Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 24 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/23/2019   23:37 Գիտնականները. նույնիսկ մեկ բաժակ հյութը կարող է առաջ բերել օնկոլոգիական հիվանդություններ 07/23/2019   22:42 Հղի մոդելը ոտքի մերսումից հետո ընկել է կոմայի մեջ և մահացել վեց ամիս անց 07/23/2019   21:48 ԱՄՆ-ում Միսիսիպի նահանգից կոնգրեսի թեկնածուն սպանել է իր կնոջը և ինքնասպան է եղել 07/23/2019   21:35 Ղրիմում լուսանկարիչները ծեծել են զբոսաշրջիկներին, որոնք չեն վճարել արծվի հետ լուսանկարվելու համար 07/23/2019   21:01 Հայտնել են «թիվ 1 գող»-ի գահի հինգ թեկնածուների անունները 07/23/2019   20:55 Արևայրուք՝ դաջվածքների փոխարեն. 10 լուսանկար, որոնց պատճառով բժիշկները բռնում են գլուխները 07/23/2019   20:51 Ցանկացած քաղաքական կամ նույնիսկ իրավական հայտարարություն, որը կարվի ՍԴ-ի շուրջ, ինչ–որ չափով ճնշում է. Վիգեն Հակոբյան 07/23/2019   20:13 Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի. Արմեն Աշոտյան 07/23/2019   19:40 Ֆինլանդիայում ուսանողուհին հրաժարվել է շամպունից և մոռացել է մազերի հետ կապված խնդիրների մասին 07/23/2019   19:32 Դատական համակարգի փոփոխությունների գեներացիան ամբողջապես գտնվում է քաղաքական դաշտում. Զոհրաբյան 07/23/2019   19:01 Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   18:55 Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթը կտրուկ աճել է՝ գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները 07/23/2019   18:49 Ինչու՞ շրջակա միջավայրի անտառային կոմիտեին չի տրամադրվել 425 մլն դրամ, որը կարող էր աշխատատեղեր ստեղծել Իջևանում ցույց անող մարդկանց համար 07/23/2019   18:45 ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի զբոսաշրջության նախարարի հետ 07/23/2019   18:38 Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած քաղաքացին 35-40 տարեկան տղամարդ է 07/23/2019   18:29 Ալավերդին և Ախթալան աղտոտվածության շարունակական վտանգի տակ են 07/23/2019   18:21 ԲԴԽ նախագահը խնդրում է զերծ մնալ ԲԴԽ-ի հեղինակությունը վնասող շահարկումներից 07/23/2019   18:18 Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից զորավարժությունների ինտենսիվություն է նկատվում, սակայն առաջնագծում կայուն իրավիճակ է. Հովհաննիսյան 07/23/2019   18:13 Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ 07/23/2019   18:06 38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   17:53 Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ 07/23/2019   17:32 Կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է 07/23/2019   17:27 Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից 07/23/2019   17:17 ՀՀ ոստիկանության պետը ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետին 07/23/2019   17:08 ԱՀ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ 07/23/2019   17:03 ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող մրցումներին 07/23/2019   16:54 «Դրիֆթյոր» երիտասարդների մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   16:43 Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա. ՔԿԾ 07/23/2019   16:31 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին 07/23/2019   16:28 Բյուրեղավանի քաղաքապետը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին 07/23/2019   16:28 Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը 07/23/2019   16:22 Փոխգործակցություն՝ հանուն քաղաքացիների անվտանգության և ապահովության 07/23/2019   16:19 Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին 07/23/2019   16:04 Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   15:55 Բանկերի ժամկետանց վարկերը վերստին ավելանում են 07/23/2019   15:44 Ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է. նախագահ Սարգսյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին 07/23/2019   15:38 ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով 07/23/2019   15:28 Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է 07/23/2019   15:21 Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզումը շարունակվում է 07/23/2019   15:18 Ավտոմեքենան գլորվել է ձորը 07/23/2019   15:13 Բագրատաշենի անցակետում կան կուտակումներ. Ավտոմեքենաների ներկրման ձեւակերպումների ժամկետները պետք է կրճատել. Մելքումյան 07/23/2019   15:12 Մանվել Գրիգորյանի գործով փորձագետը չներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը. նիստը հետաձգվեց 07/23/2019   15:07 «Լույս»-ն առաջարկել է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը համաչափ 07/23/2019   15:01 «Սանիթեք»-ի հետ աշխատանքի բաժանում կարվի, միայն աղբատար բոլոր մեքենաների ժամանումից հետո. Հակոբ Կարապետյան 07/23/2019   14:58 ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է սկսել բրուցելոզ հիվանդության տարածման վերաբերյալ 07/23/2019   14:51 Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան 07/23/2019   14:38 Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին 07/23/2019   14:25 Փրկարարները հայտնաբերել են դի 07/23/2019   14:20 Արցախի արտգործնախարարը դիվանագետներին շնորհավորել է նախարարության 26- ամյակի առթիվ 07/23/2019   14:11 Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում
07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   23:44 Ծննդկանը մահացել է շտապ օգնության մեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով. վարորդը հարբած է եղել (տեսանյութ) 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/23/2019   16:28 Բյուրեղավանի քաղաքապետը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին 07/23/2019   15:07 «Լույս»-ն առաջարկել է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը համաչափ 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/23/2019   18:13 Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ 07/23/2019   15:28 Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է 07/23/2019   12:25 Իշխանությունը լուրջ մտավախություն ունի միջազգային հեղինակավոր կառույցներից «ոչ ցանկալի» կարծիք ստանալու հետ կապված. Սիրանուշ Սահակյան 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ) 07/23/2019   10:44 Զարհուրելի դեպք. Կան նաև բերման ենթարկվածներ. «Փաստ» 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/23/2019   18:21 ԲԴԽ նախագահը խնդրում է զերծ մնալ ԲԴԽ-ի հեղինակությունը վնասող շահարկումներից 07/22/2019   21:48 Մոսկվայում հայտնաբերվել է գլխատված կին 07/23/2019   10:00 Փաշինյանը՝ պատգամավոր ընկերոջ ծնունդին. Որտեղ են նշել և ովքեր են մասնակցել. «Իրատես»

Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 12/17/2018   14:26  |  ԳՈՐԾ #

2018 թվականը խորհրդանշական էր Հայաստանի համար ոչ միայն հոբելյանների, ողբերգական տարելիցներ, այլ նաեւ բացահայտումների  առումով։ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարելիցը  Հայաստանի քաղաքական կյանքում նշանավորվեց հեղափոխությամբ, երկրորդ նախագահի կալանավորմամբ, բայց պակաս հիշարժան չի եղել նաեւ 10-րդ տարելիցը, երբ բացահայտվեցին Հայաստանի անկախացման տարիներին մեկը մյուսին հաջորդած մի շարք աղմկահարույց սպանություններ։ Հիշեցնենք, որ 1998 թվականին վնասազերծվեց  Արմեն Տեր-Սահակյանի բանդան, որի միջոցով, ըստ օրինական ուժի մեջ մտած դատավճռի,  ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը կազմակերպել էր  տարաբնույթ առանձնապես ծանր հանցագործություններ՝ սպանություններ, սպանության փորձեր։

Այսպես՝ 1998 թ. հունվարին  իրավական լրահոսում հայտնվեց Արմեն Տեր-Սահակյանին պատկանող՝ Կոտայքի մարզի «Ձորաղբյուր» այգեգործական ընկերության տարածքում գտնվող ամառանոցում նրա մոտ հավաքված մի խումբ անձանց ձերբակալելու մասին հաղորդագրությունը։ Հանրության կողմից պահանջված  այս տեղեկատվությունը մինչ այդ անհավանական էր թվում, քանի որ Տեր-Սահակյանի անունն ուղղակի կապված էր ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած, ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ, ով ժողովրդի կողմից  շարժմանը տված վստահությունը շատ կարճ ժամանակ անց սկսեց օգտագործել ի չարս։

26 տարի առաջ կամ համահայկական զարթոնքից 4 տարի հետո՝ 1992թ. ամռանը, ներքին գործերի նախարար Սիրադեղյանը  Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով ստեղծել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որի միջոցով իրականացվել են մի շարք աղմկոտ սպանություններ։ Բանդայի անդամները 1992 թվականի հուլիսի 24-ին ձևականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում որպես միլիցիոներներ, և օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել են «Մակարով» տեսակի հինգ ատրճանակ: ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում և Արմեն Տեր-Սահակյանի ու բանդայի ևս չորս անդամների ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են «նախարարի թիկնապահներ»: Ընդամենը մեկ շաբաթ անց այսպես կոչված ոստիկանները  հարձակվել են Երևանի Քանաքեռ թաղամասում տեղակայված թիվ 24431-Պ ռուսական զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա  և  հափշտակել  «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ ու ռազմամթերք: Հենց այս հափշտակված ինքնաձիգը հետագայում օգտագործվել է բանդային հանձնարարված առաջին լուրջ «առաջադրանքի»՝  Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանության ժամանակ։

Հիշեցնենք, որ ուղիղ 26 տարի առաջ է տեղի ունեցել  երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ Մասնավորապես՝ 1992թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում սպանվել է Հովհաննես Սուքիասյանը։ Չարագործները՝ վաղ առավոտյան մեկնել էին Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և Ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ սպանությունն իրականացվել է Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացվել էր  1992թ. օգոստոսի կեսերին՝ Վանո Սիրադեղյանից։  Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի իրենց հատկված առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:

Նախապատրաստական միջոցառումներն ավարտելուց հետո բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը և Արթուր Ալոյանն ստանձնել են սպանության կատարումը՝  ավազակային հարձակմամբ հափշտակված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով։

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Արթուր Ալոյանը, Ալիկ Գրիգորյանը և Սուրեն Հարությունյանը նույն ավտոմեքենայով դիմել են փախուստի, ընթացքում՝ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով ավտոմեքենայի խցիկի միջից հավաքել ու թափել են կրակված պարկուճները, այնուհետև վերադարձել Երևան, ուր հասնելուն պես գնացել են ՀՀՇ վարչության շենք և   Արմեն Տեր-Սահակյանին զեկուցել առաջադրանքը կատարելու մասին ու  նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործված  ինքնաձիգերը:

Առաջադրանքի կատարված լինելու հարցում Արմեն Տեր-Սահակյանն անձամբ է գնացել դեպքի վայր՝  իր խմբի անդամներից   Իսրայել Սարգսյանի հետ (նշենք, որ վերջինս հայտնի է «Իսո» մականունով, ով ներկայումս մեկ այլ աղմկոտ գործով՝ Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի 2014 թվականի տեղի ունեցած սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար դատաղադրվել է 25 տարվա ազատազրկման – խմբ)  գնացել է դեպքի վայր և համոզվել, որ Սուքիասյանն ու նրա վարորդն  իրոք սպանված են:  Դրանից հետո բանդայի անդամները Արմեն Տեր-Սահակյան իցուցումով՝ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հանցագործության միջոց հանդիսացած ավտոմեքենան տարել են Հրազդանի կիրճ և հրկիզել: Նույն օրը Արմեն Տեր-Սահակյանը սպանության առաջադրանքը կատարելու մասին անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին, որից հետո բանդան ողջ կազմով մեկնել  է Հանքավան և շուրջ տասն օր թաքնվել այնտեղ գտնվող հանգստյան տներից մեկում:

Այնուհետեւ՝  ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը ԱրմենՏեր-Սահակյանի ղեկավարած բանդան՝ամբողջ կազմով, ընդգրկել է ՀՀ ՆԳՆ Ներքինզ որքերի վարչության համակարգում և բանդան քողարկելու նպատակով Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամ բստեղծել «հետախուզական խումբ» անվանումով ապօրինի կառույց, որն անմիջականորեն ենթարկվել է անձամբ Սիրադեղյանին:

Ի դեպ նշենք, որ Արմեն Տեր-Սահակյանը՝ ՆԳՆ համակարգում հրամանագրվել է դտվածություն ունենալու պարագայում. Hg 1990 թ. մարտ ամսին բռնվել էր զենք հափշտակելու , կողոպուտ կատարելու համար և մի քանի ամիս հետո Արաբկիրի շրջանի ժողդատարանի կողմից դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ պայմանական:  Նույն թվականին   ազատվել է կալանքից և ներգրավվել պարտադիր  աշխատանքի: Այդ ժամանակ էլ աշխատանքի է ընդունվել այն ժամանակվա իշխանական քաղաքաի ուժի՝ ՀՀՇ-ի «Հայք»  թերթի խմբագրությունում՝  որպես խմբագիր Սամվել Գևորգյանի վարորդ: Վերջինս Ռադիոյի և հեռուստատեսության պետական վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ տեղափոխվել է և դարձյալ Արմեն Տեր-Սահակյանը որպես վարորդ աշխատել է նրա մոտ և հենց այդ ընթացքում էլ ծանոթացել Վանո Սիրադեղյանի հետ։

Հետագայում քրեական գործով նախաքննության ընթացքում  Արմեն Տեր-Սահակյանը Հովհաննես Սուքիասյանի սպանության մասին պատմել է. «  Հովհաննես Սուքիասյանի սպանության հանձնարարությունը  1992 թ.-ին դեպքից որոշ ժամանակ առաջ տվել է Վանո Սիրադեղյանը ՝ Սամվել Գևորգյանի միջոցով, իսկ հետագայում Սիրադեղյանն անձամբ է իրեն հանձնարարել այդ սպանության կատարումը: Ինքն ու իր ջոկատի տղաները չեն ճանաչել Սուքիասյանին: Հանձնարարողն ասել է , որ սպանությունը կատարվելու է ազգի բարօրության համար: Նա այդպես էլ հայտնել է իր ջոկատի տղաներին , որոնք պատրաստ են եղել «հանուն պետության կատարել նշված սպանությունը»: Վանո Սիրադեղյանը Սուքիասյանի վարորդի  կապակցությամբ ասել է , որ եթե Հովհաննես Սուքիասյանին մենակ հնարավոր չլինի սպանել , ապա անհրաժեշտ է սպանել նաև վարորդին և հնարավոր ուղևորներին: Հետագայում տղաներն եկել և իրեն զեկուցել են , որ իրականացրել են սպանությունը: Նյութական շահագրգռվածություն չի եղել: Ինքը չի կարող ասել, թե սպանությունների հանձնարարությունները տալիս Սիրադեղյանն այլ պաշտոնատար անձի հետ խորհրդակցում էր, թե ոչ: Սպանության պատճառների մասին Վ. Սիրադեղյանն իրեն և իր միջոցով նաև ջոկատի տղաներին ասել է, որ «դա նույն սահմանների կռիվն է, որ նրանք կռվում են սահմանում, իսկ իրենք ՝ այստեղ»: Սպանությունը կատարելու մասին զեկուցել է Սիրադեղյանին, որը հավանության տալով ասել է  «լավ է »:

Իսկ սպանության կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած  Սուրեն Հարությունյանը պատմել է. «92 թվականի աշնանը, Արմեն Տեր-Սահակյանը ՀՀՇ վարչության շենքում, որտեղ հավաքված են եղել իրենց տղաները  ,ասել է , որ պետք է սպանվի Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը: Այդ արտահայտությունն իրենց անակնկալի չի բերել, քանի որ Արմեն Տեր-Սահակյանը նախկինում բոլորին զգուշացրել է , որ ահրաժեշտության դեպքում պետք է կատարեն նաև սպանություններ , «վերացնելով խանգարող մարդկանց»: Դրա դիմաց նա իրենց գումար չի խոստացել: Հանձարարությունը ստանալուց հետո  տղաներից մի քանիսը գնացել են Աշտարակ և ճշտել Սուքիասյանի օրակարգն ու մշտական երթուղիները: Սպանությունը Տեր-Սահակյանը հանձնարարել է իրեն, Ալիկ Գրիգորյանին և Արթուր Ալոյանին: Իրեն և խմբի նշված անդամներին հանձնարարվել է նաև որևէ ավտոմեքենա հափշտակել , սպանության ժամանակ օգտագործելու համար: Իրենց մոտ եղած  մակարով տեսակի ատրճանակի գործադրմամբ կանգնեցրել են մի մեքենա , վարորդին սպառնացել և իջեցրել մեքենայից:  Այդ ավտոմեքենայով են գնացել Աշտարակ կատարել հանձնարությունը և սպանությունից հետո , հանցագործություն կատարող մյուս անձանց հետ  մեքենան  տարել են Հրազդանի կիրճ և հրկիզել: Մեքենան հրկիզել է անձամբ ինքը՝ մեքենայի մեջ բենզին լցնելու եղանակով: Մեքենայի մեջից նախապես հավաքել են պարկուճները: 

 Սպանության համար իրենց տրամադրվել է երկու ինքնաձիգ , համապատասխան տեսակի և քանակի ռազմամթերք: 1992 թվականի սեպտեմբերի 18-ի առավոտյան նշված  ավտոմեքենայով , զինված գնացել  են Աշտարակ ՝ սպանությունն իրականացնելու: Ավտոմեքենան վարել է ինքը, իր կողքին նստել է Արթուր Ալոյանը, իսկ հետևի նստատեղին ՝ Ալիկ Գրիգորյանը, ինքնաձիգերը գտնվել են նրանց երկուսի մոտ»:

Այս սպանության կրքերը դեռ չհանդարտված 1993 թվականին հասարակությունը ցնցվեց  ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի սպանության լուրով:

Շարունակելի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:14 13/02/2018  |  ՄամուլՍեյրան Սարոյանը քավոր կկագնի Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն. «Հրապարակ»
22:24 07/07/2017  |  Քրեական խրոնիկոնԱնկախ հանձնաժողովը քննել է Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը
14:50 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Տեր-Սահակյանը խնդրում է իր նամակը ՀՀ նախագահին փոխանցելու համար մարդ ուղարկել
20:23 08/02/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը
18:50 03/02/2017  |  Դատական ռեպորտաժներՄարդ չեմ սպանել, ցուցմունք չեմ տվել, դրա համար եմ նստած. Արմեն Տեր-Սահակյան
17:32 23/01/2017  |  Քրեական խրոնիկոնԻ՞նչ գաղտնիք պետք է հայտնի Արմեն Տեր-Սահակյանը. վերջինս հանդիպում է պահանջում
18:15 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վերսկսել է հացադուլը
19:18 16/01/2017  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
13:47 09/01/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ներում է խնդրում ՀՀ նախագահից
15:14 24/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀացադուլի մեջ գտնվող Արմեն Տեր-Սահակյանն իրեն թույլ է զգում

Տեսանյութեր

07/23/2019   15:12 Երևանցիների մեծ մասը պատրաստ չէ 100 դրամից ավելի վճարել տրանսպորտի համար

Տեսադարան

07/22/2019   11:22 Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները. Նիկոլ Փաշինյան

Մամուլ

Արխիվ

[]