ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան. 168.am 12/07/2018 10:41 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը բաժանել է երկու մասի.
«Առաջինը փաստն է, որ երկրի ղեկավարին և ԱԱԾ տնօրենին հնարավոր է գաղտնալսել, այսինքն՝ գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել, որ բացահայտել է՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապն անվտանգ չէ։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար դա չափազանց լուրջ խնդիր է, և լինում են իրավիճակներ, որ այդ կապի ոչ ապահով լինելը կարող է հազարավոր մարդկանց կյանքի գին արժենալ պատերազմական իրավիճակներում։ Եվ դեռ հարց է, թե բանակում այդ կապի վիճակն ինչպես է, ինչպես է այդ գաղտնիությունն ապահովվում։ Այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք, և հույս ունեմ, որ համապատասխան մարմիններն այդ կապի ապահովության խնդրով այս ձայնագրության տարածումից հետո զբաղվում են։ Չմոռանանք, որ մենք պատերազմական գոտում ենք, և այն մարդիկ, որոնք պատասխանատու են կապի անվտանգության համար, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվեն, ու այդ խնդիրը լուծվի»,- ասաց քաղաքագետը։
Երկրորդ խնդիրը, ըստ Դանիելյանի՝ խոսակցությունների բովանդակությունն է, որը, նրա խոսքով՝ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե չի միջամտում դատական գործընթացներին, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում.
«Նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերը նախօրոք գիտեն՝ դատավորներն ինչ որոշում են կայացնելու։ Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ այդ մարդիկ հրաժարական չեն տալիս դրանից հետո։ Եթե այդ մարդիկ հրաժարականներ չեն տալիս դատական համակարգին ուղղումներ և ցուցումներ տալու համար, նշանակում է, որ դա արդեն պետական քաղաքականություն է, որ դատական համակարգը պետք է ենթարկվի իշխանության տարբեր կառույցների ցուցումներին»։
Ստեփան Դանիելյանին հատկապես շատ հետաքրքրում է իրավապաշտպան կազմակերպությունների դիրքորոշումն այս հարցում. արդյոք նրանք հայտարարությամբ հանդես կգա՞ն՝ անկախ դատական համակարգի խախտման վերաբերյալ, թե՞ հանդես չեն գա. «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։
Հարցին՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էր Սերժ Սարգսյանի՞ն, այսինքն՝ մի անձի կողմից է ամեն ինչ ղեկավարվում, նա պատասխանեց. «Եթե այդ մարդիկ հրաժարականներ չտան և չպատժվեն դրա համար, ուրեմն պետք է նման եզրակացություն անել»։
Հրապարակված հեռախոսազրույցի կոնտեքստում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, քաղաքագետն ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի Եվրոպական դատարանի գործերի դիմումների կազմման գործում. «Եվ կարծում եմ՝ միանշանակ դրանք իրենց ազդեցությունը կունենան, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը ցուցում է տալիս դատական մարմիններին, իսկ դա արդեն բավարար հիմք է, որպեսզի այդ վճիռները դրական լինեն դիմողների համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ