Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Հայաստանի արտաքին քաղաքականությունը որակապես վերափոխվում է 11/19/2018   11:07  |  Քաղաքական

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին, հատկընդգծեց Արցախի՝ բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավելու անհրաժեշտությունը։ Այնժամ տարբեր մեկնաբանություններ եղան վարչապետի հայտարարության շուրջ, սակայն թերևս ամենակարևոր արձանագրումն այն էր, որ Հայաստանը հրաժարվում էր հարմարվողական, պասիվ և անձայն արտաքին քաղաքականությունից։ Պետության մեջքը հղկելու հերթական առիթը դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածուի ընտրությունը։ Այս թեմաների շուրջ վերլուծություն է կատարել «Արմենպրես»-ը, որը ներկայացնում ենք ստորև.

Ինչպես և ակնկալելի էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը վերածվեց կազմակերպության անդամ պետությունների միջև հարաբերությունների պարզմման մի նոր ասպարեզի, որտեղ շահագրգիռ պետությունները փորձում են հասնել իրենց համար առավելագույնին։ Սա արտառոց երևույթ չէ, և, ըստ էության, լիովին օրինաչափ է միջպետական ու միջազգային հարաբերություններում։ Դա պարզապես հայ հանրության համար է որոշակիորեն նորություն՝ հաշվի առնելով նախորդ երկու տասնամյակներում Հայաստանի արտաքին քաղաքականությունում նախաձեռնողականության բացակայությունը, ինչն ինքնաբերաբար պիտի հարվածեր նաև այլ պետությունների շահերին և հանգեցներ նմանօրինակ իրավիճակների։ Ինչևէ, հարկ է փաստել, որ սեփական թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների հավակնությունները լիովին ընկալելի են։ Այլ հարց է, որ այդ փորձերը պետք է հիմնված լինեն տրամաբանության, կոռեկտության ու փոխադարձության սկզբունքների վրա։ Հատկապես շեշտելի է վերջին հանգամանքը, քանի որ միջազգային հարաբերություններում փոխադարձությունը (reciprocity) կարևորագույն սկզբունք է, և յուրաքանչյուր պետություն կոնկրետ քայլից առաջ պետք է հաշվի առնի, որ դա կարող է բումերանգի էֆեկտով անդրադառնալ իր վրա։

Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո փոխադարձության ու կոռեկտության սկզբունքների պահպանման ու հարգման լավագույն օրինակը թերևս տվեց հենց Հայաստանի իշխանությունը։ Ինչպես գագաթնաժողովի նախընթաց շրջանում, այնպես էլ դրանից հետո ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ ԱԳ նախարարը իրենց թույլ չտվեցին որևէ հակասական հայտարարություն՝ բավարարվելով դիվանագիտական բավականին կոռեկտ և ինչ-որ տեղ անգամ խստագույնս զուսպ մեկնաբանություններով։ Ի հեճուկս նրա, որ Հայաստանի իրավաչափ ու տրամաբանական առաջարկը նոր թեկնածու առաջադրելու հարցում հանդիպեց ՀԱՊԿ որոշ գործընկերների դիմադրությանը, Հայաստանի իշխանությունները որևէ ձևով չհանրայնացրին գագաթնաժողովի մանրամասները։ Հայաստանը հրաժարվեց հրապարակավ ներկայացնելու իր դիրքորոշումը՝ հստակորեն հարգանք ցուցաբերելով «բանակցության»՝ որպես դիվանագիտության գործիքի նկատմամբ։ Ավելին՝ հանրային, ինչպես նաև կողմնակի (նկատի ունենալով այլ պետություններին) շրջանակներին ՀԱՊԿ ներքին խնդիրներին մասնակից չդարձնելու ու քաղաքական դիվիդենտներ չքաղելու միտումով՝ Հայաստանի իշխանությունները գործնական հողի վրա դրեցին հենց փոխադարձության սկզբունքը։

Այդպիսով, ՀԱՊԿ գործընկերներին լռեյայն առաջարկվում էր շարունակել քննարկումները փակ դռների ետևում՝ առանց ավելորդ հասարակական ճնշման, ինչը սովորաբար բարդացնում է բանակցությունները և փակուղի մղում դրանք։ Հետևաբար, եթե որևէ կողմ դիվանագիտական բանակցություններին մասնակից է դարձնում դրանից դուրս դիրքավորված շրջանակներին, կա՛մ այդպիսով փորձում է տորպեդահարել բանակցությունները, կա՛մ դիմացինի նկատմամբ հավելյալ ճնշում է գործադրում։ Հայաստանի իշխանությունը հրաժարվեց այդպիսի հնարավորություններից՝ նախընտրելով պահպանել բանակցության տրամաբանությունը և այդ մեխանիզմով հասնել փոխադարձաբար ընդունելի մի տարբերակի։ Փոխադարձության սկզբունքով՝ Հայաստանն ակնկալում էր նույնպիսի վերբերմունք ՀԱՊԿ գործընկերների կողմից, ինչը դիվանագիտական ասպարեզում ինչպես ընդունված, այնպես էլ հարգարժան կեցվածք էր։

Սակայն ՀԱՊԿ մյուս գործընկերները, մասնավորապես՝ Բելառուսն ու Ղազախստանը, հրաժարվեցին գործել խաղի այդ կանոններով։ Նման վարքագծի փաստական ապացույցը դարձան Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հայտարարությունները, որոնք հրապարակային դարձրին փակ նիստի քննարկումները՝ դրանց մասնակից դրաձնելով նաև պաշտոնական Ադրբեջանին։ Իսկ վերջինիս մասնակցությունը չափազանց խորհրդանշական է՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունը։ Արձանագրելի է, որ ՀԱՊԿ գործընկեր պետություններն առաջինը հանդես եկան Հայաստանին կշտամբող հայտարարություններով՝ դրա մասին կանխավ չտեղեկացնելով Հայաստանի ղեկավարությանը, ինչը, ըստ էության, դիվանագիտական էթիկետի խախտում էր։ Հրապարակային ձևակերպումներում կոռեկտության պահպանման, քննարկումները չհանրայնացնելու, միմյանց դիրքորոշումները փոխադարձաբար հարգելու ու բանավեճը դիվանագիտական շրջանակներից դուրս չհանելու Հայաստանի լուռ առաջարկը ակներևաբար մերժվեց վերոնշյալ պետությունների կողմից՝ հանգելով Հայաստանի իշխանությունների համարժեք մեկնաբանություններին։

Որքան էլ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները կամ ասոցիատիվ շրջանակները ընտրություններին ընդառաջ փորձեն միավորներ վաստակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ գործող իշխանություններին մեղադրելու միջոցով, այդ փորձերը հազիվ թե հաջողություն ունենան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նման մեղադրանքները մեծ մասամբ մտացածին են, այլև նրա համար, որ հասարակությունն իր զգայարաններով է ընկալում իրերի իրական դրությունը։ Միաժամանակ փաստ է, որ Հայաստանի վարչապետի ու ԱԳ նախարարի հստակ ձևակերպումները ՀԱՊԿ անդամ վերոնշյալ պետությունների կողմից փոխադարձության սկզբունքը չընդունելու և բանակցությունները հրապարակայանացման ճանապարհով վտանգի ենթարկելու մոտեցման ուղղակի արձագանքն էին։ Ի դեպ, չի բացառվում, որ ՀԱՊԿ նշյալ գործընկերներն ակնկալում էին, որ 2014թ․ նախադեպով Հայաստանի իշխանությունը պետք է իրենց կարծիքն ընդամենը «տհաճ» որակեր և աչք փակեր դիվանագիտական էթիկետի խախտման վրա։ Սակայն այս մի դրվագով կրկին փաստվեց, որ Հայաստանը վճռականորեն հրաժարվել է կոմֆորմիզմից՝ ընդօրինակելով փոխադարձ հարգանքի վրա հարաբերություններ կառուցելու մարտավարությունը։ Հայաստանը հանձնառություն է վերցնում կատարելու բարեկամական պարտավորություններն իր հանդեպ բարեկամաբար տրամադրված գործընկերների նկատմամբ, միաժամանակ պատասխանատվություն դրսևորում համարժեքորեն արձագանքելու «ոչ բարեկամական» քայլերին։ Փոխադարձության սկզբունքը, այսպիսով, դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը, ինչը խոսում է նոր որակի քաղաքականության մասին՝ հայաստանակենտրոնության հստակ շեշտադրությամբ։ 

Նժդեհ Հովսեփյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:04 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին». Հովհաննես Մանուկյան
09:59 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՍեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը
16:40 17/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար
09:18 17/11/2018  |  ՄամուլՈրոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ. «Հրապարակ»
17:35 16/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Զոհրաբ Մնացականյան
13:06 13/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու բավարար ռեսուրս. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին
09:54 13/11/2018  |  Մամուլ«ՀԱՊԿ նախագահությունից հրաժարված Հայաստանը խոսում է պաշտոնը չկորցնելու մասի՞ն». «Ժողովուրդ»
10:53 10/11/2018  |  ՔաղաքականՓաշինյանի ելույթի քոմենթներում իրավիճակ է փոխվել․ Վիգեն Սարգսյան
09:40 10/11/2018  |  ՄամուլՀնարավո՞ր է բարտեր․ մենք թույլ ենք տալիս Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ անդամ, Հայաստանը տարիուկես շարունակում է գլխավոր քարտուղարի պաշտոնը. «Հրապարակ»
09:19 09/11/2018  |  ՄամուլՈ՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]