Թեմաներ
Երեքշաբթի 12 / 11 / 2018
Փոխարժեք
  • 553.48
    EUR
  • 617.04
    GBP
  • 7.32
    RUB
  • 485.13
    USD
+ 10 °C
+ 3 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/11/2018   20:20 Ոստիկանությունում քննարկել են թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման խնդիրը 12/11/2018   20:13 Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով նիստը հնարավոր է կայանա դեկտեմբերի 12-ին 12/11/2018   20:08 Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է 12/11/2018   19:28 Դեսպան Մանասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին 12/11/2018   19:10 Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետին 12/11/2018   18:52 Ռոբերտ Քոչարյանը դատապարտվել է, որպեսզի հանցագործների ձեռքերը երկար լինեն. Մինասյան 12/11/2018   18:31 Դա կաշառք չէ, դա մեղքը մեղմելու քայլ չէ, այլ մարդու ապրելակերպ. Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի կողմից 40 անուն անշարժ գույք պետությանը նվիրելու մասին 12/11/2018   18:07 Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը. «Երկիր Ծիրանի» 12/11/2018   18:03 Քոչարյանի կողմնակիցները հրապարակում սկսեցին բողոքի ակցիաները (ուղիղ միացում) 12/11/2018   18:00 Դատարան է ուղարկվել «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ում պաշտոնեական կեղծիքի միջոցով կատարված յուրացման վերաբերյալ քրեական գործը. տնօրենի կողմից վնասը վերականգնվել է 12/11/2018   17:53 «Որևէ բան բացառել հնարավոր չէ, սակայն ես ասում եմ, որ նման բան չկա». Ֆելիքս Ցոլակյանը` ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին 12/11/2018   17:46 ԿԸՀ-ն հրապարակել է ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները 12/11/2018   17:41 Քվեարկությունը տեղի է ունեցել խաղաղ մթնոլորտում․ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԱԺ ընտրությունների մասին 12/11/2018   17:23 Քեվին Օքսուզը արտահանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին 12/11/2018   17:12 Վաղը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով 12/11/2018   17:06 Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը 12/11/2018   16:38 ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցության ցուցանիշն ամենացածրն է համապետական ընտրությունների պատմության մեջ 12/11/2018   16:35 ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար 12/11/2018   16:26 Թուրքիան պահանջ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին 12/11/2018   16:07 Արթուր Վանեցյանը փոխվարչապետ չի նշանակվելու. խոսնակ 12/11/2018   15:36 Գյումրիում 57-ամյա կնոջ դաժան սպանության գործով ռուս զինվոր է ձերբակալվել 12/11/2018   15:34 ԱՄՆ-ն իր քաղաքացիների համար վերացրել Է Ռուսաստան ճամփորդության չմեկնելու հանձնարարականը 12/11/2018   15:18 «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի  կապակցությամբ». Յոհաննես Հան 12/11/2018   15:02 «Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը». Արմեն Բադալյան 12/11/2018   14:56 ՃվՃվ Արոյի կրտսեր որդին գրավի դիմաց ազատ է արձակվել. News.am 12/11/2018   14:40 Քննարկվել է սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը 12/11/2018   14:36 Կա ընտրովի մոտեցում լրատվամիջոցների նկատմամբ. Բորիս Նավասարդյանը` Aysor.am և այլ ԶԼՄ-ներ իրավապահների կատարած այցի մասին 12/11/2018   14:23 Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն է հրավիրվել. դատարանը քննում է նրա կալանքի ժամկետը երկարացնելու հարցը. Hetq.am 12/11/2018   14:18 ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության 2017 և 2018 թվականների արձագանքների տարբերությունը 12/11/2018   14:12 «Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ  ունի». «Սասնա Ծռերի» ուղերձը 12/11/2018   14:08 «Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ» 12/11/2018   13:39 4 քաղաքացու դանակահարած կասկածյալը հայտնաբերվեց 12/11/2018   13:28 Դանակով հարվածել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակցի կրծքավանդակին ու սպանել 12/11/2018   13:24 Ձեր ձայների շնորհիվ շատ ավելի մեծ քվե ստացա, քան՝ քննադատներս, որ կարծում էին՝ անգամ մեր հարազատները մեզ չեն քվեարկելու. Աշոտյան 12/11/2018   13:19 Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են. Արա Բաբլոյանը շնորհավորել է 12/11/2018   13:13 «Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. ընտրողների 51 տոկոսը մերժել է 11 քաղաքական միավորներին». Մամուլի ազգային ակումբի նախագահ 12/11/2018   13:02 Մեր կուսակցությունները ինստիտուցիոնալ կառույցներ չեն, ինչը լուրջ խնդիր է. Ալեքսանդր Իսկանդարյան 12/11/2018   13:00 Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկվել են բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր 12/11/2018   12:54 Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել 12/11/2018   12:50 ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները 12/11/2018   12:46 Աբովյանի հիվանդանոցում մահացել է 55-ամյա կին. Հարազատները բժիշկներին են մեղադրում 12/11/2018   12:38 78 հաղորդում, երկու քրեական գործ. ամփոփ տվյալներ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրվա և քարոզարշավի շրջանում ստացված հաղորդումների վերաբերյալ 12/11/2018   12:33 Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար 12/11/2018   12:22 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ 17-ամյա երիտասարդին դանակահարելու համար 12/11/2018   12:05 Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին 12/11/2018   12:02 Ֆեյքի միջոցով հայտարարություն է տարածվում՝ երեխայի անհայտ հանգամանքներում կորելու վերաբերյալ. Հայտարարություն 12/11/2018   11:39 Մանվել Գրիգորյանի դեմ նոր բողոք է ստացվել. Քաղաքացին նրան մեղադրում է իր հրաձգարանը հափշտակելու մեջ 12/11/2018   11:24 ՊՆ-ն նպատակադրվել է Զինված ուժերում ներդնել նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով արդիականացված ճաշարանային համալիրներ 12/11/2018   11:20 Արտակարգ դեպք Երեւանում՝ սեռական բռնության է ենթարկվել 20-ամյա աղջիկը 12/11/2018   11:16 Իշխանափոխությունն ավարտվեց, հիմա սկսվում է ամենադժվարը.Արա Պապյան
12/10/2018   11:16 Հայտնի են ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները 12/10/2018   10:52 «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է 12/09/2018   22:59 29 ընտրատեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակը եզրափակում է Դաշնակցությունը 12/11/2018   18:03 Քոչարյանի կողմնակիցները հրապարակում սկսեցին բողոքի ակցիաները (ուղիղ միացում) 12/11/2018   11:39 Մանվել Գրիգորյանի դեմ նոր բողոք է ստացվել. Քաղաքացին նրան մեղադրում է իր հրաձգարանը հափշտակելու մեջ 12/11/2018   09:33 Որոշվել է. «Իմ քայլը» դաշինքից ովքեր կգնան խորհրդարան, ովքեր՝ կառավարություն. «Ժամանակ» 12/10/2018   20:08 Ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար չի լինելու, բայց կաշառք տվողները պետք է պատասխան տան. Փաշինյան 12/10/2018   08:11 Նախնական տվյալներով՝ խորհրդարանում ներկայացված կլինեն Իմ քայլը, ԲՀԿ-ն եւ Լուսավոր Հայաստանը 12/11/2018   11:20 Արտակարգ դեպք Երեւանում՝ սեռական բռնության է ենթարկվել 20-ամյա աղջիկը 12/10/2018   00:14 155 տեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակում են՝ Իմ քայլը, ԲՀԿ, ՀՅԴ 12/10/2018   10:22 25-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել 12/10/2018   09:56 «Այն, որ մասնակցության տոկոսը շատ ավելի ցածր է, քան ենթադրվում է, դա պետք է մտահոգի  բոլորին». Դավիթ Հարությունյան. news.am 12/09/2018   22:30 Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով՝ առջեւում է Իմ քայլը, իսկ ՀՀԿ-ն՝ 4-ը 12/10/2018   17:12 Սերժ Թանկյանի պատասխանը Լևոն Քոչարյանին 12/11/2018   18:52 Ռոբերտ Քոչարյանը դատապարտվել է, որպեսզի հանցագործների ձեռքերը երկար լինեն. Մինասյան 12/09/2018   22:49 Որոշ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներով ՀՀԿ-ն երկրորդ տեղն է զբաղեցնում 12/11/2018   00:55 Բռնարարին դիմադրություն ցույց տված 19-ամյա աղջկան սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում 12/10/2018   18:47 ՀՔԾ քննիչի կարծիքով՝ Քոչարյանի գործով դատավորը կոպետենտ չի՞ եղել գործը քննելու համար 12/11/2018   13:28 Դանակով հարվածել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակցի կրծքավանդակին ու սպանել 12/11/2018   18:07 Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը. «Երկիր Ծիրանի»

Հայաստանի արտաքին քաղաքականությունը որակապես վերափոխվում է 11/19/2018   11:07  |  Քաղաքական

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին, հատկընդգծեց Արցախի՝ բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավելու անհրաժեշտությունը։ Այնժամ տարբեր մեկնաբանություններ եղան վարչապետի հայտարարության շուրջ, սակայն թերևս ամենակարևոր արձանագրումն այն էր, որ Հայաստանը հրաժարվում էր հարմարվողական, պասիվ և անձայն արտաքին քաղաքականությունից։ Պետության մեջքը հղկելու հերթական առիթը դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածուի ընտրությունը։ Այս թեմաների շուրջ վերլուծություն է կատարել «Արմենպրես»-ը, որը ներկայացնում ենք ստորև.

Ինչպես և ակնկալելի էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը վերածվեց կազմակերպության անդամ պետությունների միջև հարաբերությունների պարզմման մի նոր ասպարեզի, որտեղ շահագրգիռ պետությունները փորձում են հասնել իրենց համար առավելագույնին։ Սա արտառոց երևույթ չէ, և, ըստ էության, լիովին օրինաչափ է միջպետական ու միջազգային հարաբերություններում։ Դա պարզապես հայ հանրության համար է որոշակիորեն նորություն՝ հաշվի առնելով նախորդ երկու տասնամյակներում Հայաստանի արտաքին քաղաքականությունում նախաձեռնողականության բացակայությունը, ինչն ինքնաբերաբար պիտի հարվածեր նաև այլ պետությունների շահերին և հանգեցներ նմանօրինակ իրավիճակների։ Ինչևէ, հարկ է փաստել, որ սեփական թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների հավակնությունները լիովին ընկալելի են։ Այլ հարց է, որ այդ փորձերը պետք է հիմնված լինեն տրամաբանության, կոռեկտության ու փոխադարձության սկզբունքների վրա։ Հատկապես շեշտելի է վերջին հանգամանքը, քանի որ միջազգային հարաբերություններում փոխադարձությունը (reciprocity) կարևորագույն սկզբունք է, և յուրաքանչյուր պետություն կոնկրետ քայլից առաջ պետք է հաշվի առնի, որ դա կարող է բումերանգի էֆեկտով անդրադառնալ իր վրա։

Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո փոխադարձության ու կոռեկտության սկզբունքների պահպանման ու հարգման լավագույն օրինակը թերևս տվեց հենց Հայաստանի իշխանությունը։ Ինչպես գագաթնաժողովի նախընթաց շրջանում, այնպես էլ դրանից հետո ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ ԱԳ նախարարը իրենց թույլ չտվեցին որևէ հակասական հայտարարություն՝ բավարարվելով դիվանագիտական բավականին կոռեկտ և ինչ-որ տեղ անգամ խստագույնս զուսպ մեկնաբանություններով։ Ի հեճուկս նրա, որ Հայաստանի իրավաչափ ու տրամաբանական առաջարկը նոր թեկնածու առաջադրելու հարցում հանդիպեց ՀԱՊԿ որոշ գործընկերների դիմադրությանը, Հայաստանի իշխանությունները որևէ ձևով չհանրայնացրին գագաթնաժողովի մանրամասները։ Հայաստանը հրաժարվեց հրապարակավ ներկայացնելու իր դիրքորոշումը՝ հստակորեն հարգանք ցուցաբերելով «բանակցության»՝ որպես դիվանագիտության գործիքի նկատմամբ։ Ավելին՝ հանրային, ինչպես նաև կողմնակի (նկատի ունենալով այլ պետություններին) շրջանակներին ՀԱՊԿ ներքին խնդիրներին մասնակից չդարձնելու ու քաղաքական դիվիդենտներ չքաղելու միտումով՝ Հայաստանի իշխանությունները գործնական հողի վրա դրեցին հենց փոխադարձության սկզբունքը։

Այդպիսով, ՀԱՊԿ գործընկերներին լռեյայն առաջարկվում էր շարունակել քննարկումները փակ դռների ետևում՝ առանց ավելորդ հասարակական ճնշման, ինչը սովորաբար բարդացնում է բանակցությունները և փակուղի մղում դրանք։ Հետևաբար, եթե որևէ կողմ դիվանագիտական բանակցություններին մասնակից է դարձնում դրանից դուրս դիրքավորված շրջանակներին, կա՛մ այդպիսով փորձում է տորպեդահարել բանակցությունները, կա՛մ դիմացինի նկատմամբ հավելյալ ճնշում է գործադրում։ Հայաստանի իշխանությունը հրաժարվեց այդպիսի հնարավորություններից՝ նախընտրելով պահպանել բանակցության տրամաբանությունը և այդ մեխանիզմով հասնել փոխադարձաբար ընդունելի մի տարբերակի։ Փոխադարձության սկզբունքով՝ Հայաստանն ակնկալում էր նույնպիսի վերբերմունք ՀԱՊԿ գործընկերների կողմից, ինչը դիվանագիտական ասպարեզում ինչպես ընդունված, այնպես էլ հարգարժան կեցվածք էր։

Սակայն ՀԱՊԿ մյուս գործընկերները, մասնավորապես՝ Բելառուսն ու Ղազախստանը, հրաժարվեցին գործել խաղի այդ կանոններով։ Նման վարքագծի փաստական ապացույցը դարձան Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հայտարարությունները, որոնք հրապարակային դարձրին փակ նիստի քննարկումները՝ դրանց մասնակից դրաձնելով նաև պաշտոնական Ադրբեջանին։ Իսկ վերջինիս մասնակցությունը չափազանց խորհրդանշական է՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունը։ Արձանագրելի է, որ ՀԱՊԿ գործընկեր պետություններն առաջինը հանդես եկան Հայաստանին կշտամբող հայտարարություններով՝ դրա մասին կանխավ չտեղեկացնելով Հայաստանի ղեկավարությանը, ինչը, ըստ էության, դիվանագիտական էթիկետի խախտում էր։ Հրապարակային ձևակերպումներում կոռեկտության պահպանման, քննարկումները չհանրայնացնելու, միմյանց դիրքորոշումները փոխադարձաբար հարգելու ու բանավեճը դիվանագիտական շրջանակներից դուրս չհանելու Հայաստանի լուռ առաջարկը ակներևաբար մերժվեց վերոնշյալ պետությունների կողմից՝ հանգելով Հայաստանի իշխանությունների համարժեք մեկնաբանություններին։

Որքան էլ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները կամ ասոցիատիվ շրջանակները ընտրություններին ընդառաջ փորձեն միավորներ վաստակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ գործող իշխանություններին մեղադրելու միջոցով, այդ փորձերը հազիվ թե հաջողություն ունենան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նման մեղադրանքները մեծ մասամբ մտացածին են, այլև նրա համար, որ հասարակությունն իր զգայարաններով է ընկալում իրերի իրական դրությունը։ Միաժամանակ փաստ է, որ Հայաստանի վարչապետի ու ԱԳ նախարարի հստակ ձևակերպումները ՀԱՊԿ անդամ վերոնշյալ պետությունների կողմից փոխադարձության սկզբունքը չընդունելու և բանակցությունները հրապարակայանացման ճանապարհով վտանգի ենթարկելու մոտեցման ուղղակի արձագանքն էին։ Ի դեպ, չի բացառվում, որ ՀԱՊԿ նշյալ գործընկերներն ակնկալում էին, որ 2014թ․ նախադեպով Հայաստանի իշխանությունը պետք է իրենց կարծիքն ընդամենը «տհաճ» որակեր և աչք փակեր դիվանագիտական էթիկետի խախտման վրա։ Սակայն այս մի դրվագով կրկին փաստվեց, որ Հայաստանը վճռականորեն հրաժարվել է կոմֆորմիզմից՝ ընդօրինակելով փոխադարձ հարգանքի վրա հարաբերություններ կառուցելու մարտավարությունը։ Հայաստանը հանձնառություն է վերցնում կատարելու բարեկամական պարտավորություններն իր հանդեպ բարեկամաբար տրամադրված գործընկերների նկատմամբ, միաժամանակ պատասխանատվություն դրսևորում համարժեքորեն արձագանքելու «ոչ բարեկամական» քայլերին։ Փոխադարձության սկզբունքը, այսպիսով, դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը, ինչը խոսում է նոր որակի քաղաքականության մասին՝ հայաստանակենտրոնության հստակ շեշտադրությամբ։ 

Նժդեհ Հովսեփյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:04 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին». Հովհաննես Մանուկյան
09:59 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՍեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը
16:40 17/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար
09:18 17/11/2018  |  ՄամուլՈրոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ. «Հրապարակ»
17:35 16/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Զոհրաբ Մնացականյան
13:06 13/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու բավարար ռեսուրս. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին
09:54 13/11/2018  |  Մամուլ«ՀԱՊԿ նախագահությունից հրաժարված Հայաստանը խոսում է պաշտոնը չկորցնելու մասի՞ն». «Ժողովուրդ»
10:53 10/11/2018  |  ՔաղաքականՓաշինյանի ելույթի քոմենթներում իրավիճակ է փոխվել․ Վիգեն Սարգսյան
09:40 10/11/2018  |  ՄամուլՀնարավո՞ր է բարտեր․ մենք թույլ ենք տալիս Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ անդամ, Հայաստանը տարիուկես շարունակում է գլխավոր քարտուղարի պաշտոնը. «Հրապարակ»
09:19 09/11/2018  |  ՄամուլՈ՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

12/11/2018   18:59 Մակեդոնացին մեղադրվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքում 1,8 մլն դոլար հափշտակելու մեջ

Տեսադարան

12/03/2018   16:06 Վատթարագույն բողոքի ակցիաները Փարիզում վերջին 50 տարիների ընթացքում

գործընկերներ

Արխիվ

[]