Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

«Եթե կառավարությունը չվերանայի որոշումը, ապա ռեստորանները ստիպված կլինեն բարձրացնել գները»․ Հայկական ռեստորանների միություն 01/04/2019   15:30  |  ԼՐԱՀՈՍ

Հունվարի 3-ին Ռեստորանների հայկական միության անդամները հայտարարություն տարածեցին, որ մեկ օրով այցելունների առջև փակելու են բոլոր ռեստորանների դռները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ։

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Ռեստորանների հայկական միությունը հայտարարել էր, որ շրջանառության հարկի բարձրացումը կրկնակի բեռ է ռեստորանային բիզնեսի համար, ուստի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի խնդիրը լուծելու համար։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճաը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ այս տարվանից սկսած՝ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ 6 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ընդհանուր ռեստորանները պետք է վճարեն 8 տոկոս շրջանառության հարկ։ Բայց սա դեռ վերջը չէ, նույն օրենսգրքով նախատեսված է, որ 2020 թվականին 8 տոկոս շրջանառության հարկին ավելանալու է ևս 2 տոկոս, այսինքն՝ հաջորդ տարի ռեստորանները վճարելու են 10 տոկոս շրջանառության հարկ։

168.am-ի հետ զրույցում «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանն անդրադառնալով միության բողոքի ակցիային՝ տեղեկացրեց, որ դեռ չեն որոշել, թե կոնկրետ որ օրը կփակվեն ռեստորանների դռները, կսպասեն, մինչև կառավարությունն արձագանքի, որից հետո կոնկրետ օրը կորոշեն։ Նա նաև նշեց, որ ակցիային միանալու են 100-ից ավելի ռեստորաններ։

«ՀՀ կառավարությունը մեզ այլևս այլընտրանք չի թողել, քանի որ 1,5 տարի է՝ պայքարում ենք, և այդ ժամանակահատվածում մեր ասելիքը չի փոխվել։ Մենք զգուշացնում ենք, որ ոլորտը ենթարկվում է շոկի՝ շրջանառության հարկի բարձրացումը բացասական է անդրադառնալու տնտեսության, տուրիզմի զարգացման, աշխատատեղերի վրա, ինչո՞ւ չէ, հարկահավաքման վրա։ Որովհետև, կարծում եմ՝ տնտեսվարողներից շատերը, որոնք այդքան էլ պատասխանատու չեն, պարզապես կսկսեն խուսափել հարկեր վճարելուց։ Գների բարձրացումը ճարահատյալ քայլ է, մենք ստիպված ենք լինելու մասսայաբար բարձրացնել գները, ինչը շատ վտանգավոր է։ Այսինքն՝ գները բարձրացնելու հետևանքով նվազելու է ներքին սպառումը և տուրիստական գրավչությունը։ Արդեն թեթև բարձրացման հետևանքով մենք ունենք տուրիստական ամրագրումների 40 տոկոսանոց չեղարկում։ Եթե ռեստորանների գները մեկ անգամ էլ հունվարին սկսենք բարձրացնել, պատկերացնում եմ, որ մյուս ամրագրումները ևս կչեղարկվեն»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ այլևս չեն կարող իրենց եկամուտների հաշվին «սեղմվել» և գները չբարձրացնել, քանի որ միության անդամ ռեստորանները 10 տարի շարունակ բոլոր տարիների գնաճը, արձանագրած կոմունալ ծախսերի ու աշխատավարձերի աճը վերցրել են իրենց վրա և հաճախորդների համար գները չեն բարձրացրել։

Իսկ այսօր արդեն այդ ամենը հնարավոր չէ անել և ստիպված են գները բարձրացնել, ինչը, Ա. Բարսեղյանի կարծիքով՝ կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։

«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում վերջին հանդիպման ժամանակ նախարարի միջոցով կառավարությանը փոխանցեցինք մեր առաջարկները։ Ըստ այդ առաջարկների՝ մենք ասում ենք, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա հուլիսի 1-ին, շուկան արդեն կարգավորել են՝ տնտեսվարողներն աշխատողներին գրեթե 100 տոկոսանոց գրանցել են, բոլորը շրջանառությունը նորմալ ցույց են տալիս, ուստի առաջարկեցինք՝ 5 տարով սառեցվի շրջանառության հարկի հետագա բարձրացումը, ինչը մեզ թույլ կտա գները չբարձրացնել և ավելի դյուրին անցնել մեր տնտեսության այս ծանր փուլը։

Այլ պարագայում կատարվելու է հետևյալը՝ երկու անգամ գին են բարձրացնելու, բայց տնտեսության մեջ չի նկատվում դրական տեղաշարժ, տնօրենների, ազգաբնակչության  եկամուտները չեն աճելու, և սրա հետևանքով կարող են կտրուկ բարձրանալ գները։ Ինչն էլ հանգեցնելու է նրան, որ մարդիկ գնան ավելի էժան սպառման։ Սա նշանակում է, որ այն լավ միտումները, որոնք տարիների ընթացքում արձանագրել է ռեստորանային ոլորտը, այլևս չի արձանագրվելու, և մարդկանց մոտ այլևս ցանկություն չի լինելու ներդրումներ կատարել այդ ոլորտում, քանի որ տեղի ունեցող փոփոխությունները շատ կտրուկ են»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ մի քանի անգամ հարկային բեռն աճել է սննդի կետերի վրա, պատիժները կրկնակի խստացվել են, ինչը չլսված բան է՝ խստացնել պատիժներն ու հարկային բեռն իրար հետ։

Աշոտ Բարսեղյանն ընդգծեց, որ իրենց պայքարը «նորմալ դաշտում է»՝ չեն գնալու կառավարության շենքի դեմ ցույց անեն, փոխարենը՝ նախընտրում են պատկան մարմինների հետ երկխոսության, փոխգործակցության  միջոցով խնդրին լուծում տալ։ Ուստի կոչ են անում Ֆինանսների նախարությանը և Պետական եկամուտների կոմիտեին՝ նստել ընդհանուր սեղանի շուրջ և ակադեմիական զրույցի արդյունքում հասնել խնդրի լուծման տարբերակին։

«Ռեստորանների դռները մեկ օրով փակելու նախազգուշական ակցիան միտված է դրան, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր հայտարարությունը տարածելուց հետո որևէ գերատեսչությունից պաշտոնական արձագանք չենք ստացել։ Ռեստորանները դռները մեկ օրով փակելու հետևանքով կրելու ենք ֆինանսական հսկայական տույժ»,- նշեց Ա. Բարսեղյանը։

Իսկ եթե պատկան մարմինները չփորձեն խնդիրը լուծել, ապա Աշոտ Բարսեղյանն ընդգծեց, որ միությունն այդ դեպքում գնալու է այն ճանապարհով, որն ուզում է կառավարությունը։
«Մենք բոլորս օրինավոր քաղաքացիներ ենք, ինչը նշանակում է, եթե մեզ չլսեն, ի վերջո, մենք կաշխատենք այն օրենքներով, որը թելադրում է կառավարությունը, բայց այլևս պատասխանատվությունը սխալների համար ընկնելու է կառավարության վրա։ Ոլորտի ներկայացուցիչներն այսպես չէին միավորվի, եթե շրջանառության հարկի բարձրացման հետ կապված որոշումը վտանգ չունենար, այսինքն՝ վտանգն այնքան մեծ է, որ բոլորը միավորվել են։

Վստահ ենք, որ Ֆինանսների նախարարը և ՊԵԿ ղեկավարն այս խնդրի վերաբերյալ թերի տեղեկատվություն են տալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատարին։ Ոչ պաշտոնական աղբյուրներից լսել ենք, որ մեր վերջին նամակից հետո կուլիսներում արտահայտություններ են հնչել, թե՝ տեսեք, որ միության անդամներն այլևս չեն բողոքում, այդպես էլ պետք է աշխատեն։

Մենք այդ վերաբերմունքը երբեք չեն դրսևորել կառավարության հետ աշխատելուց, որպեսզի արժանանանք նման պատասխանի։ Մենք ցանկանում ենք համագործակցության միջոցով խնդիրը լուծել, ուզում եմ պարոն պաշտոնյաններին հուշել, որ ոլորտը պատասխանատու է հարյուր-հազարավոր աշխատատեղերի համար, պատասխանատու ենք գյուղատնտեսական ապրանքի սպառման գրեթե կեսի համար, մենք սոցիալական մեծ դեր ենք տանում Հայաստանի տնտեսությունում և նման արտահայտություններով ոլորտի մասին արտահայտվելն անընդունելի ենք համարում։

Մենք բարձրաձայնում ենք վտանգը ոլորտի համար, որը պատասխանատու է տուրիզմի զարգացման համար և առաջին հերթին ներկայացնում է երկիրը, քանի որ դրսից մարդիկ գալիս են և երկրի մասին մեծ տպավորություն են կազմում հենց խոհանոցից»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:54 29/12/2018  |  ՄամուլՄեկի համար սիրո և համերաշխության, մյուսի համար՝ սպառնալիքների տարի․ «Հրապարակ»
13:29 27/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սուտ են ասում, թե «ժողովրդի իշխանություն» ա հաստատվել». Սուրեն Սահակյան
09:44 27/12/2018  |  ՄամուլՔոչարյանի կալանավորումից հետո «ՄՏՍ Արմենիայում» վիճակը վատ է. «Ժամանակ»
14:03 25/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանյան իրականության մեջ մինչ այժմ օտար գործելաոճ՝ փողոց դուրս եկած ամբոխի միջոցով ազդել դատաիրավական համակարգի վրա
11:38 25/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, պաշարվեց Վեհարանը. Շարմազանովը ներկայացրել է «առաջին անգամ»-ների «թոփ 10-ը»
11:25 25/12/2018  |  ՄամուլԵրկակի ստանդարտներ. իշխանությունը՝ փողոցային դժգոհության դեմ հանդիման. «Փաստ»
10:16 20/12/2018  |  ՄամուլՈրոշ պաշտոնյաներ նման են Ժամանակին իր սիրած խաղալիքը նվեր ստացած, հետո հոգնած, նորի ակնկալիքն ունեցող, բայց հույսը կտրած երեխայի. «Փաստ»
11:46 19/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր
11:48 15/12/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստանի» մեծ ու փոքր մանրադրամները հանդիպում էին ՀՀԿ-ականների հետ ու քննարկում՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյանը խոստանում է մանրամասներ
11:21 14/12/2018  |  ՄամուլԱմենաշատը Գերմանիայից են հայերին «դեպորտ» անում. «մեղավորը» հեղափոխությունն է. «Փաստ»

Արխիվ

[]