ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո 12/12/2018 16:06 | ԼՐԱՀՈՍ

Քիչ առաջ ավարտվեց կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հանդիպումը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Ինչպես 168.am-ին հայտնել է ռեժիսորը, կողմերը հասել են նախնական պայմանավորվածության, ինչից հետո ինքը որոշում է կայացրել՝ դադարեցնել 10 օր շարունակվող հացադուլը: «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի շուրջ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունն առաջիկա օրերին կամրագրվի պայմանգրի ստորագրմամբ:
Հիշեցնենք, որ ռեժիսորի հացադուլի պատճառը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծն էր, որը պետք է 2019 թվականին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։
Հացադուլից առաջ Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր, թե որոնք են կինոնախագծի առջև ծառացած խնդիրները. «2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։
Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական մեծ վնաս։
Ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ազգային Կինոկենտրոնի։ Մինչև 2018-ի ավարտը Կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ Հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում»,- նշել էր կինոռեժիսորը։
Գալստյանը նշել էր նաև, որ «այս հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/11/2019 10:21 Երբ կգնան արձակուրդ մարզպետներն ու նախարարները․ «Ժողովուրդ»
- 12/11/2019 10:15 ՊԵԿ-ը փամփուշտներ է ձեռք բերում. «Հրապարակ»
- 12/11/2019 10:00 ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը. «Հրապարակ»
- 12/11/2019 09:44 Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում. «Փաստ»
- 12/11/2019 09:39 Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»
- 12/11/2019 09:36 Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ. «Հրապարակ»
- 12/11/2019 09:33 Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
Մեկնաբանություն
- 12/11/2019 18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից
- 12/11/2019 18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում
- 12/11/2019 15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն
- 12/11/2019 14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը