Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» երիտասարդական միջազգային մրցույթի հայաստանյան մասնակիցներին 12/21/2018   19:20  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ 6 երկրների շրջանակում անցկացված  «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակիցներին և մրցանակակիրներին:

Մրցույթը, որի շրջանակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիներին, երիտասարդական ստեղծագործական խմբերին առաջարկվել էր ներկայացնել հակակոռուպցիոն սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ, նպատակ ուներ տարածել և ամրապնդել կոռուպցիան իբրև երևույթ մերժելու, դրա դեմ անզիջում և միասնական պայքար մղելու գաղափարները:

Այն անցկացվել է երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ», որոնց համատեքստում ներկայացված աշխատանքները պետք է արտացոլեին հակակոռուպցիոն պայքարի ժամանակակից մեխանիզմների, այդ պայքարում միջազգային համագործակցության նշանակության, ինչպես նաև ցանկացած ոլորտում կոռուպցիայի՝ իբրև չարիքի վերաբերյալ հեղինակների յուրօրինակ պատկերացումներն ու գաղափարները:

Սահմանված ժամկետներում անդամ երկրներից ստացվել է  ընդհանուր առմամբ 1512 տեսահոլովակ և 7821 պաստառ: Հայաստանից մրցույթին մասնակցել է մի քանի բուհերի, ուսումնական այլ հաստատությունների 28 ներկայացուցիչ, որոնց կողմից ներկայացվել է 38 աշխատանք՝ 12 տեսահոլովակ և 26 պաստառ:

Առաջին փուլում ազգային ժյուրին յուրաքանչյուր անվանակարգում ընտրել է լավագույն երեքը, որոնցից առաջին մրցանակի արժանացած աշխատանքները ներկայացվել են միջազգային ժյուրիին: Վերջինիս կողմից ընդհանուր մրցույթի արդյունքում Հայաստանում լավագույնը ճանաչված տեսահոլովակի հեղինակ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի սան Արտյոմ Աղասարյանն արժանացել է 3-րդ պատվավոր մրցանակի:

Երիտասարդների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազը նրանց շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար: Նա նշել է, որ մրցույթին ներկայացված տեսահոլովակների և պաստառների քանակը վկայում է ինչպես երիտասարդների կողմից մրցույթի և նրա հիմնական ուղերձների հանդեպ ունեցած մեծ հետաքրքության, այնպես էլ նրանց կողմից կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության խորը գիտակցման մասին: Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ այդ գաղափարները նրանց կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում, կդառնան կենսակերպ և կօգնեն պետությանը, իրավապահ մարմիններին կոռուպցիան արմատախիլ անելու վերջինիս դրսևորած հետևողականության, կամքի իրագործման հարցում:

ՀՀ գլխավոր դատախազը նաև շնորհակալություն է հայտնել մրցույթի ազգային ժյուրիում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին և սոցիալական գովազդի ոլորտում մասնագիտացած Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանին՝ իրենց մասնակցությամբ մրցույթի թափանցիկությունն ու առավել անաչառությունն ապահովելու համար:

Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է նաև պատշաճ իրազեկում ապահովելու հարցում ՀՀ գիտության և կրթության նախարարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ցուցաբերած աջակցությունը, ինչը մեծապես նպաստել է միջազգային մակարդակով անցկացվող մրցույթին Հայաստանի արժանապատիվ ներկայանալուն:

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում Հայաստանում առաջին մրցանակի արժանացած Արտյոմ Աղասարյանը նշել է, որ մեծ ոգևորությամբ են ներգրավվել մրցույթին՝ նկատի ունենալով նախաձեռնության նպատակները: Երիտասարդները պատրաստակամություն են հայտնել հետագայում առավել ակտիվ մասնակցել նման միջոցառումներին:    

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն իր խոսքում նշել է, որ մրցույթին երիտասարդության ներգրավվածությունը չափազանց կարևոր է սոցիալական գովազդի ձևաչափով, այսինքն հանրային լայն շրջանակների համար հասկանալի և ազդեցիկ միջոցներով կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ ձևավորելու առումով, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում շարունակում է բարձր մնալ կոռուպցիայի ընկալման համաթիվը:   

ՀՀ գլխավոր դատախազը երկու անվանակարգերում մրցանակակների արժանացած մասնակիցներին պարգևատրել է «ՀՀ դատախազություն» հուշամեդալներով և բոլորին մաղթել հաջողություններ ուսման մեջ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվություն և նախաձեռնողականություն հանրային կյանքում:   

Ավելի վաղ Արթուր Դավթյանը, ով այս տարի նախագահում էր ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդում, Մոսկվայում մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա խորհրդի ներքո անցկացվող՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով միջազգային մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որտեղ նաև հանդես է եկել ելույթով: «Ազդելով սոցիալական, քաղաքական, տնտեսական անվտանգության վրա՝ կոռուպցիան հանգեցնում է պետական համակարգի դեֆորմացման, խաթարում է պետության հանդեպ քաղաքացիների վստահությունը և խոչընդոտում պետական կառույցների բնականոն գործունեությանը»,-իր ելույթում նշել էր Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ մրցույթին երիտասարդ մասնակիցների, ուսումնական հաստատությունների, ուսանողական ստեղծագործական խմբերի լայն ներգրավվածությունը վստահություն է ներշնչում, որ ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների մատաղ սերունդը կապահովի կոռուպցիայի անզիջում հակազդմանն ուղղված պայքարի շարունակականությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:27 26/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել Թեմուր Բրոյանի մահվան կապակցությամբ
19:48 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազն Արցախում խորհրդակցություն է անցկացրել կայազորների դատախազների հետ
09:53 07/11/2018  |  ՄամուլՔննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել. «Ժողովուրդ»
14:28 14/10/2018  |  Վարչական իրավունքՆախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում
10:11 04/09/2018  |  ՄամուլԳլխավոր դատախազի դեմ դատական հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»
18:59 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍԿալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն
13:28 29/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Վրաստան
09:49 26/05/2018  |  ՄամուլԳլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել. «Հրապարակ»
21:32 28/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Քաֆար Մոնթազերիին
14:49 26/09/2017  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]