Թեմաներ
Երկուշաբթի 09 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/23/2019   19:33 Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել․ հարուցվել է քրեական գործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/23/2019   19:12 WCIT 2019-ին կմասնակցեն ավելի քան 2500 պատվիրակներ՝ մոտ 70 երկրներից 09/23/2019   18:57 Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ. Ավինյան 09/23/2019   18:24 ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ 09/23/2019   18:18 14 տարի առաջ կատարված զինծառայողի սպանության գործով փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, բայց գործին ընթացք չի տրվում 09/23/2019   17:53 Կանաչ, փոշենման զանգված ծխախոտատուփում 09/23/2019   17:40 Պետք չէ բանկային գաղտնիքը դարձնել «սրբազան կով». Դրա տակ չպետք է թաքնվեն հանցագործ գումարներ 09/23/2019   17:34 Վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էին 09/23/2019   17:12 Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն 09/23/2019   16:55 Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է 09/23/2019   16:39 ԿԲ-ն երբևէ թույլ չէր տա որևէ ոտնձգություն՝ բանկային գաղտնիքի նկատմամբ. ԱԺ պատգամավոր (տեսանյութ) 09/23/2019   16:35 Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 09/23/2019   16:30 Ցավոք, նախկինում էլ իշխանության հովանավորյալների կողմից դաժան բռնության են ենթարկվել մեր զինվորականները և այժմ էլ փաստացի ոչինչ չի փոխվել. «Ազգային օրակարգ» 09/23/2019   16:19 Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան 09/23/2019   15:59 Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/23/2019   15:55 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին 09/23/2019   15:51 ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին 09/23/2019   15:36 Փոխգնդապետին ծեծելու գործով վկային զանգերով ահաբեկում են. պահեստազորի փոխգնդապետ 09/23/2019   15:32 Երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը. Լեւոն Քոչարյան 09/23/2019   15:18 Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) 09/23/2019   15:08 Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու հարցն այս պահին չի քննարկվում. ՔԿ 09/23/2019   15:06 Անգամ ավտոմեքենաների ակտիվ ներկրումը չի կանխել հայ-ամերիկյան առևտրի անկումը 09/23/2019   15:01 Երբ շուկայում դոլարի առատություն է, դա դեռ չի նշանակում, որ տնտեսության մեջ ակտիվությունը մեծ է 09/23/2019   14:57 Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրեական գործ 09/23/2019   14:48 Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար. Շարմազանով 09/23/2019   14:43 Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019   14:38 Ադրբեջանական կողմը զինծառայողի դիակը վերցնելու համար դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին. Ընթանում է երկխոսություն 09/23/2019   14:32 Տեղումներ չեն սպասվում 09/23/2019   14:22 ՃՏՊ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանահապարին. կա տուժած 09/23/2019   14:20 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին 09/23/2019   14:18 Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին 09/23/2019   14:13 Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի. Փաշինյանի մեսիջները՝ եկեղեցուն, մամուլին, դատարաններին 09/23/2019   14:03 Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) 09/23/2019   13:54 19-ամյա զինվորը ծանր վիրավորվել է զենքի հետ կանոնները խախտելու հետեւանքով. նոր մանրամասներ 09/23/2019   13:50 Աստված չանի Արա Մխիթարյանը մահանա. Բողոքի են դուրս եկել զինվորականները 09/23/2019   13:40 Բացահայտվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը. կասկածյալը ձերբակալվել է 09/23/2019   13:27 Միայն այն բանի պատճառով, որ Կառավարության վրա ճնշում են գործադրում՝ մենք չենք պատրաստվում Ամուլսարի հանքը փակել. Փաշինյան (տեսանյութ) 09/23/2019   13:21 Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը 09/23/2019   13:14 «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում 09/23/2019   13:11 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին 09/23/2019   12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է 09/23/2019   12:23 Բարի գալուստ պատժիչ Հայաստան 09/23/2019   12:17 Փոխգնդապետին ծեծի ենթարկելու միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր առնչությունն ստուգվում է 09/23/2019   12:08 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին 09/23/2019   12:05 ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները 09/23/2019   12:02 ԱԺ-ն ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների կատարելու խնդրահարույց նախագիծը. ընդդիմադիրները հետևողական են լինելու 09/23/2019   11:46 Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն ՀԲՃ 09/23/2019   11:39 Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՊԵԿ 09/23/2019   11:22 Չպարզված հանգամանքներում վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխում են Երևան 09/23/2019   11:14 Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
09/23/2019   14:03 Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) 09/23/2019   12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/23/2019   15:18 Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/23/2019   14:48 Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար. Շարմազանով 09/23/2019   15:59 Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/23/2019   14:43 Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019   09:55 Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի ժամանակ հակառակորդը մեկ զոհ է տվել և հետ շպրտվել 09/23/2019   16:35 Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 09/23/2019   16:19 Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան 09/23/2019   13:50 Աստված չանի Արա Մխիթարյանը մահանա. Բողոքի են դուրս եկել զինվորականները 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/23/2019   12:23 Բարի գալուստ պատժիչ Հայաստան 09/23/2019   18:18 14 տարի առաջ կատարված զինծառայողի սպանության գործով փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, բայց գործին ընթացք չի տրվում 09/22/2019   23:31 Փոխգնդապետի ծեծի գործով մարզպետի օգնականը կալանավորվել է 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/23/2019   15:36 Փոխգնդապետին ծեծելու գործով վկային զանգերով ահաբեկում են. պահեստազորի փոխգնդապետ

Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումը 12/18/2018   19:37  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև  մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ինչպես  տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերիկ վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.  «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների  ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով ընդամենը տնտեսում ենք իրականացրել, օպտիմալացրել ենք մեր ծախսերը:

Պարգևավճարների, գործուղումների մասին

Հնարավոր չէ իրականացնել որևէ աշխատանք՝ չունենալով գործիք: Թող կոպիտ չհնչի, որ աշխատուժը գործիք ենք անվանում, բայց տնտեսագիտությունը կոշտ գիտություն է և աշխատուժն ապրանք է, որն ունի իր գինը: Ցանկացած ապրանքի դեպքում, եթե դու պատրաստ չես վճարել այն գինը, որն ապահովում է որակ, պետք է կորցնես կամ որակը, կամ ապրանքը:

Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Ես ուզում եմ սա հստակ արձանագրենք: Սրա մասին խոսում են մեր քաղաքի ֆինանսական արդյունքները, ենթակառուցվածքների առկա վիճակը: Եթե մեր առջև այսօր նոր ավագանին դրել է շատ բարձր նշաձող, ապա մենք ի՞նչ գործիքակազմով պետք է հաղթահարենք այն: Ես ասում եմ, որ, իհարկե, մենք կարող ենք, բայց կարող ենք պայմանով՝ բարձրակարգ  որակավորում ունեցող անձանակազմով: Իսկ ինչպե՞ս հասնենք որակավորում ունեցող երկու հազար հոգանոց անձնակազմի: Մի այլ հարց է, որ այդ անձնակազմն, այո, ուռճացված է: Այդ (աշխատակազմի օպտիմալացման) ուղղությամբ այսօր աշխատանքները սկսված են, և հուսով ենք՝ առաջիկայում կավարտենք օպտիմալացման աշխատանքները և կհրամցնենք նոր հաստիքակազմ, նոր սկզբունքներով: Բայց երբ քաղաքապետարանի անձնակազմում օտար լեզվի իմացությունը նվազագույն թույլատրելի մակարդակից ցածր է, իսկ քաղաքապետարանը վճարում է 130, 140 կամ 150 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս այս մարդկանցից պահանջենք բարձր որակավորում: Չէ՞ որ դա ծախս է: Աշխատուժի որակի բարձրացումը ներդրում է պահանջում: Մենք այդ ներդրումը տեսնում ենք վերապատրաստման, պարգևատրման ֆոնդի միջոցով:

Երեկ քննարկման ժամանակ (Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին-խմբ.) մեր ընդդիմադիր գործընկերներն ընդունում էին, որ, այո՝ անձնակազմի աշխատավարձը ցածր է, և այդպես հնարավոր չէ ակնկալել այն արդյունքը, որ ցանկանում ենք, և առաջարկում էին բարձրացնել աշխատավարձը: Դա ենթադրում է, որ այդ ֆոնդը պահպանվելու էր հաջորդ բոլոր տարիներին: Մինչդեռ պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է, զուգահեռ ապահովում ենք մոտիվացիա, ինչը չենք կարող անել աշխատավարձի պարագայում: Անձնակազմի կառավարման բոլոր մոդելները հստակ ասում են՝ ֆիքսված աշխատավարձը, եթե այն գործարքային չէ, որպես մոտիվացման գործիք երբեք չի կարող ծառայել:

Ես ուզում եմ ամեն ինչ դրվի դարակներում, ինչպես ասում են: Ցանկացած հրապարակման հիմքում լինեն հիմնավորումներ և ուսումնասիրություններ: Մեր գործընկերները, ցավոք, որևէ առաջարկ չեն ներկայացրել: Բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, և քաղաքական հետբեմային քննարկումները օգուտ չեն տալիս բյուջեին: Ես առաջարկում եմ անցնել կառուցողական դաշտ և քննարկել բյուջեի հոդվածները` դրանց հիմնավորումներով:

Վերելակների մասին

Վերելակային տնտեսության բարեկարգումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է, մենք հավատարիմ ենք դրան և նախատեսում ենք մեծ բարեփոխումներ այս ոլորտում:

Սակայն վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մի այլ բան է վերազինման և  նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու:

Եթե որևէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան: Հայտարարում եմ ամենայն պատասխնատվությամբ՝ Երևան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա:

Պետք է շեշտեմ, որ այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլև տարածաշրջանում որևէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել:

 

Եկամուտների, տեղական տուրքերի և վճարների մասին

Հաջորդ տարվա բյուջեով ավելացվել է եկամուտների պլանը՝ տուրքերի և վճարների սահմանաչափերի հաշվին: Օրինակ, վառելիքի միջին վիճակագրական լիցքավորման կայանը հիմա վճարում է համայնքին տարեկան ընդամենը 350 հազար դրամ: Վստահեցնում եմ ձեզ, որ սա նորմալ չէ: Մենք բարձրացրել ենք այս տուրքի չափն առավելագույնի, և դրա տակ կա պարզ մաթեմատիկական հաշվարկ: Փոքր լցակայանի պարագայում անգամ տուրքի չափը տարեկան կտրվածքով բաշխվում է  վաճառվող բենզինի լիտրի  վրա: Տնտեսվարողի համար այն 1-1.5 դրամի չափով ավելացում է բերում յուրաքանչյուր լիտրի համար: Նույնը կարելի է ասել գիշերային ժամերին աշխատող առևտրային և սպասարկման ծառայությունների համար: Ես վստահեցնում եմ, որ տուրքերի ավելացումը այս ապրանքների գների վրա որևէ ազդեցություն չի ունենալու: Այդ ծառայություններն օգտագործում են մեր քաղաքի ենթակառուցվածքները, և քաղաքը դրանց շահագործումից մուտքեր պետք է ունենա: Այլապես քաղաքն ինչո՞վ պետք է ապրի:

Մեր հիմնական եկամուտների աղբյուրները տուրքերը, վճարները, հարկերն ու գույքահարկն են: Մենք առնվազն 201 մլն դրամի չափով տնտեսում ենք պլանավորել միայն եկամուտների հավաքագրման բյուջեից: Առնվազն այդքան գումար ավելի քիչ ենք ծախսելու եկամուտների հավաքագրման համար:

Այն բեռը, որը ենթադրում է սահմանաչափերի բարձրացում, աննշան փոփոխություն է առաջացնելու բիզնեսների համար: Միաժամանակ նշեմ, որ մենք հավատարիմ ենք փոքր և միջին բիզնեսի աջակցման՝ երկրի որդեգրած ռազմավարությանը:

Տրանսպորտի մասին

Տրասնպորտի բյուջեն չի նվազել, ընդամենն ավարտվել է  վարկային այն ծրագիրը, որն իրականացվում էր մետրոպոլիտենում Ասիական զարգացման և մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ: 900 միլիոնով նվազել է մեր տրանսպորտի բյուջեն որովհետև ավարտվել է Մետրոյի վերազինման ծրագիրը:

Ինչ վերաբերում է նախատեսված գումարին, այն առկա տրանսպորտային ցանցի պահպանման և շահագործման համար է: Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Սակայն այս բյուջեն չի առնչվում դրան: Տրանսպորտային նոր ցանցի համար անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչի ուղղությամբ մենք զուգահեռ աշխատանքներ ենք տանում:

 

Կանաչապատման մասին

Խոսում ենք կանաչապատման  միջոցների նվազեցման մասին: Ես վստահեցնում եմ, որ կանաչապատման տարածքներ, աշխատանքների ծավալ չի նվազել, կանաչ տարածքների պահպանման և  շահագործման որևէ ծավալ չի փոխվել:

Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով և գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք: Ներկայացնեմ մի օրինակ. ոչ մեկի համար պարզ չէ, թե մեր համայնքում չափագրված, այսինքն՝ թղթի վրա արձանագրված կանաչ տարածքները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ մեր գործընկերներին, որոնք թիրախավորել են այս կետը, փորձեն անձամբ ուսումնասիրել կանաչապատման տարածքները և ստուգեն՝ իրականում որքան է: Կա այն համոզմունքը, որ այդ տարածքներն ավելին են ներկայացված, քան պետք է լինեն: Հենց այստեղ էլ փոշիացվել են միջոցները: Բոլորիս համար ակնհայտ է, որ կանաչապատման բոլոր մրցույթները շահել են Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված ՓԲԸ-ները: Ինչու՞ և ինչպե՞ս: Դրան չենք ուզում անդրադառնալ: Մենք այս տարի գնում ենք բաց մրցույթների, և հավանականություն կա, որ այդ մրցույթները չեն շահի հենց այդ ՓԲԸ-ները, այլ տարբեր ընկերություններ, որոնք կանաչապատման և բնապահպանական մասնագիտացված գործունեություն են իրականացնում: Այս պահին էլ բազմաթիվ գնման հայտեր այսօր բավարարվում են մի քանի անգամ ավելի էժան մրցութային գներով, քան  նախորդ տարի:

Սոցիալական ոլորտի մասին

Ուղղակի գումար տալը ոչնչով չի օգնում մեր համաքաղաքացիներին: Պետք է մշակենք ծրագիր, որի արդյունքում մարդիկ կունենան եկամտի մշտական աղբյուր:

Ինչ վերաբերում է բնակարանաշինության ոլորտին, ապա նշեմ՝ ոչինչ չի կրճատվել: Սիսակյան 3 հասցեում արդեն կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը կապահովի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման համար անհրաժեշտ բնակարանային ֆոնդի մի մասը:

Առողջապահության ոլորտի մասին

Ծախսերը հիմնականում ուղղված  են մեր առաջնային բուժօգնության հիմնարկների՝ պոլիկլինիկաների տեխնիկական վերազինմանը: Մենք այսօր չունենք պատշաճ ծառայություններ, որոնք մարդուն հնարավորություն կտան առաջնային բուժօգնության համար դիմել պոլիկլինիկաներ: Ձեռք կբերվեն էլեկտրասրտագրության, համակարգային տոմոգրաֆիայի և մի շարք այլ սարքավորումներ:

Արդյո՞ք քիչ չէ բյուջեով նախատեսված գումարը քաղաքի կարիքները հոգալու համար

«Այդ գումարն այնքան է, որքան այս պահին կարող էինք տրամադրել: Ի դեպ, նախկինում նման ծրագրեր չեն եղել: Սա փուլային աշխատանք է, և հուսով եմ՝ հաջորդ տարի կավելացնենք ֆինանսավորումը: Օրինակ, ըստ էության, պոլիկլինիկաներն այսօր շահույթ չեն ապահովում համայնքին, մինչդեռ կարող էին: Մենք ուզում ենք, որ բուժհիմնարկները լինեն ինքնուրույն գործող տնտեսություն և ապահովեն լրացուցիչ մուտքեր»:

 

Բյուջեի վերանայման հեռանկարի մասին

Ելնելով ժամանակի սղությունից, որ ունեինք բյուջեն կազմելիս, մենք արդեն իսկ նախաձեռնել ենք 2019 թվականի բյուջեի լրամշակման գործընթաց և հավանաբար առաջին եռամսյակից հետո կունենանք լրամշակված բյուջե, մեզ համար առավել կարևոր սկզբունքներով նոր համայնքային բյուջե:

Դրոշների և տոնական զարդարանքի մասին

Առայժմ դրոշների և մայրաքաղաքի տոնական զարդարանքի համար հատկացված ծախսերը մնացել են նույնը: Սա ունի իր պարզ բացատրությունը: Բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցերի ժամանակ մայրաքաղաքը դրոշակազարդվում է: Բնական է, որ, իհարկե, պարբերաբար պետք է նորացվեն նաև համայնքային շենքերի դրոշները: Բացի այդ, դրոշները փակցնելու համար օտգագործվող վերամբարձ մեքենաների մեկ ժամ վարձակալության համար ծախսվում է մոտ 10-15 հազար դրամ:

Երևանի բյուջեի աճող դեֆիցիտի մասին

Դեֆիցիտի մասով պետք է ասեմ, որ բյուջետային գործընթացում դա օրինաչափ երևույթ է: Ցանկացած տնտեսական օրգանիզմ միշտ պետք է ունենա ավելի շատ պահանջներ, քան կան միջոցներ: Այս դեֆիցիտը խոսում է ավելի շատ պահանջների մասին: Մենք ձևավորել ենք նոր առաջարկ քաղաքի համար, որը պետք է պահանջարկի սկզբուքնով բավարարվի, իսկ դրա համար անհրաժեշտ միջոցը վարկային ռեսուրսն է: Մեր բյուջեի դեֆիցիտը էապես չի աճել, այլ նոր ուղղություն է ներդրվել, որը ֆինանսավորվում է վարկային միջոցներով: Խոսքը 1.4 մլրդ ՀՀ դրամի մասին է, որն ուղղված է Երևանում էներգախնայողության ծրագրի ներդրմանը:

 

Տնտեսումների մասին

Մենք ունենք էական տնտեսում 2018 թվականից և էական օպտիմալացում նախորդ տարվա համեմատ, որը մշակվել էր քաղաքային նախորդ իշխանությունների կողմից: Մեր այս տարվա ընդհանուր տնտեսումը կազմում է 9 մլրդ 350 մլն դրամ:

Որպես օրինակ առանձնացնեմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից բենզինի ծախսի տնտեսումը: 224 մլն դրամի փոխարեն 2019 թվականին վառելիքի ձեռքբերման վրա ծախսվելու է 120 մլն դրամ: Բացի այդ, զգալիորեն խստացվել է վառելիքի ծախսման հսկողությունը:

 

Նոր ծրագրերի մասին

Տրանսպորտի նոր ցանցի ներդրման, վերելակների փոխարինման, ավտոկայանտեղերի կառուցման ծրագրերի կողքին կան մի քանի այլ կարևոր ծրագրեր ևս, որոնք նախատեսում ենք հաջորդ տարիների համար, այդ թվում մանկապարտեզների մասով:

Այսօր մանկապարտեզներում իր հերթին սպասում է 5000 երեխա: Այս մասով մանկապարտեզներում նախատեսում ենք նոր լայնածավալ ծրագիր: Արդեն հաջորդ տարի 1000 երեխա չի սպասի իր հերթին, այլ հնարավորություն կստանա հաճախել մանկապարտեզ՝ բացվող նոր խմբերի շնորհիվ: Ըստ մեր ծրագրի, մի քանի տարի անց չի լինի երեխա, որ չկարողանա հաճախել մանկապարտեզ տեղ չլինելու պատճառով»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:23 14/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային բաց քննարկումների
16:09 28/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎերջին ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել է երկու միկրոավտոբուսային երթուղի. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը
12:40 19/08/2018  |  ԼՐԱՀՈՍԵրեւանում անցկացվել է գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը
14:11 13/08/2018  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում են Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման աշխատանքները
12:54 05/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երևանյան ամառ 2018». Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը
19:54 07/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից
19:51 07/04/2018Ապրիլի 7. դհոլահարների ֆլեշմոբը՝ երևանյան խաչմերուկներում
18:46 03/04/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում համերգ՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում
18:42 25/01/2018Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
21:54 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Տեսանյութեր

09/23/2019   19:23 Հայաստանում չկա մեկը, ով կարող է սպայի գլուխը քարով կոտրել.ծեծված փոխգնդապետի զինակիցները վրդովված են

Տեսադարան

09/21/2019   13:31 Գյումրին տոնում է Անկախության 28- րդ ամյակը

Մամուլ

Արխիվ

[]