ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եկամուտների հայտարարգրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է». Դավիթ Անանյան. 168.am 11/20/2018 11:30 | Հարցազրույց

«Հանրային ռադիոյի» եթերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել էր 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման և եկամտային հարկի պոտենցիալ վճարող դառնալու մասին: Այդպիսով Հայաստանը փորձում է ներդնել նաև տրանսֆերտների հարկման մեխանիզմ: Թեմային անդրադարձել է 168.am-ը:
«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ տա: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատի, ասի՝ ոնց, տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը գնացել է խոպան, գումար է վաստակել և ուղարկել, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,-ասել էր Անանյանը: Նա նաև ասել էր, որ հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով:
ՊԵԿ նախագահի այս բլից-հարցազրույցը թեժ քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացրեց։ Կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել և իր թերացումները, խնդիրները լուծում է ՀՀ քաղաքացու հաշվին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու այդ նախաձեռնությանը, նշել է, որ առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի որևէ ավելացում չի լինի: «Ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ»։ Ապա անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, ասել է՝ «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ պետք է հասկանանք, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան»։
Երեկ ՊԵԿ-ը օրվա ընթացքում հաղորդագրություն տարածեց, որով փորձ արվեց շտկել հատկապես արտահերթ ընտրություններից առաջ ստեղծված լարված իրավիճակը։ «Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»,-ասված էր հայտարարության մեջ։ Մասնագետները ՊԵԿ այդ արձագանքը համարեցին ոչ թե հերքում, այլ «լղոզված» պատասխան։
168.am-ն այս կապակցությամբ գրավոր հարցեր ուղարկեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև.
–Հարկային բարեփոխումների փաթեթն այս անգամ բավականին անաղմուկ հայտնվեց:
Նախքան e-draft.am-ում հրապարակվելը այն աշխատանքային ի՞նչ օղակներով է անցել, և ի՞նչ մակարդակներում է քննարկվել, պետական ո՞ր կառույցները և պաշտոնյաներն են եղել հիմնական դերակատարները:
Արդյոքայն նախքան հրապարակվելը արժանացե՞լ է իշխանության, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությանը:
–Եկամուտների համատարած հատարարարագրման ինստիտուտի ներդրման որևէ կոնկրետ օրինագիծ կամ փաթեթ շրջանառության մեջ դրված չէ։ Գաղափարի շուրջ համապատասխան քննարկումներ և ուսումնասիրություններ (այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրություններ) իրականացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Ուսումնասիրվում են ինչպես միջազգային փորձը, այնպես էլ ՀՀ-ում վերջինիս հիման վրա ձևավորված գործուն համակարգի ներդրման բոլոր, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի, ներդրման հնարավորությունները։
Աշխատանքները դեռևս կրում են «լոկալ» բնույթ (իրականացվում են միայն ՊԵԿ-ում ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունների և ներքին քննարկումների շրջանակներում), այսինքն՝ կառավարությունում որևէ խորքային քննարկումներ դեռևս չեն իրականացվել։ Այնուամենայնիվ, կապիտալի և եկամուտների հարկման բեռի նվազեցման և սպառման հարկման բեռի ավելացման ուղղությամբ տարվող ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակում փոխվարչապետի և վարչապետի մոտ կայացած աշխատանքային զանազան քննարկումների ժամանակ իմ կողմից ներկայացվել են այս թեմային առնչվող և ապագային միտված առանձին գաղափարներ, որոնք ընդհանուր առմամբ հավանության են արժանացել։
–«Ռադիոլուրին» տրված հարցազրույցում Դուք ուղիղ տեքստով նշեցիք, որեկամուտների հայտարարագրումը և հարկումը պետք է տարածվի բոլորֆիզիկական անձանց վրա, որից հետո մեջբերեցիք խոպանչիներին հարկելուսկզբունքը, որը, սակայն, միանշանակ չընկալվեց: Ի վերջո, եթե ավելիհստակեցնենք, ի՞նչ էր Ձեր ասածը և ի՞նչը սխալ հասկացվեց, եթե, իհարկե, կարայդպիսի երևույթ:
– Լրատվությանը տրված հարցազրույցների և ճեպազրույցների ժամանակ ներկայացվել են եկամուտների համատարած հայտարարագրման ընդհանուր ուղենիշային գաղափարները։ Արտագնա աշխատանքի դիմաց մեր հայրենակիցների ստացած եկամուտները հարկելը երբևէ չի «թիրախավորվել» մեր առաջարկվող բարեփոխումների համատեքստում, ուղղակի լրագրողի կողմից հնչեցվել է կոնկրետ հարց, որին տրվել է մասնագիտական պատասխան։
Պատասխանի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե քննարկվի մեր հայրենակիցների՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները հարկելու հանգամանքը, ապա ակնհայտորեն այդ պարագայում պետք է քննարկել նաև արտերկրում վճարված հհարկերը հետ վերադարձնելու հանգամանքը, քանի որ նույն եկամուտը միևնույն հարկով կրկնակի չի կարելի հարկել։
Այնուամենայնիվ, կրկնում եմ, խոպանչիների եկամուտները, առավել ևս տրանսֆերտները հարկելու որևէ գաղափար թե՛ կառավարությունում, և թե՛ ՊԵԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի ֆորմատով չի քննարկվել, ուղղակի լրագրողի հիպոթետիկ տրված հարցին տրվել է մասնագիտական հիպոթետիկ պատասխան։
-Դուք նշում եք, որ այսօր կա տեխնիկական հնարավորություն եկամուտների համատարած հայտարարագրում իրականացնելու համար: Սակայն այստեղ միայն տեխնիկական բաղադրիչը բավարար չէ, և պետք է նաև հասարակության գիտակցությունն ու պատրաստակամությունը: Դուք կարծումեք՝ կստանա՞ք այդ աջակցությունը:
– Միանգամայն համաձայն եմ։ Մենք այս պահին գնահատում ենք ռեֆորմի՝ տեխնիկական իրագործելիության հանգամանքը և գտնում ենք, որ մենք տեխնիկապես, այսինքն՝ առկա տեղեկատվական համակարգերի առկայությամբ պայմանավորված, պատրաստ ենք իրականացնել հիշյալ բարեփոխումները։ Բնականաբար, հանրային աջակցություն ստանալու կամ չստանալու հարցը կպարզվի հանրային քննարկումների ժամանակ, երբ մենք մեր բարեփոխումների փաթեթը կներկայացնենք հանրության դատին։ Սակայն, կրկին հիշեցնում եմ, որ այս պահին մենք դեռևս չունենք նույնիսկ կառավարության դիրքորոշումը, քանի որ բարեփոխումների փաթեթ կառավարություն մեր կողմից դեռևս չի ներկայացվել։
– Ստացվում է, որ հասարակ քաղաքացին պետք է հայտարարագրի իրեկամուտները, դրա դիմաց վճարի 23 տոկոս եկամտահարկ, և այդ ամենն անինրա համար, որ ստանա 3 տոկոս բոնուսային վերադարձ: Չե՞ք կարծում, որքաղաքացուն այդ պարզ փոխանակությունը ձեռնտու չէ և նա կնախընտրիթաքցնել եկամուտները:
– Ընդհանուր առմամբ, եթե կարճ ձևակերպենք, ապա՝ այո, համատարած եկամուտների հայտարարագրման հիմնական էությունը կայանում է հենց Ձեր հարցի մեջ նշված գաղափարի մեջ։ Կարծում եմ, որ համապարփակ ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացնելու ենք այնպիսի առաջարկ, որը հանրային-մասնավոր շահի համադրման համատեքստում հանրության կողմից հավանության արժանանալու մեծ հավակնություն է ունենալու։
– Դուք նշում եք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարգրման ևհարկման հարցն այս պահին գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք էքննարկեն մասնագետները, հետո՝ կառավարությունը, իսկ նախնականնախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որկառավարությունը միտված է 2019 թվականին միս ու արյուն տալ այսգաղաթարին:
– Միանգամայն ճիշտ եք, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք է ՊԵԿ համապատասխան աշխատանքային խմբի կողմից դառնա բարեփոխումների հիմնավորված փաթեթ, այնուհետև դրվի մասնագիտական քննարկման, այնուհետև՝ ներկայացվի կառավարության դատին, իսկ վերջինիս կողմից նախնական հավանության արժանանալուց հետո ստանա իրավական ակտի նախագծի տեսք ու դրվի հանրային քննարկման: Այո, մեր գնահատմամբ, դա իրականացվելու է 2019թ. ընթացքում: Այնուամենայնիվ, վերոհիշյալն ամենևին հիմք չի տալիս մեզ պնդելու, որ կառավարությունը 2019 թվականին այս գաղափարը կյանքի կոչելու հստակ մտադրություն ունի, քանի որ այն դեռևս կառավարության ներսում համապատասխան քննարկումների փուլին մեր նախաձեռնությունը չի հասել:
– Սովորական բիզնեսմենը, երբ իր գործունեության մի մասը ծավալում էայնպիսի երկրում, որի հետ մենք ունենք կրկնակի հարկումը բացառողհամաձայնագիր, պետք է բավականին թղթարարություն և աշխատանքներիրականացնի կրկնակի հարկումից խուսափելու համար: Չե՞ք կարծում, որֆիզիկական անձը չի ցանկանա այս փաստաթղթային քաշքշուկի մեջ հայտնվելև պարզապես կթաքցնի եկամուտները՝ դրանք Հայաստան բերելով զարտուղիճանապարհով:
–Նախևառաջ, կցանկանայի նշել, որ եկամտային հարկը (կամ դրան համարժեք հարկը), որը ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվել է արտերկրում, ենթակա է հաշվանցման (հանման) ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի պարտավորության գումարից, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի Հանրապետությունը տվյալ երկրի հետ արդյո՞ք ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների հնարավոր վարքագծին, չեմ կարող բացառել, որ հնարավոր է, որ մեր հայրենակիցները փորձեն խուսափել փաստաթղթային քաշքշուկներից, սակայն դա ևս հանրային քննարկման արդյունքում մեր երկրում հարկեր վճարելու մշակույթ ձևավորելու ուղղությամբ հանրային պայմանավորվածություններ ձեռք բերելու համատեքստում կարգավորման ենթակա հարց է։
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
10/26/2018 19:19 | 168.am «Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան
-
08/15/2018 17:43 | Azatutyun.am ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
-
08/14/2018 18:11 | 1in.am Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև
-
08/06/2018 16:22 | Azatutyun.am Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ (տեսանյութ)
-
08/03/2018 10:16 | 1In.am Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան
-
07/20/2018 10:26 | 1in.am Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից
-
05/27/2018 18:59 | Լրագիր Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
- 06/19/2018 11:31 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց երկու միջնորդագիր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
Հարցազրույց
- 02/11/2019 01:15 Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
- 02/06/2019 22:32 Ավելացել են ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնաբարության,սպանության դեպքերը. Դավիթ Թումասյան
- 02/03/2019 02:31 Դատական համակարգը պետք է կարողանա ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից.Գագիկ Խաչիկյան
- 02/01/2019 12:16 Ռոբերտ Քոչարյանի գործով այլևս դատարաններին չափազանց դժվար է լինելու առանց հստակ պատճառաբանության Սահմանադրական դատարան դիմելուց խուսափելը. Արամ Վարդեւանյան
Մեկնաբանություն
- 02/15/2019 14:13 Կառավարության ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ. Շարմազանով
- 02/15/2019 12:55 Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան
- 02/14/2019 18:43 Էյրբաս ընկերության փոխանցած ուղղաթիռով Հայաստանում կներդրվեն սանիտարական ավիացիայի ծառայություններ
- 02/14/2019 16:38 Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից.Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/15/2019 22:04 Հրդեհ Սեբաստիայի փողոցում. տուժածներ չկան
- 02/15/2019 01:05 Խոշոր վթար` Երանոս գյուղի մոտ. կան տուժածներ և մեկ զոհ
- 02/13/2019 13:28 Վրաերթ. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
- 02/13/2019 10:29 Ողբերգական դեպք Երևանում. բնակիչը ցած է ընկել շենքի 8-րդ հարկից և մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
Մամուլ
- 02/15/2019 10:15 «Սիրիա առաքելություն ուղարկելը համաձայնեցված էր դեռ Սերժ Սարգսյանի կողմից». «Ժողովուրդ»
- 02/15/2019 10:02 Դավիթ Տոնոյանի ժամանակ ԱԻՆ-ում խախտումներ են եղել․ ուշագրավ բացահայտումներ․ «Ժողովուրդ»
- 02/15/2019 09:59 «Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել». «Փաստ»
- 02/15/2019 09:50 Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. «Իրատես»
Հետաքրքիր է իմանալ
- 11/30/2018 23:52 Յուրաքանչյուր 10-րդ տղամարդն սեքսուալ բռնարար է
- 11/18/2018 11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ
- 10/18/2018 23:11 Ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ
- 08/29/2018 14:59 Տղամարդը մայրություն Է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը