասնագետների տրամադրման և այլ աջակցություն՝ Հայաստանում արդյունավետ, մրցունակ և շահութաբեր կինոարտադրության հիմքեր ստեղծելու համար։

Հայտարարությունը ընդունված է ՖԱՀՖ բոլոր անդամների կողմից։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]