Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Ինչպես է «փակվել» Միհրան Պողոսյանի օֆշորի գործը․ ՀՔԾ-ն տրամադրել է կարճման որոշումը. Hetq.am 11/19/2018   17:28  |  Քրեական խրոնիկոն

Միհրան Պողոսյանի օֆշորի գործի կարճումից 1 տարի 10 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը «Հետք»-ին տրամադրեց գործի կարճման որոշումը:

«Հետք»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը «Թավշա հեղափոխություն»-ից հետո ևս մեկ անգամ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով կայացրած կարճման որոշումը տրամադրելու խնդրանքով: ՀՔԾ-ն այս անգամ այն տրամադրել է:

Հիշեցնենք՝ «Հետքը», մասնակցելով Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին, 2016թ. ապրիլի 4-ին հրապարակել էր «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հետաքննությունը և ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` օֆշորային ընկերությունների միջոցով ծավալած գործունեությունը։ Պանամայում գրանցած ընկերությունների միջոցով Միհրան Պողոսյանն իր պաշտոնն օգտագործել էր սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցրել եկամուտները:  

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): 

Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել էր 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից: Առաջին երկու ընկերությունները Հայաստանում հիմնադրել և հավասարապես կիսում էին  Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն «կցված էր» ԴԱՀԿ-ին և անշարժ ու շարժական գույքի գնահատում էր իրականացնում ԴԱՀԿԾ-ի վարույթների շրջանակներում:

Հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց, իսկ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը» հոդվածի հատկանիշներով: Միհրան Պողոսյանի՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելուց առաջ՝ 2017թ. հունվարի 23-ին, գործը կարճվեց: Մայիսին նա իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր։

 «Հետքը» դիմեց ՀՔԾ-ին` խնդրելով տրամադրել կարճման որոշումը։ Սակայն ՀՔԾ-ն հրաժարվեց տրամադրել։ «Հետք»-ը դատական երկու ատյաններում բողոքարկել էր քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը չտրամադրելու` քննիչի գործողությունները և չէր կարողացել ստանալ այն: Այժմ այն մեր տրամադրության տակ է:

Կարճման որոշումից պարզ է դառնում, որ բացի Միհրան Պողոսյանին և նրա հարազատներին հարցաքննելուց, ՀՔԾ-ն որևէ այլ գործողություն չի իրականացրել, և քննիչը որոշել է կարճել գործը՝ բացառապես հիմնվելով այդ ցուցմունքների վրա: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանը հալած յուղի պես է ընդունել Միհրան Պողսյանի ասածները եւ որոշել կարճել գործը։ Այժմ ներկայացնենք, թե ինչպես են դասավորել գործը կարճելու համար անհրաժեշտ ցուցմունքները։

Նախ նշենք, որ Միհրան Պողոսյանը ցուցմունք է տվել վկայի կարգավիճակում: Նա հայտնել է, որ 2011թ. իր հեռավոր բարեկամ Էդուարդ Հարությունյանը խնդրել է օգնել միջազգային կազմակերպություններ հիմնադրելու հարցում, քանի որ ցանկություն է ունեցել Հայաստանում հիմնել ընկերություն, որի հիմնադիրները կհանդիսանան միջազգային կազմակերպություններ՝ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունը հեղինակավոր դարձնելու համար: Եվ Միհրան Պողոսյանը, բարեկամի խնդրանքը չմերժելու համար, կապ է հաստատել օֆշորային գոտում կազմակերպություններ հիմնադրելու իրավասություն ունեցող Ռիչարդ Վառչուկի հետ և միջնորդել, որ Պանամայում ստեղծվեն միջազգային կազմակերպություններ Էդուարդ Հարությունյանի անունով: Ռ. Վառչուկն իր խնդրանքը կատարել է, բայց քանի որ դիմողն ինքն է եղել, թյուրիմացաբար ընկերությունները գրանցվել են ոչ թե Էդուարդ Հարությունյանի, այլ իր անվամբ: Այդ մասին Միհրան Պողոսյանը, ըստ իր ցուցմունքի, տեղեկացված չի եղել, քանի որ նշված կազմակերպությունները գործունեություն չեն իրականացրել, նույնիսկ դրանց անվանումներն իրեն հայտնի չեն եղել:

Ռ. Վառչուկի հետ խոսելուց հետո նրա տվյալները փոխանցել է Էդ. Հարությունյանին, որից հետո Ռ. Վառչուկի հետ կապ է հաստատել Էդ. Հարությունյանը: Պանամայի օֆշորային գոտում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» ընկերությունների հետ, ըստ ցուցմունքի, Միհրան Պողոսյանն առնչություն չի ունեցել, դրանց գործունեությանը չի միջամտել, շվեյցարական LCT BANK (Suise) SA կամ որևէ այլ բանկում նշված ընկերությունները հաշիվներ չեն ունեցել: Միայն hetq.am-ի հրապարակումից հետո է տեղեկացել, որ արտասահմանյան ընկերությունները թյուրիմացաբար գրանցվել են իր անվամբ: Նրա ցուցմունքները հաստատել է հարազատը՝ Էդուարդ Հարությունյանը:

ՀՔԾ որոշումից պարզ է դառնում, որ ՀԿՔ ավագ քննիչ, արդարադատության մայոր Դ. Կոստանդյանը որևէ քայլ չի կատարել և գաղտնազերծած փաստաթղթերի առաջնային աղբյուր հանդիսացող ICIJ-ից կամ «Հետք»-ից չի փորձել պարզել, թե, օրինակ, ինչպես է Միհրան Պողոսյանի 100 տոկոս բաժնետոմս ունենալու սերտիֆիկատը ձևավորվել և ապա  հայտնվել համացանցում: Եթե քննիչը հարցում կատարեր և փորձեր ICIJ-ից այլ փաստաթղթեր կամ հիմնավորումներ պահանջել, ապա կկարողանար մի շարք էլեկտրոնային նամակագրությունների ծանոթանալ, որտեղ երևում է, թե ինչ բանակցություններ են վարել Mosac Fonseca-ի իրավաբանները և ինչ փաստաթղթեր են ուղարկվել Հայաստանից այդ ընկերությունները գրանցելու համար: Այդ փաստաթղթերի մեջ կան նաև հոդվածում նշված անձանց անձնագրերի «սկան» տարբերակներ, որոնք առանց անձի, հատկապես՝ Միհրան Պողոսյանի գիտության դժվար թե ուղարկվեին իրավաբանական ընկերությանը: Ավելին, իրավաբանական այս ծառայությունների համար գումարներ են փոխանցվել, որոնց մուտքի ու ելքի մասին տվյալներ ՀՔԾ-ն կարող էր ձեռք բերել համապատասխան մարմիններից:

Օֆշորային ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար քննիչը համապատասխան հարցումներ է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, սակայն ԿԲ-ն պատասխանել է, որ գործելով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ իրավասու չէ տրամադրել հայցվող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը: Քննիչն ի սկզբանե սխալ ճանապարհով է գնացել, այսինքն` ի սկզբանե որոշված էր գործը կարճելու ճանապարհը։ Որովհետեւ Միհրան Պողոսյանին պարտավոր էր մեղադրանք առաջադրել փողերի լվացման հոդվածով։ Այդ դեպքում ԿԲ-ն պարտավորված կլիներ տրամադրել տեղեկատվությունը։

Քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է Շվեյցարիայից ստացած պատասխանը: Այսպիսով, նշվում է, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունների կողմից շվեյցարական բանկում հաշիվներ ունենալու և դրանք Միհրան Պողոսյանի կողմից կառավարվելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ստանալու նպատակով կազմվել են իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ և ուղարկվել Շվեյցարիայի Համադաշնության և Պանամայի Հանրապետության իրավասու մարմիններին, սակայն «ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանի կողմից այդ ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել»:

Մանրամասները՝ սկազբնաղբյուր-կայքում

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:57 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄիհրան Պողոսյանը իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի հնարավոր վերաբացումից մտահոգություն չունի
12:38 01/02/2017  |  ԼՐԱՀՈՍԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին
13:37 25/01/2017  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հաստատեց. գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է
15:34 24/01/2017  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն կարճել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային սկանդալի հետ կապ ունենալու գործը
09:05 05/10/2016  |  ՄամուլՀՔԾ-ն փորձում է գտնել օֆշորի գործով Միհրան Պողոսյանին արդարացնելու ուղիներ. «ժողովուրդ»
18:13 10/06/2016  |  Քրեական խրոնիկոնՀարցաքննվել է Միհրան Պողոսյանը
09:30 24/05/2016  |  ՄամուլOֆշորային սկանդալի հետքերով. «Ժողովուրդ»
09:19 12/05/2016  |  ՄամուլՄիհրան Պողոսյանը Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք և մեծ ամբողջական շենք Է գնել. «Հայկական Ժամանակ»
09:06 07/05/2016  |  ՄամուլՄիհրան Պողոսյանը միայն պաշտոնազրկմամբ չի ազատվի. ըստ ամենայնի, նրա ձեռքից կառնեն բանանի մենաշնորհային բիզնեսը. «Հրապարակ»

Արխիվ

[]