ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սկսվել է զրոյական գործընթաց, որը ձեռնտու է Ադրբեջանին. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) 12/29/2018 17:33 | ԼՐԱՀՈՍ
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ ղարաբաղյան բանակցությունները «սկսվել են զրոյական կետից, այն, ինչ երազում էր Ադրբեջանը» Դեկտեմբերի 28-ին «5-րդ ալիքի» եթերում «Հայլուրի» թողարկման «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին, մատնանշեց Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը՝ «մինչեւ հիմա չի բանակցել»:
«Ուրեմն, տեղյակ եմ պահում նրան. Պարոն Փաշինյան, դուք Արցախի հարցով բանակցում եք մայիսի 8-ից, այն պահից, երբ դուք դարձաք վարչապետ: Երկրորդ՝ արտգործնախարարության խոսնակը, երբ վերջերս արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, հակադարձեց՝ չպետք է խանգարել բանակցային գործընթացին, նշելով՝ «զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե, իհարկե, անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը»: Այսինքն, ընդունեցին, որ ակտիվ բանակցային պրոցես է գնում:
Դա ի՞նչ բանակցային պրոցես է… Դրանք լրիվ նոր՝ զրոյից բանակցություններ են, այն, ինչ երազում էր Ադրբեջանը: Реклама 20 Առաջինը՝ չկան Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգը: Սա կորսված է: Երկրորդը՝ կորսված է զինադադարի հիմքը՝ 1994-1995թթ. եռակողմ փաստաթղթերը եւս կորսված են, եւ դրա փոխարեն համանախագահների հայտարարությամբ զինադադարի հիմք են ընդունվում Դուշանբեի վերելակային բանակցությունները: Այսինքն, այն ինչ եղել է սկսած 1992 թվականից՝ դա հիմա չկա, կա՝ վերելակային բանակցություն: Երրորդը՝ չկան միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն՝ ինքնորոշման իրավունք: Դա էլ արդեն գոյություն չունի:
Ընդհանրապես, սկսվել է ամբողջապես Ադրբեջանի դիրքորոշման հունով ընթացող զրոյական գործընթաց: Իշխանությունները մինչեւ հիմա չեն ասում, թե ինչ բանաձեւով են բանակցում: Ես կարող եմ ասել ինչ բանաձեւով են բանակցում: Նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ բանաձեւը հետեւյալն է՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», հիմա բանակցություններն ընթանում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց»:
Սա է էապես փոխվել: Եվ երբ ներկայիս իշխանությունները ասում են՝ կարգավիճակ, անվտանգություն եւ այդ երկու հասկացություններն իրարից տարանջատում են, սա նշանակում է՝ սկզբից կլինեն անվտանգության ինչ-որ երաշխիքներ, դրանից հետո մի օր էլ կխոսենք կարգավիճակի մասին: Իսկ երբ ասում ես՝ միայն կարգավիճակ, ինչը շեշտում էին նախկին իշխանությունները, դրա բաղադրիչներից մեկն արդեն անվտանգությունն էր», պարզաբանեց Դավիթ Շահնազարյանը: Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի լավատեսությունը, երբ ասում են, թե 2019 թվականը ԼՂ խնդրի համար բեկումնային կարող է դառնալ: Շահնազարյանը կարծում է, որ Ադրբեջանը հիմքեր ունի նման տեսակետ ունենալու: Նրա կարծիքով, եթե աշխարհաքաղաքական մեծ ցնցումներ չլինեն՝ կարող է բեկում արձանագրվել:
«Կրկնում եմ, ղարաբաղյան բանակցությունները սկսվել են զրոյական կետից: Մի ապացույց էլ բերեմ, որ նախկին բանակցությունների սկզբունքներն այսօր չկան: Հիշեք, թե Ադրբեջանը նախկինում որքան հաճախ էր հիշատակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս հայտնի բանաձեւերը: Իհարկե, մշտապես Ադրբեջանը սխալ էր դրանք մեջբերում, այնտեղ պահանջներից միայն մեկն էր շեշտում:
Ադրբեջանի իշխանությունները հիմա նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի մասին չեն խոսում, որովհետեւ սկսվել է զրոյական գործընթաց, որը ձեռնտու է Ադրբեջանին: Ինձ հայտնի է նաեւ, թե ինչ ընդհանուր գծերով են ընթանում այսօր ղարաբաղյան բանակցությունները, մեր արտգործնախարարությունը տանում է այդպիսի բանակցություններ եւ զրո հրապարակայնություն: Նախկինում մենք գիտեինք Հայաստանի օրակարգը, գիտեինք՝ Հայաստանի դիրքորոշումը, հիմա մենք ոչինչ չգիտենք:
Մենք առավելագույնը տեղեկատվություն ենք ստանում Ադրբեջանից, մյուս երկրների պաշտոնական հաղորդագրություններից, ինչպես նաեւ տարբեր երկրների իշխանություններին մոտ կանգնած փորձագետներից», նշեց Դավիթ Շահնազարյանը: Իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է կողմ դառնա ղարաբաղյան բանակցային գործընթացին: «Բայց նրանք գաղափար չունեն, թե դա ինչպես պետք է անել, դա հայտարարություններով չի արվում: Ասում են՝ դա մեր օրակարգում է, մեր օրակարգում են նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ձեր օրակարգը միայն ձեր սեղանին է, դրանք չկան բանակցային սեղանի օրակարգում», հակադարձեց Շահնազարյանը: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ Դուշանբեի հանդիպումից հետո հայտարարված օպերատիվ կապի ստեղծմանը եւ հայտարարություններին, թե այսօր սահմաններում հարաբերական անդորր է՝ Դ.Շահնազարյանը նկատեց. «Այդ հարաբերական անդորրն Ադրբեջանն արդեն օգտագործել է Նախիջեւանի սահմանին մի քանի հազար հեկտարի վրա վերահսկողություն հաստատելով:
Մեր դիրքերը մնացել են նույն տեղում, նրանց դիրքերն առաջ են եկել: Երկրորդ՝ Ադրբեջանը Դուշանբեի այդ հրադադարն օգտագործել է, որպեսզի Արցախ-Ադրբեջան շփման գծում նոր ամրություններ տեղադրի, մեծ արագությամբ կատարվում են այդ աշխատանքները: Այդ ամրությունները՝ բլուրներն ունեն հարձակողական բնույթ»: Այս առիթով Փաշինյանի հակադարձել էր, թե Նախիջեւանում այդ բլուրների 95 տոկոսը եղել է մինչեւ իր իշխանությունը: Դավիթ Շահնազարյանը հակադարձեց. «Դա, ոչ դիվանագիտորեն ասեմ՝ սուտ է, լավագույն դեպքում՝ 5/95 հարաբերակցությունը կա: Ո՛չ, դրանց առնվազն 95 տոկոսը իրականացվել է այս իշխանության օրոք, ինչի մասին մի շարք անհեթեթ հայտարարություններով հանդես է եկել պաշտպանության նախարարությունը»:
Դավիթ Շահնազարյանը նաեւ հայտարարեց. «Կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք մենք թույլատրել ենք հակառակորդի առաջ գալը, Ադրբեջանին թույլատրել ենք մի քանի հազար հեկտար վերահսկողություն սահմանելը, իսկ Դուշանբեի հրադադարի արդյունքում՝ բոլոր այդ դիրքերն ապահովվել են ինֆրակառուցվածքներով, ճանապարհներով»: Ըստ Շահնազարյանի՝ սա է Դուշանբեի հանդիպման եւ համաձայնությունների գինը եւ ամենահետաքրքիրն այն է, ըստ նրա, որ այս հարցերի քննարկման վրա վետո է դրված. «Չեն քննարկում ո՛չ իշխանության մաս հանդիսացող հասարակական կազմակերպությունները, ո՛չ իշխանության մաս դարձած փորձագետները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել