Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2019   22:27 Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան 05/20/2019   21:26 Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցման որոշման մասին 05/20/2019   21:17 Հայաստանի գործող օրենսդրությունը թույլ չի տալիս իրականացնել դատավորների վեթթինգ. հնարավոր են սահմանադրական փոփոխություններ 05/20/2019   21:02 Սաթենիկ Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու 05/20/2019   20:56 Իշխանության հերթական փորձն է ոչ կոմպետենտ ձևով փորձել ինչ-որ հարց լուծել. Վիկտոր Սողոմոնյանը՝ դատարանները արգելափակելու վարչապետի հանձնարարության մասին 05/20/2019   20:45 Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը կբողոքարկվի 05/20/2019   20:38 Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի գծով հրապարակված տեղեկատվության վերաբերյալ հայտարարություն 05/20/2019   20:08 Բակո Սահակյանը՝ Հայաստան-Արցախ հարաբերությունների լարվածության մասին 05/20/2019   20:02 Այս մարդիկ ժողովրդի կողմից պետք է զզվանքի արժանանան. ԱՀ նախագահի խոսնակ 05/20/2019   19:47 Օրենքը չպետք է սելեկտիվ ձևով գործարկվի. Դավիթ Բաբայան 05/20/2019   19:45 Այսուհետ ժողովրդի անունից չխոսե՛ք. Քաղաքագետը՝ Փաշինյանին 05/20/2019   19:39 Ո՞վ է նախաձեռնել ԱՀ նախագահի և ‹‹Իմ քայլը››-ի հանդիպումը. մեկնաբանում է խոսնակը 05/20/2019   19:28 ՔԿԾ և Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց 05/20/2019   19:27 Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը բարձրացրել է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը. փաստաբան 05/20/2019   19:18 Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին 05/20/2019   19:16 Մեր քայլը լարվածության թուլացման նպատակ էր հետապնդում. Բակո Սահակյան 05/20/2019   19:10 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին 05/20/2019   18:52 Բակո Սահակյանը Ազգային ժողովում է 05/20/2019   18:41 Մեկ տարի առաջ սկիզբ առած գործընթացները պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը. Աշոտ Ղուլյան 05/20/2019   18:38 Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ 05/20/2019   18:18 Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումներն իրենց էությամբ պետականակործան են. Ռուբեն Մելիքյան 05/20/2019   17:37 Առավոտյան մի քիչ թրջվեցիք ես չհասցրի գալ. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին տաք թեյ խմել (տեսանյութ) 05/20/2019   17:30 Կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումներին՝ երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով. ԱՄՆ դեսպանատուն 05/20/2019   17:19 Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, թող հիմք գտնեն՝ ինձ աշխատանքից ազատելու». Ալեքսանդր Ազարյան 05/20/2019   17:08 Մահացել է կինեմատոգրաֆիստների միության անդման Վարդան Սեդրակյանը 05/20/2019   17:01 Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա. նախագահը հանդիպել է Դարիգա Նազարբաևայի հետ 05/20/2019   16:54 Օրակարգում Բակո Սահակյանի հանդիպումն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ. Դավիթ Բաբայանը ոչ հերքում, ոչ հաստատում է 05/20/2019   16:50 Ազարյանն այն դատավորն է, ով ցանկացած «օրոքների» ժամանակ գործել է օբյեկտիվ. Երվանդ Վարոսյան 05/20/2019   16:48 Սա չափից դուրս լուրջ հայտարարություն է. Նորիկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին 05/20/2019   16:45 Արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել. ՍԾ 05/20/2019   16:37 Գեղամ Մանուկյանը բազմաթիվ տեսագրություններ է ներկայացրել ոստիկանության բաժին ՝ Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ 05/20/2019   16:33 Դատախազությունը չի շտապում գնահատական տալ՝ դատարանների աշխատանքը արգեփակելու վարչապետի հայտարարությանը 05/20/2019   16:19 Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանները վերահավատարմագրվում են 05/20/2019   16:16 Օրենքի խախտմամբ վճիռներ կայացրած դատավորները համապատասխան օրենքով պետք է պատժվեն. Գևորգ Գորգիսյան 05/20/2019   16:14 Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ 05/20/2019   16:08 Դատարանների բնականոն գործունեության խաթարում չկա. ԲԴԽ անդամ 05/20/2019   16:01 ԱԺ արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքին դեռ միայն ԼՀԿ-ն է միացել. Մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 33 ստորագրություն 05/20/2019   15:33 «Չի՛ կարելի Ռոբերտ Քոչարյանին նման հաղթաթուղթ տալ, այն էլ վարչապետի ձեռքով». «Հանրապետություն» կուսակցություն 05/20/2019   15:31 Մի կետից պետք է սկսել կտրուկ փոփոխությունները. Լիլիթ Մակունց (տեսանյութ) 05/20/2019   15:12 Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը 05/20/2019   15:10 ԲԴԽ-ի այսօրվա նիստը չեղարկվել է 05/20/2019   15:10 Դաշնակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում 05/20/2019   15:07 Արարատի մարզպետի երկու տեղակալներն ազատվել են պաշտոնից 05/20/2019   14:46 Ամփոփելով երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումները «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարում է․ 05/20/2019   14:42 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնը ստանձ­նելու կապակցությամբ 05/20/2019   14:39 Դատախազության հայտարարությունը 05/20/2019   14:30 Այսօրվա ակցիան կարելի է որակել որպես պոպուլիզմի հերթական չափաբաժին. իրավաբան 05/20/2019   14:16 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ 05/20/2019   14:04 «Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է. Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է» 05/20/2019   14:02 Եթե դատավորին են շպրտում, լրագրողն ո՞վ է, որ չանեն. 5-րդ ալիքը միկրոֆոնների վրայից հանել է տարբերանշանները
05/20/2019   11:34 Առաջին միջազգային արձագանքը.Վտանգը միշտ այն էր, որ Փաշինյանը, չկարողանալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կվերադառնա պոպուլիզմին 05/19/2019   23:06 Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ 05/20/2019   01:37 Բոլոր դատարանները արգելափակելու գրառման քրեաիրավական վերլուծություն 05/20/2019   13:20 Դատավոր Դավիթ Բալայանի՝ դատարանի շենք մտնելու խոչընդոտելու քրեաիրավական բնութագիրը 05/19/2019   23:11 ՀՅԴ-ն ՀՀ նախագահից պահանջում է ապահովել երկրում սահմանադրական կարգի պահպանումը 05/20/2019   00:32 Միանշանակ ճնշում է դատական համակարգի վրա. Ալեքսանդր Ազարյան 05/19/2019   21:02 Վարչապետն իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին 05/19/2019   21:37 «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ». Գևորգ Պետրոսյան 05/20/2019   14:02 Եթե դատավորին են շպրտում, լրագրողն ո՞վ է, որ չանեն. 5-րդ ալիքը միկրոֆոնների վրայից հանել է տարբերանշանները 05/19/2019   20:22 «Հայաստանի բոլոր դատավորները եթե վաղը հրաժարական տան, դա կլինի Հայոց երրորդ Հանրապետության վախճանի սկիզբը». Տիգրան Աթանեսյան 05/20/2019   18:38 Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ 05/19/2019   10:47 Արցախի նախագահ Բակո Սահակյանը բարերար Լեւոն Հայրապետյանի` բանտում գտնվելու ժամանակ մշտապես աջակցել է, հանդիպել նրան. Անժելիկա Հայրապետյան 05/20/2019   08:38 Քաղաքացիները արգելափակել են Աջափնյակի և Դավթաշենի ընդհանուր իրավասության դատարանը 05/20/2019   11:44 Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին. Արայիկ Հարությունյան 05/20/2019   17:19 Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, թող հիմք գտնեն՝ ինձ աշխատանքից ազատելու». Ալեքսանդր Ազարյան 05/20/2019   17:30 Կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումներին՝ երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով. ԱՄՆ դեսպանատուն 05/19/2019   18:13 Հայաստանում սահմանային վիճակ է 05/19/2019   16:50 Ռոբերտ Քոչարյանի գործով խախտվել է արդար դատաքննության սկզբունքը, որը հիմք է դատավորին ինքնաբացարկ հայտնելու. Ջաղինյան 05/20/2019   00:11 ՀՀ նախագահի հայտարարությունը` ստեղծված իրավիճակի վերաբերյալ 05/19/2019   01:14 Ամեն ինչ դեռ առջևում է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)

«Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 12/24/2018   13:04  |  ԳՈՐԾ #

1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց Երևանի կենտրոնում կատարված սպանության լուրով։ Սպանության զոհ էր դարձել  Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Ընդ որում՝ չարագործներն այնքան սանձարձակ էին գտնվել, որ սպանությունն իրականացրել էին բանուկ մասում՝ Մանկավարժական համալսարանի մոտ՝ վաղ առավոտյան, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի՝ կարծես ցանկանալով այդ սպանությամբ նաեւ ահ ու սարսափ սերմանել հասարակության մեջ։

 Ով էր Համբարձում Ղանդիլյանը

Համբարձում Ղանդիլյանը մոտ 50 տարի աշխատել է երկաթգծի ոլորտում:  Սկզբում՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթգծի բաժանմունքի պետ ՝ շուրջ 25 տարի ղ, իսկ  1970 թվականից նշանակվել է  Հայաստանի երկաթգծի վարչության պետ:  Նրան օր առաջ սպանելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ կատարողներին անգամ չէր կանգնեցրել ավտոմեքենան երրորդ անձի նստելու հանգամանքը։  

Հետագայում պետք է պարզվեր, որ դաժանաբար կատարված այս պանության հետեւում կանգնած էր ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, ով նշված պաշտոնն ստանձնել էր համաժողովրդական ալիքի վրա ՀՀՇ-ի իշխանության գալու արդյունքում։ Շարժառիթն այդպես էլ չպարզվեց, թեեւ ըստ շրջանառվող տեղեկությունների պատճառը՝ իշխանությունների մութ գործարքների մասին Ղանդիլյանի ունեցած տեղեկությունն էր, իսկ ինքը՝ Սիրադեղյանն սպանության պատվերը պատճառաբանել էր «ազգային շահով»։ Ասել է թե՝ իրենց նեղ անձնական շահը փաթաթվել էր ազգի վզին։

Ովքեր եւ ինչպես իրականացրեցին Ղանդիլյանի սպանությունը

Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի  սպանությունն իրականացվել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացել էին իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի գրասենյակում՝  թ. մարտի սկզբներին՝ Վանո Սիրադեղյանի կողմից։

Վանո Սիրադեղյանի առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանն անմիջապես հայտնել է Արշակ Շուխյանին՝ հանձնարարելով նրան հետևել Համբարձում Ղանդիլյանին և ճշտել սպանությունն իրագործելու համար անհրաժեշտ տեղեկությոնները: Ի կատարումն հանձնարարության՝ Արշակ Շուխյանը շուրջ մեկ ամիս հետևել է Համբարձում Ղանդիլյանին, ճշտել նրա աշխատանքի և բնակության վայրերը, օրակարգը, օգտագործվող ավտոմեքենաներն ու երթուղիները:

Ավելի ուշ սպանության նախապատրաստությանն ու իրագործմանը Արշակ Շուխյանից բացի  Արմեն Տեր-Սահակյանը ներգրավել է բանդայի ևս 3-ի, որոնց հետ համատեղ մշակել է հանցագործությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների պլանը: Նախ հանձնարարել է հափշտակել հարմար ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, ինչն իրականացվել է 1993 թ. մարտի 31-ին։  Երեկոյան հանցավոր խմբի անդամները հավաքվել են Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տանը և վերցնելով այնտեղ պահվող «ԱԿՄՍ»  տեսակի 7,62 մմ տրամաչափի երկու ինքնաձիգերը , խմբի անդամներից ՝Սուրեն Հարությունյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել  են Երևան- Ապարան մայրուղի  եւ ժամը 23:30-ի սահմաններում՝ Հարթավան գյուղի մոտակայքի մոտակայքում կանգնեցրել են Թբիլիսի քաղաքի բնակչի վարած  ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան: Ներկայանալով որպես ներքին գործերի աշխատակիցներ՝ ավտոմեքենան և փաստաթղթերը ստուգելու պատրվակով վարորդին և ուղևորին իջեցրել են ավտոմեքենայից, ապա՝ դրանք կեղծ լինելու մտացածին պատճառաբանությամբ հայտարարել են, որ վարորդին և ուղևորին ավտոմեքենայով հանդերձ , պետք է բերման ենթարկեն Աշտարակի շրջանի ՆԳ բաժին: Շարժվելով Երևանի ուղղությամբ՝ ճանապարհին  նրանց,  ահաբեկելու նպատակով օդ կրակել և նրանց թողնելով մայրուղու վրա հեռացել:

Սպանության հանձնարարության կատարման առաջին փորձը տեղի է ունեցել ավտոմեքենան հափշտակելու հաջորդ օրը՝ 1993 թվականի ապրիլի 1-ին: Խմբի անդամները զինված, Համբարձում Ղանդիլյանին դարանակալել և սպասել են ՀՀ հեռուստառադիոպետկոմի (այժմյան ռադիոտուն)մոտակայքում։ Ընդ որում՝ տեղում հանել են մեքենայի հետևի աջակողմյան ապակին , որպեսզի կրակելն ավելի հարմար լինի , կատարել  դերաբաշխում: Փամփուշտներով լիցքավորված երկու զույգ պահունակները իրար ամրակցել են մեկուսիչ ժապավենով, որպեսզի կրակահերթն արձակելիս չկորցնեն դատարկված պահունակը և արագորեն փոխարինեն  լիցքավորվածով: 

Առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում նկատել են , որ Ղանդիլյանի «ՎԱԶ- 2106» մակնիշի  ծառայողական մեքենան դուրս գալով Սայաթ-Նովա փողոցից, ընթանում է Խանջյան փողոցով: Մենքենայի մեջ էին գտնվում Ղանդիլյանն ու վարորդը: Քանի որ Ղանդիլյանի ավտոմենքենան ընթացել է բարձր արագությամբ , խմբի անդամները որոշել են ընթանալ այլ կարճ ճանապարհով, որպեսզի դուրս գան Ղանդիլյանի ավտոմեքենային ընդառաջ և հենց այնտեղ գնդակոծեն այն: Սակայն այդ օրը ծրագիրն իրագործել չեն կարողացել, քանի որ Երկաթգծի վարչության շենքի մոտ նկատել են, որ նրա ծառայողական ավտոմեքենան մտել է վարչության շենքի տարածք: Դադարեցնելով հետապնդումը վերադարձել են և մանրամասնությունների մասին զեկուցել Արմեն Տեր-Սահակյանին :

1993թ. ապրիլի սկզբներին հափշտակվել է մեկ այլ ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, Դավթաշեն թաղամասին դեպի Զովունի տանող ճանապարհին ավազակային հարձակմամբ հափշտակել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա և հեռացել` վարորդին ու երկու ուղևորներին թողնելով դեպքի վայրում: Մաշտոցի շրջանի ՆԳ աշխատակիցները հետապնդել են նրանց և բերման ենթարկել ՆԳ բաժին, առգրավելով նրանց մոտ եղած զենքն ու զինամթերքը: Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում  խոստովանել են ավազակություն կատարելու փաստը: Կատարված խուզարկությամբ խմբի անդամների բնակարաններում հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ, այդուհանդերձ նույն օրը ՆԳ նախկին նախարարի  միջամտությամբ, խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ  ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին, որն էլ այն նորից տրամադրել է Համբարձում Ղանդիլյանի սպանության  իրագործման ծրագրում ներգրավված խմբի նույն անդամներին: Վերջիններս էլ շարունակել են սպանության նախապատրաստությունը:  

Ի վերջո՝ 1993թ. մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում , երկու ինքնաձիգերով զինված, հերթական անգամ դարանակալել և սպասել են Համբարձում Ղանդիլյանի տան մոտ ՝ Սայաթ-Նովա փողոցում: Ղանդիլյանը դուրս է եկել տանից և նստել  ծառայողական մեքենան: Խանջյան փողոցում Ղանդիլյանի մեքենան անսպասելիորեն կանգնել է նրա կողքին ՝ հետևի նստատեղին նստել է վերջինիս վաղեմի ծանոթ, պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը,   որին բանդայի անդամները չեն ճանաչել: Հանցագործությունը մինչև վերջ հասցնելու համար նրանք առանց վարանելու շարունակել են հետապնդումը՝ նպատակ ունենալով Ղանդիլյանի և նրա վարորդի հետ մեկտեղ սպանել նաև ուղևորին:

Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում, Մանկավարժական համալսարանի մոտակայքում ,  նրանք ձախ կողմից վազանցել են Ղանդիլյանի ավտոմենքենան և սկսել գնդակոծել,  այնուհետև մի քիչ առաջ են գնացել կրկին  կանգ առել, հետընթաց կատարել ,  որի ընթացքում խմբի անդամներից Արշակ Շուխյանն ու հետևի նստատեղին նստած Ալիկ Գրիգորյանը , ավտոմենքենայի միջից երկու ինքնաձիգերից դիմահար կրակահերթերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գնդակոծել են նրանց և ավտոմեքենան, որի հետևանքով Համբարձում Ղանդիլյանն ու Ժորա Իսահակյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Հակոբ Ունիկյանը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ և նույն օրը հիվանդանոցում մահացել է : Հանցավոր խումը դեպքի վայրից դիմել է փախուստի, բարձր արագությամբ նրանց մեքենան ընթացել է դեպի Արշակունյանց փողոցի ուղղությամբ: Նրանք  կատարվածի մասին զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին ու նրան  հանձնել  որպես սպանության գործիք օգտագործված զենքը:

Հետագայում՝ նախաքննության ընթացքում Արմեն Տեր-Սահակյանը Համբարձում Ղանդիլյանի սպանության դրվագի մասին  պատմել է .-«1993 թ. գարնանը, Համբարձում Ղանդիլյանի սպանությունից մի քանի ամիս առաջ , Վ. Սիրադեղյանն իրեն հանձնարարել է սպանել Ղանդիլյանին՝ նշելով, որ դա կատարվում է պետության և ազգի շահերի համար, քանի որ Ղանդիլյանը խանգարում է հանրապետության նորմալ ընթացքին՝ չնշելով սպանության կոնկրետ պատճառները: Ջոկատի տղաները բոլորն էլ գիտեին , որ այդ սպանությունները կատարվում են պետության և ազգի շահերի համար: Նրանց այդ սպանությունների համար չեն վարձատրել կամ խրախուսել»: «Տղաներին հանձնարարել եմ ճշտել Ղանդիլյանի երթուղիները , դրանցով անցնելու ժամանակը: Ղանդիլյանի սպանությունից հետո , այդ մասին հայտնել եմ նախկին նախարարին, , որն էլ ասել է , որ «նորմալ է »,- ասել է Տեր-Սահակյանը:

Սպանության կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած  Արշակ Շուխյանի ցուցմունքների համաձայն՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթն ի սկզբանե չեն իմացել։  Միայն հետագայում , արդեն Համբարձում Ղանդիլյանի սպանությունից բավականին ժամանակ անց, մի անգամ խոսակցության մեջ Արմեն Տեր-Սահակյանն իրեն ասել  է, որ Հայաստանի բիզնեսի մոնոպոլիան Ղանդիլյանի ձեռքում էր , նա հաշվի չէր առնում Վանո Սիրադեղյանին և մյուսներին ՝ դրա համար էլ վերացվեց: Միջոցառումը կրել է «Կայարան» պայմանական անվանումը:Ըստ Շուխյանի՝ Ղանդիլյանի գրաֆիկը ճշտելով Արմեն Տեր-Սահակյանին նաեւ ասել է, որ սպանությունն անհնար է կատարել այնպես, որ վարորդը չտուժի : «Նա էլ պատասխանել է , որ նպատակին հասնելու համար նշանակություն չունի , թե այդ պահին ով կլինի մեքենայի մեջ, բոլորին էլ պետք է սպանել»,- պատմել  է Շուխյանը։ 

Սպանությունը տեղի է ունեցել միայն մասյի ամսին, քանի որ Ղանդիլյանը մեկ ամիս բացակայել է հանրապետությունից:

Համբարձում Ղանդիլյանի սպանությունից շուրջ 2 ամիս անց ՝ ՀՀՇ վարչության շենքի մոտ` Շուխյանը տեղեկացել է, որ  Արմեն Տեր-Սահակյանից ժամանակին հատուկ ցուցում է տվել եղել իր ազգական Ալիկ Գրիգորյանին՝ Համբարձում Ղանդիլյանի սպանության ընթացքում «վառվելու» դեպքում Շուխյանին  և խմբի անդամներից ՝ Սուրեն Հարությունյանին տեղում սպանել :

Համբարձում Ղանդիլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, նրա  մահը վրա է հասել բազմաթիվ հրազենային վնասվածքների հետևանքով առաջացած տրավմատիկ շոկից: Փորձաքննությամբ պարզվել են , որ կրակոցները արձակվել են ինչպես թիկունքի, այնպես էլ դեմքի կողմից: 

Դեռեւս այն տարիներին՝ քաղաքական գործիչներն արդեն հասկանում էին թե ինչ է կատարվում եւ ովքեր են կանգնած մեկը մյուսին հաջորդող քաղաքական սպանությունների հետեւում։  ԳԽ բարձր ամբիոնից այն ժամանակ պատգամավոր Կիմ Բալայանը հայտարարել  է , որ «եթե սպանություն կատարողն ու բացահայտողը միևնույն գերատեսչությունն է,  ապա այդ  հանցագործությունը չի բացահայտվի»։ Ըստ նրա՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթը եղել է մոտ 430 վագոն վառելանյութի հափշտակությունը, ինչի մասին տեղեկացել էր Համբարձում Ղանդիլյանը։ Այդ առթիվ կեղծ ակտ էր կազմվել , որ իբր այն բեռնաթափվել է Ադրբեջանի տարածքում  եւ իբր ՆԳՆ պայքարում էր հափշտակողներին հայտնաբերելու համար:

Հերթական աղմկոտ սպանությունը տեղի ունեցավ ամիսներ անց՝ այս անգամ թիրախը Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանն էր։

Շարունակելի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 17/12/2018  |  ԳՈՐԾ #Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները
10:14 13/02/2018  |  ՄամուլՍեյրան Սարոյանը քավոր կկագնի Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն. «Հրապարակ»
22:24 07/07/2017  |  Քրեական խրոնիկոնԱնկախ հանձնաժողովը քննել է Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը
14:50 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Տեր-Սահակյանը խնդրում է իր նամակը ՀՀ նախագահին փոխանցելու համար մարդ ուղարկել
20:23 08/02/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը
18:50 03/02/2017  |  Դատական ռեպորտաժներՄարդ չեմ սպանել, ցուցմունք չեմ տվել, դրա համար եմ նստած. Արմեն Տեր-Սահակյան
17:32 23/01/2017  |  Քրեական խրոնիկոնԻ՞նչ գաղտնիք պետք է հայտնի Արմեն Տեր-Սահակյանը. վերջինս հանդիպում է պահանջում
18:15 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վերսկսել է հացադուլը
19:18 16/01/2017  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
13:47 09/01/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ներում է խնդրում ՀՀ նախագահից

Տեսանյութեր

05/20/2019   19:06 Եթե դատարանները անկախանան 15 րոպեի ընթացքում Փաշինյանը կձերբակալվի. Արթուր Դանիելյան

Տեսադարան

05/20/2019   08:58 Դատական համակարգը պարալիզացված է

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]