ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համերաշխության կոչով դիմել է դատավորներին 12/12/2018 18:32 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը համարեշխության կոչով դիմել է Հայաստանում գործունեություն ծավալող դատավորներին, կապված ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի՝ փաստաբանների նկատմամբ դատավորների կողմից, որպես դատական սանկցիա դրամական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսման հետ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փաստաբանների պալատի, կոչում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի' դատավորներ,
2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի՝ փաստաբանների նկատմամբ դատավորների կողմից, որպես դատական սանկցիա դրամական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող դրույթները:
Սկսած 2017թ. հոկտեմբերի 31-ից, ՀՀ փաստաբանների պալատը տարբեր առիթներով այս նախագծերի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը բարձրաձայնել է:
2018 թվականի հունվարի 16-ին ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների կողմից քննարկումների արդյունքում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որն էլ կազմակերպել է ակտիվ գործողություններ ընդդեմ նշված նախագծերի ընդունման:
Մոտ 1500 փաստաբան միացել է այդ նախագծերը դատապարտող հայտարարությանը, իսկ 2018թ. հունվարի 22-ից տարբեր մարզերի փաստաբանները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ մեկական օրով հրաժարվելով իրենց մարզում պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
2018 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փաստաբաններն իրականացրել են բողոքի ակցիաներ՝ այդ օրերին հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Փաստաբաններին իրենց զորակցությունն են հայտնել նաև Ազգային ժողովի «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները, որը դրսևորվել է նաև նշված խմբակցությունների պատգամավորների քննադատող ելույթներով և քվեարկությամբ:
2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն՝ իր փաթեթով:
2018թ. փետրվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարը հրապարակավ հայտնել է, որ՝ «… եթե փաստաբանները կարծում են, որ այս դատական սանկցիայի կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և իրենց պատկերացմամբ կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել նրանց մոտեցումներն ու փաստարկները: Ներկայումս մենք աշխատում ենք փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վրա ու կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները:»:
ՀՀ արդարադատության նախարարության վերոհիշյալ դիրքորոշումից հետո, նախաձեռնող խումբն առժամանակ կասեցրել է բողոքի ակցիաները:
2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին, խնդրելով օժանդակել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում:
Առ այսօր ՀՀ փաստաբանների պալատը չի ստացել այս հարցի առնչությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
Փաստաբանների պալատը և նախաձեռնող խումբը շարունակելու են այս հարցի վերաբերյալ իրենց հետևողական քաղաքականությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դատավարական նորմերի առնչությամբ քննադատական դիրքորոշում ներկայացրած խմբակցություններում ընդգրկված կուսակցություններն («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ Քայլ» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) են այսօր ներկայացնում ՀՀ Ազգային ժողովը, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, որ այս հարցով, ինչպես նորընտիր կառավարությունը, այնպես էլ նորընտիր Ազգային ժողովը պահպանելու են իրենց ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ դիրքորոշումը,
նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակային առումով հնարավոր է, որ այդ հարցերը հստակեցվեն 2019 թվականին,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից կոչ եմ անում բոլոր դատավորներին՝ ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելուց, մինչև նշված հարցով ՀՀ Ազգային ժողովի վերջնական դիրքորոշումը ստանալը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել