Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

«Եկամուտների հայտարարգրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է». Դավիթ Անանյան. 168.am 11/20/2018   11:30  |  Հարցազրույց

«Հանրային ռադիոյի» եթերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել էր 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման և եկամտային հարկի պոտենցիալ վճարող դառնալու մասին: Այդպիսով Հայաստանը փորձում է ներդնել նաև տրանսֆերտների հարկման մեխանիզմ: Թեմային անդրադարձել է 168.am-ը:

«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ տա: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատի, ասի՝ ոնց, տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը գնացել է խոպան, գումար է վաստակել և ուղարկել, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,-ասել էր Անանյանը: Նա նաև ասել էր, որ հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով:

ՊԵԿ նախագահի այս բլից-հարցազրույցը թեժ քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացրեց։ Կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել և իր թերացումները, խնդիրները լուծում է ՀՀ քաղաքացու հաշվին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու այդ նախաձեռնությանը, նշել է, որ առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի որևէ ավելացում չի լինի: «Ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ»։ Ապա անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, ասել է՝ «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ պետք է հասկանանք, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան»։

Երեկ ՊԵԿ-ը օրվա ընթացքում հաղորդագրություն տարածեց, որով փորձ արվեց շտկել հատկապես արտահերթ ընտրություններից առաջ ստեղծված լարված իրավիճակը։ «Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»,-ասված էր հայտարարության մեջ։ Մասնագետները ՊԵԿ այդ արձագանքը համարեցին ոչ թե հերքում, այլ «լղոզված» պատասխան։

168.am-ն այս կապակցությամբ գրավոր հարցեր ուղարկեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև.

–Հարկային բարեփոխումների փաթեթն այս անգամ բավականին անաղմուկ հայտնվեց: 

Նախքան e-draft.am-ում հրապարակվելը այն աշխատանքային ի՞նչ օղակներով է անցել, և ի՞նչ մակարդակներում է քննարկվել, պետական ո՞ր կառույցները և պաշտոնյաներն են եղել հիմնական դերակատարները: 

Արդյոքայն նախքան հրապարակվելը արժանացե՞լ է իշխանության, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հավանությանը:

–Եկամուտների համատարած հատարարարագրման ինստիտուտի ներդրման որևէ կոնկրետ օրինագիծ կամ փաթեթ շրջանառության մեջ դրված չէ։ Գաղափարի շուրջ համապատասխան քննարկումներ և ուսումնասիրություններ (այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրություններ) իրականացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Ուսումնասիրվում են ինչպես միջազգային փորձը, այնպես էլ ՀՀ-ում վերջինիս հիման վրա ձևավորված գործուն համակարգի ներդրման բոլոր, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի, ներդրման հնարավորությունները։

Աշխատանքները դեռևս կրում են «լոկալ» բնույթ (իրականացվում են միայն ՊԵԿ-ում ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունների և ներքին քննարկումների շրջանակներում), այսինքն՝ կառավարությունում որևէ խորքային քննարկումներ դեռևս չեն իրականացվել։ Այնուամենայնիվ, կապիտալի և եկամուտների հարկման բեռի նվազեցման և սպառման հարկման բեռի ավելացման ուղղությամբ տարվող ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակում փոխվարչապետի և վարչապետի մոտ կայացած աշխատանքային զանազան քննարկումների ժամանակ իմ կողմից ներկայացվել են այս թեմային առնչվող և ապագային միտված առանձին գաղափարներ, որոնք ընդհանուր առմամբ հավանության են արժանացել։

–«Ռադիոլուրին» տրված հարցազրույցում Դուք ուղիղ տեքստով նշեցիք, որեկամուտների հայտարարագրումը և հարկումը պետք է տարածվի բոլորֆիզիկական անձանց վրա, որից հետո մեջբերեցիք խոպանչիներին հարկելուսկզբունքը, որը, սակայն, միանշանակ չընկալվեց: Ի վերջո, եթե ավելիհստակեցնենք, ի՞նչ էր Ձեր ասածը և ի՞նչը սխալ հասկացվեց, եթե, իհարկե, կարայդպիսի երևույթ:

– Լրատվությանը տրված հարցազրույցների և ճեպազրույցների ժամանակ ներկայացվել են եկամուտների համատարած հայտարարագրման ընդհանուր ուղենիշային գաղափարները։ Արտագնա աշխատանքի դիմաց մեր հայրենակիցների ստացած եկամուտները հարկելը երբևէ չի «թիրախավորվել» մեր առաջարկվող բարեփոխումների համատեքստում, ուղղակի լրագրողի կողմից հնչեցվել է կոնկրետ հարց, որին տրվել է մասնագիտական պատասխան։

Պատասխանի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե քննարկվի մեր հայրենակիցների՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները հարկելու հանգամանքը, ապա ակնհայտորեն այդ պարագայում պետք է քննարկել նաև արտերկրում վճարված հհարկերը հետ վերադարձնելու հանգամանքը, քանի որ նույն եկամուտը միևնույն հարկով կրկնակի չի կարելի հարկել։

Այնուամենայնիվ, կրկնում եմ, խոպանչիների եկամուտները, առավել ևս տրանսֆերտները հարկելու որևէ գաղափար թե՛ կառավարությունում, և թե՛ ՊԵԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի ֆորմատով չի քննարկվել, ուղղակի լրագրողի հիպոթետիկ տրված հարցին տրվել է մասնագիտական հիպոթետիկ պատասխան։

-Դուք նշում եք, որ այսօր կա տեխնիկական հնարավորություն եկամուտների համատարած հայտարարագրում իրականացնելու համար: Սակայն այստեղ միայն տեխնիկական բաղադրիչը բավարար չէ, և պետք է նաև հասարակության գիտակցությունն ու պատրաստակամությունը: Դուք կարծումեք՝ կստանա՞ք այդ աջակցությունը:

– Միանգամայն համաձայն եմ։ Մենք այս պահին գնահատում ենք ռեֆորմի՝ տեխնիկական իրագործելիության հանգամանքը և գտնում ենք, որ մենք տեխնիկապես, այսինքն՝ առկա տեղեկատվական համակարգերի առկայությամբ պայմանավորված, պատրաստ ենք իրականացնել հիշյալ բարեփոխումները։ Բնականաբար, հանրային աջակցություն ստանալու կամ չստանալու հարցը կպարզվի հանրային քննարկումների ժամանակ, երբ մենք մեր բարեփոխումների փաթեթը կներկայացնենք հանրության դատին։ Սակայն, կրկին հիշեցնում եմ, որ այս պահին մենք դեռևս չունենք նույնիսկ կառավարության դիրքորոշումը, քանի որ բարեփոխումների փաթեթ կառավարություն մեր կողմից դեռևս չի ներկայացվել։

– Ստացվում է, որ հասարակ քաղաքացին պետք է հայտարարագրի իրեկամուտները, դրա դիմաց վճարի 23 տոկոս եկամտահարկ, և այդ ամենն անինրա համար, որ ստանա 3 տոկոս բոնուսային վերադարձ: Չե՞ք կարծում, որքաղաքացուն այդ պարզ փոխանակությունը ձեռնտու չէ և նա կնախընտրիթաքցնել եկամուտները:

– Ընդհանուր առմամբ, եթե կարճ ձևակերպենք, ապա՝ այո, համատարած եկամուտների հայտարարագրման հիմնական էությունը կայանում է հենց Ձեր հարցի մեջ նշված գաղափարի մեջ։ Կարծում եմ, որ համապարփակ ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացնելու ենք այնպիսի առաջարկ, որը հանրային-մասնավոր շահի համադրման համատեքստում հանրության կողմից հավանության արժանանալու մեծ հավակնություն է ունենալու։

– Դուք նշում եք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարգրման ևհարկման հարցն այս պահին գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք էքննարկեն մասնագետները, հետո՝ կառավարությունը, իսկ նախնականնախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որկառավարությունը միտված է 2019 թվականին միս ու արյուն տալ այսգաղաթարին:

– Միանգամայն ճիշտ եք, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք է ՊԵԿ համապատասխան աշխատանքային խմբի կողմից դառնա բարեփոխումների հիմնավորված փաթեթ, այնուհետև դրվի մասնագիտական քննարկման, այնուհետև՝ ներկայացվի կառավարության դատին, իսկ վերջինիս կողմից նախնական հավանության արժանանալուց հետո ստանա իրավական ակտի նախագծի տեսք ու դրվի հանրային քննարկման: Այո, մեր գնահատմամբ, դա իրականացվելու է 2019թ. ընթացքում: Այնուամենայնիվ, վերոհիշյալն ամենևին հիմք չի տալիս մեզ պնդելու, որ  կառավարությունը 2019 թվականին այս գաղափարը կյանքի կոչելու հստակ մտադրություն ունի, քանի որ այն դեռևս կառավարության ներսում համապատասխան քննարկումների փուլին մեր նախաձեռնությունը չի հասել:

– Սովորական բիզնեսմենը, երբ իր գործունեության մի մասը  ծավալում էայնպիսի երկրում, որի հետ մենք ունենք կրկնակի հարկումը բացառողհամաձայնագիր, պետք է բավականին թղթարարություն և աշխատանքներիրականացնի կրկնակի հարկումից խուսափելու համար: Չե՞ք կարծում, որֆիզիկական անձը չի ցանկանա այս փաստաթղթային քաշքշուկի մեջ հայտնվելև պարզապես կթաքցնի եկամուտները՝ դրանք Հայաստան բերելով զարտուղիճանապարհով:

–Նախևառաջ, կցանկանայի նշել, որ եկամտային հարկը (կամ դրան համարժեք հարկը), որը ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվել է արտերկրում, ենթակա է հաշվանցման (հանման) ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի պարտավորության գումարից, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի Հանրապետությունը տվյալ երկրի հետ արդյո՞ք ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների հնարավոր վարքագծին, չեմ կարող բացառել, որ հնարավոր է, որ մեր հայրենակիցները փորձեն խուսափել փաստաթղթային քաշքշուկներից, սակայն դա ևս հանրային քննարկման արդյունքում մեր երկրում հարկեր վճարելու մշակույթ ձևավորելու ուղղությամբ հանրային պայմանավորվածություններ ձեռք բերելու համատեքստում կարգավորման ենթակա հարց է։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:13 20/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների տեսանկյունից սա շատ վտանգավոր գաղափար է.Ռուբեն Մելիքյան
10:56 20/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵրկրի առանցքային պաշտոնյաները նույն հարցի վերաբերյալ տրամադրում են իրարամերժ տեղեկատվություն. Արփինե Հովհաննիսյան
10:11 20/11/2018  |  ՄամուլՍադրանք Փաշինյանի դեմ. Ովքե՞ր են հարկման թեման հրապարակ նետել իշխանության ներսից. «Ժողովուրդ»
09:18 20/11/2018  |  ՄամուլՓոխանակ իրական ստվերը հայտնաբերեն, գնում են տրանսֆերտները վերահսկելու ճանապարհով. «Փաստ»
18:04 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵրբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին. Արփինե Հովհաննիսյան
17:32 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻնչու է «խոպանչիների հարկման» գաղափարը շրջանառվում նախընտրական շրջանում. Հովհաննես Մանուկյան
15:27 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱռանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան
13:41 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Այս ձևաչափով, այս գործիքակազմով նախաձեռնությունը ՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող». Արփինե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի՝ եկամտահարկի վերաբերյալ նոր նախաձեռնության մասին
10:54 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. «Ռադիոլուր»
10:50 14/06/2018  |  ԼՐԱՀՈՍԿուտակայինի նախագծով եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու անուղղակի պարտավորություն ենք ստանձնում. Ջանջուղազյան 

Արխիվ

[]