Թեմաներ
Երեքշաբթի 02 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/19/2019   00:11 Սիրահետել է ամուսնացած կնոջը, ապա` ծեծել ամուսնուն 02/18/2019   22:48 Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի 02/18/2019   22:17 ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել 02/18/2019   22:06 Դպրոցի տնօրենն ամուսնուն ձեւակերպել է միանգամից երեք հաստիքի վրա, ում անունով դուրս գրված շուրջ 4 մլն դրամը յուրացվել է 02/18/2019   21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան 02/18/2019   21:04 ՄԻՊ-ի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ջրադուլ և հացադուլ հայտարարած անձանց հետ 02/18/2019   20:49 Կրկնահանցագործը դիմել է փախուստի 02/18/2019   20:36 Ֆրանկ Էնգելը կշարունակի ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ 02/18/2019   19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում 02/18/2019   18:45 Շամլուղեցիները կրկին դիմում են Նիկոլ Փաշինյանին. 3 ամիս է անցել, փլուզվող շենքի բնակիչները դեռ որոշման են սպասում 02/18/2019   18:37 ԲԴԽ-ում խորհրդակցություն է հրավիրվել 02/18/2019   17:55 Երևանը շուրջ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում 02/18/2019   17:49 Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է 02/18/2019   17:33 17 մեղադրյալ` «Պարտեզ» ռեստորանի վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 02/18/2019   17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան 02/18/2019   13:33 Առաջնային խնդիրն է՝ ջախջախել ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի վերածվող 5-րդ շարասյունը 02/18/2019   11:50 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասը չունի հերթապահ բժիշկներ, գիշերային ժամերին՝ էլեկտրական լուսավորություն 02/18/2019   10:21 Նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին 02/18/2019   00:23 Կեղծ հեռախոսագիր` դատարանի փաստաթղթերում. ՀՔԾ-ի փորձությունը 02/17/2019   21:16 Գնդապետը խմած իր աշխատասենյակում հարձակվել է իր ենթակայի վրա եւ բռնաբարել 02/17/2019   20:45 ՊԵԿ նախագահի տեղակալի միլիոնատեր տղան դատախազ է նշանակվել իրավական ընթացակարգերի պահպանմամբ. Դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ 02/17/2019   16:25 Աշակերտուհուն առեւանգել են դպրոցի մոտից ու բռնաբարել 02/17/2019   15:14 Արտակարգ դեպք Երեւանում. հայտնաբերվել է կիսաքայքայված դի 02/17/2019   14:46 Ավազակային հարձակման իմիտացիա` գողությունը քողարկելու համար 02/17/2019   14:32 Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են 02/17/2019   14:25 Օդի ջերմաստիճանը կնվազի 02/17/2019   13:52 «Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ». Արսեն Մկրտչյան 02/17/2019   00:01 «Վուդլենդ» ՍՊԸ տնօրենին բարեկամը մեղադրում է խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ 02/16/2019   23:15 Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահ Ստեֆան Հայնցի հետ 02/16/2019   22:39 Ես կրկին բանտախցում եմ. Նիկոլ Փաշինյան 02/16/2019   22:22 Սպանության պատվիրատուն հայց է ներկայացրել ընդդեմ քիլլերի` պահանջելով գումարը 02/16/2019   20:58 Քոչարյանի քրգործը կազմում է 76 հատոր, 10 զոհի համար մեղադրանք չի առաջադրվել 02/16/2019   20:01 Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ 02/16/2019   19:55 Վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ. Խորհրդակցություն Վարչապետի մոտ 02/16/2019   19:30 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիրի հետ (Տեսանյութ) 02/16/2019   19:25 Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել մեզ համար.Դեյվիդ Բիսլի 02/16/2019   18:50 Հակառակ բոլոր տեսակի ցեխարձակումների, հայ հոգևորականից ակնկալությունը շատ մեծ է 02/16/2019   17:37 Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Լ եռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ 02/16/2019   16:24 Հայտնի է 2018 թվականին Հայաստանի լավագույն պարեկային ոստիկանի անունը 02/16/2019   16:18 Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ 02/16/2019   15:47 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Այֆոն 8»-ի գողություն կատարելու մեջ կասկածվող անձին 02/16/2019   14:40 Նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է 02/16/2019   13:54 Բակո Սահակյանը պարգևատրել է Արցախի փրկարար ծառայության նախկին ղեկավարին 02/16/2019   13:48 Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալի նկատմամբ դատարանը գրավ է կիրառել 02/16/2019   13:21 Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց 02/16/2019   13:16 Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպել է Հայաստանի նոր կառավարության առաջին ներկայացուցիչը 02/16/2019   12:29 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/16/2019   12:04 Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստ են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը 02/16/2019   12:00 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ 02/16/2019   11:53 Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան
02/17/2019   20:45 ՊԵԿ նախագահի տեղակալի միլիոնատեր տղան դատախազ է նշանակվել իրավական ընթացակարգերի պահպանմամբ. Դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ 02/17/2019   16:25 Աշակերտուհուն առեւանգել են դպրոցի մոտից ու բռնաբարել 02/18/2019   00:23 Կեղծ հեռախոսագիր` դատարանի փաստաթղթերում. ՀՔԾ-ի փորձությունը 02/18/2019   17:33 17 մեղադրյալ` «Պարտեզ» ռեստորանի վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 02/17/2019   21:16 Գնդապետը խմած իր աշխատասենյակում հարձակվել է իր ենթակայի վրա եւ բռնաբարել 02/17/2019   13:52 «Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ». Արսեն Մկրտչյան 02/18/2019   19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում 02/18/2019   17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան 02/17/2019   15:14 Արտակարգ դեպք Երեւանում. հայտնաբերվել է կիսաքայքայված դի 02/18/2019   21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան 02/17/2019   14:46 Ավազակային հարձակման իմիտացիա` գողությունը քողարկելու համար 02/17/2019   14:25 Օդի ջերմաստիճանը կնվազի 02/19/2019   00:11 Սիրահետել է ամուսնացած կնոջը, ապա` ծեծել ամուսնուն 02/18/2019   13:33 Առաջնային խնդիրն է՝ ջախջախել ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի վերածվող 5-րդ շարասյունը 02/17/2019   14:32 Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են 02/18/2019   20:49 Կրկնահանցագործը դիմել է փախուստի 02/18/2019   11:50 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասը չունի հերթապահ բժիշկներ, գիշերային ժամերին՝ էլեկտրական լուսավորություն 02/18/2019   18:37 ԲԴԽ-ում խորհրդակցություն է հրավիրվել 02/18/2019   22:48 Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի 02/18/2019   10:21 Նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին

Հրահանգ կա վերևից. զարտուղի ճանապարհներով գործարքների գնացողները խստորեն կպատժվեն. Զարուհի Բաթոյանը՝ բժշկասոցիալական ոլորտի բարեփոխումների մասին 12/19/2018   11:33  |  Հարցազրույց

Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է ոլորտում իրականացվող բարեփոխումները:

- Ինչպե՞ս կգնահատեք, Ձեր պաշտոնավարման ամիսները, ինչպիսի՞ շրջան էր Ձեզ համար:

-Շրջանը, որպես այդպիսին, շատ ծանր չէր, որովհետև ոլորտին ծանոթ էի: Չնայած, կարող եմ ասել, որ ավելի շատ հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու ամիսներ էին: Տարբեր աշխատանքային խմբերի հետ քննարկումների, հանդիպումների միջոցով ավելի շատ հետազոտական, քննարկումների շրջան էր, որ կոնկրետ բարեփոխումներին ուղղված ծրագրերը շատ ավելի լավ ուսումնասիրենք: Հասկանանք, թե ինչպիսի ծրագրերի անհրաժեշտություն կա, որոնք բարելավելու կարիք ունեն: Աշխատանքային շրջանը բուռն էր այն իմաստով, որ զուգահեռ գործընթացներ կային, որոնց մենք ուղղակի պարտավոր էինք արձագանքել:

-Լինելով ոլորտին ծանոթ մարդ՝ ասացիք, որ նաև անցկացրել եք ուսումանսիրություններ։ Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք առանձնացրել և որո՞նց եք հասցրել անդրադառնալ:

-Խնդիրները հիմնականում կապված են հաշմանդամության ճանաչման կամ հաշմանդամության խմբի տրամադրման հետ: Այս գործընթացը խնդրահարույց է, և բոլորը, կարծես թե, ծանոթ են դրան: Փորձեցինք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել, մենք իրականում ցանկանում ենք գնահատման այլ մոդել ներդնել Հայաստանում, որն ավելի շատ հիմնված կլինի մարդու իրավունքների վրա: Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինի միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Գործող համակարգն այդպիսին է: Մենք պետք է գնահատենք անձի կարիքները, որպեսզի հասկանանք, թե ինչ ծառայություններ առաջարկենք: Միգուցե մեկն ունի իր բնակարանը հարմարեցնելու խնդիր, մեկը՝ միայն լսողական սարքի կարիք, մյուսը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունի: Այսօր այդ անհատական մոտեցումը չկա: Անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը բացակայում է: Այս կարճ ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ ենք իրականացրել: Օրինակ, նվազագույնի են հասցվել խորհրդատվական նպատակով ԲՍՓ գործակալություն ուղարկվող դեպքերը: Այսինքն՝ մարզերից հանձնաժողովներից Երևան՝ գործակալություն, ուղարկվող դեպքերն ենք նվազագույնի հասցրել: Մյուս փոփոխությունը կապված է տեխնիկական հարցերի հետ: Նախ՝ գրանցումը, որ մարդիկ կոնկրետ ժամերով գրանցվեն: Ստեղծեցինք ֆեյսբուքյան էջ, որ նրանք կարողանան առցանց կապի մեջ լինել, իրենց մտահոգող հարցերը բարձրացնել: Սա շատ կարևոր է, որ որևէ բնակավայրից հաշմանդամները չհասնեն Երևան կամ մարզկենտրոն ինչ-որ բան ճշտելու: Տեղեկատվական բացն ենք լրացնում:

Դրանից բացի, ամսվա ընթացքում մեկ անգամ բոլոր հանձնաժողովների ղեկավարները հանդիպում են ունենում նախարարությունում և քննարկում բոլոր վիճելի մեթոդական հարցերը: Հանձնաժողովի աշխատանքները բարելավելու համար նախարարության կազմում ստեղծել ենք կենտրոնական հանձնաժողով, որտեղ մասնագետները կլինեն որպես 3-րդ օղակ: Եթե անձը կարող էր հանձնաժողովի որոշումը բողոքարկել մեկ օղակում, որից հետո պետք է դիմեր դատարան, ապա այսօր մինչ դատարանը կա ևս մեկ օղակ՝ նախարարության մասնագետների խումբը:  

 -Դուք թվարկեցիք արված աշխատանքը, սակայն հիմնականում այս ոլորտի խնդիրներն այն հանգամանքի հետ են կապված, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում հանձնաժողովների որոշումներին: Այս արված աշխատանքը նպաստո՞ւմ է, որ մարդիկ վստահեն այդ գործընթացին:

-Այո, տեղեկատվության տրամադրումը կարող է նպաստել, որովհետև եթե մարդ անտեղյակ է, չգիտի, թե ինչ չափանիշներով է գնահատվում, ինչպես է կայացվում որոշումը, ինչու է այս կամ այն հանձնաժողով գնում, փաստաթղթեր տանում, ապա իր համար խնդիրը մութ է մնում: Մյուս կողմից՝ վերաբերմունքի խնդիր կա: Մարդիկ շատ հաճախ բողոքում են իրենց հանդեպ վերաբերմունքից, կոռուպցիոն ռիսկերից և այլն:Այդ առումով շատ խիստ զգուշացված են հանձնաժողովների անդամները: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա եթե ունենում ենք որևէ զանգ, մենք միանգամից դիմում ենք իրավապահ մարմիններին: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին նման դեպքերում դիմել իրավապահներին:

Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների: Այսօր այդ ճանապարհն այլևս չկա, նման դեպքերը խստորեն պատժվում են, հրահանգ կա վերևից, որ նախկին գործելաոճը չի լինելու, սակայն դա կարող է միանշանակ չընդունվել քաղաքացիների կողմից: Հաշմանդամն սկսում է բողոքել, որովհետև իսկապես գործող չափանիշներով չի սահմանվում հաշմանդամությունը, իսկ նախկինում նման դեպքերով դիմել են գործարքների:

-Միգուցե դա սոցիալական կարգավիճակի՞ց է գալիս. մարդիկ ունեն այդ 20 համ 30 հազար դրամի կարիքը:

-Այո, ցավոք, հաշմանդամության խումբ ունենալն այսօր կապված է նաև սոցիալական հարցերի հետ, թեև հաշմանդամության թոշակն այդքան էլ բարձր չէ: Դրա համար մենք փորձում ենք զարգացնել ծառայությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն անձանց կարիքների հետ:

-Դուք նշեցիք, որ նախատեսում եք նոր մոդել ներդնել, որով հաշմանդամություն ունեցող անձի կարիքները կգնահատվեն ու, ըստ այդմ էլ, ծառայություններ կմատուցվեն: Ե՞րբ դա կյանքի կկոչվի, և կոնկրետ ի՞նչ ծառայությունների մատուցման մասին է խոսքը:

-Մոդելի ուղղությամբ տարվել են աշխատանքներ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, մշակվել են գործիքակազմ, չափորոշիչներ: Նոր մոդելը թույլ է տալիս գնահատել մարդու ոչ միայն առողջական ֆունկցիոնալ վիճակը, այլև միջավայրային պայմանները, խոչընդոտները, սահմանափակումները, որպեսզի պարզ լինի, թե ինչ միջամտության անհրաժեշտություն կա: Այդ միջամտությունը պետք է անենք ծառայությունների մատուցմամբ: Օրինակ, ծառայություններ՝ ուղղված մարդուն աջակցող տեխնոլոգիաներ տրամադրելուն, մարդու զբաղվածությանը, վերականգնողական գործընթացին, տան կամ աշխատատեղի հարմարեցմանը, անձնական օգնականի տրամադրմանը և այլն: Հիմա իրականացնում ենք նաև այդ ծառայությունների ֆինանսական գնահատումը: Ցավոք, մենք դեռ չունենք բոլոր հաշմանդամ անձանց կարիքների գնահատում, պարզ չէ, թե կոնկրետ անձն ինչի կարիք ունի: Դրա համար դժվար է ծառայությունների ֆինանսական վերջնական գնահատականը տալը: Հիմա այդ ամենն արվում է, ֆինանսական հաշվարկները շատ մոտավոր կլինեն:

-Դուք որոշե՞լ եք, ձեր գործունեությունը շարունակելու եք գործադի՞ր, թե օրենսդիր մարմնում:

- Ես ուզում եմ շարունակել գործադիրում: Դեռ դա չենք քննարկել քաղաքական թիմով, բայց, հավանաբար, ես կմնամ գործադիրում: Այս ծրագրերը, որոնց մասին պատմեցի, շատ կարևոր են: Ինձ համար էլ կարևոր է, որ կարողանանք մինչև վերջ իրականացնել: Դրանք լուրջ փոփոխություններ են, և ես ինձ պատասխանատու եմ զգում:

Աննա Գզիրյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:27 19/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան
13:22 16/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆախարարությունը նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր համակարգ ներդնել
17:43 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍՊետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին․ ՄԻՊ
16:43 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀաշմանդամության խմբերը տրվել են առանց հիմնավորող փաստաթղթի.Մանե Թանդիլյանը ներկայացնում է սոցիալական ոլորտում վերհանված խնդիրները
11:44 08/11/2017  |  ԱռողջությունՕրենքի խախտմամբ քաղաքացուն տրվել էր հաշմանդամության 3-րդ կարգ
15:21 02/10/2017  |  ԼՐԱՀՈՍՀաշմանդամության կարգ չստացած անձանց կտրամադրվի վերականգնողական բուժծառայություն
13:03 09/06/2017  |  ԼՐԱՀՈՍՀաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման համար պետք է փոխել հասարակությունը. ՀՀ-ում Արգենտինայի դեսպան
17:11 08/02/2017  |  ԼՐԱՀՈՍՎանաձորի բժշկական կենտրոնում հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող որոշ հիվանդների հրաժարվում են անվճար բուժում տրամադրել. ՀՔԱ
13:21 07/11/2016  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիներին մատուցվելու են ծառայություններ՝ կարիքների գնահատման հիման վրա՝ անկախ հաշմանդամության կարգի առկայությունից
19:20 31/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵրևանում է հաշմանդամների իրավունքների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդներից Վիկտոր Փինեդան

Տեսանյութեր

02/14/2019   10:50 Պետությունը պարտավոր է հաշմանդամների համար ստեղծել ֆիզիկական մատչելիություն (տեսանյութ)

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]