Թեմաներ
Հինգշաբթի 05 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/28/2020   11:17 Հայկական եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են. Գարո Փայլանն ահազանգում է հերթական դեպքի մասին 05/28/2020   11:10 Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան 05/28/2020   11:06 Կորոնավիրուսից մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ 05/28/2020   11:02 Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել․ ԲԴԽ նախագահ 05/28/2020   10:51 Հայաստանում կորոնավիրուսի 442 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 15 մարդ 05/28/2020   10:50 Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 53 պացիենտ. Թորոսյան 05/28/2020   10:27 Ինքնասպանության փորձը կանխվել է 05/28/2020   10:24 Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. նախագահ Արմեն Սարգսյան 05/28/2020   10:17 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 05/28/2020   10:04 Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթահարի մեր ազգի ու երկրի առջեւ ծառացած ներկա մարտահրավերները. Գարեգին Բ 05/28/2020   10:03 Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում 05/28/2020   09:54 Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի. «Ժողովուրդ» 05/28/2020   09:38 Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն․ «Ժողովուրդ» 05/28/2020   09:33 Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին․ «Փաստ» 05/28/2020   09:27 Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները․ «Ժողովուրդ» 05/28/2020   09:23 Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ»․ «Փաստ» 05/28/2020   01:07 Գինի լից. երգում են Հանրապետականները (տեսանյութ) 05/28/2020   00:42 ՌԴ ԱԳՆ-ն ապացույցներ է ներկայացրել՝ Ռուսաստան-Վրաստան սահմանի մոտ ԱՄՆ-ի կողմից բիոլաբորատորիայի ֆինանսավորման վերաբերյալ 05/28/2020   00:16 Բուենոս Այրեսի դատարանը որոշել է հարցաքննել թութակին՝ տիրուհու սպանության գործով 05/27/2020   23:55 «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ 05/27/2020   23:41 Քլոի Քարդաշյանը վաճառքի կհանի շքեղ առանձնատունը 05/27/2020   23:17 Եվ ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը, որովհետև «անհարմար է». Մարիամ Փաշինյան 05/27/2020   23:11 Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ 05/27/2020   22:50 Մոսկվացիներին պարտադրել են դիմակ կրել փողոց դուրս գալու ցանկացած պահին 05/27/2020   22:39 Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց 05/27/2020   22:33 Իմ քայլը դիակապտությամբ է զբաղված. Վահան Իշխանյան 05/27/2020   22:30 Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը վարակվել է կորոնավիրուսով. ՏԱՍՍ 05/27/2020   21:47 Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան». Ռուբեն Մելիքյան 05/27/2020   21:37 Կադիրովը հերքել է կորոնավիրուսով վարակվելու փաստը 05/27/2020   21:20 Իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց սխալների համար. ՀԿ-ները կառավարությունից ու պարետից պահանջում են խիստ կարանտինային ռեժիմ մտցնել 05/27/2020   21:09 Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ արձանագրել է խախտումներ. ԱԱՏՄ 05/27/2020   21:04 Հայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը. Ավետիք Չալաբյան 05/27/2020   20:50 Քաջարանցիներին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման հատկանիշներով, թեեւ տուժողն ասում է, որ տուժող չէ, առեւանգում չի եղել 05/27/2020   20:43 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան 05/27/2020   20:31 Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով ժամանել է 225 քաղաքացի 05/27/2020   20:16 Ավարտական միջոցառումները բացառելու համար պատասխանատու են դպրոցները. ԿԳՄՍՆ 05/27/2020   20:11 Ինչպես է կորոնավիրուսը հատել փակ հաստատությունների՝ տուն-ինտերնատի և մանկատան սահմանները. Արսեն Թորոսյանը ներկայացնում է իրավիճակը 05/27/2020   20:07 Ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք առողջապահական համակարգի «կոլապսը». Թորոսյան 05/27/2020   19:56 Եվրոպական համայնքը պետք է շատ լուրջ եզրահանգումներ անի. Արա Ղազարյանը՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին 05/27/2020   19:48 Միայն այսօր ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Միքայել Մինասյան 05/27/2020   19:43 Այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են. մշտադիտարկում մայրաքաղաքի թվով 6 մանկապարտեզներում 05/27/2020   19:27 Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ 05/27/2020   19:22 ԱՆ խոսնակը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից վարակակիր հիվանդների փախուստի մասին 05/27/2020   19:22 Այս տարվա ընթացքում արձանագրված քրեական գործերի 97,3%-ը բացահայտվել է. Քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 05/27/2020   19:10 Կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար Լոռու մարզի ֆերմերներին տրամադրվել է գյուղտեխնիկա Եվրոպական միության կողմից 05/27/2020   19:01 Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել.Մեդիա պաշտպան 05/27/2020   18:56 Կոռուպցիոներները վերջին օրերի իրադարձություններից հետո կսսկվեն. Փաշինյան 05/27/2020   18:47 Գագիկ Համբարյան. Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը 05/27/2020   18:38 Մայիսի 27․ ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը 05/27/2020   18:34 Ձեր քեռու տղան էլ քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե օրենք խախտի. Փաշինյանը՝ Սամսոնյանին
05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/27/2020   15:38 Ոստիկանությունում 9-ամյա տղան ասել է, որ օրգազմի մասին գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/27/2020   17:08 Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/27/2020   19:48 Միայն այսօր ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Միքայել Մինասյան 05/26/2020   21:58 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/27/2020   15:45 Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/28/2020   01:07 Գինի լից. երգում են Հանրապետականները (տեսանյութ) 05/27/2020   17:28 Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին 05/26/2020   12:13 Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/27/2020   14:38 Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 05/27/2020   23:11 Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ 05/27/2020   14:13 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները 05/28/2020   10:03 Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում 05/27/2020   10:05 Ադրբեջանն ակտիվացել է Նախիջեւանի հատվածում. Այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան. «Հրապարակ»

Տուրիստական մի շարք կազմակերպություններ զբաղված են խաբեությամբ, չեն վճարում մատուցված ծառայությունների դիմաց. Խաչիկյան 01/05/2019   13:38  |  Հարցազրույց

Վերջին շրջանում հաճախակի են ահազանգեր ստացվում հանրապետությունում գործող տարբեր հանգստյան տների, առողջարանների բողոքներն առ այն, որ տուրիստական մի շարք կազմակերպություններ զբաղված են խաբեությամբ եւ չեն վճարում մատուցված ծառայությունների դիմաց։ Ավելին, մի շարք առողջարաններ հայցեր են ներկայացրել դատարաններ՝ ընդդեմ տուրիստական կազմակերպությունների։ Ինչու է այս ոլորտում նման բարձիթողի վիճակ տիրում եւ ինչ կարող են անել հաճախորդներն ու առողջարաններն իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Հարցերին պատասխանում է փաստաբան Մուշեղ Խաչիկյանը, ով մի շարք հայցեր է ներկայացրել ընդդեմ տուրիստական կազմակերպությունների։

- Պարոն Խաչիկյան, տպավորություն է, որ առողջարանները հակամարտության մեջ են մտել տուրիստական կազմակերպությունների հետ։ Որն է խնդիրը։

- Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ առողջարանների և հյուրանոցային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համբերության բաժակն արդեն իսկ լցվել է: Համատարած հանդիպում ենք այն խնդրին, որ ծառայություններ մատուցող կազմակերպությունը ընդունում և սպասարկում է հաճախորդին, որի դիմաց, տուրիստական կազմակերպության հետ ունեցած պայմանագրի համաձայն, վարձատրությունը պետք է ստանա հաշիվ-ապրանքագիրը ներկայացնելուց հետո, օրինակ, երկշաբաթյա ժամկետում: Պրակտիկայում նշված ժամկետները գրեթե երբեք չեն պահպանվում, շատ են դեպքերը երբ մի տուրիստական ընկերությունը մի քանի ամիսների ընթացքում առողջարանի հանդեպ կուտակում է մի քանի միլիոն դրամի պարտք, ինչի արդյունքում կրում են զգալի վնասներ՝ առաջին հերթին աշխատանքի բնականոն կազմակերպման հարցում:

- Հիմնականում որ դեպքերում են տուրիստական կազմակերպությունները հրաժարվում փոխանցել մատուցված ծառայությունների դիմաց՝ ներքին տուրիզմի, թե արտերկրից ժամանած տուրիստների համար։ Կա՞ նման որեւէ օրինաչափություն:

- Նման դեպքերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է ներքին տուրիզմին, մասնավորապես՝ սոց. վճարների հաշվին հանգիստը կազմակերպելու պարագայում:

Տուրիստական ընկերությունների մեծամասնությունը, իր ֆինանսական գործունեության սխալ կազմակերպման արդյունքում, չի կարողանում փոխանցել առողջարանի կողմից արդեն իսկ սպասարկված հաճախորդի համար նախատեսված գումարները: Տուրիստական ընկերությունների կողմից բերվում են տարբեր պատճառաբանություններ՝ օրինակ՝ բանկերի կողմից պարբերաբար կատարվող փոխանցումների ուշացումը:

Իրականում, բնագավառի հետ ավելի խորացված առնչվելիս, ստեղծվում է այնպիսի պատկեր, որ առկա խնդիրների հիմնական պատճառը հենց տուրիստական կազմակերպությունների կողմից աշխատանքի սխալ կազմակերպումն է և շրջանառվող ֆինանսների սխալ տնօրինումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է առողջարանների հանդեպ հսկայական պարտքերի գոյացմանը:

- Սոցփաթեթի շրջանակներում կատարվող զեղծարարությունները մի պահ շատ մեծ մասշտաբների էին հասել առ այն, որ պետությունն անգամ մտածում էր վերանայել այն: Ինչպես կարող են կողմերը՝ ապահովագրվել զեղծարարություններից, ինչ պետք է իմանա տուրիստը, ով պատրաստվում է մեկնել հանգստի որևէ առողջարան, որպեսզի պատշաճ ծառայություն ստանա իր վճարած գումարի դիմաց եւ առողջարանները, որպեսզի ստանան իրենց գումարները։

- Տուրիստների առումով գրեթե որևէ վտանգ չկա: Տուրիստը, տուրիստական ընկերությունից գնելով առողջարանի ուղեգիր, գրեթե միշտ առանց որևէ խնդրի ստանում է իր պատվիրված ծառայությունը, խնդիրը հիմնականում առաջանում է տուրիստական ընկերություն- առողջարան հարաբերություններում։

Նման դեպքում զեղծարարությունից զերծ մնալու համար մենք մեր վստահորդներին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ դիմել դատական պաշտպանության: Եթե մեկ-երկու բանակցությունների արդյունքում տուրիստական ընկերությունը չի փոխանցում առողջարանի գումարը, ապա, ամենայն հավանականությամբ, հետագայում ևս կխուսափի փոխանցումներ կատարելուց: Նշված դեպքում հնարավորինս շուտ դատարան դիմելը և հայցի ապահովման շրջանակներում պարտքի չափով տուրիստական ընկերության հաշվեհամարի վրա արգելանք դնելը բավականին մեծացնում են պարտքի գումարի հետ հավաքագրման հավանականությունը, քանի որ տուրիստական ընկերությունների հաշվին գումարները կուտակվում են պարբերաբար՝ ինչն էլ հնարավորություն է տալիս մինչև դատավարության ավարտը արգելանքի տակ վերցնել պահանջվող գումարը: 

- Ձեր խորհուրդը՝ եթե արդեն իսկ դարձել են խաբեության զոհ, որը պետք է լինի նրանց քայլը:

 - Առաջին և հիմնական խորհուրդը՝ հնարավորինս շուտ դիմել որակյալ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությանը, քանի որ շատ հաճախ խնդրի դրական լուծումը հնարավոր է դրա առաջացման պահից հնարավորինս շուտ արձագանքելու դեպքում:

Պրակտիկայում շատ են հանդիպում դեպքեր, երբ անձը/կազմակերպությունը դիմում է իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կամ կազմակերպությանը՝ արդեն շուրջ մեկ և տարի վաղեմություն ունեցող հարցի լուծման նպատակով: Տվյալ պարագայում, առավել ևս եթե հարցը վերաբերում է խաբեության արդյունքում կրած վնասի հատուցմանը, էական բարդանում է գումարի գանձնման գործընթացը։ Ուզում եմ տարանջատել ընդդեմ տուրիստական ընկերության ներկայացրած հայցի բավարարումն ու գործնականում գումարի գանձումը, ուստի ևս մեկ անգամ կցանկանամ նշել՝ անհրաժեշտ է դիմել իրավաբանի օգնությանը խնդրի առաջացման պահից հնարավորինս շուտ։ Նման բազմաթիվ գործեր ունեմ և դրանց վերլուծությունը փաստում է, որ որքան շուտ ենք դիմում դատարան, այնքան մեծ է դատարանի վճռով հաստատված գումարն ամբողջությամբ հօգուտ առողջարանի գանձելու հավանականությունը, մի շարք դեպքերում 100 տոկոս է կազմում։

 

Հարցազրույցը՝ Քրիստինե Հարությունյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:29 20/12/2018  |  Քրեական խրոնիկոնՏուրիստական գործակալության նախկին գործադիր տնօրենը գումարներ է յուրացրել
12:24 28/03/2018  |  ԱնցուդարձՀայտարարվել Է Եվրոպայում հանգիստն անցկացնելու ամենաԷժան քաղաքը. The Independent
16:35 10/11/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները Հայաստանում
15:18 22/08/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանյան ներքին տուրիզմի միտումները փոփոխվում են. ժողովրդականություն են վայելում կարճատև տուրերը
10:57 09/08/2017  |  ԼՐԱՀՈՍ10 լավագույն վայրերը՝ դեպի Արցախ ճամփորդությունը հիշարժան դարձնելու համար
12:31 26/05/2017  |  ԼՐԱՀՈՍԵրեւանը երկրորդն Է ռուսաստանցիների համար առավել մատչելի Էքսկուրսիոն ուղղությունների թվում. BSI Group
18:20 14/12/2016Երևանի քաղաքապետարանն արժանացել է Եվրոդիպ հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիայի մրցանակին
09:09 09/07/2015  |  ՄամուլԱԳՆ-ն զգուշացնում է, բայց հայերը շարունակում են Եգիպտոս մեկնել. «Հրապարակ»
14:05 07/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Մարաթուկ» տուրիստական ընկերության հանդեպ վարչական վարույթ է հարուցվել
09:08 25/03/2015  |  Մամուլ«Մարաթուկ» տուրիստական գործակալությունը մոլորեցնո՞ւմ է քաղաքացիներին. «Իրավունք»

Տեսանյութեր

05/27/2020   12:41 Փաշինյանի մեսիջը 2 ուղղությամբ, Ավինյանի և Թորոսյանի դիրքերը որոշել են թուլացնել

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]