ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներդրվել է պարտավորությունների գանձման վարչական վարույթի իրականացման էլեկտրոնային համակարգը. Ինքնաշխատ համակարգով կազմվել է 1723 ծանուցում 11/26/2018 16:35

Պետական եկամուտների կոմիտեում նոյեմբերի 26-ից գործարկվել է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով պարտավորություններ արձանագրած և դրանք չվճարած տնտեսվարողներին պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերի ծանուցման էլեկտրոնային համակարգը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համակարգի գործարկմամբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերը կազմվելու են էլեկտրոնային ինքնաշխատ համակարգի միջոցով և հարկ վճարողներին ծանուցվելու են իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեների, իսկ նման հասցեներ չտրամադրած հարկ վճարողներին՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Փաստաթղթերը ուժի մեջ են մտնում ծանուցման հաջորդ օրվանից:
2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային հաշվարկներով առաջացած պարտավորությունների գանձման համար 2018 թվականի նոյեմբերի 26-ին համակարգում ձևավորվել է 1723 ծանուցում, որից 1580-ն արդեն իսկ ուղարկվել է տնտեսվարողների էլեկտրոնային փոստի հասցեներին, իսկ 143-ը նախատեսվում է հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է՝ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթի շրջանակում փաստաթղթերի մասին տեղեկացված լինելու և վարչական վարույթներում օրենքով իրենց վերապահված իրավունքները պատշաճ իրացնելու համար ստուգել էլեկտրոնային փոստի հասցեները կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը: Իսկ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով փաստաթղթերը շարունակվելու են կազմվել մինչ այս պահը գործած թղթային եղանակով և դրանց ծանուցումները ևս իրականացվելու են հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեների կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը