Թեմաներ
Ուրբաթ 07 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/19/2019   12:17 Վրաերթ Երևանյան խճուղում. 13-ամյա աղջիկը մահացել է 07/19/2019   11:54 ՀՀ-ի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների վերաբերյալ 07/19/2019   11:45 27-ամյա որդին դանակահարել է ծնողներին. Մայրը մահացել է 07/19/2019   11:42 ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու 07/19/2019   11:36 Ռոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանը պետք է սպասի միջազգային կառույցների եզրակացությանը. Արա Ղազարյան 07/19/2019   11:19 Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները տարհանվել են 07/19/2019   11:12 Ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր ՀՀ և ՎՎԲ միջև 07/19/2019   11:00 Պետք է կարողանանք օրենսդրորեն բռնել այն մարդկանց ձեռքը, որոնք սոցցանցերում ատելության խոսքը դարձրել են կենսակերպ. Զոհրաբյան 07/19/2019   10:49 Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ընդհարումների գործով կա 20 կասկածյալ 07/19/2019   10:46 Երևանում Սարկավագի փողոցի տներից մեկում աղվես են բռնել 07/19/2019   10:40 ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ 07/19/2019   10:31 Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի. Գագիկ Սուրենյան 07/19/2019   10:20 Սահմանադրական փոփոխություններ՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար. «Ժողովուրդ» 07/19/2019   10:11 Կա հստակ որոշում՝ Հովհաննես Իգիթյանը կհեռացվի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից. Ով կփոխարինի նրան. «Փաստ» 07/19/2019   10:08 Պահեստային քայլ. Ով կլինի Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն. «Հրապարակ» 07/19/2019   10:05 Արսեն Թորոսյանը իր սկսած օպերացիան հաջողեց. «Ժողովուրդ» 07/19/2019   10:01 «Մարդու խայտառակ եք անում». Պարապ «զվռնելու» փոխարեն՝ ինքնակրթվեք. Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ին. «Փաստ» 07/19/2019   10:01 ԲԴԽ նախկին նախագահի գրությունը արդյո՞ք ազդել է Ն. Տավարացյանի հետագա վարքագծի վրա.հայտարարություն 07/19/2019   10:00 Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում 07/19/2019   09:54 «Որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել»՝ հայտարարել է «կամանդույուշչին» իր թիմում. «Իրատես» 07/19/2019   09:50 Հրայր Թովմասյանը արագ հասկացավ՝ «իրավիճակ է փոխվել». Ինչերից է նա հրաժարվել. «Հրապարակ» 07/19/2019   09:46 Ով է նա. Արցախում տեղի կունենա լայն կոնսոլիդացիա մեկ թեկնածուի շուրջ. «Փաստ» 07/19/2019   09:46 Գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները.Արա Զոհրաբյան 07/19/2019   09:40 Քոչարյանի պաշտպանը կպաշտպանի՞ աներոջը. Արամ Օրբելյանի աներոջ նկատմամբ հարուցվել է քրգործ. «Ժամանակ» 07/19/2019   00:07 Հայերը շփոթել են չեչեններին դաղստանցիների հետ և կռիվ հրահրել 07/18/2019   22:53 Քնաբանը պատմել է, թե ինչպես քնել և առնել քունը 07/18/2019   21:28 Գազավորված ըմպելիքներից առավել վտանգավոր. բժիշկները հայտնել են ատամների համար վնասակար ըմպելիքի մասին 07/18/2019   20:49 Հերի՛ք է, որ պետությունն ընկնի միայն խեղճ ու կրակ անտառապահների հետևից՝ ցույց տալու համար, որ պատժում է «հանցագործներին». Նորիկյան 07/18/2019   20:42 Բարձրացված հարցերը Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ ՄԻԵԴ-ի ուշադրության տիրույթում են. Արամ Վարդեւանյան 07/18/2019   20:35 Սուպերմարկետում կոկաինը վաճառվում էր լվացքի փոշու տեսքով 07/18/2019   19:57 Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 07/18/2019   19:47 Առանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը ՍԴ-ն ձեռք է բերել մեկ տարի առաջ. Գոհար Մելոյան 07/18/2019   19:08 Իջևանում կազմակերպված ակցիայի թաքնվող մասնակիցներին գտնելը դժվար չէ. ԱԱԾ 07/18/2019   19:06 Արսեն Թորոսյանի բարձրացրած հարցերը ստացան պատասխաններ 07/18/2019   18:56 Ժողովրդին այնքան ասվեց, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է իրենց, որ նրանք ‹‹կուտը կերան››. Ռոբերտ Մելքոնյան 07/18/2019   18:49 Վարչական դատարանը վերադարձրել է Կոտայքի մարզպետի հայցադիմումը 07/18/2019   18:46 Մարդիկ ձերբակալվում են միայն մեկ հոգու ցուցմունքի հիման վրա. Արա Ղարագյոզյան 07/18/2019   18:37 Կաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը 07/18/2019   18:23 Ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են հետագա ծառայության վայրերը 07/18/2019   18:18 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը 07/18/2019   18:15 Կոչումներ և պաշտոնի բարձրացում ԱԻՆ-ում 07/18/2019   18:06 ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցումը կշարունակի քննել հուլիսի 19-ին 07/18/2019   17:53 Աղիողորմ արցունք թափողների մի մասը մեծահարուստներ են, որ հարստացել է անտառից գողության հաշվին. մարզպետ 07/18/2019   17:21 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա 07/18/2019   17:05 «Իրավապահ մարմիններում որևէ բան չի փոխվել». փաստաբանն ահազանգում է՝ շարունակվում են ապօրինի ձերբակալությունները 07/18/2019   16:49 Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Դրուսկինինկայի քաղաքապետի հետ 07/18/2019   16:38 Ապօրինի անտառահատումների գործընթացին ներգրավված մարդ իսկ ազդեցություն են ունեցել նաև օրենսդրական գործընթացների վրա. նախարար 07/18/2019   16:29 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել 07/18/2019   16:24 ՄԱԿ-ի գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներին 07/18/2019   15:56 Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ
07/18/2019   16:29 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/18/2019   15:56 Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/18/2019   19:57 Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 07/18/2019   19:47 Առանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը ՍԴ-ն ձեռք է բերել մեկ տարի առաջ. Գոհար Մելոյան 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/18/2019   10:24 Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ» 07/18/2019   15:46 Երեկվանից մտածում եմ ինչպես արձագանքել Փաշինյանի որակումներին. Արթուր Ղազինյան 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/18/2019   20:42 Բարձրացված հարցերը Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ ՄԻԵԴ-ի ուշադրության տիրույթում են. Արամ Վարդեւանյան

Դատարանների անկախությունն առաջին հերթին անհրաժեշտ է հանրությանը. Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը 12/25/2018   16:25  |  ԼՐԱՀՈՍ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն: Նմանաբնույթ հարցերը մշտապես եղել են Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության առանցքում, ուստի պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք այդ կառույցի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին:

Պարոն Դանիելյանը պարզաբանեց, որ այդ և նմանաբնույթ հարցադրումների առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդում ձևավորված է որոշակի դիրքորոշում, ինչն արտացոլվել է նաև նախորդ հրապարակումներում:

Արդարադատության նկատմամբ հանրության վերաբերմունքը, այդ թվում՝ առանձին դատական ակտերի առնչությամբ բուռն արձագանքը բնորոշ է նաև ժողովրդավարության կայուն համակարգ ունեցող երկրներին: Պարզապես հարկ է նկատի ունենալ, որ քաղաքացիական հասարակության գործունեությանը հատուկ որոշ միջոցներ դատական իշխանության նկատմամբ առնվազն անընդունելի են: Յուրաքանչյուր ոք կարող է ազատ կարծիք հայտնել դատական ակտի իրավաչափության վերաբերյալ, սահմանված կարգով հանդես գալ իր պատկերացմամբ վիճարկելի դատական ակտ կայացրած դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդմամբ, սակայն ոչ ոք իրավասու չէ պարզաբանումներ պահանջելու դատավորից, ոչ ոք իրավասու չէ հանրահավաքների կամ քաղաքացիական հասարակության գործունեության այլ միջոցներով ճնշումներ գործադրել դատարանների նկատմամբ:

Ամբողջ խնդիրն այն է, որ վերադաս դատական ատյանի կողմից միանգամայն օրինական հիմքերով նշված դատական ակտի բեկանման դեպքում անգամ, միևնույն է, միջազգային իրավական չափանիշներով նշված դատական ակտի օրինականությունը կարող է խոցելի դառնալ:

Ինչևէ, այս գործով բուն դատաքննությունը դեռ առջևում է, ուստի պետք չէ ստվերել դրա օրինականությունը:

Անհրաժեշտ է նկատել նաև, որ իր հասցեին հնչած բազում քննադատությունների և գնահատականների առնչությամբ դատավորի լռությունը միանգամայն իրավաչափ է և ողջամիտ: Դատավորը գործում է «դատական ինքնատիրապետման» սկզբունքով, որի համաձայն նա իրավասու չէ արձագանքել նույն եղանակով և ձևաչափով: Այս սկզբունքը ամրագրված է, մասնավորապես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Արդարադատության և հասարակության մասին» թիվ 7(2005) կարծիքի 55-րդ կետով: Հետևաբար, դատավորը ոչ թե խույս է տալիս իրեն ուղղված քննադատություններին արձագանքելուց, այլ գործում է հիշյալ սկզբունքի հենքով: Զուտ զգացմունքային տեսանկյունից դա գրեթե անըմբռնելի կեցվածք է, սակայն դատական իշխանության պարագայում՝ անհրաժեշտ նախապայման:

Որպես դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ, ինչպես նաև որևէ այլ պաշտոնատար անձ իրավասու չէ գնահատելու դատական ակտը, ընդ որում,  նշանակություն չունի այն, թե այդ ակտին ինչ չափով են ծանոթացել: Ցանկացած նախնական կարծիք կամ գնահատական առնվազն կորակվի վարքագծի կոպիտ խախտում: Բարձրագույն դատական խորհրդի անդամն իրավասու է պաշտոնապես տեսակետ հնչեցնել միայն կոնկրետ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով:

Դատախազության մասով իրավիճակն այլ է. վերջինս իրավասու է բողոքարկելու դատական ակտը և կարող է իրեն թույլ տալ նախապես գնահատական հնչեցնելը: Ինչ վերաբերում է այն նկատառմանը, թե այդ հայտարարությունը հնչեց որոշումը կայացնելուց անմիջապես հետո, ապա չպետք է անտեսել, որ դատախազությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ մշտապես հսկողություն իրականացնող եզակի մարմինն է, ուստի տիրապետում է սպառիչ տեղեկատվության և կարող է ունենալ սեփական դիրքորոշում:  

Ինչպես հայտնի է, այս օրերին ցուցարարները հնչեցնում էին կոնկրետ այդպիսի որոշում կայացրած դատավորից հրապարակայնորեն պարզաբանում պահանջելու, նրան պատասխանատվության ենթարկելու համար Արդարադատության նախարարին դիմելու կոչեր: Այս առնչությամբ, նախ, հարկ է նկատել, որ դատավորի անկախությունը վերացական արտահայտություն չէ, մասնավորապես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն. «... դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ»:

Բարձրագույն դատական խորհուրդը ելակետ է ընդունում այն ակնհայտ իրողությունը, որ անկախ դատարան ունենալն առաջին հերթին անհրաժեշտ է հենց հասարակությանը, դրանում հենց ժողովուրդը պետք է շահագրգռված լինի, դա բխում է իր շահերից, դատարանի անկախությունը ցանկացած եղանակով սասանելը ձևավորում է անընդունելի նախադեպ, որի խիստ բացասական հետևանքների մասին մենք բոլորս ենք այժմ բարձրաձայնում: Դատարանների անկախությունը երաշխիք է ոչ միայն և ոչ այնքան դատավորների, որքան հենց հանրության համար, քանզի միայն անկախ դատական համակարգն է ի զորու լիարժեք կյանքի կոչելու իրական արդարադատություն և այդպիսով ծառայելու ժողովրդին ու երկրին:

Ասվածը բնավ չի բացառում դատարանների հաշվետվողականությունն օրենքի առջև: Անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում չի բացառվում նաև օրինազանց դատավորներին պատասխանատվության ենթարկելը, պարզապես այդ գործընթացները խիստ իրավական են և կարող են կյանքի կոչվել միայն Սահմանադրությանը համահունչ: Միաժամանակ, հարկ է նկատել, որ օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել դատավորի պատասխանատվությանը, իսկ դատական ակտերի իրավաչափությունը ստուգվում է բողոքարկման ընթացակարգերով:   

Կարծում ենք նաև, որ իրավական պետությանն անհարիր է դատավորի արժանապատվությունը վիրավորող արձագանքները: Դա ոտնձգություն է մեր իսկ պետա­կանության հանդեպ, որի անունից դատավորն իրավական ակտ է կայացնում: Եթե ցանկանում ենք իրավական պետություն կառուցել, ուրեմն յուրաքանչյուր անհատի սո­ցիա­լա­կան վարքագծի հիմքում նույնպես պետք է ընկած լինի իրավունքի գերակայությունը:

 

 

 

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:32 25/12/2018Մանվել Գրիգորյանին տեսակցելու համար նրա տան դռանը հերթեր են գոյանում. «Հրապարակ»
10:12 25/12/2018  |  ԼՐԱՀՈՍԽիստ մտահոգիչ է դատավորի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների, ընտանիքի անդամների հասցեին հնչող ատելության խոսքը. Պաշտպանի դիրքորոշումը
09:39 25/12/2018  |  ՄամուլՄանվել Գրիգորյանն ազատ է արձակվել այլ պատճառով. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
17:37 24/12/2018  |  ԼՐԱՀՈՍՍեփական վարքագծով դատողություններ չանել մյուսների բարեխղճության մասին. Դատախազի խորհրդականի հորդորը 
14:46 24/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը դատախազության շենքի դիմաց հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներին
13:39 24/12/2018  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կբողոքարկվի այսօր
11:30 23/12/2018  |  ԼՐԱՀՈՍԷջմիածնում բողոքի ակցիաները վերսկսվել են
17:34 22/12/2018  |  ԼՐԱՀՈՍՈւրախ կլինեմ, եթե պարզվի, որ որոշումը դատարանի արդարության արդյունքում է կայացվել. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման մասին
16:03 22/12/2018  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները ժամը 16։30-ին կբացեն Երևան-Էջմիածին ճանապարհը
14:33 22/12/2018  |  Քրեական խրոնիկոնՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ. Արևիկ Խաչատրյան. tert.am

Տեսանյութեր

07/19/2019   12:12 Համացանցում են հայտնվել Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներին տարհանելու կադրերը

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]