Թեմաներ
Հինգշաբթի 08 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/05/2020   23:58 Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին մեկ անգամ եւս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինեու մեր հավատամքը. ՀՅԴ Բյուրոյի կոչը՝ Բեյրութում տեղի ունեցածի կապակցությամբ 08/05/2020   23:41 Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ 08/05/2020   23:29 Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 08/05/2020   23:11 11 զոհերը Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ էին (լուսանկար) 08/05/2020   23:00 Հրապարակվել է Ա. Սիմոնյանի ու Ա.Դանիելյանի ծեծկռտուքի տեսագրությունը 08/05/2020   22:56 Հետևողական եմ լինելու գործի անաչառ քննությանը. Սոնա Ղազարյան 08/05/2020   22:49 «Կորածների մեջ կան նաեւ հայեր, որոնցից մինչեւ հիմա տեղեկություններ չկան» Հակոբ Բագրատունի 08/05/2020   22:35 «Որոշ ճշտումներ արդեն իսկ իրականացրել եմ Լիդիանի պահնորդական կազմակերպության գործողությունների իրավաչափության վերաբերյալ. պարզաբանումների եմ սպասում» Աբրահամյան 08/05/2020   22:24 «Հրմշտոցի ընթացքում, ես չեմ տեսել, որ կանայք գետնին են ընկել, բայց հնարավոր է՝ նման իրավիճակ էլ առաջացած լինի»․ Գևորգ Ազիզյան 08/05/2020   22:18 Լիբանանի իշխանությունները հերքում են Բեյրութի պայթյունին՝ Իսրայելի մասնակցության մասին լուրերը 08/05/2020   22:12 «Ամուլսարը լինելու է Փաշինյանի գերեզմանափորը... ». Գևորգ Պետրոսյան 08/05/2020   22:02 Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի 08/05/2020   22:00 Եկող մեկ ամսվա ընթացքում Հայաստանի «ժողովրդի» իշխանությունը պլանավորում է ավարտել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը. Ղազինյան 08/05/2020   21:49 Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին 08/05/2020   21:48 Ամուլսարից 7 քաղաքացի բերման է ենթարկվել 08/05/2020   21:33 Շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել Արսեն Թորոսյանի նկատմամբ. պայմանագրեր են կնքվել ընկերության հետ, որի տնօրենը Թորոսյանի կինն է. hetq.am 08/05/2020   21:25 ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը ոստիկանության Վայքի բաժնում է․ կստուգվի անձանց բերման ենթարկելու հիմքերը 08/05/2020   21:17 Վնասվել է Բեյրութի հյուրանոցների 90 տոկոսը 08/05/2020   21:00 Ֆրանսիան և Ավստրալիան միացել են Լիբանանին տրամադրվող միջազգային օգնության ծրագրին 08/05/2020   20:55 Ամուլսարում ոստիկանական մեքենան անցել է քաղաքացիներից մեկի ոտքի վրայով 08/05/2020   20:48 ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում է անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում. Ծաղկաձորի հյուրանոցներում խախտումներ են գրանցվել 08/05/2020   20:32 Բեյրութում մարդիկ սթրեսի մեջ են, վախեցած. Լիբանանահայ 08/05/2020   20:29 Հրմշտոցներ Ամուլսարում․ իրավիճակը լարված է 08/05/2020   20:23 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ 08/05/2020   20:19 Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը կառավարության խայտառակ որոշումն է․ Մարուքյան 08/05/2020   20:16 Քուանշ, պարոն քաղաքապետ 08/05/2020   20:08 Բեյրութում պայթյունից զոհվածների հիշատակին մոմավառություն է Հանրապետության հրապարակում 08/05/2020   20:03 ՀՀ կառավարությունը հատուկ չվերթով դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ կհասցնի Լիբանան․ վարչապետի խոսնակ 08/05/2020   19:57 Լույսի պես աղջիկ. Կայա Ֆուտուլյանը Լիբանանում զոհված հարյուրավոր քաղաքացիներից մեկն է 08/05/2020   19:52 Կընդունենք Կառավարության հրավերը, եթե մեր պահանջը կատարվի. Ջերմուկցիները մաքուր օդ են շնչում իրենց գյուղում 08/05/2020   19:47 Լիբանանում հրաժարվել են Բեյրութի պայթյունի միջազգային հետաքննությունից 08/05/2020   19:43 Բեյրութում հայտարարվեց արտակարգ իրավիճակ 08/05/2020   19:38 Ոստիկանապետը ակցիայի մասնակիցներին 15 րոպե ժամանակ տվեց՝ ճանապարհն ազատելու համար 08/05/2020   19:32 Բեյրութում ավելի քան 300 000 քաղաքացի հնարավորություն չունեն գիշերելու իրենց տներում 08/05/2020   19:28 Ամուլսարում բողոքի ացիայի երկրորդ օրն է 08/05/2020   19:24 Մահացած հայերի թիվը հասավ 11-ի 08/05/2020   19:18 Պարզվել է մարդկանց շրջանակը, ովքեր կորոնավիրուս չլինելու վերաբերյալ քարոզչություն են ծավալել.Փաշինյան 08/05/2020   19:18 Ոստիկանության ծառայողները կենդանի պատնեշ են ստեղծել 08/05/2020   19:11 Ավարտվել է 69-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 08/05/2020   19:07 Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ 08/05/2020   19:02 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց 08/05/2020   19:01 Երևանի Արարատյան 1-ին զանգվածի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է բնակչի դին 08/05/2020   18:52 Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն. Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ կրթության չափորոշիչների մասին. Ilur.am 08/05/2020   18:49 Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը 08/05/2020   18:44 Արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի. Կվերանայվի հանրահավաքներ անցկացնելու հարցը 08/05/2020   18:40 Իրական շանս ունենք՝ իջեցնելու կորոնավիրուսի նոր թվերը. Թորոսյան 08/05/2020   18:38 Նոր համակարգ ստեղծելը շքեղություն է Հայաստանի համար. Թաթուլ Պետրոսյանը՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին 08/05/2020   18:22 Բարենպաստ զարգացումները բերել են նաև վատ լուրեր. Փաշինյան 08/05/2020   18:18 Բեյրութում հենց պայթյունի ժամանակ երեխա է ծնվել. Երեխային և մորը տարհանել են 08/05/2020   18:16 «M Group» ընկերության գրասենյակից ոստիկանության ծառայողներն առգրավել են հաշվապահական բնօրինակ փաստաթղթեր. Փաստաբան
08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/05/2020   18:18 Բեյրութում հենց պայթյունի ժամանակ երեխա է ծնվել. Երեխային և մորը տարհանել են 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/05/2020   12:20 Բեյրութի քաղաքապետը լացում է. Պայթյունը նման է Հիրոսիմային կամ Նագասակիին. Morocco world news 08/05/2020   10:58 Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է 08/04/2020   16:00 Մանուել Մանուկյանի կողմից ապօրինի հավաքներ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/05/2020   20:16 Քուանշ, պարոն քաղաքապետ 08/05/2020   13:21 Խուզարկություն է կատարվում առանց դատարանի որոշման 08/05/2020   15:51 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տվյալներ է հրապարակել դեպի Երևան ու Երևանից սպասվող չվերթների մասին 08/05/2020   12:58 «Արսեն Թորոսյանը պատրաստվում է պատվաստել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի դրանով ողջ ազգին դարձնի չբեր և հաշմանդամ».բողոքի ակցիայի մասնակից 08/05/2020   10:42 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 288-ով 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/05/2020   19:18 Պարզվել է մարդկանց շրջանակը, ովքեր կորոնավիրուս չլինելու վերաբերյալ քարոզչություն են ծավալել.Փաշինյան 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/04/2020   12:57 Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   20:42 Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 08/05/2020   09:27 «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված. «Ժողովուրդ» 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/05/2020   19:24 Մահացած հայերի թիվը հասավ 11-ի

ՄԻԵԴ-ի դիրքորոշմամբ պայմանավորված՝ կվերանայվեն «Մարտի 1»-ի գործով նախկինում կայացված դատական ակտերը. ՀՀ գլխավոր դատախազ. Tert.am 12/08/2018   17:01  |  Հարցազրույց

Դատախազությունը որևէ մեկից կամ որևէ բանից կաշկանդվածություն չունի, առավելևս ես՝ իբրև մարդ և իբրև գլխավոր դատախազ: Բոլոր քրեական գործերով, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գործով, հանդես ենք գալիս բացառապես նախաքննության օրինականությունն ապահովելու դիրքերից:

Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նաև «Մարտի 1»-ի գործին, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասով գործին, համաներման ակտին, դատախազության գործունեությանն ու դիրքորոշմանը դատարաններում խափանման միջոցների վերաբերյալ, իր պաշտոնավարման շարունակությանն ու դատախազության գործունեությանը:

- Պարո՛ն Դավթյան, Հայաստանի դատաիրավական համակարգում նախադեպ չկա, երբ գլխավոր դատախազն անձամբ է դատարանում պաշտպանում խափանման միջոցի ընտրության հետ կապված բողոքը: Ինչո՞ւ որոշեցիք անձամբ մասնակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը վերացնելու դեմ դատախազության բողոքի  քննությանը: Արդյոք դա պայմանավորվա՞ծ էր մտավախությամբ, որ Ձեր բողոքը չի բավարարվելու, թե այլ պատճառ կար: Արդյոք Ձեր նկատմամբ քաղաքական ճնշմամբ չէր դա պայմանավորված:    

- Սկսեմ վերջից: Դատախազությունը որևէ մեկից կամ որևէ բանից կաշկանդվածություն չունի, առավելևս ես՝ իբրև մարդ և իբրև գլխավոր դատախազ: Բոլոր քրեական գործերով, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գործով, հանդես ենք գալիս բացառապես նախաքննության օրինականությունն ապահովելու դիրքերից: Ես ցավում եմ, որ հասարակական առանձին խմբերի գիտակցության մեջ այսօր էլ արմատացած է մնում այն համոզմունքը, որ դատախազությունը, իր գործառույթներն իրականացնելիս, որոշումներ կայացնելիս առաջնորդվում է քաղաքական իշխանությունից եկող ազդակներով: Այս ընկալումը թույլ չի տալիս նկատելու, առավելևս գնահատելու այն ահռելի աշխատանքը, որ, մեր բոլոր թերություններով հանդերձ, իրականացնում ենք իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և մինչդատական վարույթի օրինականության ապահովման ուղղություններով: Նման մտայնության ձևավորման մեջ գուցե ինքներս էլ մեղքի բաժին ունենք: Սակայն, օրինակ, վստահ եմ, որ այդ՝ իսկապես սխալ ընկալումների պայմաններում ոչ բոլորը կարող են մտքի ծայրով անցկացրել, որ գլխավոր դատախազը կարող է որոշել մասնակցել դատական նիստին, որից բարձրագույն իշխանությունն անգամ տեղյակ չլինի: Մինչդեռ հենց սա պետք է լիներ բնականը:

Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել էր անձամբ իմ կողմից: Այն վերաբերում է մի անձի, ով 10 տարի եղել է մեր երկրի երկրորդ նախագահը: Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերացվել է այնպիսի խնդրահարույց հիմնավորումներով, որոնք վերաբերում են պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության իրավական թնջուկին: Այսինքն՝ բոլոր առումներով իրավիճակը բացառիկ էր և հետևաբար ենթադրում էր ոչ ստանդարտ մոտեցում: Դատական նիստին մասնակցելու իմ որոշման հիմքում եղել է նշածս բոլոր գործոնների հանրագումարում ունեցածս պատասխանատվությունը: Որպես գլխավոր դատախազ պարտավոր եմ երաշխավորել մեր պետության պատմության մեջ բացառիկ այդ քրեական գործի քննության արդյունավետությունը, լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը: Որևէ այլ գործոն դեր չի կատարել և չի կարող կատարել:  

- Դուք բազմիցս եք հայտարարել, որ «Մարտի 1-ի» գործով հարցաքննությունները շարունակվում են: Մի անգամ նաև նշեցիք, որ 2017-ին 100-ից ավելի անձ է հարցաքննվել: Ինչո՞ւ չկային այն բացահայտումները, որոնք կան հիմա, և ինչո՞ւ նախկինում չկային այն մեղադրյալները, ովքեր կան հիմա: Քաղաքականությունը որքա՞ն է առնչվել այս գործին:

-Այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը երբեք կանգ չի առել: Իսկապես, նախորդ տարիներին կատարվել են բազմաթիվ քննչական, դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում, սակայն, վարույթն իրականացնող մարմնին չէր հաջողվում ձեռք բերել այնպիսի փաստական տվյալներ, որպիսիք այսօր ստացվում են: Իսկ դա չէր հաջողվում, որովհետև չնայած այդ իրադարձություններին բազմաթիվ մասնակիցներ և ականատեսներ կան, սակայն իրավապահ համակարգի հետ համագործակցության տրամադրվածություն չունեին: 

Ապրիլ-մայիս ամիսներին հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո ունեցանք մի իրավիճակ, երբ մարդիկ, ովքեր հարցաքննվել էին նաև նախկինում, սկսեցին համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ, հայտնել տեղեկություններ, որոնք նախկինում չէին հայտնել: Օրինակ՝ երևի տեղյակ եք, որ նման մեկ դեպքով դատախազության կողմից արդեն իսկ նոր երևան եկած հանգամանքով պայմանավորված՝ վարույթ է հարուցվել և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ քննություն իրականացնելու: Վարույթը հարուցվել է հենց այն պատճառով, որ գործով որպես տուժող ճանաչված անձը նորից հարցաքննվելու ժամանակ տվել էր նախկինում իր տված ցուցմունքներից էականորեն տարբերվող այնպիսի ցուցմունք, որն առերևույթ վկայում էր այդ գործով 6 տարի ազատազրկման դատապարտված անձի հնարավոր անմեղության մասին: Ամենայն հավանականությամբ վարույթներ հարուցելու առիթներ կունենանք նաև առաջիկայում: Այս հանգամանքը վկայում է, որ «Մարտի 1-ի» գործով վարույթում առկա փաստակազմն առանձին էական դրվագներով բացարձակապես տարբերվում է այն փաստական բազայից, որն ունեինք նախկինում: Ինչպես գիտեք, նաև արդեն իսկ ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները մարտիմեկյան դեպքերին առնչվող գործերով նախկինում կայացված դատավճիռների վերաբերյալ, որի հիման վրա նոր հանգամանքով պայմանավորված, կձեռնարկվի նաև նախկինում կայացված դատական ակտերի վերանայման գործըթնաց: Եթե քաղաքականությունն  ինչ-որ առնչություն ունեցել է, ինչպես Դուք եք նշում, ապա այն դրսևորվել է միայն դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց կողմից օբյեկտիվությանը բացահայտելուն միտված անկաշկանդ համագործակցության պատրաստակամության, երբեմն նախաձեռնողականության ակտիվության մեջ: 

- Պարո՛ն Դավթյան, նախորդ տարի Tert.am-ին տված հարցազրույցում Սեֆիլյանի գործի, ՊՊԾ գնդի զավթման և Նորք Մարաշի զինված խմբի գործերի վերաբերյալ ասել էիքհետևյալը. «Ակնհայտ է նաև, որ ինչպես Սեֆիլյանն  ու մյուսները, այնպես էլ՝ Նորք-Մարաշի խմբի անդամները պլանավորած հանցագործություններն իրենց համար ցանկալի ավարտին չեն հասցրել: Նման երևույթների և դրանց մասնակիցների նկատմամբ հասարակական լայն վերաբերմունքը ցույց տվեց, որ ճնշող մեծամասնության համար նման հանցանքներն անընդունելի են»։ Հարգելի՛ դատախազ, այսօր, բացի Մարաշի գործից, մյուսները ոչ միայն կալանքից ազատ են արձակվել, այլ նաև, եթե տուժողները չառարկեն, համաներվում են: Ի՞նչ փոխվեց:

- Նման երևույթների նկատմամբ հասարակության ճնշող մեծամասնության վերաբերմունքը, համոզված եմ, չի փոխվել: Հակառակը կլիներ անհասկանալի և մտահոգիչ: 

Ձեր առանձնացրած քրեական գործերով  որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ համաներման տարածումը Դատախազության, դատախազական գործառույթների հետ առհասարակ որևէ կապ չունի: Պետությունը պարզապես, ի դեմս օրենսդիր և գործադիր մարմինների, կայացնելով քաղաքական որոշում, նման ակտով բարի կամք է դրսևորել այն անձանց նկատմամբ, ում վրա տարածվել է համաներումը, այդ թվում նաև՝ Ձեր մատնանշած առանձին գործերով ամբաստանյալների: Սակայն ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել երկու կարևոր հանգամանքի վրա:

Նախ՝ համաներման մասին օրենքն ԱԺ-ում ընդունվել է միաձայն, թեև առանձին պատգամավորներ այդ պահին, հետագայում ևս հրապարակային անհամաձայնություն են հայտնել: Այսինքն՝ այդ ակտն իրականացվել է հասարակական-քաղաքական լայն համախոհությամբ: Երկրորդ՝ օրենքը կոնկրետ այս գործերի համար մի շատ կարևոր և բացառիկ վերապահում է նախատեսել: Դրանցով մեղադրվող անձանց նկատմամբ համաներումը տարածվում է, եթե դրանց դեմ չեն առարկում պատանդառված,  ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Այդ հանցագործությունները երկօբյեկտ հանցագործություններ են՝ ոտնձգում են նախ հանրային անվտանգությանը, ապա կոնկրետ ֆիզիկական անձի առողջությանը, ազատությանը: Եվ այս երկու օբյեկտների հասցեատերերի միաժամանակյա դիրքորոշման ապահովումը ինչպես իրավական, այնպես էլ բարոյական առումներով հավասարակշռել է իրավիճակը: Եթե հանրային իշխանության բարձրագույն՝ գործադիր և օրենսդիր մարմինները, որպես հանրային անվտանգության պատասխանատուներ, իրենց մարդասիրական միաձայն  դիրքորոշումն արտահայտել են՝ ընդունելով օրենքը, դեռ յուրաքանչյուր կոնկրետ վնաս կրած ֆիզիկական անձ ինքը պետք է որոշի՝ ներե՞լ, թե ոչ, որպեսզի ունենանք կոնկրետ քրեաիրավական, քրեադատավարական հետևանքներ: Եվ ամենակարևորը՝ համաներումը չի տարածվում մահվան հանգեցրած դեպքերի, անձանց նկատմամբ: Մեզ այս մոտեցումը բավարարել է: 

- Աղմկահարույց մի շարք գործերով մայիսից հետո ինչո՞ւ մեղադրող դատախազները, առանց նոր հանգամանք ի հայտ գալու, առարկություններ սկսեցին չներկայացնել Սամվել Բաբայանին, «Սասնա ծռերին», Ժիրայր Սեֆիլյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլ հանրային հնչեղությամբ գործերով ամբաստանյալներին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, սկսվեց կիրառվել նաև անձնական երաշխավորությանը: Սա չի՞ ենթադրում, որ նախկինում և հիմա դատախազության մոտ ձեռագիր է փոխվել:

- Ձեր նշած բոլոր քրեական գործերով մարդիկ իրականացրել կամ նախապատրաստվում էին իրականացնել գործողություններ, որոնք ուղղված էին պետական իշխանությունը ներկայացնող կոնկրետ պաշտոնատար անձի կամ անձանց դեմ: Այդ մարդկանց մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը, նրանց վարքագծի կանխատեսելիության ռիսկը բարձր էին հատկապես այդ հանցավոր մտադրությունների շարունակականության վտանգով: Եթե այդ գործերով դատական նիստերի ընթացքին կամ ամբաստանյալների հրապարակային հայտարարություններին հետևել եք, հավանաբար համոզվել եք, որ նրանք հանդես էին գալիս զինված պայքարը շարունակելու կոչերով՝ իշխանության կոնկրետ ներկայացուցիչների գործոնով պայմանավորված: Երկրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործընթացների, փոփոխությունների արդյունքում վերջիններս այլևս իշխանություն չեն: Այսինքն՝ նշված անձանց պատշաճ վարքագիծը կալանավորում խափանման միջոցի միջոցով երաշխավորելու անհրաժեշտությունը, հիմքերը էականորեն նվազել էին: Եվ ես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ ստեղծված նոր իրադրության պայմաններում պատրաստ ենք քննարկել այդ անձանց նկատմամբ խափանման միջոցները փոփոխելու հնարավորությունը, եթե նրանք դրսևորեն պատշաճ վարքագիծ, այսինքն՝ փաստեն, որ իսկապես այլևս վտանգավոր չեն: 

Եվ այդ գործերով մեղադրող դատախազները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով ինչպես այդ անձանց վարքագիծը, այնպես էլ այլընտրանքային խափանման միջոց գրավի կամ անձնական երաշխավորության համար հիմքերի բավարարությունը, չառարկեցին ներկայացված միջնորդություններին: Արդյունքում այդ գործերով ամբաստանյալների մեծ մասը խափանման միջոցների փոփոխության  հիմքով հայտնվեց ազատության մեջ: 

Այս իմաստով, նկատելով մեր հանրության շրջանում ինձ համար տեսանելի որոշ թյուրըմբռնումներ, ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք : Չնայած այդ անձինք ներկայումս ազատության մեջ են, քրեական գործերը չեն կարճվել, և դատավարությունը շարունակվում է: Եվ ցանկացած այնպիսի դեպքում, երբ կհայտնաբերվի այդ անձանցից որևէ մեկի կողմից խափանման միջոցի պայմանների խախտում, անմիջապես կձեռնարկվեն նրանց նկատմամբ ավելի խիստ խափանման միջոցներ կիրառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ գործողությունները: 

- Պարո՛ն Դավթյան, ինչո՞ւ է կալանքի տակ մնում գեներալ Մանվել Գրիգորյանը: Վստահ եմ, Դուք ևս լսած կլինեք բազմաթիվ կարծիքներ, որ բոլորը կալանքից ազատ արձակվեցին բացառությամբ Մանվել Գրիգորյանի, որը նաև փորձաքննության արդյունքներով 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում նաև քաղցկեղ, ինչը անհամատեղելի է պահման պայմանների հետ: Այստեղ չի՞ խախտվում իշխանության այն լոզունգը, որ դատարաններն անկախ են, իրավապահ համակարգն անկախ է:

- Բացի այն, որ ներկայումս Մանվել Գրիգորյանին մեղսագրվում են բազմադրվագ, հանցավոր սխեմաներում առերևույթ բազմաթիվ անձանց ներգրավմամբ առերևույթ հանցանքներ, քննությամբ բացահայտվել են նաև այլ, սխեմատիկ, համակարգված առերևույթ հանցագործությունների նոր դրվագների ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն իրականացնելու անհրաժեշտություն, ինչը, այդ թվում, միջազգային իրավական ակտերում ամրագրված պահանջներին համահունչ, շարունակում է պահպանել մեղադրյալի պատշաճ վարքագիծը խափանման միջոցի այդ տեսակով երաշխավորելու հիմքերն ու անհրաժեշտությունը:

Խափանման միջոցի ընտրությունը երբեք ինքնանպատակ չէ: Իսկ ինչ վերաբերում է մեղադրյալի առողջական վիճակին, Դատախազությունը մշտապես ակտիվորեն հետևում է նրա առողջական վիճակի դինամիկային, ցուցաբերվող անհրաժեշտ բժշկական օգնության մասնագիտական ընթացքին՝ կալանավորումը բացառող տվյալներ ստանալու դեպքում համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար:  Միայն նշեմ, որ այս ընթացքում խիստ պարբերական բազմաթիվ բժշկական կոնսիլիումներ են իրականացվել, 2 դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

- Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, «Մարտի 1»–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ, Ոստիկանությունն իրականացնում է հետախուզում: Սակայն ՌԴ-ն ուսումնասիրել էր փաստաթղթերը և կոնկրետ Միքայել Հարությունյանի մասով հայտնել, որ մերժում է նրան Հայաստան տեղափոխելու պահանջը: Այս դեպքում ի՞նչ անել, և մերժման հիմքում արդյոք միայն նրա ՌԴ քաղաքացի լինելու հանգամա՞նքն էր, թե փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մեղադրանքին անդրադարձը:

-Հանրությանը սխալ մեկնաբանություններ են մատուցվում: Իրավական գործընթացը հետևյալն է. հետախուզվող մեղադրյալը պետք է հայտնաբերվի, որից հետո կսկսվի էքստրադիցիայի գործընթաց: Դրա արդյունքում միայն հնարավոր կլինի ունենալ հայտնաբերող երկրի դիրքորոշումը անձին հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Նշված անձանց հայտնաբերման, նրանց հանձնման որևէ պաշտոնական գործընթաց տեղի չի ունեցել, հետևաբար մնացյալ մեկնաբանություններն ու տեղեկությունները ենթադրություններ են: Միաժամանակ, որոշակի տվյալներով պայմանավորված, ստուգվում է նաև Միքայել Հարությունյանի քաղաքացիության հանգամանքներին առնչվող հարցը: 

- Պարոն Դավթյան, Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո իրավապահ մարմինների բոլոր ղեկավարները փոխվեցին, բացառությամբ Դատախազության, որը վերահսկող մարմին է: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր պաշտոնավարման շարունակությունը:

- Չնայած բազմիցս առիթ ունեցել եմ պատասխանելու այդ հարցին, սակայն, այն հանգամանքը, որ հարցադրումը շարունակում է մնալ ակտուալ, ստիպում է հավելյալ պարզաբանումներ կատարել՝ բացելով պատճառների հետ կապված որոշ փակագծեր:  

Խնդիրն իրականում ունի երկու՝ իրավական և բարոյական ասպեկտ: Իրավական տեսանկյունից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այն առնչվում է իշխանության բոլոր թևերից դատախազության և գլխավոր դատախազի կարգավիճակային անկախության սահմանադրական երաշխիքներին: Եթե քաղաքական իրավիճակի փոփոխությունն ամեն դեպքում պետք է հանգեցնի գլխավոր դատախազի պարտադիր հրաժարականի, ապա ոչ մի արժեք չունի Սահմանադրությամբ նման երաշխիքների ամրագրումը: Այդ դեպքում առհասարակ իմաստ չկա խոսելու Դատախազության անկախության մասին: Քաղաքական փոփոխության հետևանքով անկախ մարմինների ղեկավարների, տվյալ դեպքում գլխավոր դատախազի հրաժարականը նշանակելու էր համակերպվել Դատախազության նկատմամբ քաղաքական ազդեցության իրողության հետ: Այս իմաստով իմ որոշումը խորհրդային կառավարման մշակույթի մնացուկ հանդիսացող այն կործանարար մտայնության դեմ էր, որ գլխավոր դատախազը քաղաքական իշխանության մաս է կազմում, հետևաբար պետք է անհապաղ հեռանա՝ ցանկացած իշխանափոխության արդյունքում: 

Բայց խնդիրը միայն դա չէ: Գլխավոր դատախազը, ի տարբերություն իրավապահ մյուս մարմինների ղեկավարների, ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Արդյոք քաղաքական փոփոխություններից հետո խորհրդարանում ձևավորված ուժերի հարաբերակցությունը ստեղծո՞ւմ էր նոր գլխավոր դատախազ ընտրելու հնարավորություն: Սահմանադրական դատարանի անդամների ընտրության, ինչպես նաև այլ կարևոր հարցերով ձախողված քվեարկությունները հստակ տալիս են այդ հարցի պատասխանը: Այդ շրջանում ես առաջնորդվել եմ համոզմունքով, որ մեր երկրի համար նման անցումային, բախտորոշ ժամանակաշրջանում, քրեաիրավական գործընթացների կտրուկ ակտիվացման պայմաններում երկիրն առանց գլխավոր դատախազի չի կարող մնալ:  

Հարցի երկրորդ՝ բարոյական ասպեկտը կապված է այդ շրջանում առկա՝ բոլոր պաշտոնատար անձանց, պետական համակարգերի գործունեությունը նույն արշինով չափելու, նույն ոսպնյակով անցկացնելու հանրային միատեսակ, մակերեսային ընկալումների ռիսկի հետ: Եվ իմ հրաժարականը ևս բացառություն չէր լինելու: Մինչդեռ գլխավոր դատախազի պաշտոնում իմ, դատախազական ողջ համակարգի մասնագիտական և պաշտոնեական գործունեության ընթացքում, ջանք չենք խնայել բարեխիղճ, անմնացորդ իրավապահ ծառայություն իրականացնելու գործում, մեր կենսակերպով, թող անհամեստություն չհնչի՝ նաև բարոյական ու արժեքային նկարագրով երբևէ ոչ ոքի առիթ չտալով ստվերել մեր պատվախնդրությունը: Սա սկզբունքի և արժանապատվության հարց է: 

Բացի այդ, շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ այս ընթացքում երբեք չեմ զգացել այնպիսի էական խոչընդոտներ, որոնց պարագայում անհնարին կհամարեի իմ հետագա պաշտոնավարումն ու այս կարգավիճակով ծառայությունը երկրին:

Ես չափազանց կարևորում եմ հանրային վստահության և լեգիտիմության գործոնը: Պաշտոնից կառչածության որևէ բարդույթ երբևէ չեմ ունեցել ու չունեմ և միշտ պատրաստ եմ եղել լքել այն պարզ ճակատով ու հանգիստ խղճով այնպիսի պայմաններում, որոնք ընկալելի ու բացատրելի կարող են լինել բոլորի, այդ թվում նաև ինձ հավատացող գործընկերներիս համար: 

 

Մանրամասնեչը՝ սկզբնաղբյուր-կայքում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:53 08/12/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի համար խայտառակություն է․ Կոնստանտին Զատուլին
10:43 08/12/2018  |  ՀարցազրույցԴատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան. ArmDaily.am
18:57 07/12/2018  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱպօրինի ու լկտի հետապնդման բոլոր հեղինակները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ ու դա լինելու է մոտ ապագայում.Ռոբերտ Քոչարյան
18:40 07/12/2018  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌոբերտ Քոչարյանը գնացել է ԱԱԾ
17:29 07/12/2018  |  ԼՐԱՀՈՍՎազգեն Մանուկյանի հայտարարությունը՝  Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ
16:24 07/12/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանը կկալանավորվի
12:52 07/12/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ժամեր անց
10:11 07/12/2018  |  ԼՐԱՀՈՍԿա ճնշում դատարանների վրա, չկա օբյեկտիվ քննություն. Ռոբերտ Քոչարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին (տեսանյութ)
10:52 05/12/2018  |  ՄամուլԻրավական հարցի քաղաքական նրբերանգները. Դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞. «Ժողովուրդ»
19:28 04/12/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին

Տեսանյութեր

08/05/2020   18:29 Բեյրութը երբեք չի մահանա

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]