ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեփական վարքագծով դատողություններ չանել մյուսների բարեխղճության մասին. Դատախազի խորհրդականի հորդորը 12/24/2018 17:37 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատախազության հասցեին հնչող որոշ քննադատությունների:
«Մեծ հարգանք ունեմ փաստաբանի և փաստաբանական գործունեության նկատմամբ: Եվ իսկապես անընդունելի եմ համարում իրենց մասնագիտական գործունեության հետ կապված փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում, ամբոխային գնահատական, անձնական վիրավորանքներ:
Սակայն նույնչափ համոզված եմ, որ փաստաբանն ինքը պետք է փաստաբանի կոչմանը վայել վարքագիծ դրսևորի և բավարար չափով դաստիարակված լինի իր պաշտպանյալի շահերը ներկայցնելիս կոռեկտություն դրսևորելու ինչպես հասարակության անդամների, այնպես էլ դատավարությանն առնչվող բոլոր սուբյեկտների հանդեպ:
Մեղադրյալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, նրա խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու դատախազության մտադրությունը tert.am-ի հետ զրույցում, ըստ վերջինիս հրապարակման, մեկնաբանելիս իրեն թույլ է տվել դատախազության հասցեին էթիկայի, կոռեկտության, պատշաճության և նույնիսկ տրամաբանության սահմաններն անցնող գնահատականներ՝ մեղադրելով հակապետական քաղաքականություն իրականացնելու, ինչ-որ «ոչ պետական ատյաններից ղեկավարվելու» և որ առավել քան տարօրինակ է՝ Մ. Գրիգորյանի կալանավորումը պահանջող հանրույթի հետ նույն շահերն ունենալու մեջ:
Նախ՝ դժվար է կարծիք հայտնել մի կարծիքի ադեկվատության մասին, որտեղ պետական քաղաքականություն ունենալու ելակետը սեփական պաշտպանյալի՝ ազատության մեջ գտնվելու շահերով չառաջնորդվելու վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում դատախազության դիրքորոշումն է: Շատ տարօրինակ է, որ փաստաբանը կարող է իրեն թույլ տալ իր պաշտպանյալի և պետության շահերը նույնացնել: Երկրորդ՝ հորորում եմ հարգարժան փաստաբանին ներկայացնել փաստեր, թե այդ ի՞նչ «ոչ պետական ատյանների» կողմից ղեկավարվելու մասիս է խոսքը: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց իրավաբանն ինքն առաջին հերթին պետք է գիտակցի իր ցանկացած արտահայտության արժեքը: Եվ երրորդ՝ զավեշտալի էր իմանալ, որ դատախազության և հանրության շահերը… միշտ պետք է հակադրվեն: Ինչ խոսք, երկաթյա տրամաբանություն է:
ՀԳ. Գրառումը մշակելիս տեղեկացա, որ Մ. Գրիգորյանի մյուս պաշտպանն էլ այսօր ասուլիսի ընթացքում զարմացել է, թե ինչպե՞ս է դեռ դատարանի որոշման «թանաքը չչորացած» և դրան չծանոթացած՝ դատախազությունը որոշել, որ դատական ակտն անհիմն է և ենթակա է բողոքարկման՝ միաժամանակ հարկ համարելով տեղեկացնել, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ այդ որոշմանը: Ցավում եմ, իհարկե, որ փաստաբանն այսքան ժամանակ դեռ չի հասցրել ծանոթանալ իր պաշտպանյալին վերաբերող ակտին: Բայց ո՞ր տրամաբանությամբ պետք է դրանից հետևեր, որ դատախազությունը ևս պետք է դա արած չլինել, կամ որտեղի՞ց հարգելի պաշտպանը վերցրեց, որ դատախազությունը չէր կարող ծանոթ լինել դատարանի որոշմանը: Եթե շաբաթ օրը հարգելի պաշտպանը դիմեր, ես մեծահոգաբար անձամբ այդ որոշումը կտրամադրեի նրան:
Մեր գործընկերներին խնդրում ու հորդորում եմ՝ սեփական վարքագծով դատողություններ չանել իրենց իրավասություններից օգտվելու մյուսների բարեխղճության մասին»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
10/26/2018 19:19 | 168.am «Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան
-
08/15/2018 17:43 | Azatutyun.am ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
-
08/14/2018 18:11 | 1in.am Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև
-
08/06/2018 16:22 | Azatutyun.am Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ (տեսանյութ)
-
08/03/2018 10:16 | 1In.am Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան
-
07/20/2018 10:26 | 1in.am Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից
-
05/27/2018 18:59 | Լրագիր Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
- 06/19/2018 11:31 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց երկու միջնորդագիր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
Հարցազրույց
- 02/18/2019 21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան
- 02/18/2019 19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում
- 02/18/2019 17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան
- 02/11/2019 01:15 Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
Մեկնաբանություն
- 02/19/2019 15:16 Էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա. Աշոտյան
- 02/19/2019 11:28 Շաքար Սիլվան՝ Դուբայի Շեյխին ներկայացել է որպես նախագահի քույր
- 02/16/2019 11:53 Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան
- 02/16/2019 10:50 « Նիկոլը դարձել է ընդդիմության ընդդիմություն»Արմեն Աղայան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
Մամուլ
- 02/19/2019 11:11 Փաշինյանի նվերը Պուտինին. Ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվել այդ պատմության մեջ. «168 ժամ»
- 02/19/2019 11:03 Փաշինյանի և Ծառուկյանի ստվերային պայմանավորվածությունը. «168 ժամ»
- 02/19/2019 10:50 Թեժ պայքար` սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար. «Հրապարակ»
- 02/19/2019 10:26 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պետք է կռիվ տա մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում. «Իրատես»
Հետաքրքիր է իմանալ
- 11/30/2018 23:52 Յուրաքանչյուր 10-րդ տղամարդն սեքսուալ բռնարար է
- 11/18/2018 11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ
- 10/18/2018 23:11 Ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ
- 08/29/2018 14:59 Տղամարդը մայրություն Է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը