Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԼՂ խնդրին քաջածանոթ գեներալի նշանակելու համար մեծ ջանքեր են գործադրվել. ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտի՝ ինչպես է պահելու այդ պաշտոնը. Վ. Սարգսյան.Tert.am 11/19/2018   23:13  |  Քաղաքական

Երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ շատ են մարդիկ, ովքեր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը: 

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ներկայիս իշխանությունների վարած կադրային քաղաքականությանը, ընտրություններից հետո քաղծառայողների կրճատմանը, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անտարբեր վերաբերմունքին, ԼԳԲՏ-ը ֆորումին և այլն: «Ես չգիտեմ ինչով է պայմանավորված այս ընտրություններն առաջ բերելու շտապողականությունը: Չեմ կարծում, որ իշխող թիմի վարկանիշը կարող էր այնքան ընկնել, որ նրանք շատ ձայներ չհավաքեին: Հետևաբար, իմ մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է նպատակը եղել ընտրություններն ափալ-թափալ առաջ բերելու, կարո՞ղ է ունենալն է հլու-հնազանդ խորհրդարան, որը ցանկացած բերած որոշում, այդ թվում նաև Արցախյան հարցում, կվավերացնի և առաջ կանցնի»,- նշեց նա: 

Ըստ Վ. Սարգսյանի՝ արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները՝ լռություն: «Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Մենք քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել»,- ասաց նա:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը պահելու համար, քանի որ ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել այն ստանալու համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ղազախստանի վերաբերյալ հայտարարություններին, նա նշեց. «Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելուն»:

- Ինչո՞ւ Հանրապետականը որոշեց մասնակցել ընտրություններին, եթե գրեթե բոլորի համար ընտրությունների ելքը կանխորոշված է: ՀՀԿ-ականները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ իր իրերը դնի թեկնածության,միևնույն է՝ հաղթելու են ընտրություններում: Նման պայմաններում ինչո՞ւ մասնակցել ընտրություններին։

- Իրականում քաղաքական գործընթացը ենթադրում է մրցապայքար՝ հակասություն ունեցող ուժերի միջև գաղափարների և քաղաքականության հարցերի շուրջ: Եվ կուսակցությունները ձևավորվում են, ժամանակի մեջ կայանում են որպես գաղափարական հենքի վրա կառուցված միավորներ, որոնք իշխանությունը դիտում են միջոց՝ իրենց տեսլականը կյանքի կոչելու: ՀՀԿ-ն Հայաստանի անկախության հասակակիցն է և իրականում ձևավորվել է մինչև անկախությունը ձևավորված առանցքի շուրջ, որը ազգային գաղափարների շուրջ հավաքված քաղաքական ինքնություն է, որն ունի ասելիք երկրի ապագայի հետ կապված: Տարիներ շարունակ լինելով իշխանություն, Հանրապետականը կուտակել է գիտելիք, փորձ և ձևավորել է քաղաքական ուժեղ թիմ, որն ի վիճակի է այդ հարցերի պատասխանների շուրջ մտնել բանավեճի մեջ: Քաղաքականությունը բանավեճ է, կարծիքների բախում է և առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են. հատկապես հաշվի առնելով, որ կա լայնորեն ընդունված ֆավորիտ: Շատ կարևոր է, որ այդ ֆավորիտը մրցապայքարի մեջ մտնի և հակակշռվի այնպիսի ուժի կողմից, որն ունի հակասություն իր հետ մի շարք առանցքային հարցերում: Եվ Հանրապետականը լինելով երկար տարիներ իշխանություն, չէր կարող հենց այնպես, ուղղակի իշխանությունը փոխանցելուց հետո համարեր, որ կատարել է իր գործառույթը, այլևս ասելիք և անելիք չունի: Դա էր պատճառը, որ կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել ընտրություններին: Ընդ որում, մենք հրապարակել ենք բավականին մանրամասն բանաձև, որտեղ մանրամասն նկարագրում ենք այդ որոշմանը վերաբերող իրականությունները և խնդիրները:

 - Երկար տարիներ Հանրապետականն իշխանություն էր, այդ տարիները բավարար չէի՞ն կուսակցության գաղափարները կյանքի կոչելու համար:

- Իհարկե, այդ տարիները եղել են շատ ինտենսիվ աշխատանքի տարիներ և առանցքային մի շարք արդյունքներ կան, որոնք գրանցվել են ՀՀԿ-ի իշխանության տարիներին՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանությունից մինչև Արցախյան հիմնահարց, մեր ներքին կյանքի կազմակերպման խնդիրներից, մինչև անդամակցություն ամենակարևոր միջազգային կազմակերպություններին, ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրացումից մինչև ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր, միաժամանակ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գլխավոր քարտուղարի և հանձնաժողովի նախագահի պաշտոններ ունենալուց, մինչև ֆրանկոֆոնիայի նախագահության ստանձնում: Սրանք բոլորը ՀՀԿ-ի իշխանության տարիների դրական արդյունքներն են: 

Շատ նորմալ է, որ տարիների ընթացքում դրականն ու արվածը համարվում է բնական և չեմ կարծում, որ որևէ իշխանություն պետք է ակնկալի, որ իրեն պետք է հավերժ շնորհակալ լինեն այս կամ այն ձեռքբերման համար: Շատ բնական է նաև, որ այդ տարիների ընթացքում կուտակվում է կատարված սխալների, բացթողումների, չհասցրած աշխատանքի շուրջ դժգոհություն և այդ դժգոհությունը բնական կերպով բերում է իշխանության փոխանցման: Դա ոչ մեր երկրում եղած հայտնագործություն է, ոչ էլ առաջին անգամ աշխարհում տեղի ունեցող երևույթ, ինչպես երբեմն վարչապետ Փաշինյանը սիրում է ասել, որ սա աննախադեպ երևույթ էր և այլն: Իրականում, սա շատ ստանդարտ երևույթ է: Կայունության համար շատ կարևոր է, որ հիմնական դերակատարները երկրում՝ լինի դա իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, մամուլ, անցնեն իրենց կայացման ուղին և յուրաքանչյուր իշխանություն փոխանցելուց հետո զրոյացնել դաշտը, նշանակում է կորցնել առաջընթացի մեծ հնարավորություններ: Հատկապես, երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Չի կարող լինել ուժեղ երկիր, առանց ուժեղ ընդդիմության:

 

- Դուք և և շատ այլ Հանրապետականներ քննադատում եք ներկայիս իշխանություններին արտաքին քաղաքականության ոլորտում վարած քաղաքականության համար: Բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր չեն լինելու, շարունակվելու է նախորդ իշխանությունների քաղաքական գիծը։ Այս դեպքում, երբ Փաշինյանը չի փոխում արտաքին քաղաքական վեկտորը, այստեղ ձեր անելիքը որպես ընդդիմություն ո՞րն է լինելու:

- Կարծում եմ՝ առաջին հարցը, որ պետք է տալ այդ պարագայում՝ ինչու այդքան արդյունավետ արտաքին քաղաքական վեկտորը, որը պետք է չփոխվեր, սուր քննադատության էր ենթարկվում, երբ պարոն Փաշինյանը ընդդիմություն էր, և ինչպես է ստացվում, որ այն առանցքային խնդիրները, որոնք բարձրացվում էին այն ժամանակ, պարզվեց, որ ՀՀ շահերից բխող քաղաքականության արդյունք են և պետք է պահպանվեր եղած տեսքով: Բայց մենք երբևէ չենք քննադատել քաղաքական գիծը, եղել են անդրադարձեր վարած քաղաքականության հմտության և արդյունավետության տեսանկյունից: Առհասարակ, արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները սիրում են լռություն: Իհարկե, արդյունք ձևավորելով շատ կարևոր է ճիշտ մատուցել այդ արդյունքը հանրությանը և դրա վրա կառուցել երկրի առաջընթացի հաջորդ քայլերը: Բայց թաքուն և գաղտնի բանակցությունները դրանք տարբեր բաներ են, որևէ մեկը 21-րդ դարում չի խոսում թաքուն բանակցությունների մասին: Բանակցությունների գաղտնիությունը, գործընթացների փակ ձևաչափը շատ կարևոր են շատ հարցերի համար: Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Եվ մենք եթե քննադատել ենք, քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել:

Խոսքը չի վերաբերում միայն Արցախի հարցին, բայց նույնիսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են միջազգային տնտեսական կապերը և դրանց պոտենցիալ ներազդեցությունը մեր բնակչության առօրյա կյանքի վրա: Կարծում եմ՝ պահանջվում են ավելի նուրբ և զգույշ մոտեցում:

- Որպես պաշտպանության նախկին նախարար  ի՞նչ եք կարծում, Հայաստանը ՀԱՊԿ-ում կշարունակի՞ ղեկավարել և ի՞նչ մեսիջ է Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպումն ու դրա հրապարակայնացումը։ 

- Ամեն ինչ պետք է արվի այդ պաշտոնը պահելու համար: Այդ պաշտոնը ստանալու համար ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել: Այդ պաշտոնում Ղարաբաղի խնդրին և մանրամասներին քաջածանոթ մարտական գեներալի նշանակելու համար ևս մեծ ջանքեր են գործադրվել: Ուզում եմ հավատալ, որ մեր այսօրվա իշխանությունը գիտի՝ ինչ է անում, ինչպես է պահելու այդ պաշտոնը դեկտեմբերի 6-ին: Եթե դա տեղի չունենա, կհամարեմ, որ իրոք մեծ բացթողում է և դրա համար պետք է հասկանալ, թե ով է պատասխանատու կայացված որոշումների, ձեռնարկած քայլերի, անհեռատես մոտեցումների համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, կարծում եմ՝ դաշնակիցները պետք է կարողանան զատել իրարից հարաբերությունները գործընկերների և դաշնակիցների հետ և պետք է կարողանան առաջնայնություններ սահմանել: Այլ բան է, թե որքանով այդ հարցերը պետք է ևս լուծել հանրային դաշտում՝ հնչեցնելով մեղադրանքներ, սուր հայտարարություններ: Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելու և նոր խուսանավման հնարավորություններ տալու դաշնակցին, ում ուղղված են այդ խոսքերը:

- Վերադառնալով ընտրություններին, ինչո՞ւ պետք է ընտրեն ՀՀԿ-ին, հասարակության ո՞ր մասից եք սպասում ձայների:

- Կարծում եմ, որ կա մարդկանց բավականին մեծ խումբ, ովքեր այսօր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը: Կարծում եմ՝ շատ են մարդիկ, ովքեր խորապես մտահոգ են այն նոր զարգացումներով, որ վերջին ամիսներին ի հայտ եկան՝ սկսած կադրային քաղաքականությունից, երբ պաշտոններին սկսեցին նշանակվել բացարձակ անհասկանալի սկզբունքով մարդիկ, երբ քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն մեծ փորձ, և այսօր անհասկանալի կարգավիճակում նստած սպասում են, թե են 18 նախարարությունները կրճատվելու և դառնան 9-ը, ով է իրենցից հայտնվելու փողոցում, ով է իրենցից լինելու այն 150 հազար բյուջետային աշխատողների թվում, ում աշխատատեղերը կրճատվելու են ընտրություններից հետո: Դրա մեջ մտնում են բժիշկներ, մանկավարժներ, պետական և համայնքային ծառայողներ: 

Կարծում եմ՝ սա շատ սուր և լուրջ հարց է հանրության համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:31 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Մեր իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Բելառուսը  ներողություն խնդրի». Արտակ Զաքարյան
16:03 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻնձ ավելի շատ հուզում է նախագահ Արմեն Սարգսյանի դերը. նա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան
11:07 19/11/2018  |  ՔաղաքականՀայաստանի արտաքին քաղաքականությունը որակապես վերափոխվում է
10:14 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք». Վիգեն Սարգսյան
10:04 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին». Հովհաննես Մանուկյան
09:59 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՍեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը
16:40 17/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար
10:20 17/11/2018  |  ՔաղաքականԱնցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում. Վիգեն Սարգսյան
09:18 17/11/2018  |  ՄամուլՈրոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ. «Հրապարակ»
17:35 16/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Զոհրաբ Մնացականյան

Արխիվ

[]