Թեմաներ
Երկուշաբթի 01 / 21 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2019   13:22 45-ամյա տղամարդն սպանել է ամուսնալուծվող կնոջը ու կատարվածի մեղքը բարդել 9-ամյա աղջկա վրա 01/20/2019   12:10 Չարենցավանում մեքենան ընկել է ջրանցքը 01/20/2019   11:38 Լարսի անցակետում կուտակված են մնացել 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս 01/19/2019   17:51 Հայաստանի հասարակությանը խաղաղության պատրաստում են արդեն 10 տարի.Ղազինյան 01/19/2019   17:13 Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 01/19/2019   16:58 Ռասիզմի դրսևորման դեպքում Ա Սերիայի խաղերը կդադարեցվեն 01/19/2019   16:54 Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել 01/19/2019   16:35 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար. ձնահյուսի վտանգ կա 01/19/2019   16:29 Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր 01/19/2019   16:20 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) 01/19/2019   16:08 ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին 01/19/2019   15:52 HRW: «Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են» 01/19/2019   15:35 20 տարի պատիժ կրելուց հետո ցմահ դատապարտյալը իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնելու. Տիգրան Աթանեսյան. Sputnik Արմենիա 01/19/2019   15:12 Հասնել Ադրբեջանի հանցագործ քայլերի իրավական գնահատականին. փորձագետներն անդրադարձել են Բաքվի ջարդերին 01/19/2019   15:06 Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին 01/19/2019   15:03 Բացահայտվել է նապաստակի ապօրինի որսի դեպք 01/19/2019   15:01 Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը հայտնաբերվել է 01/19/2019   14:47 ՀՀ կառավարությունը ձևավորվեց. Նախագահը հրամանագրեր է ստորագրել 01/19/2019   14:24 Գողության պահին սրտի կաթված էր ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/19/2019   14:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/19/2019   14:13 Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը 01/19/2019   14:11 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ 01/19/2019   14:06 Անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել. Պաշտպաններ 01/19/2019   14:01 Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի. Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել. Ստեփան Դանիելյան 01/19/2019   13:56 Քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին. Արմեն Աշոտյան 01/19/2019   13:21 ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար 01/19/2019   13:19 Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ 01/19/2019   13:06 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին 01/19/2019   12:46 Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Աարտաքին գործերի նախարար 01/19/2019   12:43 Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար 01/19/2019   12:12 Գլխավոր դատախազի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ լրատվամիջոցը աղավաղել է պարզաբանման տեքստը. Գոռ Աբրահամյան 01/19/2019   12:05 Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 01/19/2019   12:02 «Լրագրողն իրավունք ունի օգտագործել մասնագիտական այն գործիքը, որը ինքն է նախընտրում». Հայկական PR ասոցիացիա 01/19/2019   11:27 Բնակչի դին հայտնաբերվել է մահճակալին 01/19/2019   11:22 Արդարադատության փոխնախարարներից երկուսին կհեռացնեն 01/19/2019   11:20 Կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ 01/19/2019   11:17 Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին. «Փաստ» 01/19/2019   11:13 Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը. «Ժողովուրդ» 01/19/2019   11:10 Հաշվեքննիչ պալատի փոխնախագահի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ՀՅԴ-ական Արա Նռանյանը. «Փաստ» 01/19/2019   11:07 Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Բագրատյան 01/19/2019   11:04 Զարուհի Բաթոյանը՝ սոցապ նախարար. «Ժամանակ» 01/19/2019   10:58 Սամվել Կարապետյանի հովանավորյալը՝ էներգետիկայի նախարար. «Ժամանակ» 01/19/2019   10:54 Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ. «Հրապարակ» 01/19/2019   10:46 Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ պատրաստ էր հարցազրույց տալ անգամ սովետական «Յուպիտեր» մագնիտոֆոնով, իսկ այժմ... «Հրապարակ» 01/19/2019   10:42 Գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի՝ նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. որքանո՞վ է սա մոտ իրականությանը. «Ժամանակ» 01/19/2019   10:28 ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր. Ձախողման վտանգ կա. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. «Փաստ» 01/19/2019   10:17 Ինչպես Սամվել Մայրապետյանին հաջողվեց այդքան սեղմ ժամկետում հասնել ՄԻԵԴ որոշման կայացման. «Ժողովուրդ» 01/19/2019   10:09 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան 01/19/2019   09:50 Բենզինն աստիճանաբար կէժանանա. «Ժողովուրդ» 01/19/2019   09:47 Դատախազության պարզաբանումը զավեշտի ժանրից էր. «Ժողովուրդ»
01/19/2019   17:13 Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 01/19/2019   17:51 Հայաստանի հասարակությանը խաղաղության պատրաստում են արդեն 10 տարի.Ղազինյան 01/19/2019   14:24 Գողության պահին սրտի կաթված էր ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/19/2019   10:46 Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ պատրաստ էր հարցազրույց տալ անգամ սովետական «Յուպիտեր» մագնիտոֆոնով, իսկ այժմ... «Հրապարակ» 01/19/2019   09:34 Նոր Հայաստանի պատգամավորները ևս ցանկանում են իրենց անձնական մեքենաների վրա պատգամավորական համարանիշներ փակցնել. «Ժողովուրդ» 01/19/2019   16:20 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) 01/19/2019   10:28 ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր. Ձախողման վտանգ կա. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. «Փաստ» 01/19/2019   16:29 Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր 01/19/2019   10:54 Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ. «Հրապարակ» 01/20/2019   13:22 45-ամյա տղամարդն սպանել է ամուսնալուծվող կնոջը ու կատարվածի մեղքը բարդել 9-ամյա աղջկա վրա 01/19/2019   10:09 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան 01/19/2019   14:47 ՀՀ կառավարությունը ձևավորվեց. Նախագահը հրամանագրեր է ստորագրել 01/19/2019   10:58 Սամվել Կարապետյանի հովանավորյալը՝ էներգետիկայի նախարար. «Ժամանակ» 01/19/2019   10:42 Գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի՝ նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. որքանո՞վ է սա մոտ իրականությանը. «Ժամանակ» 01/19/2019   11:22 Արդարադատության փոխնախարարներից երկուսին կհեռացնեն 01/19/2019   11:10 Հաշվեքննիչ պալատի փոխնախագահի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ՀՅԴ-ական Արա Նռանյանը. «Փաստ» 01/19/2019   15:35 20 տարի պատիժ կրելուց հետո ցմահ դատապարտյալը իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնելու. Տիգրան Աթանեսյան. Sputnik Արմենիա 01/19/2019   12:12 Գլխավոր դատախազի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ լրատվամիջոցը աղավաղել է պարզաբանման տեքստը. Գոռ Աբրահամյան 01/20/2019   11:38 Լարսի անցակետում կուտակված են մնացել 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս 01/19/2019   09:50 Բենզինն աստիճանաբար կէժանանա. «Ժողովուրդ»

Ադրբեջանը իմիջի վերակառուցման փուլում է. փորձում է դիրքավորվել «կառուցողական դաշտում». «Առավոտ» 12/29/2018   14:24  |  Հարցազրույց

«Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը

– Եթե փորձենք ամփոփել անցնող տարին` ի՞նչ արեցինք 2018-ին Արցախի եւ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ի՞նչը չկարողացանք ավարտին հասցնել:

– Անվտանգության բարձրացմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումները միանգամից մի քանի հարթություն են ենթադրում: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները արտաքին վտանգի ակտիվացման առումով բազմաթիվ ռիսկեր էին պարունակում, սակայն հայկական զինուժն այդ պատասխանատու պահին իր առաքելությունը կատարեց բավականին բարձր մակարդակով` զսպելով, կանխելով հակառակորդի հնարավոր սադրանքները:

2019 թվականը և առհասարակ առաջիկա տարիները մեզանից պահանջում են վերագնահատել անվտանգության ուղղությամբ այս տարիներին իրականացված աշխատանքները, ճշգրիտ վերլուծել մեր շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները, խորքային ուսումնասիրել առաջիկա տարիների մեր զարգացման իրական հնարավորությունները, սահմանել առաջնահերթությունները և ավելացնել անվտանգության բարձրացմանն ուղղված ֆինանսական հոսքերը: Այս ուղղությամբ աշխատանքները երբեք չեն ավարտվում, դադար վերցնելն անթույլատրելի է, ուղղակի եղած ռեսուրսների պայմաններում պետք է գտնել ճշգրիտ ճանապարհները:

– Համանախագահներն արդեն իրենց հայտարարություններում չեն հիշատակում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, այժմ օրակարգային է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ վերելակային համաձայնությունը: Նախկին պայմանավորվածություններն արդեն կարելի՞ է անցած էտապ համարել: Դրանց անտեսումը, թեկուզ նոր՝ դեռեւս պահպանվող պայմանավորվածությունների համատեքստում, մեզ կորուստով չի՞ սպառնում, քանզի թե՛ Վիեննայի, թե՛ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններում հստակ ամրագրված էին սահմանի դիտարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք հստակություն էին մտցնելու «ո՞վ առաջինը կրակեց» մշտապես վիճելի հարցում:

– Բանակցություններն, ըստ էության, դեռ չեն վերսկսվել, եղել են տարբեր բնույթի հանդիպումներ, որոնք առավելապես ճանաչողական բնույթի են եղել: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո միայն առաջիկա հունվարին իշխանության ձևավորումը վերջնական կավարտվի, և այդ ժամանակ արդեն որոշակի հարցեր կհստակեցվեն: Հայաստանի վարչապետն իր հայտարարություններում ներկայացրել է թեմայի հետ կապված իր հիմնական սկզբունքները, իսկ թե ո՞ր ճանապարհով ենք գնալու, ի՞նչ փաստաթղթի շուրջ (միգուցե նոր փաստաթղթի), վստահության ստեղծման ի՞նչ մեխանիզմներ են ընդունելի՝ դեռ ամբողջապես պարզ չէ: Համենայնդեպս, Արցախի հետ այդ թեմայով քննարկումներ դեռ չեն եղել:

– Շատերի համար մի փոքր տարօրինակ է, որ ադրբեջանական կողմը խստորեն պահպանում է սահմանային լարվածությունը թուլացնելու մասին վերելակային պայմանավորվածությունը. սա հանդարտություն է փոթորկից առա՞ջ, ի՞նչ նպատակներ է, Ձեր կարծիքով, հետապնդում ադրբեջանական կողմը:

– Նախկինում էլ համապետական ընտրությունների փուլում, այսպես կոչված, չգրված օրենքներ են գործել: Իհարկե, չեմ ցանկանում թերագնահատել ՀՀ վարչապետի՝ այս թեմայով ունեցած պայմանավորվածությունը, որի մանրամասներից տեղյակ չեմ: Սակայն, ամեն դեպքում, Ադրբեջանը հենց այնպես այդպես չէր վարվի. պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ի՞նչ շահ է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման նվազման հարցում: Այս ժամանակն Ադրբեջանը, օրինակ, օգտագործեց սահմանագծին նոր ենթակառուցվածքների շինարարության, իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է մաքրել ագրեսորի կերպարը, որն առավել ընդգծվեց ապրիլյան մարտական գործողությունները սանձազերծելուց հետո: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը իմիջի վերակառուցման փուլում է և փորձում է դիրքավորվել «կառուցողական դաշտում»:

– Ադրբեջանից վերջին շրջանում «լավատեսական» հայտարարություններ են հնչում. Մամեդյարովն ասաց, որ հայաստանցի գործընկերոջ հետ փոխըմբռնում կա: ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանեց` խոսքը բանակցությունների շարունակականությունն ապահովելու մասին է: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Արցախի հարցում նոր բան չկա: Օրերս Մամեդյարովը հայտարարեց նաեւ, որ 2019-ին հարցի լուծումներ են հնարավոր, եւ վերահաստատեց ադրբեջանական հայտնի մոտեցումը` Արցախին լիարժեք ինքնավարություն տալու մասով: Ձեր կարծիքով՝ բանակցային ինչ-որ գործընթաց կա՞ այս պահին, սեղանին նորից հին տարբերակնե՞րն են, թե՞ նոր առաջարկների շուրջ է աշխատանք գնում:

– Ադրբեջանի ԱԳ նախարարը, իսկ դրանից մեկ օր հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նույնատիպ հայտարարություն անելով հաստատեցին մեր վատատեսական կանխատեսումն առ այն, որ իրականում Ադրբեջանում ոչինչ չի փոխվի, իսկ այդ «լավատեսական» նոտաները, ինչպես նշել եմ, իմիջային խնդիրներ են լուծում: Ավելին, ես կարծում եմ, որ վերջին ամիսներին Ադրբեջանը փորձում է ապահովագրել իրեն՝ հետագայում սահմանին ակտիվանալը բացատրելով այն հանգամանքով, որ ամեն ինչ արել է վստահության և հանդուրժողականության դաշտ ստեղծելու համար, իսկ «հայկական կողմը այդպես էլ պատրաստակամություն չի հայտնել»: Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանելով՝ առանձնապես ժամանակ չեմ ծախսի, վերջին 3 տասնամյակում նույնաբովանդակ անհեթեթություններ շատ ենք լսել:

– Հայկական կողմը պնդում է Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու իր դիրքորոշումը: Դա Ադրբեջանին պարտադրելու ի՞նչ հնարավորություն եք տեսնում:

– Հայկական կողմը բազմիցս հայտարարել է իր հիմնական նպատակներից մեկի մասին, որի ճանապարհը բնականաբար չափից ավելի բարդ է լինելու, սակայն պետք է նաև հասկանալ, որ առանց դրա անհնար է հասնել հարցի հանգուցալուծմանը: Կարծում եմ՝ սա գիտակցում են նաև միջնորդ երկրները:

– 2016-ի ապրիլյան պատերազմից հետո խոսվեց ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին: Հետո անգամ հայտարարվեց, որ համաձայնագիրը պատրաստ է, պարզապես հայկական իշխանությունները սպասում էին դրա ստորագրման ավելի հարմար պահի: Չե՞ք կարծում, որ հայկական պետությունների անվտանգության ամրապնդման համար այդ համաձայնագրի ստորագրման պահը վաղուց հասունացել է: Պե՞տք է ՀՀ նոր իշխանությունն իր այդ մոտեցմամբ տարբերվի նախորդից:

– Եթե չեմ սխալվում, այդ փաստաթղթի հետ կապված հարցերը Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների քննարկման տիրույթում են, և այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են, այնպես որ՝ չէի ցանկանա առաջ ընկնել իրադարձություններից:

– Աստիճանաբար Արցախը մտնում է նախընտրական փուլ. 2020 թվականին միաժամանակյա նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Դրանով պայմանավորված՝ ներքին զարգացումները կարո՞ղ են արտաքին վտանգների մեծացման խթան լինել:

– Դե, նման փուլերում աշխուժությունն առավել մեծ է լինում, սակայն չեմ կարծում, թե դրանք այնքան վտանգավոր բնույթ կկրեն, որ արտաքին վտանգների մեծացման խթան կհանդիսանան: Իհարկե, չեմ բացառում, որ այս կամ այն ուժերի կողմից փորձեր կլինեն անկայունություն հրահրելու ուղղությամբ, բայց պետք է գիտակցեն, որ Արցախի հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձր է, մարդիկ խորապես գիտակցում են իրավիճակի լրջությունը, և նրանց այդպիսի հարցերում մոլորության մեջ գցելը անհնար է:

– Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի՝ Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է պետական սահմանապահ ծառայության ուժերով։ Սա ի՞նչ նպատակով է արվում:

– Նախ ասեմ, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը բավականին լավ սպառազինված է, և նրա ենթակայության ներքո խոշոր կրակային միջոցներ կան: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Տավուշի այդ հատվածում տեղակայված և մարտական հերթապահություն կրող բրիգադը կտեղափոխի սահմանագծի մեկ այլ ուղղություն: Դեռ պարզ չէ, թե ինչ ձևով կօգտագործվի. միգուցե որպես ռեզերվ, միգուցե մեկ այլ ուղղություն ուժեղացնեն՝ համալրման միջոցով:

– Նախիջեւանի շրջանում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, ըստ մասնագետների, ավելի խոցելի է դարձրել Հայաստանի անվտանգությունը: Ի՞նչ ռիսկեր է դա իր մեջ պարունակում:

– Նախիջևանի ակտիվացմամբ Ադրբեջանը երրորդ ճակատի դիրքավորման հարցն է լուծում, ինչը բավականին վտանգավոր է: Որոշակի նրբերանգներ կան, որոնք կոնֆիդենցիալության առումով չէի ցանկանա դետալացնել, սակայն կարծում եմ՝ ՀՀ անվտանգությունն ապահովող կառույցները տիրապետում են բոլոր ռիսկերին և հնարավոր վտանգների դեպքում համաչափ գործողություններ կիրականացնեն:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ օրաթերթ»

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:15 26/12/2018  |  Ղարաբաղյան հակամարտություն«Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ժամանակային սահմանափակումներ չենք դնում». Մարիա Զախարովա
14:36 26/12/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Արարատ Միրզոյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը
18:17 25/12/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՊետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Մամեդյարովի հայտարարության մասին
15:21 25/12/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄամեդյարովի հայտարարությունները վկայում են բանակցությունների առաջընթացին Բաքվի պատրաստ չլինելու մասին. Բաբայան
14:08 25/12/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի «բարձր ինքնակառավարման» պատրաստակամության մասին
13:59 25/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ՝ նման դեպքերում ճիշտը նրանց լռե՞լն է, թե՞ խոսելը». Արմեն Աշոտյան
11:04 18/12/2018  |  ՄամուլԻ՞նչ է առաջարկվելու ԼՂ հակամարտության կողմերին. «168 ժամ»
16:44 14/12/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՍերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո
18:03 07/12/2018  |  ԼՐԱՀՈՍԻնչ են խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սանկտ Պետերբուրգում. պարզաբանում է Արման Եղոյանը
15:02 05/12/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԺամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումը Արցախի հարցում. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Տեսանյութեր

01/17/2019   16:13 «Ուռա-ուռա ասելով գնալու ենք խայտառակ լինենք». Էդմոնդ Մարուքյանը՝ Սամվել Մայրապետյանի գործի մասին

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]