Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ
04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը. Զոհրաբ Մնացականյան 12/10/2018   20:21  |  ԼՐԱՀՈՍ

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումի բացման նիստին: 

Ինչպես  տեղեկացրին ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի խոսքում, մասնավորապես, ասվում է.

«Ձերդ գերազանցություն, Հայաստանի նախագահ պարոն Արմեն Սարգսյան,
Գերաշնորհ արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք, հարգելի բարեկամներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ հետընտրական Հայաստանի առաջին օրը։ Բարի գալուստ Երրորդ գլոբալ ֆորում։ Բարի գալուստ Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի թանգարան և ինստիտուտ, գիտության, գաղափարի, արարման և կրթության կոթող, որն արտացոլում է Հայաստանի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության բազմադարյա ժառանգությանը՝ հանդիսանալով պատնեշ մարդկային էության մութ կողմի դեմ, խտրականության, ատելության և անհանդուրժողականության դեմ։ Եվ այսօր մենք հավաքվել ենք հենց այդ պատճառով՝ քննարկելու վերջիններիս կանխարգելման ուղիները:

Բարի գալուստ Հայաստան մի ժամանակահատվածում, երբ միջազգային հանրությունը նշում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակը։ Յոթանասուն երկու տարի առաջ ՄԱԿ-ն ընդունեց Հնդկաստանի, Կուբայի և Պանամայի կողմից առաջադրված 96/1 կարևորագույն բանաձևը, որն ամրագրեց «ցեղասպանություն» տերմինը և որն ուղի հարթեց երկու տարի հետո՝ 1948թ․ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի  «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման համար։ Դա մասնավորապես մեկ մարդու՝ Ռաֆայել Լեմկինի հաղթանակն էր, ով իր ողջ կյանքը նվիրել էր մարդկության խիղճը ցնցող այս հանցագործության դեմ պայքարին. ցեղասպանության հանցագործության։

Նաև բարի գալուստ Հայաստան այն օրը, երբ միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակը, որը հենց այսօր է։ Կրկին յոթանասուն տարի առաջ՝ 1948թ․, փորձագետների մի մեծ խումբ հավաքվել էր նախագծելու մի կարևոր փաստաթուղթ, որը հետագա յոթանասուն տարիների ընթացքում դարձավ այն, ինչը հետագայում ընկած էր համաշխարհային և միջազգային մակարդկով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի ստեղծման հիմքում: Եվ ևս մեկ լավ օր է՝ ճանաչելու և հիշելու Էլեանոր Ռուզվելտի գլխավորությամբ այդ փորձագետների, ինչպես նաև այնպիսի նշանավոր իրավաբանների ժառանգությունը, ինչպիսիք են Չարլզ Մալիկը, Ուիլյամ Հաչսոնը, Ֆերնանդ Սանտա Կրուզը, Ջոն Համֆրին, Ռենե Կասանը, Պեն Չուն Չանգը, Ալեքսանդր Բոգդանովը։

Յոթանասուն տարիների ընթացքում ՄԱԿ-ը բավականին հաջող գործունեություն է իրականացրել հիմնելու ազգերին համախմբելու նշանակալի հիմնասյուներ, որպեսզի նրանք աշխատեն խտրականության, մարդու իրավունքների ոտնահարման դեմ՝ հանուն մարդկային արժանապատվության և մարդու իրավունքների պաշտպանության։ Երկու համաշխարհային պատերազմ էր հարկավոր ճանաչելու մարդկության ուշադրության շեղման և մարդու ինքնության ոչնչացման ավերիչ բնույթը։    

Յոթանասուն տարի հետո մենք ունենք իրավական ամուր մարմին և գործնական մեխանիզմներ համախմբված կերպով արձագանքելու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին։ Քսան տարի առաջ Հայաստանը նախաձեռնեց մի գործընթաց, որը նպատակ ուներ միջազգային համագործակցությունը, միջազգային ջանքերը մեկ մակարդակ վերև բարձրացնել՝ ամրապնդելու հանցագործությունների կանխարգելման գաղափարը։ Կոնվենցիայի 50-ամյակի ժամանակ Հայաստանը հանդես եկավ բանաձևի առաջարկով՝ վերստին հիշեցնելու միջազգային հանրությանը, որ կա մի այնպիսի փաստաթուղթ, որն ավելի քան երբևէ արդիական է և որը պահանջում է ճանաչում, ջանք, իրականացում, հատկապես ազգային մակարդակում, որը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առաջնային մակարդակն է։ Հետագայում մենք զարգացրեցինք կանխարգելման միջազգային փափուկ իրավունքը։

Դեռևս 2004թ․ մենք նշեցինք և աջակցեցինք այն ժամանակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ջանքերն՝ ուղղված ՄԱԿ-ում հատուկ մարմնի ստեղծմանը։ Նրա ձգտումները փոքր-ինչ ավելին էին, սակայն ՄԱԿ անդամները, ցավոք, նվազեցրեցին դրանք։ Այժմ մենք ունենք Գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակ։ Կարծում եմ՝ մենք ՄԱԿ-ում բավական հիմնավոր հիմքեր ենք ստեղծել միջազգային հանրության շրջանակներում ցեղասպանության ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և այդ հանցագործության դեմ միջազգային ջանքերի ամրապնդման համար։ Եվ ես մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադամա Դիենգին այս օրակարգն առաջ մղելու ուղղությամբ գործադրած իր բոլոր աննկուն ջանքերի համար։

2015թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մի բանաձև, որով դեկտեմբերի 9-ը հայտարարեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2005թ․ ի վեր մինչ 2018թ․ մենք առաջ ենք մղել ցեղասպանության հանցագործության կանխարգելման մեթոդը, և դա շարունակական բնույթ է կրում։

2015թ․ Հայաստանը հենց այս ֆորումի ձևավորմամբ ևս մեկ ներդրում կատարեց այս միասնական ջանքերին: Եվ ես խորապես շնորհակալ եմ ձեզ բոլորիդ՝ հայտնի գիտնականներ, գիտակրթական հատվածի հայտի ներկայացուցիչներ, օրենքի մասնագետներ, գործիչներ, այսօր այստեղ՝ Հայաստանում, հավաքվելու համար մշակելու կանխարգելման մեթոդ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության վրա:  

70 տարի հետո, Կոնվենցիայի 70-ամյակին մենք, ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը։ Ցեղասպանության հանցագործությունը չի վերացել միջազգային օրակարգից։ Ցեղասպանության ռիսկերը չեն անհետացել միջազգային օրակարգից։ Մենք ապրում ենք անհանգիստ աշխարհում, մենք ապրում ենք աճող ծայրահեղականության, պոպուլիզմի, խտրականության, անհանդուրժողականության աշխարհում։ Մենք ապրում ենք մի վտանգավոր աշխարհում, որտեղ մարդու իրավունքները հետ են մղվում, և սա շատ վտանգավոր է։

Մենք գիտենք, որ սա մարտահրավեր է սոցիալական մեդիայի և գաղափարների տարածման դյուրացման դարաշրջանում. ցավոք սա խողովակ է տարածելու բոլոր տեսակի գաղափարներ, ներառյալ նաև նրանց, ովքեր սերմանում են անհանդուրժողականություն, խտրականություն, ատելության փառաբանում։ Սա մարտահրավեր է ազգային, տարածաշրջանային, միջազգային մակարդակներում։ Սա այսօրվա Երրորդ Գլոբալ Ֆորումի գաղափարն է։

Ես շատ շահագրգռված եմ  տեսնելու վերջնարդյունքը, գաղափարների և մտքերի փոխանակում այն ուղերի շուրջ, թե ինչպես կարող են այս երկու օրվա քննարկումները օգտակար լինել, և այն բարձրացնել մեկ մակարդակ վերև՝ ՄԱԿ օրակարգ, տարածաշրջանային և ազգային մակարդակ, այնպես, որ մենք կարողանանք ներդրում ունենալ մեր կարողության հետագա ինստիտուցիոնալ ամրապնդման հարցում, որպեսզի դիմագրավենք ցեղասպանական միտումներին, որոնք սերմանում են մասսայական ոճրագործությունների ռիսկեր։

Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ Երրորդ գլոբալ ֆորումին։ Ակնկալում եմ արդյունավետ քննարկում համաժողովի ընթացքում և գործնական արդյունքներ:

Շնորհակալություն»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:12 04/12/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ
11:02 03/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը կայցելի Բրյուսել
13:53 23/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Կանայք ունեն այն ուժը, որը թույլ է տալիս ռազմատենչությանը և ատելությանն այլընտրանքային ուղերձ հղել». Զոհրաբ Մնացականյան
16:07 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդիին
10:50 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ
20:29 20/11/2018  |  ԼՐԱՀՈՍԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Դունյա Միյատովիչին
13:46 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
19:07 11/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
19:04 28/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Մնացականյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը
15:46 28/09/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Արխիվ

[]