ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոլ Գոբլ. «Պետք է լինեն ակտիվ բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ». 168 ժամ 12/08/2018 10:20 | Մամուլ
«168 Ժամ»-ի հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլն ասաց, որ ամերիկյան քաղաքականությունն իսկապես անփոփոխ է: Սակայն, նրա պարզաբանմամբ, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և իշխանությունների՝ լայնածավալ ժողովրդավարական գործընթացների նախաձեռնման մասին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ նոր թափ և նոր որակ է հաղորդվելու երկրի ներքին կյանքին ու արտաքին հարաբերություններին:
Այսինքն, ըստ նրա՝ Հայաստանի ներքին օրակարգից բխող փոփոխություններ երկկողմ հարաբերություններում գուցե լինեն, քանի որ հայ հասարակությունը ցույց տվեց, որ ցանկանում է ապրել որակապես նոր երկրում, որը կհամապատասխանի ժողովրդավարական երկրի չափանիշերին և չի ունենա արտաքին վտանգներ, այսինքն` կունենա անվտանգություն:
Սակայն, նրա կարծիքով, այս երկու գաղափարները ոչ միշտ են համադրելի հետսովետական տարածքում, խոսքը ժողովրդավարության և անվտանգության մասին է, քանի որ կա ԼՂ հակամարտությունն ու Ռուսաստանի ներկայությունն այդ հակամարտությունում:
«Կարծում եմ` ժամանակի ընթացքում կբացահայտվի, թե որքանով նոր իրավիճակում կհաջողվի համադրել այս ամենը` չվախեցնելով նաև Մոսկվային, քանի որ եվրասիական տարածքում կա մեծ վախ ժողովրդավարական գործընթացներից, կա վախ այն փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել: Սակայն, ինչպես երևում է, ուկրաինական դասերն ապարդյուն չեն անցել, և Ռուսաստանը հաշվի է առնում, որ հնարավոր ճնշումները կարող են է՛լ ավելի բորբոքել հայ-ռուսական հարաբերությունները, ամրապնդել երկիրը ներսից` Հայաստանին հեռացնելով Ռուսաստանից, ինչը ծայրահեղ անցանկալի սցենար է Ռուսաստանի համար:
Սակայն նման իրավիճակում չեն բացառվում անկայունություններ ԼՂ հակամարտության գոտում, կամ կարգավորման գործընթացում փոքր հաղթանակների հարցում միջամտություններ, որի նպատակը կլինի Հայաստանի աչքում Ռուսաստանի արժեքի բարձրացումն ու անվտանգության ոլորտում կախվածության առկայության ամրագրումը: Այս դեպքում հարկավոր է ակտիվ աշխատանք նաև Արևմուտքի կողմից, որպեսզի անվտանգության հարցը վերջ չդնի ժողովրդավարական փոփոխությունների ցանկությանը:
Ուստի պետք է լինեն ակտիվ բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Եվ այստեղ ամենաբարդ փուլն է հասունանալու, թե որ կողմն ինչ պատկերացում ունի կարգավորման տարրերի վերաբերյալ»,- ասաց Փոլ Գոբլը: Իսկ ժողովրդավարական գործընթացների հարցում, նրա խոսքով, Հայաստանն ու ԱՄՆ-ը համագործակցության լայն դաշտ ունեն, եթե իշխանությունները շարժվեն այդ ուղղությամբ:
«Դեսպանի խոսքերն այդ մասին են: Բայց պետք է հասկանալ, որ կա ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքը, որը լուրջ խոչընդոտ է, և ԱՄՆ-ը դա հասկանում է, ինչպես երևաց Բոլթոնի տեսլականից»,- նկատեց նա: Թե ինչպես կհաջողվի ԱՄՆ-ին նպաստել կարգավորման գործընթացին՝ վերացնելով անվտանգության խնդիրը, և ինչպիսի որոշումներ կկարողանան կայացնել իշխանությունները, ըստ նրա՝ ցույց կտան առաջիկա ամիսներն ու տարիները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ»-ի՝ 08.12.18թ. համարում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ