ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության դատաքննությունն ավարտվեց. պատասխանող կողմի դատարանին հայտնած բացարկի միջնորդությունը՝ մերժվեց 12/21/2018 11:28 | Քաղաքացիական իրավունք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին գործով դատաքննության ավարատ է հայտարարվել:
Իսկ մինչ այդ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, մերժել է պատասխանող կողմի՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության ներկայացուցչի դատարանին հայտնած միջնորդությունը:
Նշենք, որ պատասխանող կողմը դեկտեմբերի 15֊ին կայացած նիստում հայտարարել էր, թե ցանկանում է բացարկ հայտնել դատավորին՝ միևնույն ժամանակ դատարանին խնդրելով պարազաբանել, թե նախագահողն ինչի կապ ունի Կրթության Գիտության նախարարության լեզվի պետական տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանի հետ, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է նաև նրա խորհրդականը:
Պատասխանող կողմի ներկայացուցչի հարցացադրմանն ի պատասխան՝ նախագահողը նշել էր, որ իր համար պարզ է թե պատասխանողն ո՞ւր է տանում՝ հաստատելով, որ Սերգո Երիցյանն իր հայրն է և 2006-2008թթ․ զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Միևնույն ժամանակ դատարանը հավելել էր, որ իր հայրը Հայաստանի Հանրապետության 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների և բոլոր քաղաքական ուժերի հետ ունի լավ հարաբերություններ, իսկ ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունի ջերմ հարաբերություններ: Եզրափակելով խոսքը՝ նախագահողը հույս էր հայտնել, որ իր կողմից սպառիչ պատասխան է հնչեցվել:
Դատարանը նախօրեին կայացված դատական նիստում արձանագրել է, որ բացարակի վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունը ենթակա է մերժման:
Դատաքննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը ներկայացրել է հայցը՝ մասնավորապես նշելով, որ 2018թ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
Նույն լրատվամիջոցում 2018 թվականի հունիսի 28-ին հրապարակվել է վերլուծական ևս մեկ հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրով:
Ուստիև հայցվորը դատարանին խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում՝ 2.000.000 դրամի չափով:
Գործով դատաքննության ավարտ է հայտարարվել և վճիռը կհրապարակվի հունվարի 18-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/07/2022 10:32 Մարզերում հանդուրժողականություն են քարոզում. «Հրապարակ»
- 07/07/2022 10:20 ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ չդարձան. Փաշինյանը խաբել է. մաս 44. «Ժողովուրդ»
- 07/07/2022 10:17 Թիրախում ընդդիմադիրների «պրոֆիլներն» են. «Փաստ»
- 07/07/2022 10:14 Ինչու Փաշինյանը չէր գնացել Բրյուսովի միջոցառմանը. «Հրապարակ»
- 07/07/2022 10:05 Որ դեպքում լրագրողին կարող են զրկել հավատարմագրումից. հոդվածը փոխվել է. «Ժողովուրդ»
- 07/07/2022 10:02 Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել. «Հրապարակ»
- 07/07/2022 09:59 Փորձում են գործող ու նախկին համայնքապետներին «բլոկել». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/07/2022 11:07 Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողներին ի՞նչ բացատրենք՝ բանակի կարևորությունը, թե սահմանային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները. Աբրահամյան
- 07/07/2022 10:49 Ներքին Խնձորեսկի բոլոր տղամարդիկ դատվում են.քիչ անց կմեկնարկի մեր ժամանակների ամենաաբսուրդային դատական գործերից մեկը.Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը