Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2020   14:39 ՀՀ դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հիմովին բարենորոգելու հրամայականը 01/22/2020   14:36 Տեղումներ սպասվում են հունվարի 24-ին 01/22/2020   14:31 Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով նախագահ Սարգսյանը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին 01/22/2020   14:12 Հաջողության չհասնելու տարբերակ չկա. Արթուր Վանեցյան 01/22/2020   13:53 Հրդեհ արագ սննդի շարժական կետում 01/22/2020   13:38 ԱԺ-ն քննարկում է պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը 01/22/2020   13:21 Ինչի՞ց խոսես Ռուբեն Ռուբինյանի հետ. Անհետաքրքիր է իր հետ զրույցը. Մարուքյան 01/22/2020   13:09 Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ 01/22/2020   13:05 Պատգամավորներ կան՝ մեզ համեմատում են ձիու հետ կամ ասում են աղբը քչփորողներ, բայց սանկցիաներ չեն կիրառվում. Մարուքյան 01/22/2020   12:53 Ժողովուրդը պետք է իմանա՝ իրենց վստահությունը մսխվում է այս մարդկանց կողմից. Էդմոն Մարուքյան 01/22/2020   12:51 Փոխանակ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ կասկածները փարատեն, արմատավորում են. Էդմոն Մարուքյանը՝ իշխանական խմբակցության մասին 01/22/2020   12:47 Factor TV-ն իր գործունեության ընթացքում 67 միլիոն 672 հազար 828 դրամ հարկ է վճարել և հարկային որևէ արտոնություն չունի. արձագանք ապատեղեկատվությանը 01/22/2020   12:27 Մեր ժպիտով պատասխանը չար մարդկանց․ Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել (ֆոտո) 01/22/2020   12:14 Համագործակցության լայն սպեկտր և հսկայական ներուժ. նախագահ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ 01/22/2020   12:11 Դուք մսխում եք Ձեզ այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը. Գևորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորներին 01/22/2020   12:09 «Սիմենս»-ը և նախագահական ATOM ծրագիրը կարող են արդյունավետ համագործակցության ծավալել Արմեն Սարգսյանը հանդիպել է ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ 01/22/2020   12:07 Նախագահ Սարգսյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ 01/22/2020   11:53 Պարոն Սաիյան նորմալ թվերով ներկայացեք ԱԺ. Չի կարելի սենց վերաբերմունք. Սերգեյ Բագրատյան 01/22/2020   11:51 «Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը 01/22/2020   11:47 Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին. նա քննել էր Ժիրայր Սեֆիլյանի գործը 01/22/2020   11:40 Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ 01/22/2020   11:35 Այստեղ ընդամենը նոր կարգավորում է մտցվում, բարդացնելու ոչ մի խնդիր չկա. Լուսինե Բադալյան 01/22/2020   11:32 Կառավարությունը 271 մլն դրամ է հատկացրել Ամանորյա տոնակատարությունների համար. վարչապետ 01/22/2020   11:24 Պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ. վերջինիս հայրը ձերբակալվել է 01/22/2020   11:18 ԱԺ-ում քննարկվում է պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցը 01/22/2020   11:12 Քաղաքական մեծամասնությունը կարծիքների տարբերությունը հասցնում է «պլինտուսից ցածր» մակարդակի քաղաքական քննարկումների. Մանե Թանդիլյան 01/22/2020   11:07 Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից հայտարարություններին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ 01/22/2020   10:55 Փաստորեն մեր բոլոր փաստարկներով այնքան ջախջախեցինք Ձեր ելույթները, որ հասկացաք՝ դեմ քվեարկելը խնդիրներ է ստեղծելու. Անի Սամսոնյանը՝ իմքայլականներին 01/22/2020   10:52 Կարող եք գնալ նախկին խորհրդարանի Ձեր գործընկերների հետ սուրճ խմել. ԱԺ-ում ընդհարվեցին Ռուբեն Ռուբինյանը և Էդմոն Մարուքյանը 01/22/2020   10:40 Նման նախադեպ չի եղել անգամ նախկին խորհրդարաններում. Էդմոն Մարուքյանը՝ իշխանական մեծամանսությանը 01/22/2020   10:34 ՀԵՐՔՈՒՄ. Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը 01/22/2020   10:28 Հրայր Թովմասյանին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է ՀՀ՝ հարցաքննվելու. «Հրապարակ» 01/22/2020   10:24 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ 01/22/2020   10:20 Բանկային գաղտնիքի վերաբերյալ օրինագիծն ընդունվեց 01/22/2020   10:17 Խորհրդարանն ընդունեց ԶԼՄ-ներին վերաբերող օրինագիծը 01/22/2020   10:10 Կառավարությունը կրկին վերադառնալու է այս ամբիոն և խնդրի՝ փոփոխել այդ օրենսդրական դրույթները. Տարոն Սիմոնյանը՝ «օրենքով գողերին» վերաբերող օրինագծի մասին 01/22/2020   10:03 Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ 01/22/2020   09:59 Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու. «Հրապարակ» 01/22/2020   09:55 Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս. «Պուլտ չեն տալիս». «Ժողովուրդ» 01/22/2020   09:54 Դիվանագիտական կորպուսում սպասվում են լուրջ անակնկալներ. դա կվերաբերի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Փաստ» 01/22/2020   09:49 «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում. «Հրապարակ» 01/22/2020   09:47 Բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը 01/22/2020   09:46 Կառավարությունը կողքից է հետեւում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել. «Ժողովուրդ» 01/22/2020   09:40 Գյուղերում մորթը կրճատվել է. շուկաներում խուսափում են առանց թղթի միս վերցնել. թանկացման սպասում կա 01/22/2020   09:36 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 01/22/2020   09:35 Լիբանանի նոր կառավարութեան հայ անդամը Վարդինէ Օհանեանն է 01/22/2020   09:31 Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը . «Հրապարակ» 01/22/2020   09:31 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 01/22/2020   09:28 Նոր տարում նոր «վոյաժներ» կամ «սատանան մանրուքների մեջ է». «Փաստ» 01/22/2020   09:23 ԲՀԿ-ին կպատժե՞ն. «Իմ քայլում» որոշել են չբավարարվել «մանր-մունր» սանկցիաներով. «Հրապարակ»
01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/22/2020   09:49 «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում. «Հրապարակ» 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/21/2020   09:54 Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային Ժողով եւ պարզաբանում կպահանջեն. «Ժողովուրդ» 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/21/2020   11:27 Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/22/2020   11:24 Պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ. վերջինիս հայրը ձերբակալվել է 01/22/2020   11:47 Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին. նա քննել էր Ժիրայր Սեֆիլյանի գործը 01/21/2020   16:36 Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/21/2020   12:52 Եթե «Բարգավաճ Հայաստան»-ին թվում է՝ ես այստեղ մենակ եմ և կաշկանդված եմ լինելու, սխալվում են. Արման Բաբաջանյան 01/21/2020   18:05 25-ամյա կինը ամուսնուց հեռացել է սիրեկանի մոտ. Վերջինս մեքենան վարել է նրա ամուսնու ու մոր ուղղությամբ

Օրենքը խախտող դատավորները մի օր իրենք են փաստաբանի կարիք ունենալու․ «Հայոց աշխարհ» 12/20/2018   11:46  |  Մամուլ

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, ինչպես հայտնի է, պատրաստվում են Վճռաբեկ դատարանում վիճարկել Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով օրինականացվեց երկրորդ նախագահին «ուզած-չուզած» կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը, միաժամանակ դիմել Եվրոպական դատարան։ Բայց սա էլ ամենը չէ՝ որոշումը կբողոքարկվի նաեւ Սահմանադրական դատարանում։

Ուսումնասիրելով դեկտեմբերի 12-ին վերջապես իրենց ձեռքի տակ հայտնված դատական ակտը՝ փաստաբանական խումբը հանգել է այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը որեւէ կերպ չի անդրադարձել պաշտպանական կողմի հիմնական փաստարկներին՝ ուղղակի աչք է փակել դրանց վրա։

Մասնավորապես անտեսել է նախագահի անձեռնմխելիության սահմանադրական նորմը, որին հղում անելով՝ նույն Վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճից ազատ էր արձակել։

Փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈւՄՅԱՆԻ գնահատմամբ՝ վերաքննիչ ատյանն «ընդհանրապես լռությամբ շրջանցել է, որ նախագահի հրամանագիրը քննչական մարմնի, ինչպեսեւ առաջին ատյանի, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից չի կարող որակվել սահմանադրությանը հակասող, որովհետեւ սահմանադրությանը ՀՀ նախագահի հրամանագրի համապատասխան լինել-չլինելը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը»։

Ավելին՝ երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլեւ ի սկզբանե ապօրինի. «Քննիչը, պատկերացնո՞ւմ եք՝ քննիչը, արտակարգ դրություն սահմանելու մասին հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը որակել է իբրեւ սահմանադրությանը հակասող՝ չունենալով դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում»։

Պաշտպանական կողմը կասկած չունի, որ ՀՔԾ քննչական խումբը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները՝ նման, մեղմ ասած, խոցելի միջնորդությամբ մտնելով դատարան, առաջին ատյանի դատարանն իր հերթին ակնհայտորեն գերազանցել է սեփական իրավասությունները՝ բավարարելով այդ միջնորդությունը։

Դրանով իսկ, ըստ էության, հաստատել է քննիչի իրավասությունը՝ որոշումներ կայացնելու Սահմանադրական դատարանի փոխարեն, եւ ամրագրել է, որ, այո, «կա հիմնավոր կասկած, որ նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական»: Վերաքննիչ դատարանն էլ, հակափաստարկ չբերելով, հլու-հնազանդ ի կատար ածելով «ի վերուստ» իջեցված հրահանգը, վավերացրել է անօրինականությունը։

Նախագահի կողմից գործող սահմանադրական կարգը «տապալելու» անհեթեթ մեղադրանքի հիմքում դրված մյուս «զորավոր» փաստարկը հայրենական արտադրության «Շերլոկ Հոլմսի»՝ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի «հայտնագործած» եւ որպես պաշտպանության նախարարի թիվ 0038 հրաման ներկայացրած գրությունն է, որի վրա, ինչպես բազմիցս փաստել է պաշտպանական կողմը, ո՛չ ամիս կա, ո՛չ ամսաթիվ, ո՛չ փաստաթղթին հատուկ որեւէ այլ ատրիբուտ։

Այդ «փաստաթղթով» իբր հիմնավորվում է, որ նախագահը 2008թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը «փաստացի ռազմական դրություն» էր մտցրել… ոչ թե հանրապետության տարածքում, ոչ թե մայրաքաղաքում, այլ Երեւանի փոքր կենտրոնում՝ չունենալով դրա իրավունքը։

Փաստացի ռազմական դրություն նշանակում է, որ դե յուրե ռազմական դրություն սահմանված չէ, բայց դե ֆակտո ստեղծված է մի իրավիճակ, որտեղ առկա են ռազմական դրությանը բնորոշ հատկանիշներ։ Ռ.Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանում վիճարկել են որպես սահմանադրական կարգի տապալման «իրեղեն ապացույց» ներկայացված սույն թեզը՝ պահանջելով, որ մեղադրող կողմը մեկ առ մեկ ցույց տա «փաստացի» մտցված ռազմական դրության հատկապես որ հատկանիշներն են առկա եղել Երեւանի փողոցներում ժամանակի տվյալ հատվածում։

Քանի որ այդպիսիք չկան ու չեն եղել, Վերաքննիչ դատարանն այս դեպքում էլ «համեստորեն» շրջանցել է պաշտպանական կողմի փաստարկները եւ հանգիստ խղճով «դակել է» առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցված համարված ի սկզբանե կեղծ վարկածը, թե «առկա է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը սահմանել է փաստացի ռազմական դրություն»:

«Սա ջայլամի քաղաքականություն է՝ գլուխը մտցնել ավազի մեջ եւ չտեսնել պրոբլեմը։ Բայց դրանից պրոբլեմը չի վերանում՝ ջայլամն է դառնում ավելի խոցելի»,- նկատում է Հ.Ալումյանը։

Փաստաբանների մյուս փաստարկը, որ դատարանը նույնպես չտեսնելու է տվել, հետեւյալն է. եթե նույնիսկ ընդունենք, թե հուլիսի 27-ին, երբ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ վկայի կարգավիճակով եւ անմիջապես՝ առանց կես հարց տալու նշանակվել «գլխավոր մեղադրյալ», կալանավորման որոշումն արդարացված է եղել, դրանից չի հետեւում, թե խափանման նման միջոց կիրառելու «ելակետային պայմաններն» այս ընթացքում չեն փոխվել։ Դատարանը չի փորձել գնահատական տալ՝ այդ «պատմական պահից» չորսուկես ամիս անց դրա հիմքերը դեռ պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ, ինչը հակասում է արդար դատաքննության միջազգային պրակտիկային։

Եթե խնդիրն այն է, որ երկրորդ նախագահը կարող էր ինչ-որ կերպ խոչընդոտել քննությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին եւ նախադեպային որոշումներ կայացրել՝ փաստելով, որ քննությանը խոչընդոտելու հնարավորությունները ժամանակի ընթացքում նվազելու միտում ունեն։

Ինչո՞ւ՝ որովհետեւ քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ապացույցներ է ձեռք բերում, հարցաքննում վկաներին, եւ վկաներին ճնշելու, ապացույցները կոծկելու անհրաժեշտությունն ինքնին վերանում է. «Եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը ենթադրել է, որ հուլիսի 27-ին առաջին ատյանի դատարանը ճիշտ էր վարվել՝ բավարարելով պարոն Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, դրանից չի բխում, որ դեկտեմբերի 7-ին պարոն Քոչարյանը պետք է նորից վերցվեր կալանքի:

Սա մենք բերել էինք որպես փաստարկ, բայց Վերաքննիչ դատարանը, դարձյալ ջայլամի քաղաքականությամբ առաջնորդվելով, տպավորություն է ստեղծել, թե չի տեսնում այս փաստարկը՝ որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել այս հարցին: Սա չի նշանակում, թե այդ փաստարկը չկա, նշանակում է, որ դատարանը եւս մեկ խախտում է թույլ տվել՝ խնդիրը լուծելու փոխարեն կրկնապատկել է այն»:

Այս ամենը չի կարող իրավական հետեւանքներ չունենալ. «Նման բան հնարավոր չէ. դա, կարելի է ասել, նույնքան միանշանակ է, որքան այն, որ արեւը պետք է ծագի արեւելքից, եւ մայրամուտը պետք է լինի արեւմուտքում:

Սա չի հանդուրժվելու՝ նախապես եմ ասում, հիմիկվանից եմ ասում, որպես փաստաբան եմ ասում։ Սա սպառնալիք չէ՝ բարի նպատակով, սիրով, շատ սիրելով զգուշացնում եմ. օրենքը այս կարգի խախտողները շուտով իրենք են փաստաբանի կարիք ունենալու, բանը մի հասցրեք դրան»,- աշխատանքը կորցնելու ահից «կարկամած» դատավորներին խորհուրդ է տալիս փաստաբանը։

Փաշինյանի ցանկություններն օդում բռնող եւ սրբորեն ի կատար ածող արդարադատության սպասավորները, հատկապես Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների դատավորները, որոնք, վստահ ենք, պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիրներ չունեն, այսքան բանը չե՞ն հասկանում։ Չգիտե՞ն, որ անգամ եթե Սահմանադրական դատարանը չբավարարի պաշտպանների բողոքը կամ ոչինչ չասող հերթական լղոզված որոշումը կայացնի, Քոչարյանի «գործը» եւ ընտրովի արդարադատության մյուս գլուխգործոցներն աղմուկով պայթելու են Եվրոպական դատարանում՝ դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով։

Լա՛վ էլ գիտեն, լա՛վ էլ հասկանում են, բայց շարունակում են սպասարկել վարչապետի պաշտոնակատարի քմահաճույքները՝ դառնալով «անցումային արդարադատություն» կոչվող պատժիչ մեքենայի մի մասը։

Թեեւ, հանուն արդարության, պետք է ասել, որ դեռ կան բարեխիղճ մարդիկ, որոնք համարձակվում են Փաշինյանի ասածին «չէ» ասել. «Մարտի 1»-ի վարույթն իրականացրած քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավորների օրինակը վկա»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ 20.12.18թ. համարում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:39 17/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի ձերբակալությունների ժամանակ խախտումներ են եղել». Լարիսա Ալավերդյան
11:36 15/12/2018  |  ՄամուլՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ. «Հայկական ժամանակ»
15:37 14/12/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ
12:01 14/12/2018  |  Քրեական խրոնիկոնԱրման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը
09:47 14/12/2018  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով՝ ներքին տարաձայնություններ. «Ժողովուրդ»
18:47 13/12/2018  |  ՄեկնաբանությունՀԱՊԿ-ի երկրները Հայաստանին չեն շնորհավորել, դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ. Ստեփան Դանիելյան
18:52 11/12/2018  |  ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը դատապարտվել է, որպեսզի հանցագործների ձեռքերը երկար լինեն. Մինասյան
18:03 11/12/2018  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանի կողմնակիցները հրապարակում սկսեցին բողոքի ակցիաները (ուղիղ միացում)
12:47 10/12/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
09:58 10/12/2018  |  ՄեկնաբանությունՍերժ, իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Ռոբերտ Քոչարյանի որդու գրառումը

Տեսանյութեր

01/22/2020   14:26 «Օրենքով գողերին» բռնելու օրենքն ընդունվեց. Փաստինֆո-ի ամփոփումը

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]