Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

«Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք, սա Նարեկացու, Մաշտոցի, Մոնթեի, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է». Նիկոլ Փաշինյան 11/19/2018   17:07  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցել է Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Շնորհավորելով քաղաքի հրապարակում հավաքված մարտունեցիներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մարտունին հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ուժով:

«Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ, դժվարություններին հանդիման, ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք գնում էին ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, քաղաքը շենացնելու համար: Ուզում եմ այդ մարդկանց և բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին աշխատասիրության, հարենասիրության, ձեր ուժի և կամքի համար: Դուք երբեք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել և չեք ընկրկելու: Մարտունու 190-ամյակն առանձնակի աչքի է ընկնում նրանով, որ մենք իրար հետ արդեն իսկ կերտել ենք Նոր Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթանակած և միշտ պետք է զգա այդպես:

Ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած առանցքային փոփոխությունը: Ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է: Շատ դեպքերում ասում են, թե այս երկրում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ կա, և դա ասվում է որպես քննադատություն: Համաձայն չեմ դրա հետ և համարում եմ, որ երկրում 3 մլն վարչապետ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն: Դրանում է այն խոսքի իմաստը, երբ ասում ենք, որ դուք ՀՀ-ում իշխանություն եք: Նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, այլ պատասխանատվություն, և երբ ասում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հենց դա նկատի ունենք: Եվ մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը լուրջ հասկանանք, գնահատենք: Հեղափոխության ժամանակ, երբ հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ էր կանգնած, դիմելով ժողովրդին` ասացի, որ հեղափոխությունն ունի մի առաջնորդ, և այն դուք եք:

Ձեզնից յուրաքանչյուրն այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզնից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար: Մենք տասնյակ տարիներ չորս-հինգ հոգով ենք հարթակում կանգնած եղել և ասել ենք՝ փոփոխության ճակատագիրը ձեզնից է կախված:  Այսօր յուրաքանչյուրիս պատասխանատվության ժամն է եկել` հասկանալու, թե ձեզնից յուրաքանչյուրի որոշումից ինչքան բան է կախված:

Ընտրություններում յուրաքանչյուրս մի ձայն ունի, և յուրաքանչյուր ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետև հիմա այն ժամանակը չէ, երբ ընտրակաշառք բաժանողն է որոշում, այլ դուք` ձեր մի քվեն որևէ մեկին տալով վճռում եք այս երեխաների ճակատագիրը, ովքեր քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը մասնակցել են: Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը:

Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը:

«Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետև վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը և պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը:

Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի: Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից ուզում են համոզել, թե մենք փոքր ժողովուրդ ենք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ ենք, բայց այսօր բոլորին ասում ենք, որ մենք այդպիսի ժողովուրդ չենք, այլ մեծ ժողովուրդ ենք: Հեղափոխության իմաստը հենց դա է: Ինքներս մեզ և աշխարհին ապացուցել ենք, որ մենք մեծ ժողովուրդ ենք հենց միայն պատճառով, որ արել ենք մի բան, որ աշխարհում մեզնից առաջ որևէ  մեկն ի վիճակի չի եղել անել: Մեզնից շատերը չէին հավատում, որ հնարավոր է սիրով և համերաշխությամբ հասնել այսպիսի փոփոխությունների, որովհետև շատերն ուզում էին, որ մեր երկրում, փողոցներում արյան գետեր հոսեին, բայց մենք դա թույլ չենք տվել և թույլ չենք տալու:

Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած, որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, սպառնալիքով, քամահրանքով: Սա Նարեկացու ժողովուրդն է, սա Մաշտոցի, Մոնթե Մելքոնյանի, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է: Բայց մեր մեծությունը սկսում է նաև այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք և վերցնում, որովետև մենք մեծ ժողովուրդ ենք և սիրում ենք մեր հայրենիքի ամեն անկյունը և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեր հայրենիքի մի անկյունն օտար դարձնի մեզ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմն իրականացրել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: «Մենք ասել էինք, որ իշխանության փոփոխության կամքը կդարձնենք իրականություն, ընդ որում, առանց բռնության, ասում էինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ, և այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է, այն ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով և թափով: Ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ձեր օգնությամբ հոկտեմբերի երկուսին մի քանի ժամում Աժ-ն շրջափակելով՝ մենք հասանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Հետևաբար, այն բոլոր խոստումները, որ տվել էինք հեղափոխական այս փուլի համար, կատարված են:

Մենք կատարել ենք մեր ամենամեծ խոստումը, որ իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին: Մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է: Դուք պետք է ընտրեք, թե հետագա հինգ տարիներին ով լինի վարչապետ: Ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, ընտրակաշառքով, սպառնալիքով ձեզ հարկադրել ընտրել որևէ մեկին, Հայաստանում տեղի են ունենալու արդար ընտրություններ: Հույս ունեմ, որ «ընտրական ասողների» ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի: Թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե դուք ում ընտրեք: Հետևեք քարոզարշավին, քաղաքական ուժերին, որոշեք, թե ում եք ուզում ընտրել, և ձեր որոշումը մեզ համար կլինի անբեկանելի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը  շրջել է Մարտունու հրապարակում բացված տաղավարներով, որտեղ մարտունեցիները հյուրերին են ներկայացրել իրենց արտադրանքը, մշակույթն ու արհեստները:

Մարտունիից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Նորատուս համայնք՝ այն վայրը, որտեղ մեծաքանակ աղբ էր թափված: Համայնքի ղեկավարը զեկուցել է, որ աղբով լի տարածքը պատկանում է մասնավորին, ինչի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ նրա նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել:

«Պետք է վարչապե՞տն անցներ այս տարածքով, որ այն մաքրվեր: Ձեր միջավայրին խիստ ուշադրություն դարձրեք: Դուք պարտավորություն ունեք մաքուր պահելու ձեր միջավայրը: Խնդիրը տույժի մեջ չէ, այլ ձեր մաքուր միջավայրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով համայնքի պատասխանատուներին և տարածքի սեփականատերերին: Վերջիններս խոստացել են, որ այսուհետև մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին, ու նման բան այլևս չի կրկնվի: 

Նիկոլ Փաշինյանը Գավառում` Գեղարքունիքի մարզպետարանում, հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և դպրոցների տնօրեններին: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձ է կատարել առաջիկա քաղաքական գործընթացներին, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններին և պահանջել նրանցից հրաժարվել վարչական լծակների կիրառումից` ընտրական պրոցեսների ընթացքում: «Հին ավանդույթներն այլևս չեն գործելու: Դպրոցի տնօրեններին, համայնքների ղեկավարներին հնարավոր է դիմեն, որպեսզի ինչ-որ լծակներ օգտագործվեն` իրենց համար ընտրական առավելություններ ապահովելու համար: Մեր խնդիրը հստակ է` ՀՀ քաղաքացուն որևէ մեկը չպետք է ասի, թե նա ում ընտրի: Քաղաքացիները հետևում են քաղաքական գործընթացներին, քարոզարշավին և որոշում կկայացնեն իրենց քվեարկության հարցում: Պետք է բացառվի տնօրենների, մանկավարժների ներգրավումը քարոզչական պրոցեսներին, ոչ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչական նպատակներով: Նրանց գործառույթը գիտելիք հաղորդելն է և կրթական պրոցեսը կազմակերպելը: Մենք այս երևույթն արմատախիլ ենք անելու»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ընտրություններում վարչական լծակների, սպառնալիքների մեթոդներ օգտագործելու քայլերը, ինչը քաղաքացու կամքի սահմանափակում է:

«Նման ցանկացած դրսևորում կոշտ արձագանքի պետք է արժանանա: Իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիր է դրված, և որևէ մեկը նույնիսկ չպետք է կաշառքի փորձ անի: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին թողնում ենք հանգիստ»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ-երի խնդիրներին, աշխատատեղերի բացմանը, մթերումների, աղբահանության, հարկային վարչարարության հետ կապված խնդիրներին: «Մենք ուզում ենք, որ լինեն իրական հնարավորություններ բոլորի համար, որպեսզի ներդրումներ արվեն, նոր աշխատատեղեր բացվեն, ինքնազբաղվածության հարց լուծվի: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ քաջալերվեն` իրենց արդյունքը ստեղծելու: Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան վաստակել, և՛ փոքր, և՛ միջին և՛ մեծ բիզնեսը: Մեր քայլերն ուղղված են այս ամենին: Հեղափոխության հաջորդ ամենակարևոր խնդիրը համարում եմ աշխատանքի քաջալերումը: Մենք մարդկանց պետք է օգնենք, որ հուսահատության, խեղճի, ուրիշի ողորմության կարիքն ունեցողի հոգեբանությունն այլևս չլինի: Հայաստանը պետք է լինի և է հնարավորությունների երկիր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ միկրոբիզնեսին կառավարությունն ընդհանրապես ազատելու է հարկերից, ինչն արվում է աշխատանքը քաջալերելու համար: Վարչապետի պաշտոնակատարը համայնքների ղեկավարներին հորդորել է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել պոտենցիալ ներդրողներին, ովքեր նպատակ ունեն ստեղծելու նոր աշխատատեղեր:

Ի պատասխան միջպետական փոխգործակցությանը և, մասնավորապես, Բելառուսի հետ հարաբերությունների հետ կապված հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլևս չեն լինելու: Հնարավոր է` մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, գեներալներ, մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Բայց այդ հարաբերություններում համոզված եղեք, որ մեր կառավարությունն ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը: Դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:43 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԿաշառք վերցրած ցանկացած մարդու «հատ-հատ» բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան
14:37 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին հորդորեց բացառել առաջիկա ընտրություներում վարչական լծակների կիրառման դեպքերը
12:04 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում աղբահանության խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան
11:46 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ լինելը ոչ թե վայելք է, այլ պատախսանատվություն. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մարտունիում է
15:49 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին հորդորեց կոլխոզներ ստեղծել
16:24 22/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Յոլա գնալու» տրամաբանությունը պետք է փոխել զարգանալու տրամաբանությամբ». Վարչապետ Փաշինյան
14:55 22/09/2018Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր
13:50 22/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտաշատի պահածոների գործարանում ժամանակից սարքավորումներով նոր արտադրամաս է բացվել
13:33 22/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀակակարկտային կայանների օգտագործման լուրջ խնդիրներ կան. Վարչապետը հորդորեց բնակիչներին հետևել համայնքների ղեկավարների աշխատանքին
11:37 22/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակից տեխնոլոգիաներով հողի մշակումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]