ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը մասամբ այնքան էլ վատը չէ. Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ (Տեսանյութ).Aysor.am 12/27/2018 18:21 | Քրեական խրոնիկոն
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով դատարանին այն քննել սեղմ ժամկետներում։
Դատավորն արդեն հայտնի է, սակայն հայտնի չէ՝ մինչև Ամանոր կքննվի՞ միջնորդությունը, թե՞ ոչ։
Մինչ այդ, սակայն, պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մարտի 1-ի գործով նախաքննության ընթացքը որակեց «ամոթալի»։
«Շատ անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերվում այսքան կարևոր քրեական գործի նկատմամբ, թույլ են տրվում բազմաթիվ խախտումներ, որոնցից որոշները կոնկրետ նպատակ չեն հետապնդում և պարզապես խախտումներ են», - նշեց Խուդոյանը։
Փաստաբանը ենթադրում է, որ քրեական գործով նախաքննությունը տեղից առաջ չի շարժվում, հակառակ դեպքում վարույթն իրականացնող մարմինը, սովորության համաձայն, հանդես կգար հրապարակային հայտարարություններով։
«Այս պահին գործընթացը կարծես թե սառած է», - ասաց Խուդոյանը։
Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքը փաստաբանը խայտառակ ամոթալի է որակում հենց միայն այն պատճառով, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք չէր կարող առաջադրվել։
«Այս նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նախկինում նաև հայտնի «7-ի գործով» Ալեքսանդր Արզումանյանին, Մյասնիկ Մալխասյանին և ուրիշներին և հատկանշական է, որ այդ մեղադրանքում նշվում էր նաև Նիկոլ Փաշինյանի անունը։ Ես զուտ մասնագիտորեն կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը, եթե այդ փուլում ընդհատակում չլիներ, նրան նույնպես մեղադրանք առաջադրվելու էր։ Խնդիրն այն է, որ այդ հոդվածը 2009-ին փոփոխության ենթարկվեց ու դրա նպատակն այն էր, որ այդ մեղադրանքները դուրս գան այդ անձանց վրայից։ Պատճառներից մեկն այն էր, որ նշված հոդվածն ուներ լուրջ խնդիրներ՝ իրավաբանական տեսանկյունից։ Ի՞նչ տեղի ունեցավ՝ 2009-ին հոդվածում փոփոխություններ տեղի ունեցան և այդ հոդվածից առանձնացվեցին 3 առանձին հոդվածներ։ Այդ անձանց մեղադրանքներից հրաժարվեցին, և դրա հիմնավորման մեջ հստակ նշված էր, որ տեղի է ունեցել օրենքի փոփոխություն։ Հիմա ստացվում է, որ պետական մարմինները նույն հոդվածով մեղադրանք են առաջադրում այս դեպքում», - հավելեց Հովհաննես Խուդոյանը։
Քրեական գործի նախաքննության շրջականերում Ռոբերտ Քոչարյանի հետ առերեսումների մասին փաստաբանն ասաց, որ մանրամասներ չի կարող փոխանցել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիության պահպանման սկզբունքը։
Նաև ասաց, որ եղել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ առերեսում անցկացնելու փորձ.
«Ընդհանրապես առերեսում կատարվում է, երբ անձանց ցուցմունքներում կան հակասություններ, երբ անձանցից մեկը ցուցմունք չի տվել, առերեսում չի կարող լինել։ Չնայած կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որի համաձայն, հնարավոր է անցկացնել առերես հարցաքննություն առանց մեկ կողմի ցուցմունք տալու՝ այն պայմանով, եթե դա նպատակ է հետապնդում ապահովել անձի իրավունքը իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր ուղղելու։ Այս դեպքում չկա երկու ցուցմունք, և առերեսում կարող է անցկացվել բացառապես իրավունքի ապահովման համար։ Որպեսզի այդ գործողությունն անցկացվի, անձը պետք է դրա մասին նախապես ծանուցվի։ Մենք վարույթն իրականացնող մարմնին բազմիցս դիմել ենք՝ ասելով, որ այս փուլում չվստահելով նրան, հրաժարվում ենք հարցաքննվել։ Այդ պայմաններում վարույթն իրականացնող մարմինը որոշակի հնարքով փորձեց նման գործողություն իրականացնել, բայց մենք չեզոքացրինք՝ ընդհանրապես չմասնակցելով դրան։ Բայց երբ Ռոբերտ Քոչարյանը չի գտնվել քննչական սենյակում, այդ գործողությունը շարունակվել է և ապագայում ներկայացվել է, թե իբր նա այնտեղ է եղել»։
Արշակ Կարապետյանը, հիշեցնենք, 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ընդգրկված է եղել 0038 հրամանով ձևավորված Երևանի կայազորի պետի վարչակազմում և եղել է կայազորի պետի տեղակալը՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Կարապետյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։ Վերջերս նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել էր վարչապետի խորհդրական։
Անդրադառնալով այս գործով Արշակ Կարապետյանի ցուցմունքին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դա այնքան էլ վատը չէ։
«Արշակ Կարապետյանի ցուցմունքը մասամբ այնքան էլ վատը չէ, որովհետև կոնկրետ մտքեր է արտահայտում, որոնք հաստատում են այն, ինչ մենք ենք ասում։ Ընդամենը մեկ-երկու արտահայտություն կա, որոնք ակնհայտ անտրամաբանական են», - նկատեց Խուդոյանը։
Մանրամասները՝ aysor.am-ի տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել