Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/23/2019   09:31 Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. ով է ցուցմունք տվել նրա դեմ. «Ժողովուրդ» 10/23/2019   09:27 ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ» 10/23/2019   09:22 Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է. «Փաստ» 10/22/2019   23:42 Աբորտները և գեյերի ամուսնությունը թույլ են տվել ամբողջ Մեծ Բրիտանիայում 10/22/2019   23:19 Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են միասին պարեկել Սիրիայի հյուսիսային մասը 10/22/2019   22:56 Անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև 10/22/2019   22:48 Տեղի է ունեցել ՃՏՊ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ (տեսանյութ) 10/22/2019   22:42 Քրդերն ու թուրքերը զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Գերմանիայում 10/22/2019   20:53 Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. Իրականացվում է պլան «Գ»-ն. փաստաբան 10/22/2019   20:46 Էլիտան խղճուկ վիճակում է. իշխանությունն ու ժողովուրդը միշտ իրար անհաջողություններ են պաս տալու. Հարություն Մեսրոբյան 10/22/2019   20:42 ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կասկածում են իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել օժանդակելու եւ կեղծիք կատարելու համար 10/22/2019   20:32 ՍԴ-ի հարցը Փաշինյանի համար նաեւ հոգեբանական խնդիր է. նա վախենում է հայտնվել «Акела промахнулся. Стае нужен новый вожак» վիճակում 10/22/2019   20:22 ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ 10/22/2019   19:58 Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը 10/22/2019   19:54 Աշխատավարձի նկատմամբ պետական համակարգում քաղաքականությունը պետք է փոփոխենք (տեսանյութ) 10/22/2019   19:47 Նիկոլ Փաշինյանը հեռանալու է ավելի վատ, քան նախկիններն են հեռացել. Նարեկ Սամսոնյան 10/22/2019   19:44 Վարչապետի խոսնակը պարզաբանել է, թե ինչու է Փաշինյանը բարձրացրել նախարարների աշխատավարձը 10/22/2019   19:22 Իրավաբանական հանրույթի հայտարարությունների արդյունքում Բաբայանին կարծեք թե այլ մեղադրանք է առաջադրվում. Մելիքյան 10/22/2019   19:17 Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու հարցում. վարչապետն ընդունել է դեսպան Բանցհաֆին 10/22/2019   19:08 Ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին 10/22/2019   19:06 Արսեն Բաբայանի ձերբակալությունը պետք է շուտափույթ ավարտվի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ) 10/22/2019   19:01 Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/22/2019   18:47 Չենք կարող հաստատել օրինականություն, եթե օրինակ Սահմանադրական դատարանի հարցերն ուզում ենք լուծել հակաօրինական ճանապարհներով. Անի Սամսոնյան 10/22/2019   18:41 Կառավարությունը համեստ խնդիր է դրել ստվերի դեմ պայքարում 10/22/2019   18:36 Ինչու է ձգձգվում Արսեն Բաբայանի գործով բողոքի քննությունը 10/22/2019   18:18 Մեղադրանքներ են առաջադրվել՝ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում և բնակարանային գողություններ կատարելու համար 10/22/2019   18:09 Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին 10/22/2019   18:04 Հայաստանում առաջին անգամ կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն 10/22/2019   18:02 Արտակ Քամալյանը մասնակցել է անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրման թեմայով քննարկմանը 10/22/2019   17:59 ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին 10/22/2019   17:50 Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում 10/22/2019   17:35 Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/22/2019   17:29 Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին 10/22/2019   17:25 ՏԿե նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին 10/22/2019   17:21 Փայլանը` թուրք նախարարին.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը» 10/22/2019   17:11 Գործող իշխանությունը կրկնում է նախկիններին բնորոշ ոչ թափանցիկ գործելաոճը. Վարուժան Հոկտանյան 10/22/2019   17:04 Նաիրի Հունանյանը վաղաժամ ազատ արձակման խնդրանքով դիմում է ներկայացրել. Նավիկյան 10/22/2019   16:49 Վարչապետը կանդրադառնա նախարարների աշխատավարձերը բարձրացնելու մասին հրապարակմանը. խոսնակ 10/22/2019   16:46 Աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետև հաճախ մասնավորն ավելի լավ պայմաններ է առաջարկում և պետությունը չի դիմանում մրցակցությանը. Ալեն Սիմոնյան 10/22/2019   16:41 Առաջիկայում գործադիրի հետ կքննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ հանգամանքներում. Մակունց 10/22/2019   16:33 Այն ինչ գաղտնի է իշխանությունները գաղտնի չեն պահում, իսկ ինչը հրապարակման ենթակա է՝ ասում են գաղտնի է. Գևորգ Պետրոսյան 10/22/2019   16:24 Նույնիսկ մեր դիվանագետները գլուխ չեն հանում Փաշինյանի հայեցակարգից. Շարմազանով 10/22/2019   16:08 18։30-ին լինելու եմ Կենտրոնի դատարանի շենքի մոտ. Ռուբեն Մելիքյան 10/22/2019   16:05 Մարտավարամասնագիտական զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/22/2019   15:54 Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ՀՖՖ-ից փաստաթղթեր են տարել 10/22/2019   15:47 ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել 10/22/2019   15:41 Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պետք է հրավիրի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով 10/22/2019   15:39 Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018թ. ընթացքում 10/22/2019   15:28 ՔԿ-ն ԼՀԿ-ին համագործակցության առաջարկ է արել (տեսանյութ) 10/22/2019   15:22 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել կայսր Նարուհիթոյի գահակալության տոնակատարությանը
10/21/2019   17:39 Ժողովրդի ասած «ձրի աշխատավարձ ստացող»-ի բեռը «Իմ քայլը»-ի վրա է. Էդմոն Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի մասին 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/22/2019   12:20 Ոչ մեկ կյանքում քարը քարին չի դրել, Նիկոլ Փաշինյանի կողքով քայլել, պաշտոն է ստացել. Ծառուկյան 10/22/2019   11:22 Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան 10/22/2019   11:55 Գուցե գիտելիքները բավարար են «Կանեփ-կակաչ 97 կոոպերատիվ»-ը կառավարելու համար, բայց երկիր կառավարելու գիտելիքները անբավարար են. Հարություն Մեսրոբյան 10/22/2019   19:06 Արսեն Բաբայանի ձերբակալությունը պետք է շուտափույթ ավարտվի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ) 10/21/2019   19:05 Անձի նույնականացնող տվյալը միայն անուն-ազգանունը չէ, այլ ցանկացած տեղեկություն, որը որոշակիացնում է, թե ում մասին է խոսքը. Կոստանյան 10/22/2019   13:06 Պաշտպանները բողոքարկել են Արսեն Բաբայանի ձերբակալության որոշումը.դատարանից նիստի ժամը չեն հայտնում 10/22/2019   11:17 Քանի դեռ մեր ռեկտորն առանց ամաչելու հերքում է արտագրության դեպքերը, շարունակելու ենք հրապարակել փաստեր. բազմաթիվ արտագրություններ բելառուսական ձեռնարկից դոկտորական ատենախոսությունում 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/22/2019   10:19 Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Իրատես» 10/21/2019   22:03 «Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը». Գոհար Մելոյան 10/22/2019   09:51 Իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի. Ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում. «Հրապարակ» 10/22/2019   15:41 Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պետք է հրավիրի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով 10/22/2019   17:50 Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում 10/21/2019   20:53 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը 10/21/2019   22:27 Արդեն ամաչում եմ, որ դեռ ազատության մեջ եմ. Նարեկ Սամսոնյան 10/21/2019   17:11 Ընտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ 10/22/2019   09:29 «Ձեզ հազար անգամ ասացի». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել «Իմ քայլի» վրա. մանրամասներ. «Փաստ»

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համերաշխության կոչով դիմել է դատավորներին 12/12/2018   18:32  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը համարեշխության կոչով դիմել է Հայաստանում գործունեություն ծավալող դատավորներին, կապված ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի՝ փաստաբանների նկատմամբ դատավորների կողմից, որպես դատական սանկցիա դրամական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսման հետ:

 «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  ՀՀ փաստաբանների պալատի, կոչում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի' դատավորներ,

2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի՝ փաստաբանների նկատմամբ դատավորների կողմից, որպես դատական սանկցիա դրամական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող դրույթները:

Սկսած 2017թ. հոկտեմբերի 31-ից, ՀՀ փաստաբանների պալատը տարբեր առիթներով այս նախագծերի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը բարձրաձայնել է:

2018 թվականի հունվարի 16-ին ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների կողմից քննարկումների արդյունքում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որն էլ կազմակերպել է ակտիվ գործողություններ ընդդեմ նշված նախագծերի ընդունման:

Մոտ 1500 փաստաբան միացել է այդ նախագծերը դատապարտող հայտարարությանը, իսկ 2018թ. հունվարի 22-ից տարբեր մարզերի փաստաբանները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ մեկական օրով հրաժարվելով իրենց մարզում պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

2018 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փաստաբաններն իրականացրել են բողոքի ակցիաներ՝ այդ օրերին հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Փաստաբաններին իրենց զորակցությունն են հայտնել նաև Ազգային ժողովի  «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները, որը դրսևորվել է նաև նշված խմբակցությունների պատգամավորների քննադատող ելույթներով և քվեարկությամբ:

2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն՝ իր փաթեթով:

2018թ. փետրվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարը հրապարակավ հայտնել է, որ՝ «… եթե փաստաբանները կարծում են, որ այս դատական սանկցիայի կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և իրենց պատկերացմամբ կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել նրանց մոտեցումներն ու փաստարկները: Ներկայումս մենք աշխատում ենք փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վրա ու կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները:»:

ՀՀ արդարադատության նախարարության վերոհիշյալ դիրքորոշումից հետո, նախաձեռնող խումբն առժամանակ կասեցրել է բողոքի ակցիաները:

2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին, խնդրելով օժանդակել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում:

Առ այսօր ՀՀ փաստաբանների պալատը չի ստացել այս հարցի առնչությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

Փաստաբանների պալատը և նախաձեռնող խումբը շարունակելու են այս հարցի վերաբերյալ իրենց հետևողական քաղաքականությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դատավարական նորմերի առնչությամբ քննադատական դիրքորոշում ներկայացրած խմբակցություններում ընդգրկված կուսակցություններն («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ Քայլ» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) են այսօր ներկայացնում ՀՀ Ազգային ժողովը, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, որ այս հարցով, ինչպես նորընտիր կառավարությունը, այնպես էլ նորընտիր Ազգային ժողովը պահպանելու են իրենց ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ դիրքորոշումը,

նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակային առումով հնարավոր է, որ այդ հարցերը հստակեցվեն 2019 թվականին,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից կոչ եմ անում բոլոր դատավորներին՝ ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելուց, մինչև նշված հարցով ՀՀ Ազգային ժողովի վերջնական դիրքորոշումը ստանալը»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:08 12/10/2018  |  ՎերլուծություններՎարչապետի հրաժարականից հետո, եթե ԱԺ-ում վարչապետի այլ թեկնածու չառաջադրվի, ապա խնդիրը կմտնի իրավական փակուղի.Զոհրաբյան
18:11 06/08/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ հնչեցնելը վտանգավոր է. Արա Զոհրաբյանի հայտարարությունը
21:04 20/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ փաստաբանների պալատի նախագահը հավաքի կազմակերպիչներին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել
18:43 07/02/2018  |  ԼՐԱՀՈՍՇատ դատավորներ փաստաբաններին շնորհավորել են, ասելով՝ լավ է, որ դատական տուգանքը դուրս եկավ ԴՕ-ից. Արա Զոհրաբյան
20:20 05/02/2018  |  ԼՐԱՀՈՍԻրավունքը մղվել է երկրորդ պլան. Արա Զոհրաբյան
15:50 22/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱրդեն վերջում կունենանք սնանկ ճանաչված, պարտքերի տակ մնացած փաստաբաններ. Արա Զոհրաբյան
09:23 15/11/2017  |  ԼՐԱՀՈՍԱտելությունն այնքան է կուրացրել մի խումբ մարդկանց, որ կատարում են բացասական եւ անհեռատես քայլեր. Արա Զոհրաբյան
12:36 14/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը համերաշխության կոչով է հանդես եկել
00:11 10/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը վերընտրվեց՝ վստահ հաղթանակով
23:51 29/08/2017  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը մեկնաբանել է իր ընդդիմախոսների շահարկումները

Արխիվ

[]