Թեմաներ
Երեքշաբթի 09 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/17/2019   10:25 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը 09/17/2019   10:22 ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա զոհ 09/17/2019   10:17 Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա. «Ժողովուրդ» 09/17/2019   10:11 Հաշմանդամություն ունեցող հայուհու միջազգային ձեռքբերումը անձնական պայքարի և կյանքում հաջողության հասնելու 09/17/2019   10:07 Կայուն գներ՝ անշարժ գույքի շուկայում. Ինչի՞ կհանգեցնի գույքահարկի բարձրացումը. «Ժամանակ» 09/17/2019   10:02 Արարատ Միրզոյանին դատի են տվել. «Ժողովուրդ» 09/17/2019   09:58 Տհաճ անակնկալ ռուսական կողմից. Գազի գինը 30 տոկոսով կբարձրանա՞. «Ժողովուրդ» 09/17/2019   09:54 Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում. «168 ժամ» 09/17/2019   09:47 Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել. «Իրատես» 09/17/2019   09:43 Մեսիջ՝ Արարատ Միրզոյանի միջոցով. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞. «Ժողովուրդ» 09/17/2019   09:34 «Բա իմ հա՞րցն ինչու չեմ լուծում». Գագիկ Ջհանգիրանը՝ «հարց լուծող» դառնալու մասին. «Հրապարակ» 09/17/2019   09:30 Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին. «Ժողովուրդ» 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   00:23 ԱՄՆ-ը խոստովանել է իր անզորությունը ռուսական հետախուզության դեմ 09/16/2019   23:35 Իշխող քաղաքական ուժը որդեգրել է սահմանադրական կարգի տապալման ուղին. ՀՅԴ 09/16/2019   23:24 Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից 09/16/2019   23:08 ԱԱԾ տնօրենի հրաժարականի գլխավոր ուղերձը՝ վտանգված է մեր ազգային անվտանգությունը 09/16/2019   21:55 Ադրբեջանի գլխավոր գողին պատրաստվում են զրկել տիտղոսից 09/16/2019   21:07 Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի.past.am 09/16/2019   19:53 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսվի. Մակունց 09/16/2019   19:50 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/16/2019   19:40 Եթե մարդը վճարում է մի քանի հարկ, ուրեմն պետք է ստանա մի քանի հաշվարկվող թոշակ. ԱԺ պատգամավոր 09/16/2019   19:36 Ինչպե՞ս, ՍԴ-ն ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ. Նիկոլ Փաշինյան 09/16/2019   19:18 20-ամյա երիտասարդին առեւանգել են եւ գումար պահանջել(ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   19:17 Այնպիսի կառավարություն ունենք, որը եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի, կփակի դրանք (տեսանյութ) 09/16/2019   19:13 Փրկարարները հայտնաբերել են դի 09/16/2019   19:07 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   18:58 Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կրկին Երեւանում 09/16/2019   18:46 Կոյուղաջրերը լցվել են զորամասի տարածք 09/16/2019   18:42 Չեմ կարող գնահատական տալ. Մի կողմից ընկերս է, մի կողմից երկրիս քաղաքական առաջնորդը. Սիմոնյան(տեսանյութ) 09/16/2019   18:38 Չլինել գերի. Երվանդ Վարոսյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին 09/16/2019   18:13 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին 09/16/2019   18:07 Դանակահարություն Իսակովի պողոտայում 09/16/2019   18:06 Տրամաբանական կլիներ հարցնեիք՝ սա չի նշանակում, որ Նաիրիտը թալանածների հետ ձեռք եմ բերել քաղաքական պայմանավորվածություն 09/16/2019   17:45 Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը. քաղաքագետ Ստեփան Դանիելյան 09/16/2019   17:38 Այցելություն Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ 09/16/2019   17:29 Կարող է պարզվի՝ Հայաստանի բոլոր գործարանները պետք է քանդենք և տեղը ծաղիկ ցանենք. վարչապետ 09/16/2019   17:19 Ամեն ինչն էլ վնասում է մարդուն. Ի՞նչ ենք առաջարկում վերադառնանք բրոնզե դար. վարչապետ 09/16/2019   17:16 Փաշինյանը խուսափեց Վանեցյանի հայտարարությունը մեկնաբանել 09/16/2019   17:12 ՀՀ Ազգային ժողովի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 09/16/2019   17:06 Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր. Արսեն Բաբայան 09/16/2019   17:02 Արթուր Վանեցյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 09/16/2019   16:58 Մարտի 1-ի գործը բացահայտված է. Մեր զինվորներին օգտագործել են որպես վարձկան 09/16/2019   16:50 Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան 09/16/2019   16:43 Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել 09/16/2019   16:40 Ստյոպա Սաֆարյանի և Վլադիմիր Կարապետյանի նամակագրության հետ կապված հրապարակմանը կտրվի իրավական գնահատական 09/16/2019   16:34 Թաթուլ Մանասերյանի կարծիքով բանկային գաղտնիքի սահմանափակումը վերացնող նախագիծը պետք է մասնագիտական քննարկում անցնի 09/16/2019   16:27 Էրեբունու ոստիկանները բացահայտեցին հիվանդանոցում տեղի ունեցած 3500 եվրոյի գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   16:22 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի
09/16/2019   15:22 Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հայտարարել է հրաժարականի մասին 09/16/2019   12:45 Հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն 09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/16/2019   19:53 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսվի. Մակունց 09/16/2019   16:50 Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան 09/16/2019   16:22 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի 09/16/2019   23:08 ԱԱԾ տնօրենի հրաժարականի գլխավոր ուղերձը՝ վտանգված է մեր ազգային անվտանգությունը 09/16/2019   18:58 Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կրկին Երեւանում 09/16/2019   19:50 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/16/2019   16:40 Ստյոպա Սաֆարյանի և Վլադիմիր Կարապետյանի նամակագրության հետ կապված հրապարակմանը կտրվի իրավական գնահատական 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/16/2019   21:07 Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի.past.am 09/16/2019   16:43 Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել 09/16/2019   17:06 Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր. Արսեն Բաբայան 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան 09/16/2019   17:45 Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը. քաղաքագետ Ստեփան Դանիելյան 09/16/2019   16:58 Մարտի 1-ի գործը բացահայտված է. Մեր զինվորներին օգտագործել են որպես վարձկան

Քանի դեռ չի լուծվել քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան 12/01/2018   16:30  |  ԼՐԱՀՈՍ

Եթե քննիչը կատարել է նախաքննություն այն գործով, որի նախաքննության կատարման ենթակայությունը վերապահված չէ քննչական կոմիտեին, ապա կարծում եմ պետք է գնահատել քննիչի կողմից գործը օրենքով սահմանված քննչական ենթակայության չուղարկելու իրավաչափությունը։ Ուստի, քանի դեռ չի լուծվել քննարկվող գործով քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը՝ հատուկ կարծիք ներկայացնելով հանձնաժողովի որոշման վերաբերյալ։

Նշենք, որ հանձնաժողովի քննարկման էր ներկայացվել սահմանն ապօրինի հատելու գործով քննիչի կողմից  թույլ տրված խախտումները դատախազության միջնորդության հիման վրա, մինչդեռ հանձնաժողովի նախագահը կարծում է,որ ՔԿ քննիչն ընդհանրապես իրավասու չի եղել քննել այդ գործը, քանի որ այն ենթակա է ԱԱԾ-ի քննությանը։

Եթե առկա է քննչական ենթակայության կանոնների ենթադրյալ խախտման հարցը, ապա առաջնային պետք է քննարկել այդ հարցը,- կարծում է Ղամբարյանը։

Կից նրա ներկայացրած հատուկ կարծիքն ամբողջությամբ.

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Ա.Ղամբարյանս, համաձայն չլինելով ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման հետ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 05.09.2018 թ. որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգ»-ի 49-րդ կետով, ներկայացնում եմ հատուկ կարծիք:

1. Ընդհանուր հարցադրումը:
Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի (այսուհետ` քննիչ)  վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` ԿՀ) անդամները քննարկել են քննիչին վերագրվող ենթադրյալ դատավարական խախտումները և դրանց վերաբերյալ կայացրել որոշում։

Իմ դիրքորոշումը վերաբերում է հետևյալ հարցին. երբ կասկածի տակ է դրվում տվյալ քրեական գործով քննչական մարմնի իրավասուբյեկտությունը (գործը ենթակա է, ոչ թե ՀՀ քննչական կոմիտեին, այլ մեկ ուրիշ նախաքննության մարմնին), արդյոք թույլատրելի է առանց այդ հարցը քննարկելու, գնահատել այլ դատավարական խախտումների առկայությունը։ ԿՀ անդամների մեծամասնությունը կարծում է, որ քննչական ենթակայության հարցը դուրս է տվյալ կարգապահական վարույթի շրջանակից, ուստի իրավասու չեն քննարկելու այն։

Գտնում եմ, որ եթե առկա է քննչական ենթակայության կանոնների ենթադրյալ խախտման հարցը, ապա առաջնային պետք է քննարկել այդ հարցը։ Եթե պարզվի, որ վարույթի հանրային մասնակիցը թույլ է տվել քննչական ենթակայության կանոնի խախտում, ապա պետք է հաստատել միայն այդ խախտումը, իսկ կարգապահական վարույթի շրջանակներում մյուս խախտումները ենթակա չեն քննարկման, քանի որ քննիչը ի սկզբանե տվյալ գործով դատավարական գործողությունները կատարելու իրավասություն չուներ։ Այս պարագայում` քննչական ենթակայության կանոնի խախտումը կլանում է մյուս բոլոր ենթադրյալ դատավարական խախտումները։

2. Կարգապահական վարույթին վերաբերող փաստական և իրավական հիմքերը։
2.1. Փաստեր:
30.03.2018 թ. անձի կողմից ապօրինի սահմանահատում կատարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության նախապատրաստված նյութերով ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը:
25.05.2018 թ-ին անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով:

2.2. Կարգապահական վարույթի մասնակիցների դիրքորոշումը։
Կարգապահական վարույթի ընթացքում Մարզային վարչության պետը հայտնեց, որ իրենց ի սկզբանե հայտնի է եղել, որ ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ենթակա չէ ՀՀ քննչական կոմիտեին, սակայն նախաքննություն կատարելու վերաբերյալ առկա է եղել դատախազի հանձնարարությունը:

2.3. Քննչական ենթակայության իրավական հիմքերը։
ՀՀ քր. դատ. օր–ի 53–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետ. դատախազի բացառիկ լիազորությունն է` քրեական գործը սույն օրենսգրքի 190–րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից  հանձնել մյուսին։
ՀՀ քր. դատ. օր–ի 189–րդ հոդված (նախաքննության մարմինները). Քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները:
ՀՀ քր. դատ. օր–ի 190–րդ հոդված (քննչական ենթակայություն)
3. Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի .. 329, ... հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:
10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:

3. Եզրահանգումներ:
Հաշվի առնելով վերոշարադրյալը գտնում եմ, որ՝
3.1. ՀՀ քր. դատ. օր–ի 53–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետը մեկնաբանելիս ինչպիսի իրավական ձեռնածությունների (մանիպուլյացիաների) էլ որ դիմեն, միևնույնն է, ավելի քան պարզ է, որ որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ փոխելու օրենսդրի կողմից նախապես որոշված քննչական ենթակայության կանոնները, բացառությամբ, երբ օրենսդիրը կոնկրետ դեպքերի համար տվյալ պաշտոնատար անձին նման լիազորություն է վերապահել։

Քննչական ենթակայության ինստիտուտի ոլորտում պետք է տարանջատել ՀՀ ազգային ժողովի, դատախազի և քննիչի իրավասությունները:

Առաջին` քննչական ենթակայության կանոնները որոշելու բացառիկ իրավասությունը վերապահված է ՀՀ ազգային ժողովին: Քննչական ենթակայության կանոնների բուն նպատակն է սահմանափակել քրեական վարույթի հանրային մասնակիցների հայեցողությունը կոնկրետ դեպքերով քրեական գործերը չպատճառաբանված կամ որևէ արդարացված շահով չպայմանավորված եղանակով նախաքննության մի մարմնից հանձնել մեկ այլ նախաքննության մարմնին: ՀՀ օրենսդիրը ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածում ընդհանուր առմամբ նախապես սահմանել է այն օբյեկտիվ չափանիշները (կանոնները), որոնց հիման վրա պետք է որոշել, թե քրեական գործերը նախաքննության որ մարմնի կողմից են քննվելու: Այս առումով` ո՛չ դատախազը, ո՛չ քննիչն իրավասու չեն սահմանելու կամ փոփոխելու օրենսդրի նախապես հաստատած քննչական ենթակայության կանոնները` բացառությամբ օրենսդրությամբ սահմանած հատուկ դեպքերի: 

Երկրորդ` դատախազն իրավասու է փոխել ենթակայությունն օրենսդրի կողմից  սահմանված բացառիկ դեպքերում: ՀՀ քր. դատ. օր–ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` քրեական գործը սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին: Նշված նորմը կարգավորում է դատախազի լիազորությունը՝ քրեական գործը նախաքննության մեկ մարմնից մյուսին հանձնելու վերաբերյալ, հղում կատարելով ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածին: ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածին հղում կատարելով՝ օրենսդիրը սահմանափակում է դատախազի՝ քննչական ենթակայությունը փոխելու հայեցողությունը: Դատախազն իրավասու է փոխել քննչական ենթակայության կանոնները բացառապես ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածի իրավակարգավորումների, մասնավորապես` այսպես կոչված այլընտրանքային և հայեցողական ենթակայության շրջանակներում: ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածի կարգավորումից դուրս քննչական ենթակայությունը փոխելու դատախազի բացարձակ հայեցողությունն ինքնին հակասում է քննչական ենթակայության ինստիտուտի էությանը
3.2. Առարկայական քննչական ենթակայությունը ոչ այնքան պարզ իրավատեխնիկական կամ աշխատանքի բաժանման հարցեր կարգավորող ինստիտուտ է, որքան արդար դատաքննության իրավունքի երաշխիք։ Ժամանակակից քրեական դատավարության գիտության մեջ էապես փոխվել է քննչական ենթակայության ինստիտուտի նշանակության վերաբերյալ մոտեցումը։ Քննչական ենթակայությունը նման է ընդդատությանը, իսկ որոշակի առումով` նրանք նույնաբնույթ ինստիտուտներ են: Ներկայումս քննչական ենթակայության կանոններին տրվում է սահմանադրական նշանակություն` այն հավասարեցնելով արդարադատության իրավունքի երաշխիքների հետ։

Մեծ հեղինակություն վայելող ռուս դատավարագետներ` Լ. Գոլովկոն և Ա. Սմիրնովը քննչական ենթակայությունը հավասարեցնում են ընդդատության հետ։ Այսպես, Լ. Գոլովկոն նշում է` ընդհանուր առմամբ քննչական ենթակայությունը մինչդատական վարույթի շրջանակներում կարգավորում է նույն հարցերը, ինչ ընդդատությունը` դատական վարույթի շրջանակում ։ Ա. Սմիրնովն ավելի հստակ նշում է, որ ենթակայության կանոնների պահպանմամբ ապահովվում է մեղադրյալի` օրինական (օրենքի հիման վրա ստեղծված) քննիչի իրավունքը, ինչպես որ մեղադրյալի բնական (օրինական) դատարանի իրավունքն է: Ինչպես օրինական դատարանի իրավունքի խախտումը, այնպես էլ ենթակայության կանոնների խախտումը կասկածի տակ է դնում նախաքննության մարմինների անաչառությունը:

Եթե հետևենք այն տրամաբանությանը, որ արդար դատաքննության իրավունքի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք երաշխիքներ տարածվում են նաև մինչդատական վարույթի վրա, ապա` կարելի է եզրակացնել, որ քննչական ենթակայությունը, ինչպես քրեական գործերի ընդդատությունը, արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ տարր է: Ենթակայության կանոնները կապված են տուժողի և մեղադրյալի արդարադատության մատչելիության իրավունքի հետ:

Սա այն դեպքն է, որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերացական ռիսկը չի կարող վերացնել իրավունքի հիման վրա որոշում կայացնելու անհրաժեշտությունը։

3.3. Եթե քննիչը կատարել է նախաքննություն այն գործով, որի նախաքննության կատարման ենթակայությունը վերապահված չէ քննչական կոմիտեին, ապա կարծում եմ պետք է գնահատել քննիչի կողմից գործը օրենքով սահմանված քննչական ենթակայության չուղարկելու իրավաչափությունը։ Ուստի, քանի դեռ չի լուծվել քննարկվող գործով քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է։    

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ՝   Ա. Ղամբարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:41 15/11/2018  |  ՄեկնաբանությունԱյս նորմը գործնականում կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա․ Արթուր Ղամբարյան
18:17 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանին շնորհվել է «Վաստակավոր իրավաբանի» կոչում
11:57 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍԻմ աշխատասենյակում փակցված են Պարույր Սևակի ու Վազգեն կաթողիկոսի լուսանկարները. Արթուր Ղամբարյան
12:08 08/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան
18:15 01/06/2017  |  ՄեկնաբանությունՍԴ–ի որոշումը դրական է, նվազեցնելու է վարույթը կարճելու մասին որոշումները բողոքարկելու և այն վերացնելու դեպքերը. Արթուր Ղամբարյան
12:16 29/03/2017  |  ՄեկնաբանությունՄասնավոր անձի կատարած գաղտնի ձայնագությունը կարո՞ղ է դառնալ ապացույց
16:09 09/03/2017  |  ՄեկնաբանությունԴատական համակարգի աստիճանակարգությունը չպետք է շփոթել ստորադասության հետ. Արթուր Ղամբարյան
18:54 06/02/2017  |  ԼՐԱՀՈՍԻրավապահ մարմինների աշխատակիցների համար վերապատրատման դասընթաց կանցկացվի
16:22 04/02/2017  |  ՄեկնաբանությունՔննիչնե՛ր, փորձեք վերակենդանացնել շուրջ 20 տարի «սպանված» ձեր լիազորությունը. Արթուր Ղամբարյան
17:10 13/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանին շնորհվել է իրավագիտության մասնագիտությամբ պրոֆեսորի կոչում

Տեսանյութեր

09/16/2019   18:48 Գործա՞րք է ՀՀ իշխանությունների եւ Անդերսոնի միջեւ. ուշագրավ հանդիպում ԱՄՆ-ում

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]