ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը. մանրամասներ քրգործից. aysor.am 12/25/2018 10:04 | Քրեական խրոնիկոն
Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը հավանաբար կկալանավորվի արդեն 2019-ին, մասնավորապես, հունվարի 14-ից հետո, երբ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա և 6-րդ գումարման խորհրդարանը կհամարվի արձակված։
Ինչպես հայտնի է, Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու մասին Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները քննարկելու համար խորհրդարանում նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ։
Aysor.am-ին հայտնի են դարձել Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով որոշ մանրամասներ։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը»։
Ժամանակագրությունը
Մասնավորապես, Aysor.am-ը տեղեկանում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2015-ին է հաղորդում իրենից տվել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու դեպքի առթիվ և իրավապահներին հայտնել, որ 2008-ին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանն իրեն պատկանող, ինչպես նաև ըստ նախնական համաձայնության, հետագայում իրեն փոխանցվելիք կազմակերպություններին գունավոր մետաղների 10 հանքավայրում իր լիազորությունների շրջանակում ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար որպես կաշառք պահանջել ու ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար գումար։
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ 2015-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ 2017-ի փետրվարի 7-ին, նկատի ունենալով, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Հետագայում ի հայտ են եկել քննության ընթացքում անհայտ, էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց հիման վրա 2017-ի նոյեմբերի 28-ին դատախազը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին։ Նույն օրը որոշումը ուղարկվել է ՀՔԾ՝ քննություն կատարելու համար։
Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը
Ըստ քրեական գործի տվյալների, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2008-ի փետրվարին վաճառել է Արաբական Միացյալ էմիրություններում գործունեություն իրականացնող արաբական մի ընկերությանը։
Այս գործով շոշափվում է նաև ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Արաքս Դիլանյանը, որը պատրաստակամություն է հայտնել իր հաշվեհամարը տրամադրելով միջնորդել, որպեսզի Արամ Հարությունյանն ստանա գումարը։ Արամ Հարությունյանը գումարներն ստացել է իր մտերիմների միջոցով, որոնց անունները ևս շոշափվում են քրեական գործում։ Նրանք երեքն են՝ Ա. Խաչատրյան, Վ. Մարտիրոսյան, Գ, Կարապետյան։ Նրանց բոլորին ևս խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք է առաջադրված։
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք այնուհետև՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, այն է՝ նշված կաշառքի առարկան տարբեր անձանց անուններով բանկային հաշիվներով փոխանցումներ է ապահովել՝ նպատակ ունենալով թաքցնել այդ գումարի հանցավոր ծագումը։
Արամ Հարությունյանին գումար փոխանցելու համար միջնորդ հանդիսացած նրա մտերիմներից Ա. Խաչատրյանը ցուցմունք է տվել և ասել, որ Հարությունյանի հանձնարարությամբ 2008-ին մեկնել է Դուբայ, այնտեղի բանկերից մեկում բացել հաշվեհամար, որի փաստաթղթերը, վերադառնալով Երևան, տվել է Հարությունյանին։ Ըստ նրա ցուցմունքների՝ ինքը մի քանի անգամ է այցելել Դուբայ, մասնավորապես, 2009-ին դարձյալ մեկնել է Դուբայ իր անունով բացված հաշվեհամարին ստացել ու կանխիկացրել է 250 հազար ԱՄՆ դոլար, գնել է շինարարական տեխնիկա, բերել Հայաստան ու դրանք ձևակերպել Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունների անվամբ։ Բացի այդ գումարից, Հարությունյանի հանձնարարությամբ Խաչատրյանը կանխիկացրել է ևս 200 հազար ԱՄՆ դոլար ու այն հանձնել իրեն անծանոթ մի անձնավորության։ Նաև ցուցմունք է տվել, որ արդեն 2010-ին ինքն Արամ Հարությունյանի հետ է մեկնել Դուբայ, այցելել բանկ ու նրա հանձնարարությամբ ստորագրել որոշ փաստաթղթեր, իր անվամբ բացված հաշվեհամարին ստացված գումարը կանխիկացրել ու փակել է հաշվեհամարը։
Քրեական գործի նյութերում կան նաև Բնապահպանության նախարարությունից առգրավված փաստաթղթեր, որոնց համաձայն հանքերևակման մասին մի քանի հատուկ լիցենզիաները 2008 թվականի ընթացքում տարբեր եղանակներով տրվել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերություններին, ընդ որում, դրանց մի մասը Համբարձումյանը գնել է Արամ Հարությունյանի մտերիմներից մի քանիսին պատկանող ընկերություններից։
Ա. Խաչատրյանի հետ միասին, գումարներ են փոխանցվել նաև Գ. Կարապետյանի ու Վ. Մարտիրոսյանի անուններով արաբական բանկում բացված բանկում։
Հայաստանի իրավապահները Արաբական միացյալ էմիրություններից ստացել են փաստաթղթեր այն մասին, որ բանկի օգտատեր է համարվում Արաքս Դիլանյանը, և 2008-ին նրա հաշվեհամարին փոխանցվել է 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք քանակի դիրհամ և գումարը նույն օրը փոխանցվել է Աբու Դաբիի թիվ 1 բանկում բացված 3 ֆիզիկական անձանց՝ Ա. Խաչատրյանի, Վ. Մարտիրոսյանի և Գ. Կարապետյանի անուններով բացված ներքին հաշվեհամարներին։
Գլխավոր դատախազությունը պնդել է, որ ունի բավարար հիմքեր՝ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու ու նրան կալանավորելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ