Թեմաներ
Երկուշաբթի 08 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/10/2020   23:12 ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը. Աննա Կոստանյան 08/10/2020   22:57 Հրշեջ-փրկարարները մարել են «Ջանի» կոչվող տարածքում բռնկված հրդեհը 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   22:13 ՀՔԾ-ն մերժել է քրգործ հարուցել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ ու նյութերը չի տրամադրել կողմերին 08/10/2020   21:59 Չինաստանը փրկել է ամերիկյան ընկերություններին ձախողումից 08/10/2020   21:53 ԱԺ մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 10 քաղաքացի 08/10/2020   21:33 Եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը՝ այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ. Փաշինյանն այստեղ ևս սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ. «Այլընտրանքային նախագծեր» 08/10/2020   20:49 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին 08/10/2020   20:39 «Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. Ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել տարածքում. «Լիդիանի»- հայտարարությունը 08/10/2020   20:28 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում՝ նրանց համար կեցության պայմաններ ապահովելով. ԱՀ նախագահ 08/10/2020   20:17 Կիպրոսը համաձայնել Է հանուն Ռուսաստանի բարձրացնել հարկերը 08/10/2020   20:07 «Սևրի սինդրոմը Թուրքիայի վախն է, որ այդ պետությունը կարող է մասնատվել». Ռուբեն Սաֆրաստյան 08/10/2020   19:47 Ջրափրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա քաղաքացու դին 08/10/2020   19:31 Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից 08/10/2020   19:04 «Թուրքիան սարսափում է Սևրից, Սևրի տեսիլքը մշտապես հետապնդում է թուրքին». Աշոտ Մելքոնյան 08/10/2020   18:47 Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա. ՏԱՍՍ 08/10/2020   18:45 Մենք պատգամավորներին չենք ընտրել, որ հլու-հնազանդ կառավարությանը ենթարկվեն. Նինա Կարապետյանց 08/10/2020   18:40 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին 08/10/2020   18:32 ԱԺ-ի բակում ակցիա իրականացնողները բերման ենթարկվեցին 08/10/2020   18:30 ՀՔԾ-ն ստացել է Վահե Էնֆիաջյանին առնչվող քրեական գործը 08/10/2020   18:23 Ոստիկաններն ԱԺ-ի առջև գործնագործ խաղացողներին երկու րոպե ժամանակ տվեցին 08/10/2020   18:18 «ՎԶԵԲ-ը դուրս է գալիս Լիդիանի՝ ֆինասնական կառույցի հովանավորյալի կարգավիճակից» Թեհմինե Ենոքյան 08/10/2020   18:15 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին 08/10/2020   18:11 Միջազգային շուկայում բենզինի ու դիզվառելիքի գներն այդչափ ակնհայտորեն չեն բարձրացել, մինչդեռ մեզ մոտ 8-10 տոկոսով բարձրացել են. Տնտեսագետ 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/10/2020   17:33 Ապօրինի ձկնորսության դեմ պայքար՝ օրենքի ուժով 08/10/2020   17:24 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ 08/10/2020   17:21 «Աշխարհագրության վրեժը»` Ծովից Ծով Հայաստան մեր ժառանգությունը 08/10/2020   17:11 Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց. Նունե Ներսիսյան 08/10/2020   17:03 Արայիկ Հարությունյանը չներկայացվավ «Իմ քայլ»-ի նիստին 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/10/2020   16:16 Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն 08/10/2020   16:08 Ալրաղացի Լյովիկին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով. ԱԱԾ-ն մանրամասնում է 08/10/2020   16:01 Թուրքական կազմակերպությունը հաշտեցման ծրագրին մասնակցելու հրավեր է ուղարկում հայ արվեստագետներին 08/10/2020   15:39 Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով 08/10/2020   15:34 Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 08/10/2020   15:31 Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի նկատմամբ. Տիգրան Ավինյան 08/10/2020   15:26 Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվել են ԱՄՆ քաղաքացիությունից. CNN 08/10/2020   15:20 Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ. Պնդել իր՝ վկայի կարգավիճակում տված ցուցմունքները 08/10/2020   15:15 Կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ.Նորիկյան 08/10/2020   14:51 Օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 08/10/2020   14:40 Հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, դա 2018-ի հունվարից ամենաբարձր ցուցանիշն է. ՊԵԿ 08/10/2020   14:37 Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ 08/10/2020   14:24 ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել 08/10/2020   14:17 «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան 08/10/2020   14:14 Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ 08/10/2020   14:08 Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ 08/10/2020   13:53 Սևրի դաշնագիրը ստորագրողները հակաերիտթուրքերն էին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են երիտթուրքերի դեմ. թուրքագետ 08/10/2020   13:48 Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից
08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/10/2020   10:49 Ավտովթարի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր չորս անդամները 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/10/2020   10:55 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/09/2020   19:27 Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան 08/10/2020   10:15 Համացանցում են հայտնվել Ախալքալաքում 27-ամյա Վիրաբյանի սպանության կադրերը 08/09/2020   11:30 2 տարեկան երեխան մեծանում է անմարդկային պայմաններում (տեսանյութ) 08/10/2020   11:09 Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/09/2020   10:57 Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել 08/09/2020   18:19 Մինսկում ձերբակալել են ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողներին

Ինչպես է «փակվել» Միհրան Պողոսյանի օֆշորի գործը․ ՀՔԾ-ն տրամադրել է կարճման որոշումը. Hetq.am 11/19/2018   17:28  |  Քրեական խրոնիկոն

Միհրան Պողոսյանի օֆշորի գործի կարճումից 1 տարի 10 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը «Հետք»-ին տրամադրեց գործի կարճման որոշումը:

«Հետք»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը «Թավշա հեղափոխություն»-ից հետո ևս մեկ անգամ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով կայացրած կարճման որոշումը տրամադրելու խնդրանքով: ՀՔԾ-ն այս անգամ այն տրամադրել է:

Հիշեցնենք՝ «Հետքը», մասնակցելով Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին, 2016թ. ապրիլի 4-ին հրապարակել էր «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հետաքննությունը և ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` օֆշորային ընկերությունների միջոցով ծավալած գործունեությունը։ Պանամայում գրանցած ընկերությունների միջոցով Միհրան Պողոսյանն իր պաշտոնն օգտագործել էր սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցրել եկամուտները:  

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): 

Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել էր 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից: Առաջին երկու ընկերությունները Հայաստանում հիմնադրել և հավասարապես կիսում էին  Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն «կցված էր» ԴԱՀԿ-ին և անշարժ ու շարժական գույքի գնահատում էր իրականացնում ԴԱՀԿԾ-ի վարույթների շրջանակներում:

Հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց, իսկ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը» հոդվածի հատկանիշներով: Միհրան Պողոսյանի՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելուց առաջ՝ 2017թ. հունվարի 23-ին, գործը կարճվեց: Մայիսին նա իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր։

 «Հետքը» դիմեց ՀՔԾ-ին` խնդրելով տրամադրել կարճման որոշումը։ Սակայն ՀՔԾ-ն հրաժարվեց տրամադրել։ «Հետք»-ը դատական երկու ատյաններում բողոքարկել էր քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը չտրամադրելու` քննիչի գործողությունները և չէր կարողացել ստանալ այն: Այժմ այն մեր տրամադրության տակ է:

Կարճման որոշումից պարզ է դառնում, որ բացի Միհրան Պողոսյանին և նրա հարազատներին հարցաքննելուց, ՀՔԾ-ն որևէ այլ գործողություն չի իրականացրել, և քննիչը որոշել է կարճել գործը՝ բացառապես հիմնվելով այդ ցուցմունքների վրա: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանը հալած յուղի պես է ընդունել Միհրան Պողսյանի ասածները եւ որոշել կարճել գործը։ Այժմ ներկայացնենք, թե ինչպես են դասավորել գործը կարճելու համար անհրաժեշտ ցուցմունքները։

Նախ նշենք, որ Միհրան Պողոսյանը ցուցմունք է տվել վկայի կարգավիճակում: Նա հայտնել է, որ 2011թ. իր հեռավոր բարեկամ Էդուարդ Հարությունյանը խնդրել է օգնել միջազգային կազմակերպություններ հիմնադրելու հարցում, քանի որ ցանկություն է ունեցել Հայաստանում հիմնել ընկերություն, որի հիմնադիրները կհանդիսանան միջազգային կազմակերպություններ՝ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունը հեղինակավոր դարձնելու համար: Եվ Միհրան Պողոսյանը, բարեկամի խնդրանքը չմերժելու համար, կապ է հաստատել օֆշորային գոտում կազմակերպություններ հիմնադրելու իրավասություն ունեցող Ռիչարդ Վառչուկի հետ և միջնորդել, որ Պանամայում ստեղծվեն միջազգային կազմակերպություններ Էդուարդ Հարությունյանի անունով: Ռ. Վառչուկն իր խնդրանքը կատարել է, բայց քանի որ դիմողն ինքն է եղել, թյուրիմացաբար ընկերությունները գրանցվել են ոչ թե Էդուարդ Հարությունյանի, այլ իր անվամբ: Այդ մասին Միհրան Պողոսյանը, ըստ իր ցուցմունքի, տեղեկացված չի եղել, քանի որ նշված կազմակերպությունները գործունեություն չեն իրականացրել, նույնիսկ դրանց անվանումներն իրեն հայտնի չեն եղել:

Ռ. Վառչուկի հետ խոսելուց հետո նրա տվյալները փոխանցել է Էդ. Հարությունյանին, որից հետո Ռ. Վառչուկի հետ կապ է հաստատել Էդ. Հարությունյանը: Պանամայի օֆշորային գոտում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» ընկերությունների հետ, ըստ ցուցմունքի, Միհրան Պողոսյանն առնչություն չի ունեցել, դրանց գործունեությանը չի միջամտել, շվեյցարական LCT BANK (Suise) SA կամ որևէ այլ բանկում նշված ընկերությունները հաշիվներ չեն ունեցել: Միայն hetq.am-ի հրապարակումից հետո է տեղեկացել, որ արտասահմանյան ընկերությունները թյուրիմացաբար գրանցվել են իր անվամբ: Նրա ցուցմունքները հաստատել է հարազատը՝ Էդուարդ Հարությունյանը:

ՀՔԾ որոշումից պարզ է դառնում, որ ՀԿՔ ավագ քննիչ, արդարադատության մայոր Դ. Կոստանդյանը որևէ քայլ չի կատարել և գաղտնազերծած փաստաթղթերի առաջնային աղբյուր հանդիսացող ICIJ-ից կամ «Հետք»-ից չի փորձել պարզել, թե, օրինակ, ինչպես է Միհրան Պողոսյանի 100 տոկոս բաժնետոմս ունենալու սերտիֆիկատը ձևավորվել և ապա  հայտնվել համացանցում: Եթե քննիչը հարցում կատարեր և փորձեր ICIJ-ից այլ փաստաթղթեր կամ հիմնավորումներ պահանջել, ապա կկարողանար մի շարք էլեկտրոնային նամակագրությունների ծանոթանալ, որտեղ երևում է, թե ինչ բանակցություններ են վարել Mosac Fonseca-ի իրավաբանները և ինչ փաստաթղթեր են ուղարկվել Հայաստանից այդ ընկերությունները գրանցելու համար: Այդ փաստաթղթերի մեջ կան նաև հոդվածում նշված անձանց անձնագրերի «սկան» տարբերակներ, որոնք առանց անձի, հատկապես՝ Միհրան Պողոսյանի գիտության դժվար թե ուղարկվեին իրավաբանական ընկերությանը: Ավելին, իրավաբանական այս ծառայությունների համար գումարներ են փոխանցվել, որոնց մուտքի ու ելքի մասին տվյալներ ՀՔԾ-ն կարող էր ձեռք բերել համապատասխան մարմիններից:

Օֆշորային ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար քննիչը համապատասխան հարցումներ է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, սակայն ԿԲ-ն պատասխանել է, որ գործելով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ իրավասու չէ տրամադրել հայցվող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը: Քննիչն ի սկզբանե սխալ ճանապարհով է գնացել, այսինքն` ի սկզբանե որոշված էր գործը կարճելու ճանապարհը։ Որովհետեւ Միհրան Պողոսյանին պարտավոր էր մեղադրանք առաջադրել փողերի լվացման հոդվածով։ Այդ դեպքում ԿԲ-ն պարտավորված կլիներ տրամադրել տեղեկատվությունը։

Քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է Շվեյցարիայից ստացած պատասխանը: Այսպիսով, նշվում է, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունների կողմից շվեյցարական բանկում հաշիվներ ունենալու և դրանք Միհրան Պողոսյանի կողմից կառավարվելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ստանալու նպատակով կազմվել են իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ և ուղարկվել Շվեյցարիայի Համադաշնության և Պանամայի Հանրապետության իրավասու մարմիններին, սակայն «ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանի կողմից այդ ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել»:

Մանրամասները՝ սկազբնաղբյուր-կայքում

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:57 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄիհրան Պողոսյանը իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի հնարավոր վերաբացումից մտահոգություն չունի
12:38 01/02/2017  |  ԼՐԱՀՈՍԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին
13:37 25/01/2017  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հաստատեց. գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է
15:34 24/01/2017  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն կարճել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային սկանդալի հետ կապ ունենալու գործը
09:05 05/10/2016  |  ՄամուլՀՔԾ-ն փորձում է գտնել օֆշորի գործով Միհրան Պողոսյանին արդարացնելու ուղիներ. «ժողովուրդ»
18:13 10/06/2016  |  Քրեական խրոնիկոնՀարցաքննվել է Միհրան Պողոսյանը
09:30 24/05/2016  |  ՄամուլOֆշորային սկանդալի հետքերով. «Ժողովուրդ»
09:19 12/05/2016  |  ՄամուլՄիհրան Պողոսյանը Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք և մեծ ամբողջական շենք Է գնել. «Հայկական Ժամանակ»
09:06 07/05/2016  |  ՄամուլՄիհրան Պողոսյանը միայն պաշտոնազրկմամբ չի ազատվի. ըստ ամենայնի, նրա ձեռքից կառնեն բանանի մենաշնորհային բիզնեսը. «Հրապարակ»

Տեսանյութեր

08/08/2020   21:26 Բեյրութում անկարգություններ են, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]