ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Ղազինյանը ճիշտ է համարում ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ՀՀ նախագահի քայլը 12/06/2018 18:34 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրության պահանջներին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ քայլ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի քայլը սպասելի էր, քանի որ օրենքը պարունակում է որոշակի խնդիրներ սահմանադրականության և իրավական որոշակիության առումով:
«Այլ լուծում պարզապես չկար, քանի որ եթե օրենքը գործողության մեջ մտներ, ապա այն փաստացի կսահմանափակեր սահմանադրական դրույթի գործողության հնարավորությունը: Մասնավորապես, սահմանադրականության խնդիրն այն է, որ ՀՀ սահմանադրությամբ նշված է, որ 7-օրյա ժամկետում պետք է կայանա ընտրություն, մինչդեռ այս օրենքի գործողության մեջ մտնելու արդյունքում արհեստական խոչընդոտ կստեղծվի՝ 7-օրյա ժամկետի ձգձգմամբ: Սա իրականում խնդիր է, որի հետ կապված պետք է պարզաբանում ներկայացնի Սահմանադրական դատարանը»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Անդրադառնալով իրավական որոշակիության հարցին՝ Արթուր Ղազինյանը նշեց, որ նախ պետք է հստակեցվի, թե ինչ է նշանակում կամքից անկախ պատճառներով: Դա կարող է լինել բնական պատճառ, ասենք՝ աղետ, ճանապարհային երթևեկության խցանում:
«Կարող է լինել նաև մարդու հետ պատահած ինչ-որ անձնական հարց՝ դրական թե բացասական, որի պատճառով չի կարողացել պատգամավորը ներկայանալ: Արդյունքում՝ նիստը չի կայացել, դա նշանակում է ի՞նչ. այդ մարդու անձնական խնդիրը դառնում է պատճառ, որ այդ 7-օրյա սահմանդրական նորմը չգործի՞: Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, թե ինչպես ընդունվեց նախագիծը, ինչ միջավայրում, ինչ պայմաններով, ինչ մթնոլորտում, ինչպես որակվեց: Այդ ամենի հետևանքով ժողովրդական հուզումներ առաջացան, ինչը, բնականաբար, որոշակի զայրույթ առաջացրեց և արդարության պահանջ ձևավորեց նախագահի առաջ»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը:
ՀՀ նախագահը, գործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով, դառնալով Սահմանադրության պահպանման երաշխավորը, ըստ Արթուր Ղազինյանի, իրականացրեց իր սահմանադրական գործառույթը՝ ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրաիրավական մեխանիզմներով:
«Այլ լուծում դա չուներ, քանի որ օրենքով փաստացի սահմանափակվում էր սահմանադրական դրույթի գործողության հնարավորությունը: Սա խնդիր է, որը չպետք է լինի ոչ մի օրենքի մեջ, քանի որ Սահմանադրությունը գլխավոր իրավական փաստաթուղթն է: Այս պարագայում Ազգային ժողովը մի փոքր շտապեց, առկա էր քաղաքական մեծ բաղադրիչ, ինչն էլ հանգեցրեց նման բարդ իրավիճակի»,-հավելեց նա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հոկտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել ԱԺ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ: Ըստ դրա՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով կդիմի ՍԴ:
Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 67 կողմ ձայներով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ առանց էլեկտրոնային եղանակի, պատգամավորները քվեարկել էին ձեռքով:
Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովի նիստերը չեն համարվի կայացած, եթե արտաքին խոչընդոտներով պայմանավորված պատգամավորները չեն կարողանա մասնակցել նիստին: Նախագծովնշվում է, որ այդ դեպքում նիստը կհամարվի ընդհատված և կշարունակվի այն ժամանակ, երբ խոչընդոտները կվերանան: Նախագծի ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց քաղաքացիներին և կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել