Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   15:13 31 գյուղերի մեծ մասի օկուպացումը եղել է ԵՄ դիտորդների ներկայությամբ ու բարելավել է մեր անվտանգությունը, այդպե՞ս է կարծում կառավարությունը. Վարդանյան (տեսանյութ) 03/19/2024   15:09 ԱԺ-ն հաստատում է ԵՄ դիորդների կարգավիճակի մասին փաստաթուղթ, թեեւ դիտորդների մանդատը չի հաստատել. Նազարյանը՝ փոխնախարարին (տեսանյութ) 03/19/2024   15:09 Ռուսաստանի բասկետբոլի չեմպիոնի դին հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում 03/19/2024   15:02 ՄԻՐ քարտերը մարտի 30-ից կսպասարկի միայն մեկ բանկ 03/19/2024   14:59 Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները 03/19/2024   14:38 ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանից հացահատիկի ներկրման համար մաքսատուրք սահմանել. ԶԼՄ 03/19/2024   14:15 Հուսով ենք, որ Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի. Փաշինյան (տեսանյութ) 03/19/2024   14:11 Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինային, կոչ անում անել ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում 03/19/2024   14:09 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին 03/19/2024   14:06 Փաշինյանի այցից հետո ՀՀ Տավուշի մարզում բնակիչների մտահոգություններն ավելի են սրվել. համոզվեցին՝ Փաշինյանն ստել է 03/19/2024   14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան 03/19/2024   13:48 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը 03/19/2024   13:42 Բարձրադիր գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք. ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա 03/19/2024   13:31 Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, քանի որ գիտի, թե հիմա ինչ իշխանություն է իր առջև. Տիգրան Աբրահամյան 03/19/2024   13:19 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երևանում է. նրա և վարչապետ Փաշինյանի համատեղ հայտարարությունը՝ ուղիղ 03/19/2024   13:07 Փրկարարները մասնատել են ծառը 03/19/2024   13:04 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից 03/19/2024   13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ 03/19/2024   12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ 03/19/2024   12:53 Փաշինյանն առաջարկեց Ադրբեջանին անցնելիք տների դիմաց նոր տներ կառուցել տավուշցիների համար. տեսանյութ 03/19/2024   12:51 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը 03/19/2024   12:47 Մենք ձեր թշնամին չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք. Ասել է Փաշինյանը, որն առանց համաձայնեցված քարտեզի Տավուշում տարածքներ է հանձնում թշնամուն 03/19/2024   12:43 Դատավորները խուսափում են քննել Մանվել Գրիգորյանի եղբորորդու 30 տարվա վաղեմության գործը 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/19/2024   12:36 Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, լինելու են նոր տեղահանվածներ․ Թաթոյան 03/19/2024   12:30 Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե ռուսն էլ է հարձակվելու 03/19/2024   12:26 Պարզ է, որ եթե հիմա լինի պատերազմ, ապա նույն ղեկավարներով մենք էլի կպարտվենք. Գեղամյան 03/19/2024   12:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով 03/19/2024   12:17 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին 03/19/2024   12:05 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը 03/19/2024   12:01 Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերը՝ երիտասարդներին առավել հասանելի․ Փաշինյանը «Տիկ Տոկում» շարք է սկսում 03/19/2024   11:58 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան 03/19/2024   11:52 Մենք կարանք գնանք, ասենք՝ չէ, չենք տալիս, դա նշանակում է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ է լինելու. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/19/2024   11:41 Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան 03/19/2024   11:32 «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը 03/19/2024   11:25 Առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են 03/19/2024   11:22 Փաշինյանին տավուշցիներն ասել են՝ թշնամուն բերում, հասցնում ես գյուղ, որ ի՞նչ անենք՝ խրամատը մեր «կուխնիայում» փորե՞նք. Գառնիկ Դանիելյան 03/19/2024   11:19 Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են երկու ավտոմեքենա 03/19/2024   11:17 Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը 03/19/2024   11:09 Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ 03/19/2024   11:06 Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 52․45 մլն դրամ 03/19/2024   11:03 ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո 03/19/2024   10:55 ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց 03/19/2024   10:53 Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ուղիղ 03/19/2024   10:50 Պատահար Գեղարոտ-Ծիլքար հատվածում 03/19/2024   10:48 Հանրապետության մեծ մասում ձյուն է տեղում 03/19/2024   08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ» 03/19/2024   08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ» 03/19/2024   08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան

«Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 12/24/2018   13:04  |  ԳՈՐԾ #

1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց Երևանի կենտրոնում կատարված սպանության լուրով։ Սպանության զոհ էր դարձել  Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Ընդ որում՝ չարագործներն այնքան սանձարձակ էին գտնվել, որ սպանությունն իրականացրել էին բանուկ մասում՝ Մանկավարժական համալսարանի մոտ՝ վաղ առավոտյան, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի՝ կարծես ցանկանալով այդ սպանությամբ նաեւ ահ ու սարսափ սերմանել հասարակության մեջ։

 Ով էր Համբարձում Ղանդիլյանը

Համբարձում Ղանդիլյանը մոտ 50 տարի աշխատել է երկաթգծի ոլորտում:  Սկզբում՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթգծի բաժանմունքի պետ ՝ շուրջ 25 տարի ղ, իսկ  1970 թվականից նշանակվել է  Հայաստանի երկաթգծի վարչության պետ:  Նրան օր առաջ սպանելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ կատարողներին անգամ չէր կանգնեցրել ավտոմեքենան երրորդ անձի նստելու հանգամանքը։  

Հետագայում պետք է պարզվեր, որ դաժանաբար կատարված այս պանության հետեւում կանգնած էր ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, ով նշված պաշտոնն ստանձնել էր համաժողովրդական ալիքի վրա ՀՀՇ-ի իշխանության գալու արդյունքում։ Շարժառիթն այդպես էլ չպարզվեց, թեեւ ըստ շրջանառվող տեղեկությունների պատճառը՝ իշխանությունների մութ գործարքների մասին Ղանդիլյանի ունեցած տեղեկությունն էր, իսկ ինքը՝ Սիրադեղյանն սպանության պատվերը պատճառաբանել էր «ազգային շահով»։ Ասել է թե՝ իրենց նեղ անձնական շահը փաթաթվել էր ազգի վզին։

Ովքեր եւ ինչպես իրականացրեցին Ղանդիլյանի սպանությունը

Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի  սպանությունն իրականացվել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացել էին իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի գրասենյակում՝  թ. մարտի սկզբներին՝ Վանո Սիրադեղյանի կողմից։

Վանո Սիրադեղյանի առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանն անմիջապես հայտնել է Արշակ Շուխյանին՝ հանձնարարելով նրան հետևել Համբարձում Ղանդիլյանին և ճշտել սպանությունն իրագործելու համար անհրաժեշտ տեղեկությոնները: Ի կատարումն հանձնարարության՝ Արշակ Շուխյանը շուրջ մեկ ամիս հետևել է Համբարձում Ղանդիլյանին, ճշտել նրա աշխատանքի և բնակության վայրերը, օրակարգը, օգտագործվող ավտոմեքենաներն ու երթուղիները:

Ավելի ուշ սպանության նախապատրաստությանն ու իրագործմանը Արշակ Շուխյանից բացի  Արմեն Տեր-Սահակյանը ներգրավել է բանդայի ևս 3-ի, որոնց հետ համատեղ մշակել է հանցագործությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների պլանը: Նախ հանձնարարել է հափշտակել հարմար ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, ինչն իրականացվել է 1993 թ. մարտի 31-ին։  Երեկոյան հանցավոր խմբի անդամները հավաքվել են Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տանը և վերցնելով այնտեղ պահվող «ԱԿՄՍ»  տեսակի 7,62 մմ տրամաչափի երկու ինքնաձիգերը , խմբի անդամներից ՝Սուրեն Հարությունյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել  են Երևան- Ապարան մայրուղի  եւ ժամը 23:30-ի սահմաններում՝ Հարթավան գյուղի մոտակայքի մոտակայքում կանգնեցրել են Թբիլիսի քաղաքի բնակչի վարած  ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան: Ներկայանալով որպես ներքին գործերի աշխատակիցներ՝ ավտոմեքենան և փաստաթղթերը ստուգելու պատրվակով վարորդին և ուղևորին իջեցրել են ավտոմեքենայից, ապա՝ դրանք կեղծ լինելու մտացածին պատճառաբանությամբ հայտարարել են, որ վարորդին և ուղևորին ավտոմեքենայով հանդերձ , պետք է բերման ենթարկեն Աշտարակի շրջանի ՆԳ բաժին: Շարժվելով Երևանի ուղղությամբ՝ ճանապարհին  նրանց,  ահաբեկելու նպատակով օդ կրակել և նրանց թողնելով մայրուղու վրա հեռացել:

Սպանության հանձնարարության կատարման առաջին փորձը տեղի է ունեցել ավտոմեքենան հափշտակելու հաջորդ օրը՝ 1993 թվականի ապրիլի 1-ին: Խմբի անդամները զինված, Համբարձում Ղանդիլյանին դարանակալել և սպասել են ՀՀ հեռուստառադիոպետկոմի (այժմյան ռադիոտուն)մոտակայքում։ Ընդ որում՝ տեղում հանել են մեքենայի հետևի աջակողմյան ապակին , որպեսզի կրակելն ավելի հարմար լինի , կատարել  դերաբաշխում: Փամփուշտներով լիցքավորված երկու զույգ պահունակները իրար ամրակցել են մեկուսիչ ժապավենով, որպեսզի կրակահերթն արձակելիս չկորցնեն դատարկված պահունակը և արագորեն փոխարինեն  լիցքավորվածով: 

Առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում նկատել են , որ Ղանդիլյանի «ՎԱԶ- 2106» մակնիշի  ծառայողական մեքենան դուրս գալով Սայաթ-Նովա փողոցից, ընթանում է Խանջյան փողոցով: Մենքենայի մեջ էին գտնվում Ղանդիլյանն ու վարորդը: Քանի որ Ղանդիլյանի ավտոմենքենան ընթացել է բարձր արագությամբ , խմբի անդամները որոշել են ընթանալ այլ կարճ ճանապարհով, որպեսզի դուրս գան Ղանդիլյանի ավտոմեքենային ընդառաջ և հենց այնտեղ գնդակոծեն այն: Սակայն այդ օրը ծրագիրն իրագործել չեն կարողացել, քանի որ Երկաթգծի վարչության շենքի մոտ նկատել են, որ նրա ծառայողական ավտոմեքենան մտել է վարչության շենքի տարածք: Դադարեցնելով հետապնդումը վերադարձել են և մանրամասնությունների մասին զեկուցել Արմեն Տեր-Սահակյանին :

1993թ. ապրիլի սկզբներին հափշտակվել է մեկ այլ ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, Դավթաշեն թաղամասին դեպի Զովունի տանող ճանապարհին ավազակային հարձակմամբ հափշտակել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա և հեռացել` վարորդին ու երկու ուղևորներին թողնելով դեպքի վայրում: Մաշտոցի շրջանի ՆԳ աշխատակիցները հետապնդել են նրանց և բերման ենթարկել ՆԳ բաժին, առգրավելով նրանց մոտ եղած զենքն ու զինամթերքը: Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում  խոստովանել են ավազակություն կատարելու փաստը: Կատարված խուզարկությամբ խմբի անդամների բնակարաններում հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ, այդուհանդերձ նույն օրը ՆԳ նախկին նախարարի  միջամտությամբ, խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ  ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին, որն էլ այն նորից տրամադրել է Համբարձում Ղանդիլյանի սպանության  իրագործման ծրագրում ներգրավված խմբի նույն անդամներին: Վերջիններս էլ շարունակել են սպանության նախապատրաստությունը:  

Ի վերջո՝ 1993թ. մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում , երկու ինքնաձիգերով զինված, հերթական անգամ դարանակալել և սպասել են Համբարձում Ղանդիլյանի տան մոտ ՝ Սայաթ-Նովա փողոցում: Ղանդիլյանը դուրս է եկել տանից և նստել  ծառայողական մեքենան: Խանջյան փողոցում Ղանդիլյանի մեքենան անսպասելիորեն կանգնել է նրա կողքին ՝ հետևի նստատեղին նստել է վերջինիս վաղեմի ծանոթ, պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը,   որին բանդայի անդամները չեն ճանաչել: Հանցագործությունը մինչև վերջ հասցնելու համար նրանք առանց վարանելու շարունակել են հետապնդումը՝ նպատակ ունենալով Ղանդիլյանի և նրա վարորդի հետ մեկտեղ սպանել նաև ուղևորին:

Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում, Մանկավարժական համալսարանի մոտակայքում ,  նրանք ձախ կողմից վազանցել են Ղանդիլյանի ավտոմենքենան և սկսել գնդակոծել,  այնուհետև մի քիչ առաջ են գնացել կրկին  կանգ առել, հետընթաց կատարել ,  որի ընթացքում խմբի անդամներից Արշակ Շուխյանն ու հետևի նստատեղին նստած Ալիկ Գրիգորյանը , ավտոմենքենայի միջից երկու ինքնաձիգերից դիմահար կրակահերթերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գնդակոծել են նրանց և ավտոմեքենան, որի հետևանքով Համբարձում Ղանդիլյանն ու Ժորա Իսահակյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Հակոբ Ունիկյանը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ և նույն օրը հիվանդանոցում մահացել է : Հանցավոր խումը դեպքի վայրից դիմել է փախուստի, բարձր արագությամբ նրանց մեքենան ընթացել է դեպի Արշակունյանց փողոցի ուղղությամբ: Նրանք  կատարվածի մասին զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին ու նրան  հանձնել  որպես սպանության գործիք օգտագործված զենքը:

Հետագայում՝ նախաքննության ընթացքում Արմեն Տեր-Սահակյանը Համբարձում Ղանդիլյանի սպանության դրվագի մասին  պատմել է .-«1993 թ. գարնանը, Համբարձում Ղանդիլյանի սպանությունից մի քանի ամիս առաջ , Վ. Սիրադեղյանն իրեն հանձնարարել է սպանել Ղանդիլյանին՝ նշելով, որ դա կատարվում է պետության և ազգի շահերի համար, քանի որ Ղանդիլյանը խանգարում է հանրապետության նորմալ ընթացքին՝ չնշելով սպանության կոնկրետ պատճառները: Ջոկատի տղաները բոլորն էլ գիտեին , որ այդ սպանությունները կատարվում են պետության և ազգի շահերի համար: Նրանց այդ սպանությունների համար չեն վարձատրել կամ խրախուսել»: «Տղաներին հանձնարարել եմ ճշտել Ղանդիլյանի երթուղիները , դրանցով անցնելու ժամանակը: Ղանդիլյանի սպանությունից հետո , այդ մասին հայտնել եմ նախկին նախարարին, , որն էլ ասել է , որ «նորմալ է »,- ասել է Տեր-Սահակյանը:

Սպանության կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած  Արշակ Շուխյանի ցուցմունքների համաձայն՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթն ի սկզբանե չեն իմացել։  Միայն հետագայում , արդեն Համբարձում Ղանդիլյանի սպանությունից բավականին ժամանակ անց, մի անգամ խոսակցության մեջ Արմեն Տեր-Սահակյանն իրեն ասել  է, որ Հայաստանի բիզնեսի մոնոպոլիան Ղանդիլյանի ձեռքում էր , նա հաշվի չէր առնում Վանո Սիրադեղյանին և մյուսներին ՝ դրա համար էլ վերացվեց: Միջոցառումը կրել է «Կայարան» պայմանական անվանումը:Ըստ Շուխյանի՝ Ղանդիլյանի գրաֆիկը ճշտելով Արմեն Տեր-Սահակյանին նաեւ ասել է, որ սպանությունն անհնար է կատարել այնպես, որ վարորդը չտուժի : «Նա էլ պատասխանել է , որ նպատակին հասնելու համար նշանակություն չունի , թե այդ պահին ով կլինի մեքենայի մեջ, բոլորին էլ պետք է սպանել»,- պատմել  է Շուխյանը։ 

Սպանությունը տեղի է ունեցել միայն մասյի ամսին, քանի որ Ղանդիլյանը մեկ ամիս բացակայել է հանրապետությունից:

Համբարձում Ղանդիլյանի սպանությունից շուրջ 2 ամիս անց ՝ ՀՀՇ վարչության շենքի մոտ` Շուխյանը տեղեկացել է, որ  Արմեն Տեր-Սահակյանից ժամանակին հատուկ ցուցում է տվել եղել իր ազգական Ալիկ Գրիգորյանին՝ Համբարձում Ղանդիլյանի սպանության ընթացքում «վառվելու» դեպքում Շուխյանին  և խմբի անդամներից ՝ Սուրեն Հարությունյանին տեղում սպանել :

Համբարձում Ղանդիլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, նրա  մահը վրա է հասել բազմաթիվ հրազենային վնասվածքների հետևանքով առաջացած տրավմատիկ շոկից: Փորձաքննությամբ պարզվել են , որ կրակոցները արձակվել են ինչպես թիկունքի, այնպես էլ դեմքի կողմից: 

Դեռեւս այն տարիներին՝ քաղաքական գործիչներն արդեն հասկանում էին թե ինչ է կատարվում եւ ովքեր են կանգնած մեկը մյուսին հաջորդող քաղաքական սպանությունների հետեւում։  ԳԽ բարձր ամբիոնից այն ժամանակ պատգամավոր Կիմ Բալայանը հայտարարել  է , որ «եթե սպանություն կատարողն ու բացահայտողը միևնույն գերատեսչությունն է,  ապա այդ  հանցագործությունը չի բացահայտվի»։ Ըստ նրա՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթը եղել է մոտ 430 վագոն վառելանյութի հափշտակությունը, ինչի մասին տեղեկացել էր Համբարձում Ղանդիլյանը։ Այդ առթիվ կեղծ ակտ էր կազմվել , որ իբր այն բեռնաթափվել է Ադրբեջանի տարածքում  եւ իբր ՆԳՆ պայքարում էր հափշտակողներին հայտնաբերելու համար:

Հերթական աղմկոտ սպանությունը տեղի ունեցավ ամիսներ անց՝ այս անգամ թիրախը Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանն էր։

Շարունակելի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 17/12/2018  |  ԳՈՐԾ #Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները
10:14 13/02/2018  |  ՄամուլՍեյրան Սարոյանը քավոր կկագնի Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն. «Հրապարակ»
22:24 07/07/2017  |  Քրեական խրոնիկոնԱնկախ հանձնաժողովը քննել է Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը
14:50 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Տեր-Սահակյանը խնդրում է իր նամակը ՀՀ նախագահին փոխանցելու համար մարդ ուղարկել
20:23 08/02/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը
18:50 03/02/2017  |  Դատական ռեպորտաժներՄարդ չեմ սպանել, ցուցմունք չեմ տվել, դրա համար եմ նստած. Արմեն Տեր-Սահակյան
17:32 23/01/2017  |  Քրեական խրոնիկոնԻ՞նչ գաղտնիք պետք է հայտնի Արմեն Տեր-Սահակյանը. վերջինս հանդիպում է պահանջում
18:15 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վերսկսել է հացադուլը
19:18 16/01/2017  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
13:47 09/01/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ներում է խնդրում ՀՀ նախագահից

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]