Թեմաներ
Երկուշաբթի 06 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2020   23:36 Աննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 06/01/2020   23:15 Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը. Նաիրա Զոհրաբյան 06/01/2020   23:05 Ասանժը հիվանդության պատճառով բաց է թողել իր արտահանձնման դատը 06/01/2020   22:28 Կենտրոն վարչական շրջանում կասեցվել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով. ՍԱՏՄ 06/01/2020   22:18 Համավարակը բացասաբար է անդրադարձել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա. ԱՀԿ 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/01/2020   21:01 Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը 06/01/2020   20:52 Նախ՝ երեխաներին պաշտպանեք շներից, հետո՝ շներին մարդկանցից 06/01/2020   20:45 Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի 5 մլն դրամ գրավը. Պաշտպանը վստահեցնում է՝ Արման Սահակյանն առնչություն չունի մեղսագրվող արարքին 06/01/2020   20:38 ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել Դավիթ Սանասարյանի գույքը. Սարդարյան 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/01/2020   20:07 Առաջիկայում կավելանան վերակենդանացման բաժանմունքի մահճակալները 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/01/2020   19:56 «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը». Նիկոլ Փաշինյան 06/01/2020   19:52 Սահմանափակումներին վերադառնալը ծայրահեղ մեթոդ է. այս պահին նմանատիպ որոշում չունենք. Ավինյան 06/01/2020   19:49 ԵԴ-ի կողմից երկու հարցին չպատասխանելը և այն վերացական գնահատելն ընդամենը վերահաստատեցին դիրքորոշումը. Դավթյան 06/01/2020   19:45 Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք 06/01/2020   19:38 «Բոլոր շփումներում մեր պոտենցիալ շրջապատի մարդկանց պետք է վերաբերել, որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր». Նիկոլ Փաշինյան 06/01/2020   19:24 Վարակակիրներից 440-ը ծանր, 55-ը ծայրահեղ ծանր վիճակում է. Թորոսյան 06/01/2020   19:20 Սպիտակամորթ ամերիկացիները ծնկի են իջել եւ ներողություն խնդրել ռասիզմի տարիների համար 06/01/2020   19:00 «Բելառուսում մայդաններ չեն լինի, մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք ». Լուկաշենկո 06/01/2020   18:55 Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ 06/01/2020   18:52 «Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է 06/01/2020   18:47 Ինչու՞մ է կայանում իրավապահ համակարգի կաշկանդվածությունը. Պատգամավորը՝ դատախազին 06/01/2020   18:44 ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը 06/01/2020   18:34 Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին 06/01/2020   18:27 Գոռ Հովհաննիսյան. ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել 06/01/2020   18:22 Սահմանադրության հերթական խախտումը. պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը 06/01/2020   18:18 Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են 06/01/2020   18:15 Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ 06/01/2020   18:11 Նախագահական կայք՝ երեխաների համար 06/01/2020   18:09 Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ 06/01/2020   17:53 Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում 06/01/2020   17:39 Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է 06/01/2020   17:28 Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատացել է 06/01/2020   17:23 Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին 06/01/2020   17:20 ԻԻՀ քաղաքացիները հունիսի 1-ից կարող են առանց արտոնագրերի գալ Հայաստան 06/01/2020   17:15 Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի 2 դեպք կա 06/01/2020   17:08 Արցախի Անվտանգության խորհրդի դերը շատ ավելի մեծ է լինելու. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին 06/01/2020   16:57 Դանակահարություն Ակնալիճ գյուղում 06/01/2020   16:53 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ 06/01/2020   16:50 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին 06/01/2020   16:42 Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ 06/01/2020   16:39 «Հոկտեմբերի 27»-ի գործով կհարցաքննվի նաև Գագիկ Ջհանգիրյանը. Գլխավոր դատախազը չբացառեց 06/01/2020   16:34 Մինչ այս պահը որևէ քայլ ձեռնարկե՞լ եք վերջին 20 տարիների ընտրական հանցագործությունների ուղղությամբ. Բաբաջանյանը՝ դատախազին 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   16:22 Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար 06/01/2020   16:15 Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ խոսնակ
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան 06/01/2020   16:10 ԶԼՄ-ները հայտնում են՝ երկու շաբաթվա ընթացքում 3-րդ «օրենքով գողի» մահվան մասին 06/01/2020   10:58 Կորոնավիրուսի վարակման 210 նոր դեպք է գրանցվել 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 06/01/2020   09:59 Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով 06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը 11/29/2018   18:41  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովը նոյեմբերի 29-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որից հետո՝ անդրադարձել պարտադիր քննարկման հարցերին:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանրության և լրատվության հետ կապերի բաժնից, այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության մասին հարցն  էր:

Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի համաձայն, պալատի անդամի պաշտոնում ներկայացրել է Շուշանիկ Հայրապետյանի թեկնածությունը:

Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց և պարզաբանումներ ստանալուց հետո, խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության: Ամփոփելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը նշել է, որ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 27, դեմ՝ 2 պատգամավոր:

Պարտադիր քննարկման օրակարգային մյուս հարցը Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  դատավորի  նշանակման մասին էր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը խորհրդարանին է ներկայացրել Նարեկ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Խորհրդարանի գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահի տեղեկացմամբ՝ քվեարկության արդյունքում  անվավեր  է ճանաչվել 1 քվեաթերթիկ, ձայները բաշխվել են 26 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ:

Նարեկ Հովհաննիսյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  դատավորի  պաշտոնը ստանձնել է երդմամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը խորհրդարանին  է ներկայացրել հանձնաժողովի 2019 թվականի տարեկան գործունեության ծրագիրը և պատասխանել պատգամավորների՝ գազի մատակարարման պայմանագրերին և սակագներին վերաբերող հարցերին:

Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ խորհրդարանը ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ներկայացմամբ քննարկել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ օրինագծով սահմանվում են ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն ու նպատակները, հստակեցվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում ԱՀ տարածքում կարող է հայտարարվել ռազմական դրություն: Առաջարկված նախագծով ռազմական դրություն հայտարարում է Արցախի Հանրապետության նախագահը, գործընթացի շրջանակներում ԱՀ Սահմանադրության  պահանջներին  համապատասխան հստակեցվում են Կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

Գլխադասային պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո  խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին», «Էներգետիկայի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություն  կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը,  նշել է, որ հնարավորություն կընձեռվի շուկայի ներկայիս միակ գնորդ-վաճառող կարգավորվող մոդելից անցում կատարել նոր ազատական մոդելի, կներդրվեն նոր գործիքներ՝ միջպետական առևտրի խթանման համար, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանն ընդունել է օրենքը:

Ընդմիջումից հետո ԱԺ նիստը շարունակվել է  Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացակարգով:

Կառավարության անդամները պատասխանել են հանրակրթության ոլորտում աշխատավարձերի բարձրացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցներին, առաջնային և երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման հարկային արտոնություններին, խոշոր եղջերավոր անասունների ձեռքբերման վարկային սուբսիդավորման արդյունավետությանը, հանրակրթական օջախներում ջեռուցման ժամանակացույցին, հանքերի շահագործման անվտանգային համակարգերի կիրառմանը, հանրակացարանների վերակառուցման ծրագրի շարունակականությանը վերաբերող այս և մի շարք այլ հարցերի:

Շարունակելով օրինագծերի շուրջ աշխատանքները՝ խորհրդարանը քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրինագիծը: Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ներկայացմամբ՝ օրենքի ընդունումը Սահմանադրության պահանջ է և այն կկանոնակարգի դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ այս օրենքը ևս Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, նշել է, որ այն ուղղված է գործարար միջավայրի՝ հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության բարելավմանը և հարկային վարչարարության արդյունավետ քաղաքականության իրականացմանը:

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել օրենքի նախագծին:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Գագիկ Բաղունցը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:10 14/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախում կառուցվելու է Սարսանգն ու Մարտակերտը կապող նոր ջրանցք. կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար
20:27 05/11/2018  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը
18:57 27/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը
11:31 01/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱզատ և անկախ հանրապետության հռչակումը հիմնովին փոխեց մեր պատմության ընթացքը. Բակո Սահակյան
19:05 12/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է արցախյան գինու փառատոն
19:18 07/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի պետնախարարը հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին
19:18 06/08/2018Ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ. ԱՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը
19:26 03/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱՀ պետնախարար Մարտիրոսյան «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի հետ հանդիպմանը կարեւորել է բանկերի ունեցած դերը տնտեսության զարգացման գործում
18:43 23/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
19:25 13/07/2018  |  ԼՐԱՀՈՍՊետնախարար Մարտիրոսյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին

Արխիվ

[]