Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

«Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 12/24/2018   13:04  |  ԳՈՐԾ #

1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց Երևանի կենտրոնում կատարված սպանության լուրով։ Սպանության զոհ էր դարձել  Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Ընդ որում՝ չարագործներն այնքան սանձարձակ էին գտնվել, որ սպանությունն իրականացրել էին բանուկ մասում՝ Մանկավարժական համալսարանի մոտ՝ վաղ առավոտյան, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի՝ կարծես ցանկանալով այդ սպանությամբ նաեւ ահ ու սարսափ սերմանել հասարակության մեջ։

 Ով էր Համբարձում Ղանդիլյանը

Համբարձում Ղանդիլյանը մոտ 50 տարի աշխատել է երկաթգծի ոլորտում:  Սկզբում՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթգծի բաժանմունքի պետ ՝ շուրջ 25 տարի ղ, իսկ  1970 թվականից նշանակվել է  Հայաստանի երկաթգծի վարչության պետ:  Նրան օր առաջ սպանելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ կատարողներին անգամ չէր կանգնեցրել ավտոմեքենան երրորդ անձի նստելու հանգամանքը։  

Հետագայում պետք է պարզվեր, որ դաժանաբար կատարված այս պանության հետեւում կանգնած էր ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, ով նշված պաշտոնն ստանձնել էր համաժողովրդական ալիքի վրա ՀՀՇ-ի իշխանության գալու արդյունքում։ Շարժառիթն այդպես էլ չպարզվեց, թեեւ ըստ շրջանառվող տեղեկությունների պատճառը՝ իշխանությունների մութ գործարքների մասին Ղանդիլյանի ունեցած տեղեկությունն էր, իսկ ինքը՝ Սիրադեղյանն սպանության պատվերը պատճառաբանել էր «ազգային շահով»։ Ասել է թե՝ իրենց նեղ անձնական շահը փաթաթվել էր ազգի վզին։

Ովքեր եւ ինչպես իրականացրեցին Ղանդիլյանի սպանությունը

Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի  սպանությունն իրականացվել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացել էին իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի գրասենյակում՝  թ. մարտի սկզբներին՝ Վանո Սիրադեղյանի կողմից։

Վանո Սիրադեղյանի առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանն անմիջապես հայտնել է Արշակ Շուխյանին՝ հանձնարարելով նրան հետևել Համբարձում Ղանդիլյանին և ճշտել սպանությունն իրագործելու համար անհրաժեշտ տեղեկությոնները: Ի կատարումն հանձնարարության՝ Արշակ Շուխյանը շուրջ մեկ ամիս հետևել է Համբարձում Ղանդիլյանին, ճշտել նրա աշխատանքի և բնակության վայրերը, օրակարգը, օգտագործվող ավտոմեքենաներն ու երթուղիները:

Ավելի ուշ սպանության նախապատրաստությանն ու իրագործմանը Արշակ Շուխյանից բացի  Արմեն Տեր-Սահակյանը ներգրավել է բանդայի ևս 3-ի, որոնց հետ համատեղ մշակել է հանցագործությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների պլանը: Նախ հանձնարարել է հափշտակել հարմար ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, ինչն իրականացվել է 1993 թ. մարտի 31-ին։  Երեկոյան հանցավոր խմբի անդամները հավաքվել են Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տանը և վերցնելով այնտեղ պահվող «ԱԿՄՍ»  տեսակի 7,62 մմ տրամաչափի երկու ինքնաձիգերը , խմբի անդամներից ՝Սուրեն Հարությունյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել  են Երևան- Ապարան մայրուղի  եւ ժամը 23:30-ի սահմաններում՝ Հարթավան գյուղի մոտակայքի մոտակայքում կանգնեցրել են Թբիլիսի քաղաքի բնակչի վարած  ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան: Ներկայանալով որպես ներքին գործերի աշխատակիցներ՝ ավտոմեքենան և փաստաթղթերը ստուգելու պատրվակով վարորդին և ուղևորին իջեցրել են ավտոմեքենայից, ապա՝ դրանք կեղծ լինելու մտացածին պատճառաբանությամբ հայտարարել են, որ վարորդին և ուղևորին ավտոմեքենայով հանդերձ , պետք է բերման ենթարկեն Աշտարակի շրջանի ՆԳ բաժին: Շարժվելով Երևանի ուղղությամբ՝ ճանապարհին  նրանց,  ահաբեկելու նպատակով օդ կրակել և նրանց թողնելով մայրուղու վրա հեռացել:

Սպանության հանձնարարության կատարման առաջին փորձը տեղի է ունեցել ավտոմեքենան հափշտակելու հաջորդ օրը՝ 1993 թվականի ապրիլի 1-ին: Խմբի անդամները զինված, Համբարձում Ղանդիլյանին դարանակալել և սպասել են ՀՀ հեռուստառադիոպետկոմի (այժմյան ռադիոտուն)մոտակայքում։ Ընդ որում՝ տեղում հանել են մեքենայի հետևի աջակողմյան ապակին , որպեսզի կրակելն ավելի հարմար լինի , կատարել  դերաբաշխում: Փամփուշտներով լիցքավորված երկու զույգ պահունակները իրար ամրակցել են մեկուսիչ ժապավենով, որպեսզի կրակահերթն արձակելիս չկորցնեն դատարկված պահունակը և արագորեն փոխարինեն  լիցքավորվածով: 

Առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում նկատել են , որ Ղանդիլյանի «ՎԱԶ- 2106» մակնիշի  ծառայողական մեքենան դուրս գալով Սայաթ-Նովա փողոցից, ընթանում է Խանջյան փողոցով: Մենքենայի մեջ էին գտնվում Ղանդիլյանն ու վարորդը: Քանի որ Ղանդիլյանի ավտոմենքենան ընթացել է բարձր արագությամբ , խմբի անդամները որոշել են ընթանալ այլ կարճ ճանապարհով, որպեսզի դուրս գան Ղանդիլյանի ավտոմեքենային ընդառաջ և հենց այնտեղ գնդակոծեն այն: Սակայն այդ օրը ծրագիրն իրագործել չեն կարողացել, քանի որ Երկաթգծի վարչության շենքի մոտ նկատել են, որ նրա ծառայողական ավտոմեքենան մտել է վարչության շենքի տարածք: Դադարեցնելով հետապնդումը վերադարձել են և մանրամասնությունների մասին զեկուցել Արմեն Տեր-Սահակյանին :

1993թ. ապրիլի սկզբներին հափշտակվել է մեկ այլ ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, Դավթաշեն թաղամասին դեպի Զովունի տանող ճանապարհին ավազակային հարձակմամբ հափշտակել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա և հեռացել` վարորդին ու երկու ուղևորներին թողնելով դեպքի վայրում: Մաշտոցի շրջանի ՆԳ աշխատակիցները հետապնդել են նրանց և բերման ենթարկել ՆԳ բաժին, առգրավելով նրանց մոտ եղած զենքն ու զինամթերքը: Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում  խոստովանել են ավազակություն կատարելու փաստը: Կատարված խուզարկությամբ խմբի անդամների բնակարաններում հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ, այդուհանդերձ նույն օրը ՆԳ նախկին նախարարի  միջամտությամբ, խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ  ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին, որն էլ այն նորից տրամադրել է Համբարձում Ղանդիլյանի սպանության  իրագործման ծրագրում ներգրավված խմբի նույն անդամներին: Վերջիններս էլ շարունակել են սպանության նախապատրաստությունը:  

Ի վերջո՝ 1993թ. մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում , երկու ինքնաձիգերով զինված, հերթական անգամ դարանակալել և սպասել են Համբարձում Ղանդիլյանի տան մոտ ՝ Սայաթ-Նովա փողոցում: Ղանդիլյանը դուրս է եկել տանից և նստել  ծառայողական մեքենան: Խանջյան փողոցում Ղանդիլյանի մեքենան անսպասելիորեն կանգնել է նրա կողքին ՝ հետևի նստատեղին նստել է վերջինիս վաղեմի ծանոթ, պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը,   որին բանդայի անդամները չեն ճանաչել: Հանցագործությունը մինչև վերջ հասցնելու համար նրանք առանց վարանելու շարունակել են հետապնդումը՝ նպատակ ունենալով Ղանդիլյանի և նրա վարորդի հետ մեկտեղ սպանել նաև ուղևորին:

Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում, Մանկավարժական համալսարանի մոտակայքում ,  նրանք ձախ կողմից վազանցել են Ղանդիլյանի ավտոմենքենան և սկսել գնդակոծել,  այնուհետև մի քիչ առաջ են գնացել կրկին  կանգ առել, հետընթաց կատարել ,  որի ընթացքում խմբի անդամներից Արշակ Շուխյանն ու հետևի նստատեղին նստած Ալիկ Գրիգորյանը , ավտոմենքենայի միջից երկու ինքնաձիգերից դիմահար կրակահերթերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գնդակոծել են նրանց և ավտոմեքենան, որի հետևանքով Համբարձում Ղանդիլյանն ու Ժորա Իսահակյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Հակոբ Ունիկյանը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ և նույն օրը հիվանդանոցում մահացել է : Հանցավոր խումը դեպքի վայրից դիմել է փախուստի, բարձր արագությամբ նրանց մեքենան ընթացել է դեպի Արշակունյանց փողոցի ուղղությամբ: Նրանք  կատարվածի մասին զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին ու նրան  հանձնել  որպես սպանության գործիք օգտագործված զենքը:

Հետագայում՝ նախաքննության ընթացքում Արմեն Տեր-Սահակյանը Համբարձում Ղանդիլյանի սպանության դրվագի մասին  պատմել է .-«1993 թ. գարնանը, Համբարձում Ղանդիլյանի սպանությունից մի քանի ամիս առաջ , Վ. Սիրադեղյանն իրեն հանձնարարել է սպանել Ղանդիլյանին՝ նշելով, որ դա կատարվում է պետության և ազգի շահերի համար, քանի որ Ղանդիլյանը խանգարում է հանրապետության նորմալ ընթացքին՝ չնշելով սպանության կոնկրետ պատճառները: Ջոկատի տղաները բոլորն էլ գիտեին , որ այդ սպանությունները կատարվում են պետության և ազգի շահերի համար: Նրանց այդ սպանությունների համար չեն վարձատրել կամ խրախուսել»: «Տղաներին հանձնարարել եմ ճշտել Ղանդիլյանի երթուղիները , դրանցով անցնելու ժամանակը: Ղանդիլյանի սպանությունից հետո , այդ մասին հայտնել եմ նախկին նախարարին, , որն էլ ասել է , որ «նորմալ է »,- ասել է Տեր-Սահակյանը:

Սպանության կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած  Արշակ Շուխյանի ցուցմունքների համաձայն՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթն ի սկզբանե չեն իմացել։  Միայն հետագայում , արդեն Համբարձում Ղանդիլյանի սպանությունից բավականին ժամանակ անց, մի անգամ խոսակցության մեջ Արմեն Տեր-Սահակյանն իրեն ասել  է, որ Հայաստանի բիզնեսի մոնոպոլիան Ղանդիլյանի ձեռքում էր , նա հաշվի չէր առնում Վանո Սիրադեղյանին և մյուսներին ՝ դրա համար էլ վերացվեց: Միջոցառումը կրել է «Կայարան» պայմանական անվանումը:Ըստ Շուխյանի՝ Ղանդիլյանի գրաֆիկը ճշտելով Արմեն Տեր-Սահակյանին նաեւ ասել է, որ սպանությունն անհնար է կատարել այնպես, որ վարորդը չտուժի : «Նա էլ պատասխանել է , որ նպատակին հասնելու համար նշանակություն չունի , թե այդ պահին ով կլինի մեքենայի մեջ, բոլորին էլ պետք է սպանել»,- պատմել  է Շուխյանը։ 

Սպանությունը տեղի է ունեցել միայն մասյի ամսին, քանի որ Ղանդիլյանը մեկ ամիս բացակայել է հանրապետությունից:

Համբարձում Ղանդիլյանի սպանությունից շուրջ 2 ամիս անց ՝ ՀՀՇ վարչության շենքի մոտ` Շուխյանը տեղեկացել է, որ  Արմեն Տեր-Սահակյանից ժամանակին հատուկ ցուցում է տվել եղել իր ազգական Ալիկ Գրիգորյանին՝ Համբարձում Ղանդիլյանի սպանության ընթացքում «վառվելու» դեպքում Շուխյանին  և խմբի անդամներից ՝ Սուրեն Հարությունյանին տեղում սպանել :

Համբարձում Ղանդիլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, նրա  մահը վրա է հասել բազմաթիվ հրազենային վնասվածքների հետևանքով առաջացած տրավմատիկ շոկից: Փորձաքննությամբ պարզվել են , որ կրակոցները արձակվել են ինչպես թիկունքի, այնպես էլ դեմքի կողմից: 

Դեռեւս այն տարիներին՝ քաղաքական գործիչներն արդեն հասկանում էին թե ինչ է կատարվում եւ ովքեր են կանգնած մեկը մյուսին հաջորդող քաղաքական սպանությունների հետեւում։  ԳԽ բարձր ամբիոնից այն ժամանակ պատգամավոր Կիմ Բալայանը հայտարարել  է , որ «եթե սպանություն կատարողն ու բացահայտողը միևնույն գերատեսչությունն է,  ապա այդ  հանցագործությունը չի բացահայտվի»։ Ըստ նրա՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթը եղել է մոտ 430 վագոն վառելանյութի հափշտակությունը, ինչի մասին տեղեկացել էր Համբարձում Ղանդիլյանը։ Այդ առթիվ կեղծ ակտ էր կազմվել , որ իբր այն բեռնաթափվել է Ադրբեջանի տարածքում  եւ իբր ՆԳՆ պայքարում էր հափշտակողներին հայտնաբերելու համար:

Հերթական աղմկոտ սպանությունը տեղի ունեցավ ամիսներ անց՝ այս անգամ թիրախը Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանն էր։

Շարունակելի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 17/12/2018  |  ԳՈՐԾ #Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները
10:14 13/02/2018  |  ՄամուլՍեյրան Սարոյանը քավոր կկագնի Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն. «Հրապարակ»
22:24 07/07/2017  |  Քրեական խրոնիկոնԱնկախ հանձնաժողովը քննել է Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը
14:50 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Տեր-Սահակյանը խնդրում է իր նամակը ՀՀ նախագահին փոխանցելու համար մարդ ուղարկել
20:23 08/02/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը
18:50 03/02/2017  |  Դատական ռեպորտաժներՄարդ չեմ սպանել, ցուցմունք չեմ տվել, դրա համար եմ նստած. Արմեն Տեր-Սահակյան
17:32 23/01/2017  |  Քրեական խրոնիկոնԻ՞նչ գաղտնիք պետք է հայտնի Արմեն Տեր-Սահակյանը. վերջինս հանդիպում է պահանջում
18:15 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վերսկսել է հացադուլը
19:18 16/01/2017  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
13:47 09/01/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ներում է խնդրում ՀՀ նախագահից

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]