ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Խորհուրդ կտայի առնվազն մեկ տարի նախարարությունների միացման, անջատման հարց չդնել»․ Վազգեն Մանուկյան 12/25/2018 18:04 | ԼՐԱՀՈՍ
Անկախ-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ըստ որի նախարարություններիթիվը 17-ից դառնում է 12։
-Պարո՛ն Մանուկյան, վերջին օրերին հանրության շրջանում բուռն քննարկումների թեմա է դարձել նախարարությունների միացման և կրճատման հարցը։ Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այս փոփոխությունների վերաբերյալ։
-Ես կարծում եմ, որ այս պայմաններում նախարարությունների միացումները և կրճատումը մեծ խառնաշփոթ է առաջացնելու։ Սրանից առաջ Հայաստանում փոխվեց Սահմանադրությունը, ինչը բերեց նոր օրենքների ընդունման, և հիմա շատ օրենքներում ունենք հակասություններ, և դեռ երկար ժամանակ է պետք դա շտկելու համար։ Հետո եղավ հեղափոխական իշխանափոխություն, որը նույնպես մեծ սթրես էր ամբողջ տնտեսության և կառավարման համակարգի համար։ Դրանից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանը մեծապես կազմված է լինելու նոր, հիմնականում անփորձ մարդկանցից։ Եվ այս պայմաններում հիմա էլ կառավարության կառուցվածքի նման փոփոխությունը, ես կարծում եմ, շատ վտանգավոր է։ Պետք էր մեկ տարի սպասել, այդ նախարարությունների առաջ խնդիրներ դնել, հետո նախարարությունների արդյունավետության հարցը լուծել, որից հետո, եթե արդյունքը չէր բավարարի, կարելի էր անցնել վերափոխումների։
-Հատկապես դժգոհության ալիք է բարձրացել Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների վերակազմավորման հետ կապված։Ի՞նչ եք կարծում, մեզ առանձին Մշակույթի և Սփյուռքի նախարարություններ պետք չե՞ն։
-Նախարարությունները պետական կառավարման ամենակարևոր օղակներն են և որոշելու համար, թե որոնք է պետք թողնել առանձին, որոնք միացնել, կրկնում եմ՝ պետք է նախևառաջ հասկանալ, թե պետությունն ինչ խնդիրներ է իր առջև դրել։ Մյուս երկրների փորձը շատ տարբեր է։ Օրինակ, ԱՄՆ-ն ունի 15 նախարարություն, Անգլիան՝ 19, Իսրայելը՝ 29, Ֆրանսիան՝ 16, Հունաստանը՝ 19 և այլն։ Կան նախարարություններ, որոնք երկրների մեծ մասում նույնն են, կան նախարարություններ, որոնք էապես տարբերվում են իրարից, քանի որ երկրները տարբեր խնդիրներ ու առաջնահերթություններ ունեն, բայց բոլոր երկրներում մշակույթն ևկրթության նախարարություններն առանձին են։ ԱՄՆ-ում չկա մշակույթի նախարարություն, քանի որ այնոչ ազգային, բազմազգ պետություն է և մշակույթը դրված է բիզնեսի հիմքերի վրա։
Եթե նայենք, թե միջազգային փորձիցո՞ր երկրի հետ կարելի է համեմատվել, ապա մեր պես փոքր պետություն է Իսրայելը, որը կրկին շրջապատված է թշնամիներով, ունի չավարտված պատերազմ և ունի հսկայական Սփյուռք։ Բնական է, որ քննարկելիս պետք է հաշվի առնել, օրինակ,Իսրայելի օրինակը, որտեղ կա առանձին Կրթության նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Մշակույթի և սպորտի նախարարություն, Գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքի նախարարություն և այլն։
Մենք պետություն ենք, որը զարգացման փուլում է, և կան ուղղություններ, որոնց զարգացումը մեզ համար շատ կարևոր է։ Օրինակ, գյուղատնտեսությունը զարգացման ամենակարևոր ուղղություններից է, և գտնում եմ, որ այս ոլորտը պետք է ունենա առանձին նախարարություն(բոլոր երկրներում այն կարևոր նախարարություններից է)։Ամենագլխավոր ուղղությունը, անկասկած, մեզ համար կրթությունն է, առանց որի ո՛չ տնտեսությունը կարող է զարգանալ, ո՛չ էլ մենք կարող ենք առաջ գնալ։ Ընդհակառակը, ես խորհուրդ կտայի ոչ թե միացնել, այլ դեռ մի բան էլ կրթությունն ու գիտություննիրարից անջատել՝ հանրակրությունը առանձին, գիտությունն ու բուհական համակարգը՝ առանձին։ Ինչ վերաբերում է մշակույթին, ապա գլոբալիզացիայի այս պայմաններում, երբ հարվածի տակ ենազգային, մշակութային արժեքները, պետք է մշակույթը կառավարության հատուկ հոգածության տակ լինի, առանձին նախարարությամբ։
Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա մեր ժողովրդի մեծ մասն ապրում է դրսում։ Մեծ սփյուռք ունեցող գրեթե բոլոր պետություններն ունեն սփյուռքի հարցերով զբաղվող առանձին նախարարություններ, միգուցե տարբեր անվանումներով։ Ես կարծում եմ, որ պետք էր պահել Սփյուռքի նախարարությունը և դնել խնդիրներ՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը։
Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ այդ փոփոխություններն օգտակար չեն։ Ուրիշ հարց, որ նախարարությունները միգուցե ուռճացված ապարատ ունեն, արդյունավետ չեն աշխատում։ Ես խորհուրդ կտայի առնվազն մեկ տարի նախարարությունների միացման, անջատման հարց չդնել, այլ նախևառաջ նախարարությունների առաջ դնել համապատասխան խնդիրներ, քննարկել դրանց արդյունավետության բարձրացման հարցը, ուռճացված ապարատի կրճատման հարցը, բայց դա անել աստիճանաբար՝ նախ լուծելով պետական աշխատողներին աշխատանքով ապահովելու հարցը, քանի որ չես կարող հազարավոր մարդկանց մի որոշմամբ շպրտել փողոց։ Նախարարությունների առաջ խնդիրները դնելուց, արդյունավետությունը բարձրացնելուց հետո նոր միայն, մեկ տարի հետո կարելի էր հանրային և մասնագիտական շրջանակների հետ միասին քննարկել նախարարությունները միացնելու, կրճատելու կամ նոր նախարարություններ ստեղծելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ