ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհաքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ. Արմեն Ռուստամյան 11/21/2018 16:12 | Քաղաքական
ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով կա երկու պատճառ, թե ինչո՞ւ հապշտապ որոշվեց խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել հենց դեկտեմբերին և ոչ թե 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին, ավելի ուշ նախատեսված էր։
«Ես երկու պարզ պատճառ եմ տեսնում. առաջինը՝ ինչքան երկար է տևում ժամանակը, այնքան ավելի է շատանում գործող իշխանությունների նկատմամբ քննադատությունը, որովհետև մարդկանց ակնկալիքները շատ մեծ են, հույսն էլ, իհարկե, բավարար է, որպեսզի այդ ակնկալիքները հավասարակշռի։ Բայց գալիս է ժամանակը, երբ այդ հավասարակշռությունը խախտվում է. ակնկալիքները մնում են, հույսը քչանում է։ Հնարավորինս արագ է պետք կատարել, որ այդ հույսը մարած չլինի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց դաշնակցական պատգամավորը։
Երկրորդ պատճառը, ըստ նրա, կապված է արտաքին քաղաքականության հետ։ «Ես չեմ բացառում արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները, որի առաջին նշանը տվեց պարոն Բոլթոնը, երբ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այն ժամանակ, երբ իշխանություններն ունեն ամենամեծ վստահությունը։ Այդ վստահությունը պետք է օգտագործվի հանուն նրա, որ գնանք կոմպրոմիսների Ղարաբաղի հարցում։ Չեմ բացառում, որ մոտ ապագայում ականատեսը լինենք հակամարտության լուծման նոր առաջարկների, որոնք կդրվեն սեղանին։ Նորից սա ինձ մոտ դեժավյու է հիշեցնում ու աչքիս առաջ գալիս են 90-ականները. այն ժամանակ էլ 93 տոկոսով ունեցանք ընտրված նախագահ և առաջին քայլը որ կատարվեց, Ղարաբաղի ուղղությամբ շեղումն էր էն տրամաբանությունից, որով իրենք եկել էին իշխանության։ Այսինքն՝ եկել էին միացման կարգախոսով, բայց հետո բերվեց առաջարկ, որը չընդունվեց հենց իր թիմի կողմից։ Այն ժամանակ թիմը ձևավորվել էր հենց Ղարաբաղի հարցի վրա, բայց այս թիմը այդ հարցի հետ կապ չունի և իմ հիմնական մտահոգությունը հենց դա է՝ ո՞վ է ներսից պաշտպանելու Ղարաբաղի հարցը»,- ասաց Ռուստամյանկ։
Նրա կարծիքով՝ Բոլթոնի հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ գնահատականը ճիշտ է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը եթե պետք է լուծվի, ապա պետք է լուծի այն իշխանությունը, որն ունի բարձր վստահություն։
«Հարցը պետք է լուծի այն իշխանությունը, որի խոսքն այսօր հալած յուղի պես ընդունում է ժողովուրդը։ Այս վիճակը արտաքին ուժերին ձեռք է տալիս, նրանց կարևոր չէ՝ մեր ժողովուրդը աղքա՞տ է ապրում, թե սոված է։ Նրանց խնդիրները աշխարհաքաղաքական են։ Այդ խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ», - հավելեց Ռուստամյանը։
ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ Գեղարքունիքի մարզ աշխատանքային ժամին կատարած այցին, ինչի ժամանակ, ըստ ՀՀԿ-ի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է քարոզչություն այն դեպքում, երբ նախընտրական քարոզարշավը Հայաստանում դեռ չի մեկնարկել։
«Այո՛, այդ այցելության ընթացքում եղել են, հնչել են արտահայտություններ, որոնք քարոզ են նշանակում, մասնավորապես, այն պահը, որ ձայն պետք է տաք մեզ, որպեսզի մենք շարունակենք այն, ինչ սկսել ենք, ավարտին հասցնենք Ազգային ժողովի ձևավորման գործընթացը։ Ի՞նչ է դա նշանակում, նշանակում է, որ ձայն պետք է տան Նիկոլ Փաշինյանի ուժին։ Էլ քարոզչությունը ո՞նց է լինում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուստամյանը։
Նրա կարծիքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել այդ ամենին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել