Թեմաներ
Շաբաթ 06 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/06/2020   00:52 Ամեն օրն ու ժամն աշխատում է ի վնաս մեր պետության. Գագիկ Ծառուկյան 06/06/2020   00:23 Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի. Հրաչյա Հակոբյան 06/06/2020   00:09 Բոլոր ոլորտները ձախողվել են. Իշխանությունը պետք է փոխվի 100 տոկոսով. Ծառուկյան 06/05/2020   23:55 Վարչապետի մամուլի խոսնակի արձագանքը Գագիկ Ծառուկյանի ելույթին ու նախազգուշացրել 06/05/2020   23:43 Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի 06/05/2020   23:29 ՊԵԿ նախագահ է նշանակվել 06/05/2020   22:59 ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի 06/05/2020   22:20 Պարետ Տիգրան Ավինյանն առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում. Ֆեյսբուքյան օգտատիրոջ տեսանյութ 06/05/2020   21:58 Միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի. Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստ (տեսանյութ) 06/05/2020   21:51 Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. մեկինը՝ 72 ժամով 06/05/2020   21:41 Մարությանի օրոք ապօրինաշինությունը թափ է առել. Դավիթ Խաժակյան 06/05/2020   21:28 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ 06/05/2020   20:23 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ 06/05/2020   20:13 Մեզանից ոչ մեկի անձնական տվյալներն այսօր պաշտպանված չեն. Նաիրա Զոհրաբյանը՝ տեղորոշման համակարգի մասին 06/05/2020   20:06 Երբ Ժողովրդի վարչապետը ժողովրդին փռում է ասֆալտին 06/05/2020   19:54 Փաշինյանը կշարունակի հրապարակել քաղաքացիների լուսանկարները 06/05/2020   19:44 Երկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան 06/05/2020   19:37 Միայն այսօր կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն. Արթուր Ասոյան 06/05/2020   19:31 Կորոնավիրուսին վերաբերվել քամահրանքով չի կարելի. բժիշկ 06/05/2020   19:19 Կորոնավիրուսի համաճարակի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան 06/05/2020   19:16 Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը 06/05/2020   19:10 Պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է.Ա.Թևանյան 06/05/2020   19:07 Լուսավոր Հայաստան խմբակցությունը գրավոր հարցապնդմամբ դիմել Արայիկ Հարությունյանին 06/05/2020   18:56 Մարդկանց իրարից բաժանելու, իրար դեմ հանելու, իրարից վրեժխնդիր լինելու ազդակներ են. Հոգեբանական առողջությունը քայքայված է 06/05/2020   18:47 Երբ առաջնորդի դիմակի տակ թաքնվում է «Անսկզբունք ապիկարը», կռվի ելքը, ցավոք, կանխորոշված է. Միքայել Մինասյան 06/05/2020   18:46 «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար 06/05/2020   18:41 Վարչապետի քայլերը վկայում են, որ նա չի տիրապետում վարչական և կառավարման մեթոդներին և անում է այնպես, որ սկսվեն ինքնադատաստաններ. Ալավերդյան 06/05/2020   18:23 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ 06/05/2020   18:22 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը 06/05/2020   18:19 Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին 06/05/2020   18:10 Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ 06/05/2020   18:07 «Օրենքով գողը» տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց 06/05/2020   18:02 Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար 06/05/2020   17:58 Լևոն Տեր-Պետրոսյան․ Պարզագույն սիլլոգիզմ. ilur.am 06/05/2020   17:51 Երվանդ Վարոսյան. Այսօր ականատես եղանք նվաստացնող վերաբերմունքի 06/05/2020   17:45 «Փորձառու մարդկանց համատարած կերպով կառավարումից դուրս թողնելը մեզ հասցրեց այս օրվան». Կարինե Տոնոյան 06/05/2020   17:36 Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանները ֆիզիկական ուժ են կիրառել. ոստիկանապետ 06/05/2020   17:33 Ոստիկանությունում 100 մարդ կորոնավիրուսով հիվանդ է. նրանց վիճակը կայուն է. Արման Սարգսյան 06/05/2020   17:32 Կասեցվել է բանկերի, դեղատների, սուպերմարկետների աշխատանքը 06/05/2020   17:19 «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 06/05/2020   17:11 Քաղաքային տրանսպորտը սպասարկող վարորդների թիվը նվազել է 06/05/2020   17:00 Նախկին փոխոստիկանապետը ներկայացնում է անձանց իրավունքները՝ հնարավոր խախտումները կանխելու համար 06/05/2020   16:54 Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ. մարզում ընդհանուր 619 դեպք կա. մարզպետ 06/05/2020   16:50 Կորոնավիրուսով հիվանդների, մասնավորապես՝ տարեցների խնամքը կազմակերպվելու է հիվանդանոցից դուրս. նախարար 06/05/2020   16:42 Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/05/2020   16:34 Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Արման Թաթոյան 06/05/2020   16:17 ՀՀ սահմաններում Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը չի ֆիքսվել 06/05/2020   16:13 Մոսկվայի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել 06/05/2020   15:58 Խոսնակ. Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ 06/05/2020   15:54 Ավինյանի հայտարարությունից հետո թիրախավորվել են մի խումբ բնապահպաններ. Գործը դատարանում է
06/05/2020   22:20 Պարետ Տիգրան Ավինյանն առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում. Ֆեյսբուքյան օգտատիրոջ տեսանյութ 06/04/2020   09:48 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան Aravot.am 06/04/2020   13:18 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են 06/05/2020   23:55 Վարչապետի մամուլի խոսնակի արձագանքը Գագիկ Ծառուկյանի ելույթին ու նախազգուշացրել 06/04/2020   11:54 Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   14:21 Ավիացիոն բոլոր մեծ խաղացողները գիտեն՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչությունը զրո է. Նավիկ Խաչատրյան 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/05/2020   11:45 Ծխախոտի մաքսանենգության դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվի. Ոստիկանությունը մերժել է քրգործի հարուցումը 06/05/2020   11:23 Տարեկան այդ 300 դրամն անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը. Վարչապետը՝ գույքահարկի մասին 06/05/2020   09:43 Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից. «Իրատես» 06/05/2020   18:47 Երբ առաջնորդի դիմակի տակ թաքնվում է «Անսկզբունք ապիկարը», կռվի ելքը, ցավոք, կանխորոշված է. Միքայել Մինասյան 06/04/2020   14:36 Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան 06/04/2020   10:13 Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից. «Հրապարակ» 06/05/2020   16:42 Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/04/2020   09:39 Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը. «Ժողովուրդ» 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/05/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսի 596 նոր դեպք է գրանցվել 06/05/2020   22:59 ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի 06/06/2020   00:23 Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի. Հրաչյա Հակոբյան

ԲԴԽ անդամի՝ փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ–ն դատարաններում ներկայացուցչություն է իրականացնում. Երվանդ Վարոսյան 11/22/2018   11:45  |  ԼՐԱՀՈՍ

ԲԴԽ անդամի՝ փաստաբանական գործունեությամբ զբաղվող ընկերությունը բոլոր դատական ատյաններում ներկայացուցչություն է իրականացնում։ Այս մասին ահազանգում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետևանքով ձևավորված, մեղմ ասած, բացասական կարծիքները պատճառ հանդիսացան, որ փորձ կատարեմ հասկանալ այդ գործունեության թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հիմքերն ու պատճառները:

Մի քանի րոպե պահանջող առաջին փոքրիկ ուսումնասիրությունն իսկ բացահայտեց մի ապշեցուցիչ իրողություն, որը, սակայն զարմանալիորեն ոչ Բարձրագույն դատական խորհրդի, ոչ Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրությանը մինչ այժմ չի արժանացել: 

Նախապես նշեմ, որ ստորև ներկայացվող փաստերը ձեռք են բերվել բացառապես հանրային մատչելիություն ունեցող բաց ռեսուրսներից, դրանց ձեռք բերումը որևէ էական ջանք չի պահանջել:

Որպես նախաբան ցանկանում եմ մեջբերումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքից, ինչպես նաև այդ օրենքի նախագծի վերաբերյալ «Վենետիկի հանձնաժողովի» կողմից ներկայացված առաջարկներից:

Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի համաձայն (Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջները և նրա գործունեության երաշխիքները). «Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:

Վենետիկի հանձանժողովն իր հերթին (09.10.2017թ. առաջարկներ) հատկապես կարևորել է ԲԴԽ դատավոր և իրավաբան/գիտնական անդամների կարգավիճակների հավասարեցումը, որն ուղղակի և անմիջական ազդեցություն ունի դատարանի անկախության ապահովման գործառույթն իրականացնելու վրա: Հանձնաժողովը նշել է, որ կարգավիճակների տարբերությունը կվտանգի ԲԴԽ դատավոր և իրավաբան/գիտնական անդամների Սահմանադրությամբ երաշխավորված հավասարակշռությունը, նունիսկ այն դեպքում, երբ նրանք ձևականորեն պահպանեն իրենց քվեարկության իրավունքը: Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը թիվ 10 կարծիքով առաջարկել է, որ ԲԴԽ դատավոր անդամները պետք է կապը պահեն իրենց մասնագիտության հետ և նրանք իրենց ժամանակի ոչ պակաս, քան 25 տոկոսը պետք է նվիրեն ԲԴԽ աշխատանքին, նմանապես իրավաբան գիտնականները չպետք է իրականացնեն ակադեմիական աշխատանքը նույն ծավալով ինչ ծավալով, որ իրականացրել են մինչև ԲԴԽ անդամ դառնալը: Նշվել է, որ լիովին հստակ չէ արդյոք իրավաբան-գիտնական անդամների պաշտոնը լրիվ դրույքով աշխատանք է, թե ոչ: Այս հարցի սրությունը կայանում է նրանում, որ որոշ վարչական գործառույթներ, որոնք իրականացվում են դատական դեպարտամենտի կողմից, պետք է փոխանցվեն ԲԴԽ-ին և աշխատանքն ավելի ծանրաբեռնված է լինելու, Դատական օրենսգիրքը արգելում է ԲԴԽ ոչ դատավոր անդամին ներգրավվել որևէ վճարովի աշխատանքում, որից կարելի է ենթադրել, որ ԲԴԽ-ում աշխատանքն ամբողջական դրույքով է: Բացառություն է կազմում գիտական, կրթական, ստեղծագործական գործունեությունը: Սա նշանակում է, որ դատավոր անդամները կարող են ԲԴԽ-ին նվիրել ավելի քիչ ժամանակ, մինչդեռ ոչ դատավոր անդամները պետք է ԲԴԽ աշխատանքներն իրականացնեն ամբողջական աշխատաժամանակով: 

Ակնհայտ է, որ օրենսդրական կարգավորման նպատակն է ապահովել ԲԴԽ անդամի կողմից իր պարտականությունների հավուր պատշաճի իրականացումը, ինչպես նաև նրա լիակատար օբյեկտիվությունն ու անկախությունը: Չի կարող միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնող կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԲԴԽ անդամը լիարժեք կատարել իր պարտականությունները, ավելին՝ աշխատանքային կամ գործարար որևէ շահ ունեցող անձը չի կարող համապատասխանել անաչառության այն չափանիշին, որն անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների ու դատավորների անկախության երաշխավոր մարմնի անդամին: Մասնավորապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԲԴԽ անդամն արդյո՞ք կկարողանա ստորադասել իրեն պատկանող ընկերության տնտեսական շահը իր՝ որպես ԲԴԽ անդամի պարտականություններին, կամ արդյո՞ք այս կամ այն ընկերությանն առնչվող դատական վեճը լուժող դատավորը կկարողանա ցուցաբերել անհրաժեշտ անաչառություն, այն դեպքում, երբ այդ ընկերության սեփականատերը ԲԴԽ անդամն է, մի մարմնի անդամ, որը իրավասու է օրինակ Հանրապետության նախագահին առաջարկել նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծել դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, լուծել իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, լուծել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լուծել դատավորի լիազորությունների դադարեցման հարցը և այլն:

Սա է պատճառը, որ առկա է օրենսդրական արգելք առ այն, որ ԲԴԽ անդամն իրավունք չունի զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել նաև պարոն Հայկ Հովհաննիսյանը (86 կողմ ձայնով): Համաձայն հրապարակված կենսագրության Հայկ Հովհաննիսյանը «1999թ. արտոնագրվել է որպես փաստաբան և համալրել ՀՀ փաստաբանների պալատի շարքերը։ 2006թ. ընտրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Այդ կարգավիճակում պրն. Հովհաննիսյանը Պալատի իր մյուս գործընկերների հետ միասին Հայաստանում փաստաբանական պրակտիկայի զարգացման և փաստաբանների դերի ամրապնդման լայնածավալ ծրագիր է սկսել: Իր երկարամյա պրակտիկայի ընթացքում Հայկ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է հաճախորդներին ամենատարբեր և բարդ առևտրային վեճերի լուծման գործընթացներում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դատարաններում և միջազգային արբիտրաժում (ICC, LCIA, SCC, ICAC (Moscow): ... 2015թ.-ից Հայկ Հովհաննիսյանը հանդիսանում է նաև որակավորված հաշտարար և սնանկության գործերով կառավարիչ:2016թ.-ին նա ընտրվել է Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ։2017թ.-ին Փարիզի Միջազգային Առևտրի Պալատի համաշխարհային խորհրդի կողմից ընտրվել է Միջազգային Արբիտրաժային Դատարանի անդամ (ICC IAC):Նույն տարում հիմնել և գլխավորել է «Հայաստանի արբիտրաժային միություն» ՀԿ-ն» (աղբյուրը՝ http://iravaban.net/183363.html.):

Ներկայացված կենսագրականից, սակայն, վրիպել է այն հանգամանքը, որ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականին հիմնադրել է «Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊ ընկերությունը, որը 2018 թվականի ապրիլից վերանվանվել է «ՀԱՊ» ՍՊ ընկերություն: Մասնավորապես այդ ընկերության պաշտոնական կայքից (աղբյուրը՝ hap.am) տեղեկանում ենք, որ «Ընկերությունը հիմնադրվել և կառավարվել է 2013-ից՝ փորձառու փաստաբան Հայկ Հովհաննիսյանի կողմից»:
Թե ինչ գործունեություն է ծավալել պարոն Հայկ Հովհաննիսյանը մինչ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը, բացառապես նրա գործն է, մենք միայն կարող ենք հպարտանալ մեր նախկին գործընկերոջ արձանագրած հաջողություններով ու մաղթել նրան բազմապատկել դրանք:
Սակայն ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո պարոն Հայկ Հովհաննիսյանը պետք է որ իր գործունեությունն իրականացներ բացառապես օրենքի տառին համապատասխան, բացառելով շահերի բախման ցանկացած վտանգ ու հնարավորություն, հատկապես հաշվի առնելով այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հանդիսանա դատարանների ու դատավորների անկախության երաշխավորը:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պատական ռեգիստրի տվյալներով, սակայն, 19.11.2018թ. դրությամբ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականից հանդիսանում է «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը (տես մեկնաբանություն 1): Այսինքն շարունակում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ գործունեությունից ստանալ եկամուտ։

Եթե պարոն Հայկ Հովհաննիսյանին պատկանող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը զբաղվեր օրինակ ձկնաբուծությամբ, ապա այս ամենը կարելի էր քողարկել Հայաստանում մոդայիկ դարձած բաժնեմասի հավատարմագրային կառավարում կոչվող երևույթի տակ (Այս ոլորտը Հայաստանում այն աստիճան թերզարգացած է, որ ըստ էության իրենից ներկայացնում է ծածուկ ձեռնարկատիրական գործունեություն, երբ կառավարումը հանձնվում է մի ծանոթ-բարեկամի, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է)։ Բայց, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, պարոն Հայկ Հովհաննիսյանին պատկանող ընկերությունը փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի տվյալների (hap.am) «ՀԱՊ» ՍՊ ընկերությունը առաջարկում է փաստաբանական ծառայությունների բավականին լայն սպեկտր, որը ներառում է նաև վստահորդներին բոլոր ատյանների դատարաններում՝ ներառյալ ՀՀ Վճռաբեկդատարանում ներկայացուցչության ապահովում:

Ստացվում է մի իրավիճակ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամին պատկանող, փաստաբանական գործունեությամբ զբաղվող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը Հայաստանի բոլոր դատական ատյաններում ներկայացուցչություն է իրականացնում: Այդ ընկերության մասնակցությամբ վեճեր են լուծում դատավորներ, ում նշանակման, առաջխաղացման, տեղափոխման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունների դադարեցման գործառույթ ունի այդ ընկերության սեփականատերը որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Այս առումով խիստ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, 08.11.2018թ. Armlur.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում (տես մեկնաբանություն 2) ուղիղ մատնանշեցին, որ իրենց՝ որպես Սնանկության գործերով դատարանի դատավորներ ընտրությանը խոչընդոտել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը, ակնարկելով իր փաստաբան եղած ժամանակ այդ դատավորների կողմից իրեն ոչ հաճո վճիռների կայացումը: Այսինքն ԲԴԽ այս անդամն անգամ ձևականորեն չի կարողանում քողարկել իր կողմնակալությունը։

Նման պայմաններում արդեն խիստ վտանգավոր է դառնում ինչպես փաստաբանական ընկերության սեփականատիրոջ ներկայությունը Բարձրագույն դատական խորհրդում, այնպես էլ այդ ընկերության կողմից Հայաստանի դատարաններում իրականացվող ներկայացուցչությունն ու դրա արդյունքում իրականացվող արդարադատությունը:

Այս ամենից հետո մնում է ոչ այնքան հռետորական հարց ուղղել Հայաստանի իրավապահ մարմիններին. արդյո՞ք նկարագրված իրավիճակը չի համապատասխանում կոռուպցիոն այն դրսևորումներին, որոնց դեմ պայքարի մասին մշտապես ճառեր ենք ունկնդրում տարբեր բարձր ամբիոններից...

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:41 27/05/2017  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատի կազմում պետք է վերականգնել Կարգապահական հանձնաժողովը. Երվանդ Վարոսյան
12:20 26/04/2017  |  ՄեկնաբանությունՎաղուց ժամանակն է, որ Ոստիկանության կառուցվածքում գործող՝ Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ
18:35 17/03/2017  |  Դատական ռեպորտաժներՀայաստանի արդարադատությանը մահացել է. Երվանդ Վարոսյան
18:24 21/02/2017  |  Մեկնաբանություն«Հայտարարություն, որն ավելի լավ է չլիներ...». Երվանդ Վարոսյան
15:34 10/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրկու փաստաբանի հայտարարվել է խիստ նկատողություն
17:21 20/08/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության փոփոխությունն ինքնին ցնցում է ցանկացած երկրի համար. Երվանդ Վարոսյան
11:42 19/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանի նկատմամբ հարուցված քրեական գործը ծիծաղի և տագնապի զգացողություն է առաջացնում. Երվանդ Վարոսյան
12:32 15/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների սպանության գործով տուժող կողմը կքննարկի հոգեբանական փորձաքննություն նշանակելու հարցը
19:30 16/08/2012  |  Քրեական խրոնիկոնԱՆ նախկին պաշտոնյային կպաշպանեն երեք փաստաբաններ

Տեսանյութեր

06/05/2020   12:02 Փաշինյանի ռեյտինգը հզոր անկում է գրանցել վերջին ժամանակաշրջանում. «Իրատես»

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]