ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս տարվա 10 ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար. «Հայոց աշխարհ» 12/14/2018 10:58 | Մամուլ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը սպասում է, որ ներդրումները շուտով կողողեն մեր տնտեսությունը, ուժեղանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։
Այս տարվա տասը ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար։ Խոսքը մասնավոր ֆինանսական փոխանցումների մասին է։
Պաշտոնական տվյալներ չկան, թե որքա՞ն գումար է դուրս եկել երկրից կանխիկի տեսքով։ Այնուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, դրանք գրեթե համարժեք են բանկային փոխանցումներին։ Թե ո՞ւր են գնացել հիշյալ գումարները եւ ի՞նչ նպատակով, հայտնի չէ։ Գոյություն չունի նման վիճակագրություն։
Հայտնի է միայն, որ քաղաքացիների կատարած մասնավոր փոխանցումների աշխարհագրությունը լայն է։
Պաշտոնական տվյալներով, ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից ավելացել է շուրջ 172 մլն դոլարով։ Ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր տարեսկզբի տասը ամիսներին ավելի քան 951 մլն դոլար են։ Նախորդ տարվա համեմատ արտահոսքը ավելացել է 22 տոկոսով։
Սա նշանակում է, որ տեղի է ունենում փողի փախուստ։ Այն դեպքում, երբ կառավարությունն աչքը ջուր կտրած սպասում է օտարերկրյա կապիտալի հոսքերին, որոնք այդպես էլ չեն ստացվում։ Ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացման հարցում թե ինչպիսի ազդեցություն են ունեցել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, կոնկրետ փաստեր չկան։
Այդ երեւույթը դիտարկվել է ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ դրան հաջորդող գրեթե բոլոր ամիսներին։ Միակ բացառությունը եղել է հունիսին, երբ նախորդ տարվա համեմատ արտահոսքը նվազել է։ Այդ ամսին Հայաստանից դուրս է բերվել 76 մլն դոլար։ Մինչդեռ ինչպես դրան նախորդող, այնպես էլ հաջորդող ամիսներին գումարների ակտիվ արտահոսք է եղել։ Ավելին՝ հունիսից սկսած ելքերն ընդհուպ մոտեցել են ամսական 100 մլն դոլարի սահմանագծին, իսկ արդեն հոկտեմբերին նույնիսկ գերազանցել են այդ ցուցանիշը։ Հոկտեմբերին արձանագրվել է բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս կատարված փոխանցումների ռեկորդային բարձր մակարդակ։ Ֆինանսական միջոցների արտահոսքը հասել է 121 մլն դոլարի։
Գումարի գրեթե կեսը՝ ավելի քան 59 միլիոնը, մտել է ռուսական շուկա։ Այս ընթացքում թեեւ արձանագրվել է նաեւ արտաքին հատվածից մտնող գումարների ավելացում, այնուհանդերձ աճի տեմպը անհամեմատ ավելի համեստ է։
Բանկային համակարգի միջոցով դրսից ստացված գումարները տասը ամսում ավելացել են ընդամենը 4,1 տոկոսով (կամ 58,5 մլն դոլարով)։ Ներքին շուկայից ֆիզիկական անձանց փոխանցած գումարների գրեթե 57 տոկոսը բաժին է ընկել երկու երկրների։ Ընդհանուր առմամբ այն կազմել է 538 մլն դոլար. Ռուսաստան է փոխանցվել շուրջ 386 միլիոն, Միացյալ Նահանգներ՝ 152 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանից ռուսական շուկա կատարված փոխանցումներն ավելացել են գրեթե 76 միլիոնով։
Մեկ տարվա ընթացքում աճը եղել է 19,7 տոկոս։ Թեեւ ակտիվացել է ֆինանսական միջոցների արտահոսքը նաեւ Միացյալ Նահանգներ, այնուհանդերձ այս դեպքում աճի տեմպը համեմատաբար փոքր է՝ շուրջ 12 տոկոս։ Արտահոսքի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել Գերմանիայի հետ հարաբերություններում։ Տարեսկզբի տասը ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումներն այս երկիր ավելացել են շուրջ 56 տոկոսով։ Նախորդ տարվա 24,3 միլիոնի փոխարեն այս տարի դրանք կազմել են գրեթե 38 մլն դոլար։
Տրանսֆերտային շուկայի մասնակից հիմնական գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից բացի, Հայաստանից բավական մեծ գումարներ են փոխանցվում նաեւ այլ երկրներ։ Կենտրոնական բանկը չի մանրամասնում, թե որոնք են այդ երկրները։ Ամեն դեպքում դրանց մասնաբաժինը հասնում է 26-27 տոկոսի։ Ակնհայտ է, որ խոսքը լուրջ արտահոսքի մասին է։ Տասը ամսում դրանք կազմել են շուրջ 260 մլն դոլար։ Արտահոսքը այս երկրներ մեկ տարում ավելացել է 69 մլն դոլարով (ավելի քան 36 տոկոսով)»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ 14.12.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/19/2024 12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան
- 03/19/2024 13:07 Փրկարարները մասնատել են ծառը
- 03/19/2024 13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
- 03/19/2024 11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին