ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար. քաղաքագետ 12/10/2018 14:42 | Քաղաքական
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված արդյունքները արտացոլեցին երկրում առկա հետհեղափոխական իրավիճակը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը շատ քչերն էին կասկածի տակ դնում:
«Ակնհայտ է եղել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ձեռք է բերելու բավական մեծ քանակով ձայներ, խնդիրն այն էր, թե որքան մեծ: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ պարզ է դառնում, որ «Իմ քայլը» բավական մեծ աջակցություն ունի, այդ ձայները պարունակում են բավական մեծ սոցիալական ու քաղաքական կապիտալ, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել՝ ի նպաստ պետության, սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացմանը»,-ասաց Ալեքսանդր Մարգարովն՝ ավելացնելով, որ «Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար: Նրա խոսքով, պարզ է, որ բնակչության շրջանում կան բավական մեծ սպասելիքներ, խնդիրն այն է, թե նոր կառավարությունն ինչ ծրագիր է ներկայացնելու և ինչպես է դա իրականացնելու:
Խոսելով խորհրդարան անցած քաղաքական մյուս ուժերի մասին՝ քաղաքագետը նշեց, որ ընդդիմադիրի գործառույթը, կարծես թե, պետք է իրենց վրա վերցնեն «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը, սակայն, ըստ նրա, դա փոքր-ինչ դժվար է պատկերացնել:
«Նախ ասեմ, որ ընդհանուր առմամբ ծրագրային առումով խորհրդարան անցած քաղաքական ուժերի մոտ շատ տարբերություններ չկան: Մոտեցումները հիմնականում նույնն են, միայն, օրինակ, «Լուսավոր Հայաստան»-ն արտաքին քաղաքական դաշտում կողմնակից է արևմտյան վեկտորին: Մյուս կողմից, այս քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության հետ դաշնակից է եղել, դժվար է պատկերացնել ընդդիմության դերում հանդես գալը: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա այս քաղաքական ուժը միշտ հայտարարել է, որ ինքը ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն: Մի քիչ դա տարօրինակ է, բայց ամեն դեպքում ժամանակը ցույց կտա»,-ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, հետաքրքիր է պատկերացնել արտախորհրդարանական ընդդիմության գործունեությունը: Նրանք փորձելու են լինել ավելի քննադատող ընդդիմություն խորհրդարանում հայտնվածերի համեմատ:
Անդրադառնալով ընտրությունների քաղաքացիական մասնակցության թվին՝ քաղաքագետը բնական է համարում ընդդիմադիրների կողմից դա շահարկելը:
«Որոշ քաղաքական ուժեր շահարկելու են այս թվերը, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները խոսելու են այն մասին, որ տեսեք ընտրություններին քիչ մասնակցեցին, հետևաբար դա թույլ է տալիս ասել, որ կա հիասթափություն և այլն: Իշխանական կողմն էլ նշելու է, որ եղել է ազատ ընտրություն, առկա չի եղել վարչական ռեսուրսի կիրառում, թվերն էլ արհեստական ձևով չեն բարձրացվել: Իրականում ճշմարտությունը, երևի, այս երկուսի մեջտեղում է: Մի կողմից ընտրողների մոտ կա հոգնածություն, մյուս կողմից տեսնում են, որ «Իմ քայլը» հանգիստ մեծամասնություն է հավաքելու, մտածում է ընտրատեղամաս գնալու կարիք չկա, մյուս կողմից պետք է հաշվի առնել Հայաստանում գտնվող իրական ընտրողների թիվը»,-հավելեց նա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ