ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եվս մեկ, երկրորդ անգամ արդեն կոչ եմ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն օր առաջ վիճարկել ՍԴ-ում». Գագիկ Ջհանգիրյան 12/26/2018 16:39 | ԼՐԱՀՈՍ

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է 24TV-ի հարցերին: Իր խոսքում Ջհանգիրյանն ասել է.
«Բնականաբար, այդ դրվագը եղել է. հանգուցային պաշտոնների թեկնածությունների ցուցակ է ներկայացվել երկրորդ նախագահին, բայց դրա մոտիվը չի եղել պաշտոններ ստանալը կամ բաժանելը, որովհետև անձամբ ես երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին հրաժարականի դիմում եմ ներկայացրել իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Մի անգամ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում եմ գրել, որը նա ընդունել է, իսկ 2-րդ անգամ՝ 2000թ. գարնանն եմ ներկայացրել, որը նա չի ընդունել»,- 24TV-ի եթերում, ի պատասխան այն դիտարկման, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքում խոսելով 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին, երբ Խորհրդարանում տխրահռչակ Նաիրի Հունանյանի խումբը սպանդ կազմակերպեց, ասել է, որ դեռ զոհերի դիակները չսառած՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ իրեն ցուցակ են ներկայացրել, թե ով՝ ինչ պաշտոն պիտի զբաղեցնի, հայտարարեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ 1998թ. նախագահի հրաժարականից հետո իշխանության մեջ ղարաբաղյան թևը դիսբալանս ուներ, հայաստանյան ներկայությունը սակավ էր, և դա ավելի ընդգծվեց, երբ Հայաստանի նախագահի պաշտոնում տարբեր խարդավանքների միջոցով առաջադրվեց ոչ թե Վազգեն Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը, ու 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանի հետ «Միասնություն» դաշինքը կազմելով՝ Վազգեն Սարգսյանը փորձեց լուծել այդ դիսբալանսի խնդիրը, բայց երկու թևերի մեջ պայքարը, այնուամենայնիվ, գնում էր։
«Երբ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ընդամենը 1-2 ժամ հետո Ազգային անվտանգության նախարարի տեղակալ Գորիկ Հակոբյանը եկավ Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակ՝ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործը ձեռքին, այնտեղ գտնվող բանակային մեր պաշտոնյաների և ոչ միայն նրանց համար, պարզ էր, թե դահլիճում ով էր, և, փաստորեն, այդ անձն առնվազն գտնվել էր անվտանգության մարմինների տեսադաշտում։ Եվ այս իրավիճակում, երբ լարվածությունը հասավ գագաթնակետին, մենք գնացինք Պաշտպանության նախարարություն։ Այստեղ մի կարևոր պահ կա. որևէ մեկը չգիտեր, թե ինչ է լինելու, որովհետև մենք տեղեկություն ունեինք դալիճից, որ Ն. Հունանյանը ինչ-որ դրսի ուժերի է սպասում»,- նշել է նախկին զինդատախազը։
Նա համարում է, որ այդ ցուցակը կազմելու նպատակը երկրի անվտանգությունը հուսալի ձեռքերում տեսնելու համար էր, այլ ոչ թե որևէ պաշտոնից ստանալիք հավանական բարիքների համար։
Լրագրողի այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանը նաև ասում է, որ Պաշտպանության նախարարն ապօրինի գործողություններ է կատարել՝ մասնավորապես՝ առանց իր հրամանի զորքը տեղաշարժելով, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դրա համար Ռ. Քոչարյանը պատժել է Վաղարշակ Հարությունյանին՝ նրան աշխատանքից ազատելով ու զրկելով գեներալ-լեյտենանտի կոչումից, ինչի իրավունքը նա չուներ Սահմանադրությամբ։
«Վաղարշակ Հարությունյանը, իհարկե, իրավունք չուներ, առանց գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնելու՝ զորքը տեղաշարժել, ինչի իրավունքը չուներ նաև Միքայել Հարությունյանը 2008թ., եթե հավատանք Քոչարյանի այն պնդմանը, թե ինքը տեղյակ չի եղել դրանից։ Այդ դեպքում ինչո՞ւ նմանատիպ գործողության համար Միքայել Հարությունյանը չզրկվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից ու գեներալ-գնդապետի ուսադիրներից»,- նկատեց Գ.Ջհանգիրյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն մտքին, թե ինքը նախագահ Քոչարյանից խնդրել է իրեն ազատել Ազգային ժողովին հաշվետու լինելուց, որովհետև պատգամավորներն իր վրա ճնշում են գործադրում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դա ճիշտ է, միայն թե՝ բոլորովին հակառակ ուղղությամբ։
«Ինձ սկզբում զանգահարել է Հանրապետության նախագահն ու ասել, թե արդյոք ինձ գլխավոր դատախազը ցուցում տվե՞լ է՝ չգնալ ԱԺ նիստին, ինչին ես ժխտական պատասխան եմ տվել։ Դրանից հետո նա ինձ հրավիրել է նախագահական ու տվել կարգադրություն՝ արգելելով ինձ մասնակցել նիստին ու պատասխանել պատգամավորների հարցերին»։
Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ այդ կարգադրության պատճառն այն էր, որ երևի թե պետք չէր, որ պատգամավորներն այդ ամբիոնից լսեին որոշ հարցերի պատասխաններ։
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք իր վրա՝ որպես «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննական մարմնի ղեկավար, ճնշումներ գործադրվել են, նշելով միայն, որ, եթե վերաբացվի գործի վարույթը, ինքը կխոսի ու կփորձի օգտակար լինել, իսկ այժմ ավելին ոչինչ չի ասի։
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն հայտարարության մասին, որ իրենք անպայման հաղթելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), Գագիկ Ջհանգիրյանը հետևյալ կոչն արեց.
«Եվս մեկ, երկրորդ անգամ արդեն կոչ եմ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն օր առաջ վիճարկել Սահմանադրական դատարանում, որն ուղղակի պաշտպանական ամբողջ կորպուսին կզրկի որևէ արգումենտից։ Ինչքան էլ այդ Սահմանադրական դատարանը հին իշխանության կողմից ձևավորված լինի, սա ծայրահեղ հակասահմանադրական հրամանագիր է, և չեմ կարծում, որ ՍԴ անդամները չեն ճանաչի դրա հակասահմանադրականությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/23/2022 11:41 Նիկոլն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը
- 05/23/2022 11:35 Այո՛, նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավների հանձնումը բերելու է Հայաստանի մասնատմանը. Վրթանեսյան
- 05/23/2022 11:25 Արա այ «ոչ մի բաներ» Եռաբլուրը աշխարհագրություն չի է՞, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք. Դավիթ Ամալյան
- 05/23/2022 10:38 Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար.Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/23/2022 09:59 Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է
- 05/22/2022 18:36 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
- 05/22/2022 14:14 Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. Արցախի ԱԻՊԾ
- 05/22/2022 12:25 Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը