Թեմաներ
Կիրակի 09 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   17:36 Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ անտառածածկ տարածք է այրվում 09/21/2019   17:24 Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի. Արթուր Աբրահամ 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:13 Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:19 «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:08 Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան 09/21/2019   14:43 ԱՄՆ-ի հետ ծավալուն երկխոսություն կա. Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի կունենա, բայց ե՞րբ 09/21/2019   14:40 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 09/21/2019   14:30 2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան 09/21/2019   14:26 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 09/21/2019   14:24 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 09/21/2019   14:15 Վիտալի Բալասանյանի ուղերձը 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   13:56 Ո՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ) 09/21/2019   13:17 Ջերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան 09/21/2019   13:11 Մեկ բան անփոփոխ է ու անսասան. Գագիկ Ծառուկյան 09/21/2019   13:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/21/2019   12:42 Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   12:28 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ 09/21/2019   12:26 Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում «Ժառանգություն» 09/21/2019   12:23 Եթե ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի վայելում, ապա այն պետք է փոփոխությունների ենթարկվի. Միրզոյան 09/21/2019   12:15 Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ 09/21/2019   12:13 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   12:07 Խաչիկ գյուղում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ 09/21/2019   11:59 Ադրբեջանը ԼՂ շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 09/21/2019   11:50 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռ. Քոչարյան 09/21/2019   11:41 Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 09/21/2019   11:37 Անկախությունը մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա. Սերժ Սարգսյան 09/21/2019   11:28 ՃՏՊ Հին Երևանցու փողոցում. կան տուժածներ 09/21/2019   11:25 Հայոց բանակի սպայական կազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված սոցիալական շերտերից մեկը, Նորայր Նորիկյան 09/21/2019   11:21 Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Վեհափառ 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ» 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/21/2019   10:58 Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ» 09/21/2019   10:52 Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» 09/21/2019   10:47 Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն 09/21/2019   10:45 Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք (տեսանյութ) 09/21/2019   10:44 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   10:39 28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում 09/21/2019   10:34 Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը
09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/20/2019   15:32 Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/20/2019   17:11 Եթե գրավը չկիրառվի, պարզ կդառնա՝ այստեղ իրավական ոչ մի պրոցես չկա. Լևոն Քոչարյան 09/20/2019   15:26 Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Արազյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման 09/20/2019   12:08 Յուրի Խաչատուրովի որդուն գեներալ-մայորի կոչում է շնորհվել 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/20/2019   17:42 Եթե այսպես շարունակվի, Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում. Արա Ղազարյան 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/20/2019   18:50 Ինձ առաջադրված մեղադրանքն ուղղորդված է. Հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ ասում են՝ Սեյրանին ձերբակալի 09/20/2019   19:39 Ամուլսարը՝ անկախության գրավական 09/20/2019   15:08 Վայոց Ձորի մարզպետի օգնականը ձերբակալվել է 09/20/2019   15:03 Մենք սկզբունքորեն դեմ չենք ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները. Դավիթ Տոնոյանը՝ Բաքվի առաջարկի մասին 09/20/2019   14:07 Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ 09/20/2019   16:08 Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է. ՀՔԾ-ն նրան ավելի քան 1 մլն դոլար լվանալու մեղադրանք է առաջադրել

ՔԿՀ հմակարգը պետք է քանդել ու կառուցել նորը․ Նորայր Նորիկյան․ Hraparak 01/05/2019   13:07  |  Հարցազրույց

«Հրապարակ»-ի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ

-Պարոն Նորիկյան, որոշ անհատներ՝ քաղաքագետներ, հասարակական գործիչներ, ովքեր անվերապահ աջակցում էին հեղափոխությունը, նշում են, որ դատական համակարգում հեղափոխությունը կանգ առավ, մինչդեռ չպետք էր վախենալ և ցրել, դատական, գործադիր ու օրենսդիր նախկին համակարգերը միանգամից։ Համամի՞տ եք։

-Չգիտեմ՝ ցրել ասելով ինչ նկատի ունեն այդ անձինք, բայց որ ամբողջ իրավապահ համակարգը ենթակա է արմատական փոփոխությունների, ակնհայտ է: Սակայն այդ փոփոխությունները պետք է իրականացվեն բացառապես իրավական հարթության համատեքստում՝ ունենալով հստակ ռազմավարական հայեցակարգեր, հիմնված լինեն այնպիսի իրավական կառուցակարգերի վրա, որոնք հնարավորություն կտան այդ համակարգին լուծելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Ակնհայտ է, որ Հայաստանին որակապես նոր ոստիկանություն է անհրաժեշտ: Քաղաքացին, ի դեմս ոստիկանի, պետք է տեսնի իրապես հանցավորության դեմ անողոք պայքար մղող ծառայողի, ում համար օրենքն ու օրինականությունը վեր է ամեն ինչից: Դատախազությունում ընդհանրապես պետք է արմատախիլ անել գործադիր իշխանությունից սպասվող հրահանգների ու առաջադրանքների իներցիոն և տարիներ շարունակ կաղապարված ու դեռևս գործող տխրահռչակ գործելակերպը: Դատախազությունը պետք է գործի իր սահմանադրական լիազորությունների ամբողջ ծավալով՝ գտնվելով որևէ ազդեցությունից դուրս:

-Վկայությունը, որ դատական համակարգը շարունակում է նախկինի պես, ըստ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի, օրինակ, այն է, որ շատ–շատ առանցքային մեղադրյալներ, ներառյալ Մանվել Գրիգորյանը, մեծ գրավների դիմաց դրսում են։

-Այս կամ այն մեղադրյալի նկատմամբ այս կամ այն խափանման միջոցի կիրառելը դեռևս չի նշանակում, որ նշված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվել է: Պետք չէ շփոթել խափանման միջոցը պատժի հետ: Անձին մեղավոր ճանաչելու բացառիկ սահմանադրական իրավունքը վերապահված է դատարանին, և միայն դատարանի կողմից հրապարակված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռից հետո կարող ենք արձանագրել, որ այս կամ այն անձը հանցագործ է: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի գործին, շատ ավելի կարևոր է, որ այդ գործով ընթացող նախաքննությունը հնարավորինս շուտ ավարտվի, և գործն ուղարկվի դատարան՝ ըստ էության քաննելու համար: Ինձ համար մի բան ակնհայտ է. կլինի Մանվել Գրիգորյանը, թե՞ մեկ այլ ոք, մեր երկրում երբևէ քրեական օրենքով արարք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի, եթե մենք իսկապես իրավական պետություն կառուցելու ճանապարհին ունենք անկեղծ մղումներ:

-Կիսու՞մ եք տեսակետը, որ այս մարդիկ դրսում են, վտանգում է պետություն-վկա համագործակցությունը և սրանից հետո վկաները այլևս կզգուշանան:

-Առհասարակ, որպես փաստաբան, գտնում եմ, որ կալանավորումը, որպես խափանման միջոց, պետք է դիտարկվի որպես բացառիկ միջոց, երբ վարույթն իրականացնող մարմինը, գործի հանգամանքներից ելնելով, իսկապես հանգում է հետևության, որ միայն կալանավորման միջոցով է հնարավոր ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Եկեք անկեղծ լինենք: Մենք չենք ուզում դուրս գալ տարիներ շարունակ արմատացած տխրահռչակ կաղապարից: Թվում է, թե ստորագրել ենք ՄԻԵԿ կոնվենցիան՝ կից արձանագրություններով, ինքներս մեզ համարում ենք միջազգային քաղաքակիրթ հանրության ընտանիքի անդամ, թվում է, որ ընդունել ենք այդ աշխարհում գործող խաղի կանոնները, բայց շարունակում ենք ձերբակալումն ու կալանավորումը դիտարկել որպես անձին պատժելու լավագույն գործիք, որ Ձեր նշած վկաները հանկարծ «չվախենան» «չզգուշանան»։ Քննչական մարմինները, դրանց նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազությունը պարտավոր են անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս ոչ թե հույսները դնել «չվախեցող» վկաների վրա, այլ մեղադրանքի հիմքում դրված իրական ու փաստական հանգամանքների, հակառակ պարագայում, «անձին պահենք կալանքի տակ, որպեսզի վկաները ցուցմունք տան» տխրահռչակ գործելակերպն ուղղակի կործանելու է իրավապահ համակարգը: Կցանկանայի ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված բազմաթիվ նախադեպային որոշումներով ամրագրվել է, որ ձերբակալման կամ կալանավորման կիրառումը որպես պատիժ այն դեպքերում, երբ դրանց համար օրենքով սահմանված հիմքեր գոյություն չունեն, հանգեցնում է ՄԻԵԿ 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման։

-Մյուս կողմից, Դատավորների միությունը, ԲԴԽ-ն զգուշացնում են հակառակ երևույթի, դատավորների անկախության մասին։

-Ես դեմ եմ և անթույլատրելի եմ համարում որևէ միջամտություն կամ ոտնձգություն դատական իշխանության աշխատանքներին: Այո՛, բարձրագույն դատական խորհուրդը միակ պետական մարմինն է, որն օժտված է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական լիազորությամբ և պետք է իրականացնի իր իրավասություններից բխող բոլոր գործառույթները՝ իր վրա դրված խնդիրը լուծելու համար: Բնականաբար, ինձ համար հասկանալի են այդ մտահոգությունները, որոնք ունեն որոշակի հիմքեր, մյուս կողմից գտնում եմ, որ հենց դատական իշխանության ներսում կան լրջագույն խնդիրներ ու անելիքներ, որոնք պետք է շատ արագ լուծվեն: Միամիտ չլինենք ու ինքնախաբեությամբ չտարվենք, թե իշխանափոխությունից հետո դատական համակարգը միանգամից դարձավ անաչառ ու անկաշառ արդարադատություն իրականացնող համակարգ: Այդ համակարգում իսկապես կան դատավորներ, ովքեր պետք է դառնան լոկոմոտիվ ու փրկեն դատական իշխանության պատիվն ու արժանապատվությունը, բայց նաև շատ են մարդիկ, ովքեր անելիք չունեն և իրավունք էլ չունեն արդարադատություն իրականացնել՝ իրականում ապականելով «արդարադատություն» գաղափարը:

 

 Անուշ Դաշտենց

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 12/12/2018  |  ՄամուլՔԿՀ աշխատակիցները փող են աշխատում՝ բանտախցի դռները բաց պահելու համար. «Ժամանակ»
13:00 11/12/2018  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկվել են բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր
13:21 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանձնարարեց բացառել ՔԿՀ-ներում առկա «ավանդույթները»
11:28 01/11/2018  |  ԼՐԱՀՈՍՊայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը իրապես պետք է գործարկել. Նիկոլ Փաշինյան
11:27 31/10/2018  |  ԼՐԱՀՈՍՔԿՀ-ները բեռնաթափելու կարիք չունեն, Համաներումը բացառապես մարդասիրական քայլ է. Արտակ Զեյնալյան
10:15 25/10/2018  |  ՄեկնաբանությունԱյն չափով և այն ծավալով չի կիրառվում կալանքը, որքան նախկինում. Արա Ղազարյան
15:01 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի քրեակատարողական հիմնարկները եղել են ամենախոշոր բիզնեսներից, գործել է մաֆիոզ համակարգ. Նիկոլ Փաշինյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց
12:02 06/10/2018  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական հիմնարկներներում պահվող անձանց թվաքանակը նվազել է
13:17 31/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարության արձագանքը՝ ՔԿՀ-ներում դիտորդների խմբի անդամների մի շարք հայտարարությունների վերաբերյալ
13:33 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍՔԿՀ-ներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք.Վարչապետ

Արխիվ

[]