Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ են վնասում կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումը 12/18/2018   19:37  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև  մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ինչպես  տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերիկ վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.  «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների  ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով ընդամենը տնտեսում ենք իրականացրել, օպտիմալացրել ենք մեր ծախսերը:

Պարգևավճարների, գործուղումների մասին

Հնարավոր չէ իրականացնել որևէ աշխատանք՝ չունենալով գործիք: Թող կոպիտ չհնչի, որ աշխատուժը գործիք ենք անվանում, բայց տնտեսագիտությունը կոշտ գիտություն է և աշխատուժն ապրանք է, որն ունի իր գինը: Ցանկացած ապրանքի դեպքում, եթե դու պատրաստ չես վճարել այն գինը, որն ապահովում է որակ, պետք է կորցնես կամ որակը, կամ ապրանքը:

Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Ես ուզում եմ սա հստակ արձանագրենք: Սրա մասին խոսում են մեր քաղաքի ֆինանսական արդյունքները, ենթակառուցվածքների առկա վիճակը: Եթե մեր առջև այսօր նոր ավագանին դրել է շատ բարձր նշաձող, ապա մենք ի՞նչ գործիքակազմով պետք է հաղթահարենք այն: Ես ասում եմ, որ, իհարկե, մենք կարող ենք, բայց կարող ենք պայմանով՝ բարձրակարգ  որակավորում ունեցող անձանակազմով: Իսկ ինչպե՞ս հասնենք որակավորում ունեցող երկու հազար հոգանոց անձնակազմի: Մի այլ հարց է, որ այդ անձնակազմն, այո, ուռճացված է: Այդ (աշխատակազմի օպտիմալացման) ուղղությամբ այսօր աշխատանքները սկսված են, և հուսով ենք՝ առաջիկայում կավարտենք օպտիմալացման աշխատանքները և կհրամցնենք նոր հաստիքակազմ, նոր սկզբունքներով: Բայց երբ քաղաքապետարանի անձնակազմում օտար լեզվի իմացությունը նվազագույն թույլատրելի մակարդակից ցածր է, իսկ քաղաքապետարանը վճարում է 130, 140 կամ 150 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս այս մարդկանցից պահանջենք բարձր որակավորում: Չէ՞ որ դա ծախս է: Աշխատուժի որակի բարձրացումը ներդրում է պահանջում: Մենք այդ ներդրումը տեսնում ենք վերապատրաստման, պարգևատրման ֆոնդի միջոցով:

Երեկ քննարկման ժամանակ (Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին-խմբ.) մեր ընդդիմադիր գործընկերներն ընդունում էին, որ, այո՝ անձնակազմի աշխատավարձը ցածր է, և այդպես հնարավոր չէ ակնկալել այն արդյունքը, որ ցանկանում ենք, և առաջարկում էին բարձրացնել աշխատավարձը: Դա ենթադրում է, որ այդ ֆոնդը պահպանվելու էր հաջորդ բոլոր տարիներին: Մինչդեռ պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է, զուգահեռ ապահովում ենք մոտիվացիա, ինչը չենք կարող անել աշխատավարձի պարագայում: Անձնակազմի կառավարման բոլոր մոդելները հստակ ասում են՝ ֆիքսված աշխատավարձը, եթե այն գործարքային չէ, որպես մոտիվացման գործիք երբեք չի կարող ծառայել:

Ես ուզում եմ ամեն ինչ դրվի դարակներում, ինչպես ասում են: Ցանկացած հրապարակման հիմքում լինեն հիմնավորումներ և ուսումնասիրություններ: Մեր գործընկերները, ցավոք, որևէ առաջարկ չեն ներկայացրել: Բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, և քաղաքական հետբեմային քննարկումները օգուտ չեն տալիս բյուջեին: Ես առաջարկում եմ անցնել կառուցողական դաշտ և քննարկել բյուջեի հոդվածները` դրանց հիմնավորումներով:

Վերելակների մասին

Վերելակային տնտեսության բարեկարգումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է, մենք հավատարիմ ենք դրան և նախատեսում ենք մեծ բարեփոխումներ այս ոլորտում:

Սակայն վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մի այլ բան է վերազինման և  նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու:

Եթե որևէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան: Հայտարարում եմ ամենայն պատասխնատվությամբ՝ Երևան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա:

Պետք է շեշտեմ, որ այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլև տարածաշրջանում որևէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել:

 

Եկամուտների, տեղական տուրքերի և վճարների մասին

Հաջորդ տարվա բյուջեով ավելացվել է եկամուտների պլանը՝ տուրքերի և վճարների սահմանաչափերի հաշվին: Օրինակ, վառելիքի միջին վիճակագրական լիցքավորման կայանը հիմա վճարում է համայնքին տարեկան ընդամենը 350 հազար դրամ: Վստահեցնում եմ ձեզ, որ սա նորմալ չէ: Մենք բարձրացրել ենք այս տուրքի չափն առավելագույնի, և դրա տակ կա պարզ մաթեմատիկական հաշվարկ: Փոքր լցակայանի պարագայում անգամ տուրքի չափը տարեկան կտրվածքով բաշխվում է  վաճառվող բենզինի լիտրի  վրա: Տնտեսվարողի համար այն 1-1.5 դրամի չափով ավելացում է բերում յուրաքանչյուր լիտրի համար: Նույնը կարելի է ասել գիշերային ժամերին աշխատող առևտրային և սպասարկման ծառայությունների համար: Ես վստահեցնում եմ, որ տուրքերի ավելացումը այս ապրանքների գների վրա որևէ ազդեցություն չի ունենալու: Այդ ծառայություններն օգտագործում են մեր քաղաքի ենթակառուցվածքները, և քաղաքը դրանց շահագործումից մուտքեր պետք է ունենա: Այլապես քաղաքն ինչո՞վ պետք է ապրի:

Մեր հիմնական եկամուտների աղբյուրները տուրքերը, վճարները, հարկերն ու գույքահարկն են: Մենք առնվազն 201 մլն դրամի չափով տնտեսում ենք պլանավորել միայն եկամուտների հավաքագրման բյուջեից: Առնվազն այդքան գումար ավելի քիչ ենք ծախսելու եկամուտների հավաքագրման համար:

Այն բեռը, որը ենթադրում է սահմանաչափերի բարձրացում, աննշան փոփոխություն է առաջացնելու բիզնեսների համար: Միաժամանակ նշեմ, որ մենք հավատարիմ ենք փոքր և միջին բիզնեսի աջակցման՝ երկրի որդեգրած ռազմավարությանը:

Տրանսպորտի մասին

Տրասնպորտի բյուջեն չի նվազել, ընդամենն ավարտվել է  վարկային այն ծրագիրը, որն իրականացվում էր մետրոպոլիտենում Ասիական զարգացման և մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ: 900 միլիոնով նվազել է մեր տրանսպորտի բյուջեն որովհետև ավարտվել է Մետրոյի վերազինման ծրագիրը:

Ինչ վերաբերում է նախատեսված գումարին, այն առկա տրանսպորտային ցանցի պահպանման և շահագործման համար է: Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Սակայն այս բյուջեն չի առնչվում դրան: Տրանսպորտային նոր ցանցի համար անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչի ուղղությամբ մենք զուգահեռ աշխատանքներ ենք տանում:

 

Կանաչապատման մասին

Խոսում ենք կանաչապատման  միջոցների նվազեցման մասին: Ես վստահեցնում եմ, որ կանաչապատման տարածքներ, աշխատանքների ծավալ չի նվազել, կանաչ տարածքների պահպանման և  շահագործման որևէ ծավալ չի փոխվել:

Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով և գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք: Ներկայացնեմ մի օրինակ. ոչ մեկի համար պարզ չէ, թե մեր համայնքում չափագրված, այսինքն՝ թղթի վրա արձանագրված կանաչ տարածքները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ մեր գործընկերներին, որոնք թիրախավորել են այս կետը, փորձեն անձամբ ուսումնասիրել կանաչապատման տարածքները և ստուգեն՝ իրականում որքան է: Կա այն համոզմունքը, որ այդ տարածքներն ավելին են ներկայացված, քան պետք է լինեն: Հենց այստեղ էլ փոշիացվել են միջոցները: Բոլորիս համար ակնհայտ է, որ կանաչապատման բոլոր մրցույթները շահել են Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված ՓԲԸ-ները: Ինչու՞ և ինչպե՞ս: Դրան չենք ուզում անդրադառնալ: Մենք այս տարի գնում ենք բաց մրցույթների, և հավանականություն կա, որ այդ մրցույթները չեն շահի հենց այդ ՓԲԸ-ները, այլ տարբեր ընկերություններ, որոնք կանաչապատման և բնապահպանական մասնագիտացված գործունեություն են իրականացնում: Այս պահին էլ բազմաթիվ գնման հայտեր այսօր բավարարվում են մի քանի անգամ ավելի էժան մրցութային գներով, քան  նախորդ տարի:

Սոցիալական ոլորտի մասին

Ուղղակի գումար տալը ոչնչով չի օգնում մեր համաքաղաքացիներին: Պետք է մշակենք ծրագիր, որի արդյունքում մարդիկ կունենան եկամտի մշտական աղբյուր:

Ինչ վերաբերում է բնակարանաշինության ոլորտին, ապա նշեմ՝ ոչինչ չի կրճատվել: Սիսակյան 3 հասցեում արդեն կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը կապահովի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման համար անհրաժեշտ բնակարանային ֆոնդի մի մասը:

Առողջապահության ոլորտի մասին

Ծախսերը հիմնականում ուղղված  են մեր առաջնային բուժօգնության հիմնարկների՝ պոլիկլինիկաների տեխնիկական վերազինմանը: Մենք այսօր չունենք պատշաճ ծառայություններ, որոնք մարդուն հնարավորություն կտան առաջնային բուժօգնության համար դիմել պոլիկլինիկաներ: Ձեռք կբերվեն էլեկտրասրտագրության, համակարգային տոմոգրաֆիայի և մի շարք այլ սարքավորումներ:

Արդյո՞ք քիչ չէ բյուջեով նախատեսված գումարը քաղաքի կարիքները հոգալու համար

«Այդ գումարն այնքան է, որքան այս պահին կարող էինք տրամադրել: Ի դեպ, նախկինում նման ծրագրեր չեն եղել: Սա փուլային աշխատանք է, և հուսով եմ՝ հաջորդ տարի կավելացնենք ֆինանսավորումը: Օրինակ, ըստ էության, պոլիկլինիկաներն այսօր շահույթ չեն ապահովում համայնքին, մինչդեռ կարող էին: Մենք ուզում ենք, որ բուժհիմնարկները լինեն ինքնուրույն գործող տնտեսություն և ապահովեն լրացուցիչ մուտքեր»:

 

Բյուջեի վերանայման հեռանկարի մասին

Ելնելով ժամանակի սղությունից, որ ունեինք բյուջեն կազմելիս, մենք արդեն իսկ նախաձեռնել ենք 2019 թվականի բյուջեի լրամշակման գործընթաց և հավանաբար առաջին եռամսյակից հետո կունենանք լրամշակված բյուջե, մեզ համար առավել կարևոր սկզբունքներով նոր համայնքային բյուջե:

Դրոշների և տոնական զարդարանքի մասին

Առայժմ դրոշների և մայրաքաղաքի տոնական զարդարանքի համար հատկացված ծախսերը մնացել են նույնը: Սա ունի իր պարզ բացատրությունը: Բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցերի ժամանակ մայրաքաղաքը դրոշակազարդվում է: Բնական է, որ, իհարկե, պարբերաբար պետք է նորացվեն նաև համայնքային շենքերի դրոշները: Բացի այդ, դրոշները փակցնելու համար օտգագործվող վերամբարձ մեքենաների մեկ ժամ վարձակալության համար ծախսվում է մոտ 10-15 հազար դրամ:

Երևանի բյուջեի աճող դեֆիցիտի մասին

Դեֆիցիտի մասով պետք է ասեմ, որ բյուջետային գործընթացում դա օրինաչափ երևույթ է: Ցանկացած տնտեսական օրգանիզմ միշտ պետք է ունենա ավելի շատ պահանջներ, քան կան միջոցներ: Այս դեֆիցիտը խոսում է ավելի շատ պահանջների մասին: Մենք ձևավորել ենք նոր առաջարկ քաղաքի համար, որը պետք է պահանջարկի սկզբուքնով բավարարվի, իսկ դրա համար անհրաժեշտ միջոցը վարկային ռեսուրսն է: Մեր բյուջեի դեֆիցիտը էապես չի աճել, այլ նոր ուղղություն է ներդրվել, որը ֆինանսավորվում է վարկային միջոցներով: Խոսքը 1.4 մլրդ ՀՀ դրամի մասին է, որն ուղղված է Երևանում էներգախնայողության ծրագրի ներդրմանը:

 

Տնտեսումների մասին

Մենք ունենք էական տնտեսում 2018 թվականից և էական օպտիմալացում նախորդ տարվա համեմատ, որը մշակվել էր քաղաքային նախորդ իշխանությունների կողմից: Մեր այս տարվա ընդհանուր տնտեսումը կազմում է 9 մլրդ 350 մլն դրամ:

Որպես օրինակ առանձնացնեմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից բենզինի ծախսի տնտեսումը: 224 մլն դրամի փոխարեն 2019 թվականին վառելիքի ձեռքբերման վրա ծախսվելու է 120 մլն դրամ: Բացի այդ, զգալիորեն խստացվել է վառելիքի ծախսման հսկողությունը:

 

Նոր ծրագրերի մասին

Տրանսպորտի նոր ցանցի ներդրման, վերելակների փոխարինման, ավտոկայանտեղերի կառուցման ծրագրերի կողքին կան մի քանի այլ կարևոր ծրագրեր ևս, որոնք նախատեսում ենք հաջորդ տարիների համար, այդ թվում մանկապարտեզների մասով:

Այսօր մանկապարտեզներում իր հերթին սպասում է 5000 երեխա: Այս մասով մանկապարտեզներում նախատեսում ենք նոր լայնածավալ ծրագիր: Արդեն հաջորդ տարի 1000 երեխա չի սպասի իր հերթին, այլ հնարավորություն կստանա հաճախել մանկապարտեզ՝ բացվող նոր խմբերի շնորհիվ: Ըստ մեր ծրագրի, մի քանի տարի անց չի լինի երեխա, որ չկարողանա հաճախել մանկապարտեզ տեղ չլինելու պատճառով»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:23 14/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային բաց քննարկումների
16:09 28/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎերջին ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել է երկու միկրոավտոբուսային երթուղի. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը
12:40 19/08/2018  |  ԼՐԱՀՈՍԵրեւանում անցկացվել է գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը
14:11 13/08/2018  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում են Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման աշխատանքները
12:54 05/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երևանյան ամառ 2018». Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը
19:54 07/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից
19:51 07/04/2018Ապրիլի 7. դհոլահարների ֆլեշմոբը՝ երևանյան խաչմերուկներում
18:46 03/04/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում համերգ՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում
18:42 25/01/2018Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
21:54 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]