Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից. Գարեգին Բ կաթողիկոսի պատգամը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով 01/06/2019   12:51  |  ԼՐԱՀՈՍ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայրապետական պատգամում նշված է. 


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24): 

Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ Օծեալ Տէրն է» (Ղուկ. Բ 11): Քրիստոս ծնվեց Աստծո երկյուղով լեցուն, երկնային առաքինություններով զարդարված Սուրբ Կույսից: Աստծո Որդին հասակ առավ բարեպաշտ ընտանեկան հարկում Սուրբ Տիրամոր և Սուրբ Հովսեփի, ովքեր ամեն նեղության ու հալածանքի համբերեցին, հոգ տարան Մանուկ Հիսուսին՝ իրենց հավատավոր կյանքով դառնալով Նրա աստվածային առաքելության մասնակիցը: 

Սուրբ Ծննդյան հրաշազարդ պատկերի մեջ, սիրելիներ, տեսնում ենք, որ փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից: Ընտանիքից ծագեց մարդկանց երկնային արքայության ժառանգորդը դարձնելու լուսեղեն ճանապարհը: Քրիստոսով, արդարև, մենք որդեգիրներն ենք Աստծո: Քրիստոսով մեզ Հայր է Արարիչն Աստված, Ով սիրում է մեզ և նորոգում է մեր կյանքը Սուրբ Ծննդյան հուսառատ ու օրհնաբեր ուրախությամբ: Փրկչի Ծննդյան ավետիսը ոռոգում է մեր հոգիները, լիացնում մեր հոգևոր ապրումներն ու զգացումները, պարգևում է ուժ ու զորություն աստվածային կամքի մեջ մնալու, մեր կյանքում ու գործերում զորացնելու խաղաղության, արդարության, սիրո, համերաշխության ուղիները և մշտահունչ պահելու առ Աստված փառաբանությունը. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»: 

Սուրբ Ծննդյան հոգեպարար զգացումների մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր աղոթական մտքերն ուղղված են նաև աշխարհի մեծ ընտանիքի հավատակից մեր այն քույրերն ու եղբայրները, ովքեր նվիրական այս տոնը դիմավորում են վշտի ու նեղությունների մեջ: Մեր մտածումներն ուղղված են այնտեղ, որտեղ մարդկության կյանքը տևականորեն ալեկոծում են անարդարությունը, գերիշխելու անհագուրդ տենչը, ագահությունը, որտեղ մարդիկ շարունակում են կրել աղքատության, իրավունքների ոտնահարման, պատերազմների առաջ բերած ավերներն ու ցավերը, որտեղ բռնությունը բռնություն է ծնում, ատելությունը՝ ատելություն, խաբեությունն ու սուտը բազմապատկվում են նոր կեղծիքներով: Այս չարիքները, լինեն դրանք միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում, թե ազգերի ու պետությունների միջև, տանում են դեպի փակուղիներ ու ճգնաժամեր, որոնց հաղթահարման համար շարունակ մեծ ջանք ու ճիգեր են պահանջվում: Փակուղիների են տանում նաև կեղծ ազատականության աստվածամարտ ընթացքները՝ հեռացնելով տերունապատվեր կյանքից, հոգևորից, խաթարելով հիմերը առողջ հասարակության և ամուր ընտանիքի: Քրիստոսի պարգևած փրկության աստվածպատվեր ուղիներով է, որ մարդկությունը պիտի կարողանա Երկիր մոլորակի վրա լինել ու մնալ որպես մեծ ընտանիք՝ փոխադարձ սիրով ու օգնությամբ ամոքելով իր վերքերը, հոգալով կարիքները, կարգավորելով այս աշխարհի խնդիրները և ծառայելով «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հրեշտակաձայն պատգամին, որը հնչեց շնորհաբեր ժամին Քրիստոսի Սուրբ Ծննդյան:

Մեր պատմության օրհնյալ ժամանակաշրջանում մեր ժողովուրդը Քրիստոսով դարձել է հավատավոր մեկ ընտանիք՝ լուսավորվելով Տիրոջ կենարար շնորհներով: Առ Տերը հավատարիմ ընթացքը բարեպաշտ մեր նախնյաց, մենք, որպես նրանց հարազատ զավակները, պիտի շարունակենք պահպանել անսասան հավատով և ապրել ու գործել առաջընթացի վճռականությամբ: Այսօր մեր կյանքի նոր փոփոխություններում թևածում են հույսն ու լավատեսությունը՝ նորանոր ձեռքբերումներ արձանագրելու, հաջողություններ ու հաղթանակներ կերտելու: Միմյանց ապավինելով ու սատարելով ի զորու ենք շենացնել մեր կյանքը հայրենիքում ու սփյուռքում, պաշտպանել մեր սահմանները, ազգային արդար իրավունքները, հզորացնել Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը: Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակելու, պետության քաղաքացի կրթելու առաջին հանգրվանը ընտանիքն է: Ընտանիքում է կերտվում ազգի ապագան, դրվում հիմերը հզոր պետության: Ընտանիքի գորովաշատ միջավայրում են մանուկ հոգիներում պտղաբերում Աստծո խոսքի սերմանված հունդերը, սնուցվում հոգևոր-բարոյական արժեքները, բարին ընտրելու աներկյուղ ոգին: Ընտանիքում մատուցված օրինակով կրթվում են միմյանց հանդեպ սերը, վստահությունը և հոգատարությունը: Արդ, նախանձախնդիր մնանք նվիրականությանն ու ամրությանը ընտանիքի: Անխաթար պահպանենք աստվածահաստատ ընտանիք հասկացությունը, նրա սրբությունը, ազգային ավանդույթները, խնամենք ու բարձրացնենք մեր հոգևոր ու ազգային կյանքը և մնանք մշտապես Տիրոջ որդեգրության շնորհի մեջ՝ որպես հավատավոր մեկ ընտանիք, որպես Աստծո սեփական ժողովուրդ: 

Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի: Հորդորում ենք եկեղեցական և թեմական մեր կառույցներին և հոգևոր սպասավորներին նախաձեռնել ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրեր ու միջոցառումներ, կազմակերպել ուխտագնացություններ մայր հայրենիք, Սուրբ Էջմիածին, Տերունական և հայրենական սրբավայրեր՝ զորանալու հավատքով, տոգորվելու հայրենյաց սիրո ջերմությամբ և ազգի ու հայրենիքի զավակը լինելու նվիրական գիտակցությամբ:

Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան Պատրիարքի համար: Փրկչի շնորհների հայցով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանին: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին: 

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը աղոթում և հայցում ենք, որ աշխարհում բազմապատկվեն երկնային շնորհները, մարդիկ առատությամբ պտղաբերեն բարի գործեր, սեր, արդարություն, խաղաղություն, գութ ու ողորմածություն, որոնք դիմադարձում են չարիքներին և ճանապարհ հարթում դեպի լուսավոր գալիքը մարդկության: Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Իր ամենախնամ հոգածության և սիրո մեջ պահի մեր ժողովրդին և պարգևի ուժ ու զորություն՝ կերտելու նոր օրը իր կյանքի և մնալու օրհնյալ, նվիրյալ ընտանիքը Քրիստոսի` հավատարիմ սրտով միշտ փառաբանելու. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:

Գոհաբանական այս զգացումով աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին ցնծությամբ ավետում ենք՝

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:00 17/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը
21:53 13/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել
21:50 13/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
20:32 06/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին
22:09 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին
19:28 03/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ վարչապետի տիկնոջ հետ այցելել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
21:32 17/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում
22:18 15/07/2018  |  ԼՐԱՀՈՍՍտիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին.Միքայել եպիսկոպոս Աջապահյան
20:24 14/07/2018  |  ԼՐԱՀՈՍՎեհափառը դուրս է բերվել շրջափակումից. այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում
12:24 07/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]