Թեմաներ
Երկուշաբթի 04 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/22/2019   16:56 Արտակ Զեյնալյանն ընդդեմ քաղաքացիական և վարչական պալատի դատավորների. Գագիկ Հարությունյանը հայտնվել է դժվարին վիճակում 04/22/2019   16:24 Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա. պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը. Աշոտյան 04/22/2019   16:19 Դավիթ Սանասարյանը իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա չի կարող ազդեցություն ունենալ. Արարատ Միրզոյան 04/22/2019   16:15 Արմեն Գրիգորյանը երրորդ հանդիպումն է ունեցել փորձագիտական հանրության հետ 04/22/2019   16:13 Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների 04/22/2019   16:05 Մեղադրյալի մասնակցությամբ առերևույթ խարդախության նոր դեպքեր են բացահայտվել 04/22/2019   16:01 Մարիխուանա սիրում ես՝ կեր, գլխիդ կանաչ պսակ հյուսիր, բայց մի քարոզիր 04/22/2019   16:00 Նախարարի տեղակալ Խաչիկյանը մասնակցել է «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով քննարկման 04/22/2019   15:52 Հայաստանում պետք է ստեղծվեն ուժեղ փորձագիտական ինստիտուտներ. վարչապետ 04/22/2019   15:21 Ես չեմ հավատում, որ կրթություն, գիտելիք և հմտություններ ունեցող մարդը չի կարող աշխատանք գտնել. Փաշինյան 04/22/2019   15:16 Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին 04/22/2019   15:13 Համալիր ստուգումներ հրետանային զորամասում 04/22/2019   15:08 Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան 04/22/2019   14:43 Դանիայի ամենահարուստ մարդը Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների հետեւանքով կորցրել է իր երեք երեխաներին 04/22/2019   14:19 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ. Արամ Սիմոնյանը ներկա չէ (ուղիղ) 04/22/2019   14:14 ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 04/22/2019   14:08 Եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, ապա դա վնաս կտա հեղափոխությանը. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին 04/22/2019   14:04 Միհրան Պողոսյանի արտահանձնման փաստաթղթերը Ռուսաստան դեռ չեն ուղարկվել. դրանք պատրաստման փուլում են 04/22/2019   13:51 Շահումյանում 10-ամյա երեխայի սպանության պատճառը ինտերնետային խաղերը չեն եղել. Արցախի ոստիկանություն 04/22/2019   13:09 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ. Հայտարարություն 04/22/2019   13:06 Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը 04/22/2019   13:03 Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իմ հարազատ եղբայրն է. «Իմ քայլը» պատգամավոր 04/22/2019   13:01 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 04/22/2019   12:43 Բնապահպանության նախարարությունը նոր ներդրողներին ուղղորդել է «լեզու գտնել» Արզնի հանքային ջուր արդյունահանելու արտոնագիրը կորցրած ընկերության հետ 04/22/2019   12:32 ԱԺ նախագահը՝ ԱԺ պատգամավորների «անկապ» թվացող հարցերի մասին 04/22/2019   12:25 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին 04/22/2019   12:18 Վերջապես Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ. ջերմաստիճանը կբարձրանա 04/22/2019   12:16 Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում 04/22/2019   11:45 ԲՀԿ պատգամավորն առաջարկում է փակել Երևանում գործող թրաֆիքինգի օջախ հանդիսացող մերսման սրահները 04/22/2019   11:36 Վանեցյանին կասկածելու ոչ մի հիմք չեմ տեսնում և չեմ կարծում, որ շինծու գործ է․ Հակոբյան.24news.am 04/22/2019   11:17 Արթուր Ջավադյանը կնախագահի KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա- հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը 04/22/2019   11:09 Օրինագծի ընդունվելու դեպքում թրաֆիքինգի զոհերը կստանան փոխհատուցում 04/22/2019   10:59 Փոխնախարար Վարդապետյանին ներկայացվել են Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության խնդիրներն ու ոլորտը բարելավելու վերաբերյալ առաջարկները 04/22/2019   10:54 Խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ են ընտրում 04/22/2019   10:46 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը 04/22/2019   10:43 Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց 04/22/2019   10:36 Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․Պաշտպանը հրապարակել է իրազեկող ուղեցույց 04/22/2019   10:22 Ատելության խոսքի դեմ պայքարը չպետք է շփոթել խոսքի ազատության անհարկի սահմանափակման հետ. Արման Ղարիբյան 04/22/2019   10:20 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ 04/22/2019   10:17 Հարուցվել է քրգործ Ողջի համայնքում տղամարդուն կախված հայտնաբերելու դեպքի առթիվ 04/22/2019   10:17 Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ 04/22/2019   10:13 Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ 04/22/2019   09:56 «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը փախել է. փորձում են նրան հայտնաբերել 04/22/2019   09:47 Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է 04/22/2019   09:18 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 04/22/2019   00:51 Ինչպես են «օրենքով գողերը» ստանում իրենց մականունները 04/21/2019   22:20 Ալժիրի նախկին վարչապետը դատարան է հրավիրվել` պետական միջոցների յուրացման գործով 04/21/2019   21:59 Բռնարարը տեսագրել է տուժողին ծաղրանքի ենթարկելը և պահանջել է փրկագին 04/21/2019   21:34 Ահա թե ինչ է նշանակում հոգնել. Ճապոնիայի փողոցներում քնած գործարարների 10 լուսանկարներ 04/21/2019   20:58 ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց. Միհրան Պողոսյանը ձերբակալվել է
04/21/2019   18:59 Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին հայտնաբերել են Կարելիայում 04/21/2019   12:37 Դատարանը պարտավորեցրել է Վարդգես Հովակիմյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել նախկին ոստիկանապետից 04/20/2019   22:18 ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. Ահազանգ 04/21/2019   16:10 Հարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ 04/22/2019   13:51 Շահումյանում 10-ամյա երեխայի սպանության պատճառը ինտերնետային խաղերը չեն եղել. Արցախի ոստիկանություն 04/21/2019   11:34 Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 129-ի. տուժածների թվում կան զբոսաշրջիկներ 04/20/2019   23:58 Հոգեբանները բացահայտել են, թե ինչո՞ւ է տղամարդը լքում ընտանիքը երեխայի ծնվելուց հետո 04/21/2019   21:34 Ահա թե ինչ է նշանակում հոգնել. Ճապոնիայի փողոցներում քնած գործարարների 10 լուսանկարներ 04/21/2019   20:58 ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց. Միհրան Պողոսյանը ձերբակալվել է 04/22/2019   14:43 Դանիայի ամենահարուստ մարդը Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների հետեւանքով կորցրել է իր երեք երեխաներին 04/22/2019   12:18 Վերջապես Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ. ջերմաստիճանը կբարձրանա 04/21/2019   10:54 Շրի Լանկայում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 52-ի (տեսանյութ) 04/21/2019   17:14 Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվել է 7 անձ 04/22/2019   13:09 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ. Հայտարարություն 04/22/2019   00:51 Ինչպես են «օրենքով գողերը» ստանում իրենց մականունները 04/22/2019   09:56 «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը փախել է. փորձում են նրան հայտնաբերել 04/20/2019   22:43 Խանդոտ կինը մարդասպան է վարձել ամուսնու սիրուհուն և նրանց երեխային սպանելու համար 04/22/2019   11:45 ԲՀԿ պատգամավորն առաջարկում է փակել Երևանում գործող թրաֆիքինգի օջախ հանդիսացող մերսման սրահները 04/22/2019   14:04 Միհրան Պողոսյանի արտահանձնման փաստաթղթերը Ռուսաստան դեռ չեն ուղարկվել. դրանք պատրաստման փուլում են 04/21/2019   15:08 Շրի Լանկայում տեղի է ունեցել եւս երկու պայթյուն. զոհերի թիվը հասել է 185-ի

Կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ   12/06/2018   17:32  |  ԼՐԱՀՈՍ

 Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին:  

«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, և այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաև սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ:

«Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք ևս քաջալերված եք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ի պատասխան տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են, որ մեծապես ոգևորված են հայրենիքում տեղի ունեցող գործընթացներով և պատրաստվում են վերադառնալ Հայաստան, այդ թվում` ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Այդ համատեքստում նրանք ներկայացրել են Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում: «Դա ԵԱՏՄ-ում քննարկվող ամենակարևոր հարցերից  է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով:

Հանդիպման ընթացքում ներկաների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում: Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում: Ինչո՞ւ է  ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել,  որովհետև մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը ևս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով և նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց: Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը: Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երևույթներն են: Համոզված եղեք` դրանք ևս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանութան ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: «Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաև մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատութան ոլորտի խնդիրների մասին, ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարութան  օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետև այն ձևավորվել է բոլորին հայտնի միջավայրում և պայմաններում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է և առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը: Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար: Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբևէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ: Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, և ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք: Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա: Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետք  է թույլ տանք, որ որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի: Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր»,- շեշտել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն և հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս և բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին հարցին: «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մենք որպես ժողովուրդ պետք է մեր միջավայրը հասկանանք: «Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբևէ մեր հարաբերություններում որևէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ և դրանց լիարժեք իրականացում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/19/2019   22:41 Համացանցում հայտնվել է ֆուտբոլիստների կողմից պաշտոնյային ծեծելու տեսագրության ամբողջական տարբերակը

Տեսադարան

04/15/2019   22:47 Փարիզի Աստվածամոր տաճարը` կրակի մեջ (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]