ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության պատասխանը՝ ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունների ներկայացման շուրջ սկսված շահարկումներին 12/04/2018 15:09 | ԼՐԱՀՈՍ
Գլխավոր դատախազությունն անդրադարձել է Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունների ներկայացման թեմային:
Ստորև ներկայացնում ենք Դատախազության պարզաբանումը.
Քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներով փորձում են նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու նախաձեռնությունը դարձնել քաղաքական անհարկի շահարկումների, բանսարկությունների առարկա: Մասնավորապես շահարկվում է այդ նախաձեռնությամբ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում հանդես գալու հանգամանքը՝ հանիրավի կերպով դրան հաղորդելով քաղաքական, նախընտրական երանգավորում և, առանձին դեպքերում մատուցելով որպես հակաքարոզչության դրսևորում, դա ակնհայտորեն ծառայեցնելով նեղ կուսակցական նախընտրական նպատակներին:
Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար բավարար ապացույցների անհրաժեշտ համակցության ապահովումը հնարավոր է դարձել միայն նոյեմբերի 30-ին՝ համապատասխան քննչական գործողության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով:
Երկրորդ՝ ՀՀ ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնությունն ստանալու միջնորդությունները ներկայացնելու հրատապությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նշված ապացույցը ձեռք բերելուց հետո, նույն օրը, Արամ Հարությունյանը հրավիրվել է անհրաժեշտ քննչական գործողություններին մասնակցելու, որին, սակայն, վերջինս չի ներկայացել: Վարույթն իրականացնող մարմնից տվյալներ են ստացվել այն մասին, որ քննիչին չի հաջողվել վերջինիս հետ կապ հաստատել՝ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը հրավիրելու նպատակով: Այսինքն առերևույթ տվյալներ են ստացվել նաև վարույթն իրականացնող մարմնից Ա.Հարությունյանի թաքնվելու վերաբերյալ:
Ակնհայտ է, որ այս փուլում միջնորդությունների ներկայացման՝ բացառապես իրավական դաշտում գտնվող գործընթացի հրատապությունը պայմանավորված է քրեական գործի նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, քննության հետագա բնական ընթացքն ապահովելու և դրանց շրջանակներում քրեական դատավարության մասնակցի պատշաճ վարքագիծն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ նախաքննության շահը ցանկացած դեպքում ավելի կարևոր է, քան տվյալ պահի հասարակական-քաղաքական իրողություններն ու առկա օրակարգը ՝ անթույլատրելի ենք համարում քրեական գործի վերաբերյալ բավարար տեղեկատվության չտիրապետելու պայմաններում ՀՀ գլխավոր դատախազության, որպես քաղաքականապես չեզոք, անկախ մարմնի կողմից իր պարտականությունների և իրավասությունների իրականացմանը նման ենթադրական բնույթի չհիմնավորված, էժանագին գնահատականներ տալու, նախընտրական քարոզչության կամ հակաքարոզչության գործիք, թիրախ դարձնելու անհաջող փորձերը:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ այդ կերպ հանրային թյուր կարծիք ձևավորելու, ինչպես նաև Դատախազության և քրեական հետապնդման մյուս մարմինների գործունեության նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու տարրեր պարունակող գործելակերպից:
Միաժամանակ, քրեական գործի արդյունավետ քննության կոնվենցիոն պահանջի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ խնդրում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներին ապահովել ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունների սահմանված կարգով քննարկումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ